ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՍԱՀԱ նախագահ
Միրա Անտոնյան. Նախագահ
2016 Մարտ 17

Միրա Անտոնյանը Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ է, սոցիոլագիական գիտությունների թեկնածու: 

Իր մասնագիտական աշխատանքի ընթացքում խթանում և աջակցում է սոցիալական աշխատանքի ծառայությունների մասնագիտացմանը Հայաստանում։ Մ. Անտոնյանը փորձագետ է երեխաների բարեկեցության և իրավունքների պաշտպանության (այլընտրանքային խնամք, անչափահասների արդարադատություն, ծառայությունների ինստիտուցիոնալ բարեփոխումներ), համայնքային կրթության ոլորտներում։ Որպես սոցիալական ոլորտի փորձագետ մասնակցում է երկրում սոցիալական քաղաքականության բարեփոխման գործընթացներին։ Ներկայումս ղեկավարում է Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։ Նա Բեռնի (Շվեցարիա) սոցիալական աշխատանքի բարձրագույն դպրոցի հրավիրյալ դասախոս է՝ սկսած 2010թ.-ից։ Որպես վերապատրաստող ընդգրկաված է եՊՀ հետբուհական կրթության՝ քաղաքացիական ծառայողների որակավորման բարձրացման, ինչպես նաև ԵՊՀ հեռաուսուցման լաբորատորիայի «սոցիալական աշխատանք» մասնագիտացման դասընթացներում։ Մ. Անտոնյանը սոցիալական աշխատանք մասնագիտության հիմնադիրներից է Հայաստանում, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի հիմնադիրներից մեկն է և գործող նախագահը։ Ներկայումս նա «Սոցիալական աշխատողների միջազգային ասոցիացիայի» Եվրոպայի մասնաճյուղի գործադիր խորհրդի լիիրավ անդամ է։ Մ. Անտոնյանը շուրջ 40 ուղեցույցների, հետազոտությունների, գիտական հոդվածների հեղինակ է: