ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Հայտարարություններ
Տեղական խորհրդատուի ընտրության մրցույթ (Մանկական աղքատության նվազեցում) | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF դրամաշնորհ No. TF0B2613)

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի, գործառնական ձեռնարկի, վերապատրաստման նյութերի, սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների և  հիմնական ծառայություններ մատուցողների  ուղղորդման ընթացակարգերի մշակման/վերանայման և սոցիալական աշխատողների  դասընթացների անցկացման հարցերով («Մանկական աղքատության նվազեցում» ուղղություն/չափում)»  հանձնարարականի իրականացման նպատակով տեղական խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի հիմնական նպատակն է աջակցել Ծրագրի առաջին բաղադրիչի իրականացմանը, որի շրջանակներում կմշակվի և  կներդրվի սոցիալական դեպքի վարման համակարգված մոտեցում, ինչն էլ երկրի սոցիալական պաշտպանության և աշխատանքային համակարգում կհանդիսանա ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացման գործիք:

Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. մարտ-  2022թ. դեկտեմբեր:

Աշխատանքի շրջանակը

Ծրագրի  «Մանկական աղքատության նվազեցում» ուղղության/չափման  (dimension) հարցերով տեղական խորհրդատուն` տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու միջազգային խորհրդատուների համակարգման, ինչպես նաև Ծրագրի իրականացնող գործակալության ներկայացուցչի (Ծրագրի առաջին բաղադրիչի  համակարգող) հսկողության ներքո և երկու (ըստ Ծրագրի չափումների/ուղղությունների) այլ տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ  պետք է`

  1. Աջակցի սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի մշակմանը
  2. Աջակցի աոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի մշակմանը,
  3. Մշակի Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերը,
  4. Մշակի/վերանայի սոցիալական աշխատողների գործիքները, մասնավորապես`
  • Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում տնային տնտեսությունների խոցելիության գնահատման համապարփակ գործիքներ (առաջնային և խորքային գնահատում)
  • Ձևանմուշներ «Ընտանեկան զարգացման ծրագիր» պատրաստելու համար
  • Ծրագրի  «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում հիմնական սոցիալական և աշխատաշուկայի ակտիվ ծառայությունների քարտեզագրման և  ուղղորդման ձեռնարկ
  • Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգ:
  1. Մշակի/վերանայի Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերը
  1. Անցկացնի Ծրագրի  սոցիալական աշխատողների համար դասընթացներ (սեմինարներ, քոուչինք):

 

Ծրագրի «Մանկական աղքատության նվազեցում» ուղղության  հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`

1․ «Սոցիալական դեպքի վարման միջամտության» մեթոդական փաստաթղթի մշակման գործընթացում, Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար՝

  • Տեղական մյուս երկու խորհրդատուների հետ համատեղ մշակել սոցիալական դեպքի վարման զեկույց ՀՀ-ի օրինակով, որը կներառի  հետևյալ բաղադրիչները`

1) Սոցիալական դեպքի վարման փորձը ՀՀ-ում

2)Դեպքի վարման քաղաքականության կարգավորումները, ներառյալ` սոցիալական դեպքի վարման գործընթացներ և գործիքներ, հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգեր և վերապատրաստման ծրագիր (ներառյալ բովանդակությունը և սերտիֆիկացման չափանիշները)

  • Աջակցել  տեղական  առաջատար խորհրդատուին սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակի վերաբերյալ առաջարկություններ մշակելու գործընթացում` կենտրոնանալով Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» չափման վրա,
  • Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել  սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթեր (ուղեցույցներ, կարգավորումներ),
  • Աջակցել տեղական առաջատար և միջազգային խորհրդատուներին և մասնակցել մշակված մեթոդական փաստաթուղթի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն):

Մեթոդական փաստաթուղթը հիմնված կլինի ԱՍՀՆ-ի կողմից առանձնացված բոլոր երեք չափումների առանձնահատկությունների և խոցելի անձանց ինքնազբաղվածության աջակցության վրա։

2․«Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկ»-ի մշակման աշխատանքներում  Ծրագրի  «մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`

  • Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ` շեշտադրելով «Մանկական աղքատության նվազեցում» ուղղությունը, մշակել գործառնական ընթացակարգերի (վերջիններս պետք է նկարագրվեն գործառնական ձեռնարկում) ընդհանուր նկարագիր` առաջնորդվելով նոր մեթոդական փաստաթղթով:
  • Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել գործառնական ձեռնարկի բաժինները, որը պետք է`
  1. Արտացոլի սոցիալական դեպքի վարման վերանայված/մշակված մեթոդաբանությունը` ըստ քայլ առ քայլ գործընթացի
  2. Մանրամասն նկարագրի սոցիալական դեպքի վարման յուրաքանչյուր փուլում սոցիալական աշխատողների խնդիրները և պարունակի համապաստախան հավելվածներ (դեպքի ընդունում, ընտրություն, գնահատում, պլանավորում, հաղորդակցություն/networking, ցանցի մասնակիցների դերի ներկայացում` ներառյալ համայնքային սոցիալական աշխատողները, ինչպես նաև համագործակցության, մոնիտորինգի, դրական առաջնորդման, գնահատման և գործերի փակման ընթացակարգերի սահմանում):
  3. Ներկայացնի սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները տարբեր սոցիալական խմբերի հետ (երեխաներ, տարեցներ, հաշմանդամներ), ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների դեպքում (բռնություն, խտրականություն, զինված հակամարտություններ):
  4. Ներկայացնի սոցիալական աջակցության ցանցի անդամների (դեպք վարող, համայնքային սոցիալական աշխատող և այլն) գործառույթների, նրանց համագործակցության ընթացակարգերի և ցանցային մեխանիզմների ամբողջությունը
  5. Նկարագրի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգի և արագ արձագանքման մեխանիզմները` հաշվի առնելով իրավիճակային առանձնահատկությունները
  6. Ներառի սոցիալական աշխատողներին հասանելի ուղեցույց, որը կպարունակի անհրաժեշտ մեխանիզմների և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն` տնային այցելությունների, հարցազրույցների, դիտարկումների, սքրինինգի, գնահատման հարցազրույցների, մոտիվացիոն հարցազրույցների, կարիքների վրա հիմնված միջամտության անցկացման համար:
  • Աջակցել տեղական առաջատար և միջազգային խորհրդատուներին և մասնակցել մշակված գործառնական ձեռնարկի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն):

3․ «Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի» մշակման աշխատանքներում Ծրագրի «Մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`

  • Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և երկու տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել վերապատրաստման փաթեթ (օնլայն և/կամ օֆլայն դասընթացներ) շեշտադրելով Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում»  ուղղությունը (ներառյալ ձեռնարկներ, ուղեցույցներ,  գործնական վարժություններ, պրեզենտացիաներ, թռուցիկներ):

Վերապատրաստման փաթեթը պետք է ներառի`

  • Սոցիալական դեպքի վարման մանրամասն նկարագրություն և բացատրություն (ընթացակարգեր և գործընթացներ),
  • Բարդ կարիքներ ունեցող ընտանիքների հետ գործի վարման մեթոդաբանության կիրառման առանձնահատկությունները, հատկանիշները և բնույթը, նաև սոցիալական աշխատողի կլինիկական միջամտության, սոցիալական դեպքի վարման, սոցիալական դեպքի կոորդիանցման և սոցիալական աշխատողների այլ տեսակի գործառույթների միջև առկա տարբերությունների մասին տեղեկատվություն,
  • Ստանդարտացված գործիքներ, թե ինչպես բացահայտել մարգինալացված կամ առանց նույնականացման փաստաթղթերի մարդկանց կարիքները, ինչպես հաղթահարել հաճախորդների դիմադրությունը, ինչպես կատարել համայնքային սոցիալական ծառայությունների քարտեզագրում և պահպանել միջառարկայական և միջոլորտային համագործակցություն,
  • «Մանկական աղքատության» սահմանում և հայեցակարգ, առանձնահատկություններ, աջակցություն և խնամք, առաջադեմ պրակտիկա և քաղված դասեր, (ինքնազբաղվածության աջակցության գործնական խորհուրդներ/օրինակները կտրամադրվեն 2-րդ բաղադրիչի խորհրդատուի կողմից):
  • Ծրագրի շրջանակում սոցիալական աշխատողների դերերն ու գործառույթները

4․ Սոցիալական աշխատողների համար գործիքների մշակման/վերանայման աշխատանքներում  Ծրագրի  «մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար՝

  • Տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և 2 տեղական խորհրդատուների հետ համատեղ մշակել/վերանայել սոցիալական աշխատողների գործիքները` շեշտադրելով Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» չափումը,
  • Նպաստել սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգի  (MIS) զարգացմանը
  • Ծրագրի շրջանակում պիլիոտային սկզբունքով փորձարկել սոցիալական աշխատողների գործիքները և նպաստել գործիքների հարմարեցմանը (անհրաժեշտության դեպքում):

5․Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակման և վերանայման աշխատանքներում Ծրագրի  «մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով տեղական խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`

  • Ուսումնասիրել սոցիալական աշխատողների կողմից օգտագործվող առկա ՏՏ գործիքները և մշակել առաջարկություններ սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգը զարգացնելու  վերաբերյալ` շեշտադրելով Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղությունը/չափումը:
  • Շեշտադրելով Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղությունը` մշակել ուղղորդման ընթացակարգեր,  որոնք պետք է ընդգրկեն տարբեր սոցիալական խմբերի, ինչպես նաև նկարագրել ուղղորդված շահառուների` տարբեր հաստատություններ արտոնյալ մուտքի վերաբերյալ պայմանավորվածությունները,  և ապահովել տրամադրվող աջակցող ծառայությունների ամբողջականությունը:

 6․ Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացման (սեմինարներ, քոուչինք) աշխատանքներում  Ծրագրի  «մանկական աղքատության նվազեցում» ուղղության հարցերով  տեղական խորհրդատուն` տեղական առաջատար խորհրդատուի ղեկավարման և այլ  տեղական խորհրդատուների հետ համատեղ պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`

 

  • Ծրագրի թիրախ մարզերում` պետական և համայնքային սոցիալական աշխատողների համար կազմակերպել երկօրյա (3 անգամ) դասընթացներ` դասընթացների ժամանակացույցին համապատասխան:
  • Իրականացնել վերապատրաստման դասընթացներին մասնակցած սոցիալական աշխատողների քոուչինգ,
  • Ծրագրի «մանկական աղքատության նվազեցում» ուղղության շրջանակում իրականացնել սուպերվիզիայի սեսիաներ` տարբեր սոցիալական ծառայություններ ներկայացնող դեպք վարողների շրջանում` լավագույն փորձի փոխանակման նպատակով (անհրաժեշտության դեպքում):

Համաճարակային իրավիճակով պայմանավորված` առողջապահության ոլորտի պաշտոնական հայտարարություններին համապատասխան, դասընթացները և քոուչինիգային սեմինարները կանցկացվեն օֆլայն, օնլայն կամ հիբրիդ սկզբունքով:

 

Ժամանակացույց և փուլեր

 

N

Առաջադրանք (յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակ)

Տևողություն

Վերջնաժամկետ

1

Սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի մշակում (10 օր)

2 ամիս

Մինչև 30.04.2021

2

Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի մշակում (18 օր)

2 ամիս

Մինչև 30.05.2021

3

Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի մշակում (2 օր)  և սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/ փորձագետների համար (ToT) դասընթացների անցկացում (3 օր ) 

1 ամիս

Մինչև  20.06.2021

5

Սոցիալական աշխատողների գործիքների մշակում/վերանայում (8 օր)

3 ամիս

Մինչև 30.05.2021

18 ամիս (փորձարկում)

Մինչև 30.12.2022

6

Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակում և վերանայում

 (15 օր) 

3 ամիս

Մինչև  30.05.2021

7

Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացում (սեմինարներ, քոուչինք). Աշխատանքային օրերի քանակը կհստակեցվի հետագայում (աշխատանքային օրերի առավելագույն քանակը `53):

Մայիս 2021 – դեկտեմբեր 2022

-

 

 

Աշխատանքի արդյունքները (մեթոդաբանություն, գործառնական ձեռնարկ և այլ փաստաթղթեր) պետք է տրամադրվեն անգլերեն լեզվով (եթե Ծրագրի իրականացնող գործակալության կողմից հայերենով կազմելու հատուկ խնդրանք չկա):

Վերը նշված աշխատանքները կիրականացվեն պատվիրատուի (Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա) և խորհրդատուի միջև կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում:

Յոթերորդ առաջադրանքի (վերապատրաստման դասընթացներ և քոուչինգ) աշխատանքային օրերը կախված կլինեն Խորհրդատուի անձնական ծանրաբեռնվածությունից և կգրանցվեն  աշխատաժամանակի հաշվարկային թերթիկներով :

 

Տեղական խորհրդատուն պետք է համապատասխանի հետևյալ որակավորման պահանջներին և հմտություններին`

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (սոցիոլոգիա, սոցիալական աշխատանք, սոցիալական գիտություններ, և այլն),
  • Սոցիալական աշխատանքի շրջանակի և մոդելների խորը իմացություն և ոչ պակաս քան 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում, մասնավորապես՝ առանձնահատուկ փորձ մանկական աղքատության նվազեցման ծրագրերում
  • Մեթոդաբանության և գործիքների մշակման, վերապատրաստաման դասընթացների նախագծման և անցկացման փորձ (Ծրագրի համապատասխան չափման փորձառությունը կդիտվի առավելություն)
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի, վերափոխվող սոցիալական աշխատանքի, դեպքի վարման փորձ,
  • Հայերենի և անգլերենի ազատ իմացություն (գրավոր և բանավոր), 
  • Հաղորդակցման, ներկայացման և կազմակերպչական հմտություններ,
  • Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման համար:

 

Դիմելու ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող միջազգային խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի մարտի 8-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Տեղական խորհրդատու. Մանկական աղքատության նվազեցում»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99  

 

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:  Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին:

Ծրագիրը ներառում է հետևյալ 3 բաղադրիչները`

Բաղադրիչ 1. Խորհրդատվական պիլոտային ծրագրի մշակում և իրականացում.    

Սույն բաղադրիչը կաջակցի ոլորտային պետական ծրագրերին` մշակելու և ներդնելու սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցում, որը երկրի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում կծառայի ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացմանը:

Առաջին բաղադրիչի նպատակներն են` ա) բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունը ՀՀ առավել խոցելի բնակչության համար («Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուներ) և բ) ակտիվացնել «Ընտանեկան նպաստ» համակարգի  ազատ աշխատուժ ունեցող շահառուներին դառնալ ինքնաբավ՝ տրամադրելով ինքնազբաղվածության հնարավորություններ:

Այս նպատակների իրագործումը կապահովվի սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական և տեխնիկական աջակցության շնորհիվ, մասնավորապես` շահառուների նույնականացման, գրանցման, ներգրավման և թիրախավորման գործառնական ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների քննման, մոնիտորինգի, համայնքային աշխատանքների, տեղեկատվական արշավների և կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման միջոցով:

Սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակը և մեթոդաբանությունը հիմնված կլինեն Կառավարության կողմից սահմանված հետևյալ հիմնական ուղղությունների/չափումների (dimensions)  վրա, որոնք որպես առաջնահերթություն կապահովվեն ծրագրի շրջանակներում`

  • Ակտիվացում,
  • Մարգինալացված և ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների ներառում/ներգրավում (պետական և ոչ պետական ռեսուրսների մոբիլիզացում, կրթական, բժշկական սպասարկման և մասնագիտացված ծառայությունների հասանելիության ապահովում ընտանիքի չափահաս և անչափահաս անդամների համար),
  • Մանկական աղքատության նվազեցում (կրթության և բժշկական ծառայությունների հասանելիության ապահովում, մինչև հինգ տարեկան երեխաների թերսնման խնդրի լուծում, ռիսկերի նվազեցման նպատակով` ինստիտուցիոնալացման կանխարգելում և վաղ միջամտություն):

Բոլոր չափումներով հատուկ ուշադրություն է դարձվելու այն տնային տնտեսություններին, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող անձ:

 

Բաղադիչ 2. Կարողությունների զարգացում և ձեռնարկատիրական աջակցություն.

