ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Խորհրդատվական խումբ
Կլաուս Կուհնե, Շվեցարիայի սոցիալական աշխատանքի ասոցացիա
2016 Մարտ 22

Կլուս Կուհնեն ներկայացնում է Շվեցարիայի սոցիալական աշխատողների ասոցացիան, ինչպես նաև Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիան: Վերջին ժամանակներում պարոն Կուհնեն  Ջենովայում զբաղվում էր սոցիալական աշխատանքի մասնագիտության ադվոկացիայով՝ հույս ունենալով տեսնել մի աշխարհ, որտեղ սոցիալական ծառայությունները  հասանելի են ոչ միայն աշխարհի բնակչության 20 տոկոսին, այլ բոլոր մարդկանց:

Մարի-Ժենևի Մունիր, Սոցիալական աշխատողների ֆրանսիական ասոցացիա
2016 Մարտ 22

Մարի-Ժենևի Մունիրը ներկայացնում է սոցիալական ծառայության ազգային ասոցացիան Ֆրանսիայում: Նա միջազգային մակարդակով ուսումնասիրել և գրել է սոցիալական աշխատանքի ոլորտում  գոյություն ունեցող  առկա խնդիրների բազմազանության մասին:

Հերբերթ Պաուլիչին, Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիա
2016 Մարտ 22

Մասնագիտացված լինելով երեխայի պաշտպանության ոլորտում՝ Հերբերթ Պաուլիչին շուրջ երկու տասնամյակ ակտիվ գործունեություն է ծավալել սոցիալական աշխատանքի միջազգային ոլորտում: 1998-ից 2002թ-ը պարոն Պաուլիչին աշխատել է՝ որպես սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի եվրոպական նախագահ (Սոցիալական աշխատողների համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահ): Նա նաև հանդիսացել է  ավստրիական սոցիալական աշխատողների ասոցիացիայի գործադիր տնօրենն ու նախագահը: Նա իր լուրջ աջակցությունն է ունեցել և նվիրաբերել իր ջանքերը արևելյան եվրոպական երկրներում սոցիալական աշխատանքի ռազմավարական զարգացման համար:

Ջաստին Գրոտելուշեն
2016 Մարտ 22