ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Վերջին հոլովակը

2018 Օգոստոս 24
Երիտասարդական ամառային դպրոց - 2018․ Օր 5
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից իրականացվող «Գործենք միասին հանուն Հայաստանում ավելի հաշվետու սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հերթական երիտասարդական ամառային դպրոցը՝ կրթելու երեխաներին իրենց իրավունքների մասին և նպաստելու նրանց կողմից երեխաների և երիտասարդների իրենց մասին կայացվող որոշումներին մասնակցությունը։
Կարդալ ավելին

ՍԱՏԵ

2018 Դեկտեմբեր 31
Սոցիալական աշխատանքի տեղեկագիր 15

Սոցիալական աշխատանքի ՍԱՏԵ տեղեկագրի նոր՝ 15-րդ համարում կարող եք ընթերցել ոլորտին անդրադարձող հոդվածներ և հարցազրույցներ, ծանոթանալ Հայաստանի սոցիալական աշխատողների գործունեությանն ու միջազգային հարթակներում համագործակցությանը։ Իսկ համարի հայտարարությունների բաժնում հետաքրքիր նորություններ են սպասվում միջազգային գիտաժողովներով և ուսումնական այցերով հետաքրքրված սոցիալական աշխատողներին։

Համարին կարող եք ծանոթանալ այստեղ։

Կարդալ ավելին

Տեսակետներ և դիրքորոշումներ

2018 Մայիս 06
Պրոֆեսիոնալ սոցիալական աշխատանքն արժե ավելին

Տեքստը շուտով հասանելի կլինի նաև հայերեն։

Կարդալ ավելին

Մրցույթներ և թափուր աշխատատեղեր

2019 Մարտ 09
Փնտրվում է սոցիալական աշխատող՝ Ցերեկային կենտրոնում աշխատելու համար

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Լոռվա մարզի Տաշիր քաղաքում գտնվող ցերեկային կենտրոնի  սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար։

Պաշտոնի անվանումը՝ սոցիալական աշխատող

Դրույքաչափը՝  ոչ լրիվ աշխատաժամանակ (20 ժամ)

Աշխատանքային պարտականություններ՝

  • նոր շահառուների հայտնաբերում, կարիքների առաջնային գնահատում
  • անհատական դեպքի վարում
  • շահառուի կարիքի գնահատում և հիմնախնդրի լուծման ուղիների մշակում
  • շահառուի հիմնախնդրից ելնելով՝ միջամտության կազմակերպում և համապատասխան աջակցության ցուցաբերում
  • շահառուին տեղեկատվական և սոցիալական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտության դեպքում միջնորդում/ուղղորդում այլ կառույցներ
  • շահառուի իրավունքների եւ շահերի պաշտպանության իրականացում պետական և ոչ պետական կառույցներում
  • համագործակցում այլ կազմակերպությունների, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կառույցների հետ՝ շահառուների հիմնախնդիրների լուծման նպատակով
  • տունայցերի իրականացում
  • շահառուի սոցիալական ցանցի/կապերի զարգացում
  • շահառուի ազատ ժամանցի, զբաղվածության կազմակերպում ցերեկային կենտրոնում
  • կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության կազմում և ներկայացում ղեկավարին: 

Պահանջվող    որակավորումներ և  հմտություններ՝

  1. բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ,
  2. սոցիալական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  3. MS Office, Internet, E-mail ծրագրերի իմացություն,
  4. ինտենսիվ պայմաններում աշխատելու ունակություն։

 Դիմելու կարգը՝

Թեկնածուները կարող են  մինչև 2019թ մարտի 20-ը, ժամը 18։00-ն՝ իրենց ինքնակենսագրականներն ստորև ներկայացված Էլ. հասցեով՝ HR.Legal@ngo.mission.am, «Subject» տողում նշելով հաստիքի անվանումը։Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։

 

 

Կարդալ ավելին