Այս բաղադրիչի շրջանակում կներդրվեն ձեռնարկատիրական աջակցության ծրագրերը, մասնավորապես` կփորձարկվի «Ընտանեկան նպաստ» ծրագրի ազատ աշխատուժ ունեցող շահառու ընտանիքներին փոքր բիզնես սկսելու նպատակով  դրամաշնորհների տրամադրման ծրագիրը, որը կուղեկցվի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ վերապատրաստումներով և խորհրդատվությամբ (քոուչինգ)։ Նպատակ ունենալով ապահովել Ծրագրի արդյունքների կայունությունը և հաշվի առնելով համանման Ծրագրերի իրականացման նախկին, նաև  JSDF փորձը, Ծրագիրը շեշտը կդնի սքրինինգի, համապարփակ գնահատման և  կարողությունների շարունակական զարգացման վրա (այդ թվում, ուսուցում, մենթորինգ և քոուչինգ):

 

Բաղադրիչ 3:  Ծրագրի կառավարում և կազմակերպում, մոնիտորինգ ու գնահատում և գիտելիքների տարածում

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:

 

 

Տեղական առաջատար խորհրդատուի ընտրության մրցույթ | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF դրամաշնորհ No. TF0B2613)

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի, գործառնական ձեռնարկի, վերապատրաստման նյութերի, սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների և  հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի մշակման/վերանայման և սոցիալական աշխատողների  դասընթացների անցկացման հարցերով»  հանձնարարականի իրականացման նպատակով տեղական առաջատար խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի հիմնական նպատակն է աջակցել Ծրագրի առաջին բաղադրիչի իրականացմանը, որի շրջանակներում կմշակվի և  կներդրվի սոցիալական դեպքի վարման համակարգված մոտեցում, ինչն էլ երկրի սոցիալական պաշտպանության և աշխատանքային համակարգում կհանդիսանա ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացման գործիք:

Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. մարտ-2022թ. դեկտեմբեր:

Աշխատանքի շրջանակը


Տեղական առաջատար խորհրդատուն՝ երկու միջազգային խորհրդատուների ղեկավարման ու համակարգման և Ծրագրի իրականացման գործակալության ներկայացուցչի (Ծրագրի առաջին բաղադրիչի  համակարգող) վերահսկման ներքո, ինչպես նաև տեղական երեք խորհրդատուների (ըստ Ծրագրի չափումների) հետ սերտ համագործակցության արդյունքում  նպաստում է`

  1. Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի մշակմանը
  2. Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի մշակմանը
  3. Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի մշակմանը
  4. Սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/փորձագետների (ToT) դասընթացների անցկացմանը
  5. Սոցիալական աշխատողների համար գործիքների մշակմանը/վերանայմանը, մասնավորապես`
  • Տնային տնտեսությունների խոցելիության գնահատման համապարփակ գործիքներ (առաջնային և խորքային գնահատում),
  • Ձևանմուշներ «Ընտանեկան զարգացման ծրագիր» պատրաստելու համար,
  • Հիմնական սոցիալական և աշխատաշուկայի ակտիվ ծառայությունների քարտեզագրման և  ուղղորդման ձեռնարկ, 
  • Սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգ
  1. Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակմանը և վերանայմանը
  2. Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացմանը (սեմինարներ, քոուչինք)

Ծրագրի տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`

  1. «Սոցիալական դեպքի վարման» մեթոդական փաստաթղթի մշակման գործընթացում, տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
  • Աջակցել միջազգային խորհրդատուին մշակել տեղական խորհրդատուների համար սոցիալական դեպքի վարման զեկույցի նախագիծ, որը կընդգրկի հետևյալ բաղադրիչները`

1) Երկրում սոցիալական դեպքի վարման փորձը

2) Դեպքի վարման քաղաքականության կարգավորումները, ներառյալ`

  1. Սոցիալական դեպքի վարման գործընթացներ, գործիքներ, հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգեր
  2. Վերապատրաստման ծրագիր (ներառյալ բովանդակությունը և սերտիֆիկացման չափանիշները)
  • Առաջնորդել երեք տեղական խորհրդատուների աշխատանքը (ըստ համապատասխան չափումների) սոցիալական դեպքի վարման զեկույցի մշակման գործընթացում: Զեկույցը պետք է հիմնված լինի ոլորտի վերլուծության վրա (որակական հետազոտություն)
  • Աջակցել միջազգային խորհրդատուին` սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակի վերաբերյալ առաջարկություններ մշակելու գործընթացում` հիմնվելով ԱՍՀՆ-ի կողմից սահմանված հիմնական չափումների  և տեղական համատեքստի վրա:
  • Ղեկավարել տեղական խորհրդատուների թիմին սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի մշակման գործընթացում (ուղեցույցներ, կարգավորումներ)
  • Աջակցել միջազգային խորհրդատուին և մասնակցել մշակված մեթոդական փաստաթուղթի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն):

Մեթոդական փաստաթուղթը հիմնված կլինի ԱՍՀՆ-ի կողմից առանձնացված բոլոր երեք չափումների առանձնահատկությունների և խոցելի անձանց ինքնազբաղվածության աջակցության վրա:

1. «Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկ»-ի մշակման աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների  համար`

  • Սոցիալական դեպքի վարման նոր մեթոդական փաստաթղթի հիման վրա աջակցել միջազգային խորհրդատուին մշակել գործառնական ընթացակարգերի  ընդհանուր նկարագիր (որոնք նկարագրված կլինեն գործառնական ձեռնարկում) 
  • Մասնակցել առցանց սեմինարին և ներկայացնել գործառնական ընթացակարգերի ընդհանուր նկարագիրը, համապատասխան առաջադեմ փորձը և հավաքագրել ԱՍՀՆ-ի և այլ համապատասխան գործընկերների առաջարկությունները/դիտողությունները (առկայության դեպքում)
  • Համակարգել և ղեկավարել երեք տեղական խորհրդատուների աշխատանքը գործառնական ձեռնարկի մշակման գործընթացում, որը պետք է.
  1. Արտացոլի սոցիալական դեպքի վարման վերանայված/մշակված մեթոդաբանությունը` ըստ քայլ առ քայլ գործընթացի,
  2. Մանրամասն նկարագրի սոցիալական դեպքի վարման յուրաքանչյուր փուլում սոցիալական աշխատողների խնդիրները և պարունակի համապաստախան հավելվածներ (դեպքի ընդունում, ընտրություն, գնահատում, պլանավորում, հաղորդակցություն/networking, ցանցի մասնակիցների դերի ներկայացում` ներառյալ համայնքային սոցիալական աշխատողները, ինչպես նաև համագործակցության, մոնիտորինգի, դրական առաջնորդման, գնահատման և գործերի փակման ընթացակարգերի սահմանում):
  3. Ներկայացնի սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները տարբեր սոցիալական խմբերի հետ (երեխաներ, տարեցներ, հաշմանդամներ), ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների դեպքում (բռնություն, խտրականություն, զինված հակամարություններ և այլն):
  4. Ներկայացնի սոցիալական աջակցության ցանցի անդամների (դեպք վարող, համայնքային սոցիալական աշխատող և այլն) գործառույթների, նրանց համագործակցության ընթացակարգերի և ցանցային մեխանիզմների ամբողջությունը
  5. Նկարագրի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգի և արագ արձագանքման մեխանիզմները` հաշվի առնելով իրավիճակային առանձնահատկությունները
  6. Ներառի սոցիալական աշխատողներին հասանելի ուղեցույց, որը կպարունակի անհրաժեշտ մեխանիզմների և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն` տնային այցելությունների, հարցազրույցների, դիտարկումների, սքրինինգի, գնահատման հարցազրույցների, մոտիվացիոն հարցազրույցների, կարիքների վրա հիմնված միջամտության անցկացման համար:
  • Աջակցել միջազգային խորհրդատուին և մասնակցել մշակված գործառնական ձեռնարկի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) :

 

2. «Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի» մշակման աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար` 

  •  Վերահսկել և աջակցել տեղական խորհրդատուների թիմին (ըստ Ծրագրի չափումների) սոցիալական աշխատողների վերապատրաստման կարիքների գնահատման գործընթացում (խորհրդակցել ԱՍՀՆ-ի հետ), ինչպես նաև նպաստել վերապատրաստաման կարիքների գնահատման զեկույցի մշակմանը:
  • Ղեկավարել տեղական խորհրդատուների թիմին վերապատրաստման փաթեթի (օնլայն և/կամ օֆլայն դասընթացներ) մշակման ընթացքում՝ (ներառյալ ձեռնարկ, ուղեցույցներ,  գործնական վարժություններ, պրեզենտացիաներ, թռուցիկներ):

Վերապատրաստման փաթեթը պետք է ներառի`

  • Սոցիալական դեպքի վարման մանրամասն նկարագրություն և բացատրություն (ընթացակարգեր և գործընթացներ),
  • Բարդ կարիքներ ունեցող ընտանիքների հետ գործի վարման մեթոդաբանության կիրառման առանձնահատկությունները, հատկանիշները և բնույթը, նաև սոցիալական աշխատողի կլինիկական միջամտության, սոցիալական դեպքի վարման, սոցիալական դեպքի կոորդինացման և սոցիալական աշխատողների այլ տեսակի գործառույթների միջև առկա տարբերությունների մասին տեղեկատվություն,
  • Ստանդարտացված գործիքներ, թե ինչպես բացահայտել մարգինալացված կամ առանց նույնականացման փաստաթղթերի մարդկանց կարիքները, ինչպես հաղթահարել հաճախորդների դիմադրությունը, ինչպես կատարել համայնքային սոցիալական ծառայությունների քարտեզագրում և պահպանել միջառարկայական և միջոլորտային համագործակցությունը,
  • «Ակտիվացման» սահմանում և հայեցակարգ, առանձնահատկություններ, աջակցություն և խնամք, առաջադեմ պրակտիկա և քաղված դասեր. (ինքնազբաղվածության աջակցության գործնական խորհուրդներ/օրինակները կտրամադրվեն 2-րդ բաղադրիչի խորհրդատուի կողմից):
  • Ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողների դերերն ու գործառույթները:

 

3. «Սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/ փորձագետների համար (ToT) դասընթացների» անցկացման աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է`

  • Աջակցել միջազգային խորհրդատուին՝ կազմակերպել սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/փորձագետների համար (ToT) 3-օրյա  դասընթացներ` հիմնվելով վերոնշյալ գործունեության ընթացքում մշակված ուսումնական նյութերի վրա (սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ):

 

4. Սոցիալական աշխատողների համար գործիքների մշակման/վերանայման աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`

  • Աջակցել միջազգային խորհրդատուին մշակել առաջարկություններ սոցիալական աշխատողների գործիքների մշակման/վերանայման վերաբերյալ
  • Համակարգել և ղեկավարել տեղական խորհրդատուների թիմին սոցիալական աշխատողների  գործիքների մշակման/վերանայման/փորձարկման գործընթացում (բացառությամբ սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգի (MIS), ամբողջացնել և վերջնական տեսքի բերել մշակված նախագծերը,
  • Աջակցել միջազգային խորհրդատուին և մասնակցել սոցիալական աշխատողների համար մշակված/վերանայված գործիքների ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) և հավաքագրել հանդիպման մասնակիցների առաջարկությունները, մեկնաբանությունները, դիտողությունները (առկայության դեպքում)
  • Վերահսկել Ծրագրի թիրախային մարզերում սոցիալական աշխատողների գործիքների փորձարկման գործընթացը (ուսուցման/քոուչինգի համար պատասխանատու սոցիալական աշխատանքի խորհրդատուներին  տրամադրել աջակցություն՝ դեպքի վայր այցելության կամ կապի այլ միջոցներով (հեռախոս, Zoom և այլն) և գործիքների հարմարեցում (անհրաժեշտության դեպքում):

5. Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակման և վերանայման աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար՝

  • Համակարգել և ղեկավարել տեղական խորհրդատուների թիմին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խորհրդատուին ուսումնասիրելու սոցիալական աշխատողների կողմից օգտագործվող առկա ՏՏ գործիքները և առաջարկներ մշակել սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգը զարգացնելու  վերաբերյալ
  • Աջակցել միջազգային խորհրդատուին` մշակել հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթակարգերի նախագիծը
  • Համակարգել և ղեկավարել տեղական Խորհրդատուների թիմին` ուղղորդման ընթացակարգեր մշակելու համար, որոնք պետք է ընդգրկեն տարբեր սոցիալական խմբերի (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն) և սոցիալական դեպքերի (բռնություն, զինված հակամարտություններ, խտրականություն) հետ աշխատանքը, ինչպես նաև նկարագրել ուղղորդված շահառուների` տարբեր հաստատություններ արտոնյալ մուտքի վերաբերյալ պայմանավորվածությունները, (ինչպիսիք են սոցիալական աջակցությունը, առողջապահությունը, կրթությունը, ոստիկանությունը և այլն) և ապահովել նշված հաստատությունների կողմից տրամադրվող ծառայությունների ամբողջականությունը
  • Աջակցել միջազգային խորհրդատուին և մասնակցել հիմնական ծառայություններ մատուցողների համար մշակված ուղղորդման ընթացակարգերի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ օնլայն աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) և հավաքագրել հանդիպման մասնակիցների առաջարկությունները, մեկնաբանությունները, դիտողությունները (առկայության դեպքում)

6. Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացման (սեմինարներ, քոուչինք) աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար` 

  • Ծրագրի թիրախային մարզերում պետական և համայնքային սոցիալական աշխատողների համար անցկացնել  երկօրյա դասընթացներ (3 հատ)` դասընթացների ժամանակացույցին համապատասխան
  • Համակարգել (սուպերվիզիա) սոցիալական աշխատանքի խորհրդատու վերապատրաստողների կողմից իրականացվող երկօրյա (3 հատ) դասընթացների ընթացքը Ծրագրի թիրախային մարզերում,
  • Կազմակերպել սոցիալական աշխատողների քոուչինգ, նրանց համար ովքեր մասնակցել են վերապատրաստման դասընթացներին
  • Կազմակերպել խմբային հանդիպումներ` տարբեր սոցիալական ծառայություններից եկող դեպք վարողների շրջանում` լավագույն փորձի փոխանակման նպատակով:

Համաճարակային իրավիճակով պայմանավորված` առողջապահության ոլորտի պաշտոնական հայտարարություններին համապատասխան, դասընթացները և քոուչինիգային սեմինարները կանցկացվեն օֆլայն, օնլայն կամ հիբրիդ սկզբունքով:

 

Ժամանակացույց և փուլեր

N

Առաջադրանք (յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակ)

Տևողություն

Վերջնաժամկետ

1

Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի մշակում (12 օր)

2 ամիս

Մինչև 30.04.2021

2

Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի մշակում (21 օր)

2 ամիս

Մինչև 30.05.2021

3

Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի մշակում (3 օր)  և սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/ փորձագետների համար (ToT) դասընթացների անցկացում (3 օր) 

1 ամիս

Մինչև  20.06.2021

5

Սոցիալական աշխատողների գործիքների մշակում/վերանայում, (10 օր)

3 ամիս

Մինչև 30.05.2021

18 ամիս (փորձարկում)

Մինչև 30.12.2022

6

Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակում և վերանայում

 (19 օր) 

3 ամիս

Մինչև  30.05.2021

7

Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացում (սեմինարներ, քոուչինք). Աշխատանքային օրերի քանակը կհստակեցվի հետագայում (աշխատանքային օրերի առավելագույն քանակը `60):

Մայիս 2021 – դեկտեմբեր 2022

-

 

Յոթերորդ առաջադրանքի (վերապատրաստման դասընթացներ և քոուչինգ) աշխատանքային օրերը կախված կլինեն Խորհրդատուի անձնական ծանրաբեռնվածությունից և կգրանցվեն  աշխատաժամանակի հաշվարկային թերթիկներով:

Առաջատար տեղական խորհրդատուի ներդրումը մեթոդաբանության,  գործառնական ձեռնարկի, ուսումնական նյութերի, գործիքների և այլ փաստաթղթերի մշակման գործում (որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն միջազգային խորհրդատուների կողմից) պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով (եթե Ծրագրի իրականացնող գործակալության կողմից հայերենով կազմելու հատուկ խնդրանք չկա):

Վերը նշված աշխատանքները կիրականացվեն պատվիրատուի (Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա) և խորհրդատուի միջև կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում:

 

Տեղական առաջատար խորհրդատուն պետք է համապատասխանի հետևյալ որակավորման պահանջներին և հմտություններին`

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (սոցիալական աշխատանք, սոցիալական գիտություն, սոցիոլոգիա, և այլն),
  • Սոցիալական աշխատանքի շրջանակի և մոդելների վերաբերյալ խորը իմացություն և ոչ պակաս քան 6 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Մեթոդաբանության և գործիքների մշակման, վերապատրաստաման դասընթացների նախագծման և անցկացման փորձ
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի, վերափոխվող սոցիալական աշխատանքի, դեպքի վարման փորձ
  • Սոցիալական վերլուծությունների նախագծման և անցկացման փորձ
  • Հայերենի և անգլերենի իմացություն (գրավոր և բանավոր), 
  • Հաղորդակցման, ներկայացման և կազմակերպչական հմտություններ,
  • Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման համար:

Դիմելու ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող միջազգային խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի մարտի 8-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Տեղական առաջատար խորհրդատու»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99  

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:  Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին:

Ծրագիրը ներառում է հետևյալ 3 բաղադրիչները`

Բաղադրիչ 1. Խորհրդատվական պիլոտային ծրագրի մշակում և իրականացում.    

Սույն բաղադրիչը կաջակցի ոլորտային պետական ծրագրերին` մշակելու և ներդնելու սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցում, որը երկրի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում կծառայի ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացմանը:

Առաջին բաղադրիչի նպատակներն են` ա) բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունը ՀՀ առավել խոցելի բնակչության համար («Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուներ) և բ) ակտիվացնել «Ընտանեկան նպաստ» համակարգի  ազատ աշխատուժ ունեցող շահառուներին դառնալ ինքնաբավ՝ տրամադրելով ինքնազբաղվածության հնարավորություններ:

Այս նպատակների իրագործումը կապահովվի սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական և տեխնիկական աջակցության շնորհիվ, մասնավորապես` շահառուների նույնականացման, գրանցման, ներգրավման և թիրախավորման գործառնական ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների քննման, մոնիտորինգի, համայնքային աշխատանքների, տեղեկատվական արշավների և կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման միջոցով:

Սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակը և մեթոդաբանությունը հիմնված կլինեն Կառավարության կողմից սահմանված հետևյալ հիմնական ուղղությունների/չափումների (dimensions)  վրա, որոնք որպես առաջնահերթություն կապահովվեն ծրագրի շրջանակներում`

  • Ակտիվացում,
  • Մարգինալացված և ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների ներառում/ներգրավում (պետական և ոչ պետական ռեսուրսների մոբիլիզացում, կրթական, բժշկական սպասարկման և մասնագիտացված ծառայությունների հասանելիության ապահովում ընտանիքի չափահաս և անչափահաս անդամների համար),
  • Մանկական աղքատության նվազեցում (կրթության և բժշկական ծառայությունների հասանելիության ապահովում, մինչև հինգ տարեկան երեխաների թերսնման խնդրի լուծում, ռիսկերի նվազեցման նպատակով` ինստիտուցիոնալացման կանխարգելում և վաղ միջամտություն):

Բոլոր չափումներով հատուկ ուշադրություն է դարձվելու այն տնային տնտեսություններին, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող անձ:

Բաղադիչ 2. Կարողությունների զարգացում և ձեռնարկատիրական աջակցություն.

Այս բաղադրիչի շրջանակում կներդրվեն ձեռնարկատիրական աջակցության ծրագրերը, մասնավորապես` կփորձարկվի «Ընտանեկան նպաստ» ծրագրի ազատ աշխատուժ ունեցող շահառու ընտանիքներին փոքր բիզնես սկսելու նպատակով  դրամաշնորհների տրամադրման ծրագիրը, որը կուղեկցվի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ վերապատրաստումներով և խորհրդատվությամբ (քոուչինգ)։ Նպատակ ունենալով ապահովել Ծրագրի արդյունքների կայունությունը և հաշվի առնելով համանման Ծրագրերի իրականացման նախկին, նաև  JSDF փորձը, Ծրագիրը շեշտը կդնի սքրինինգի, համապարփակ գնահատման և  կարողությունների շարունակական զարգացման վրա (այդ թվում, ուսուցում, մենթորինգ և քոուչինգ):

Բաղադրիչ 3:  Ծրագրի կառավարում և կազմակերպում, մոնիտորինգ ու գնահատում և գիտելիքների տարածում

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և

 

 

Սոցիալական աշխատողների գործիքների և հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի մշակման հարցերով միջազգային խորհրդատու | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF Դրամաշնորհ No.

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Սոցիալական աշխատողների գործիքների և հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի մշակման և/կամ վերանայման հարցերով» հանձնարարականի իրականացման նպատակով միջազգային խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է աջակցել հաճախորդին սոցիալական դեպքի կառավարման համակարգված մոտեցման մշակման և ներդրման գործում (Բաղադրիչ 1), որը երկրի սոցիալական պաշտպանության և զբաղվածության համակարգում կհանդիսանա ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացման գործիք:

Հանձնարարականի վերջնական նպատակն է վերանայել և/կամ մշակել հետևյալ փաստաթղթերը`

  • Սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքներ, ինչպիսիք են. i) Տնային տնտեսությունների խոցելիության գնահատման համապարփակ գործիքներ (առաջնային և խորքային գնահատում), ii) Ձևանմուշներ «Ընտանեկան զարգացման ծրագիր» պատրաստելու համար, iii) հիմնական սոցիալական և աշխատաշուկայի ակտիվ ծառայությունների քարտեզագրման և ուղղորդման ձեռնարկ,  iv) Սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգ:
  • Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգեր:

Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. փետրվար-2021թ. ապրիլ:

Աշխատանքի շրջանակը

Միջազգային խորհրդատուն` Ծրագրի իրականացնող գործակալության ներկայացուցչի (1-ին բաղադրիչի համակարգող) համակարգման  և ղեկավարման  ներքո, ինչպես նաև Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության մշակման գծով միջազգային խորհրդատուի, տեղական մեկ առաջատար և երեք ըստ ուղղությունների/չափումների (dimensions) խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ, առաջնորդելու է սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների և հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի մշակումը և/կամ վերանայումը:

 

Միջազգային խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների կատարման համար

  1. Սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների մշակում և/կամ վերանայում. Այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
  • Ծրագիրն իրականացնող թիմի և տեղական խորհրդատուների հետ կիսվել սոցիալական դեպքի վարման գործիքների միջազգային լավագույն փորձով
  • Աջակցել տեղական խորհրդատուներին Հայաստանում դեպքի վարման գործիքների վերաբերյալ զեկույցի մշակման գործընթացում և զեկույցի վերաբերյալ տրամադրել կարծիք և մեկնաբանություններ,
  • Սոցիալական աշխատողների գործիքների մշակման/վերանայման վերաբերյալ մշակել առաջարկությունների փաթեթ
  • Առաջնորդել տեղական խորհրդատուների թիմին սոցիալական աշխատողների գործիքների մշակման/վերանայման աշխատանքներում, (բացառությամբ սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգի. անձնակազմը հանդիպումներ կունենա ՏՏ ոլորտի փորձագետների հետ՝  մշակված գործիքները կառավարման տեղեկատվական համակարգում փոխակերպելու գործընթացը ուղորդելու նպատակով):
  • Կազմակերպել աշխատանքային հանդիպում շահագրգիռ կողմերի (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) մասնակցությամբ` ներկայացնելու սոցիալական աշխատողների մշակված/վերանայված աշխատանքային գործիքները, ամփոփել ներկայացված դիտողությունները և կատարել լրացուցիչ մշակումներ (անհրաժեշտության դեպքում): Համագործակցել Ծրագրի Բաղադրիչ 1-ի իրականացնող թիմի հետ, այդ գործիքների վերջնական տարբերակները սոցիալական աշխատողների համար նախատեսված ձեռնարկում և վերապատրաստման նյութերում ներառելու նպատակով:

Սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների մշակումը/վերանայումը կկատարվի առկա տեղական և առաջավոր լավագույն փորձի հիման վրա, որոնք համապատասխանաբար կհարմարեցվեն հայաստանյան իրականությանը: Ընթացիկ գործիքների առավելությունները և թերությունները որոշելու համար տեղական խորհրդատուների կողմից կկիրառվեն հետևյալ որակական մեթոդները` փորձագիտական հարցազրույցներ, դիտարկումներ, ֆոկուս խմբեր և այլն:

  1. Հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգեր մշակում. այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
  • Ծրագիրն իրականացնող թիմի և տեղական խորհրդատուների հետ կիսվել հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձով,
  • Աջակցել տեղական խորհրդատուներին Հայաստանում առկա ուղղորդման ընթացակարգերի վերաբերյալ զեկույցի մշակման գործում, զեկույցի վերաբերյալ տրամադրել կարծիք և մեկնաբանություններ,
  • Աջակցել տեղական խորհրդատուներին և ՏՏ խորհրդատուին՝ ուսումնասիրելու սոցիալական աշխատողների կողմից օգտագործվող ՏՏ գործիքները և սոցիալական աշխատողների Կառավարման տեղեկատվական համակարգի զարգացման նպատակով մշակել առաջարկություններ,
  • Մշակել նոր ուղղորդման ընթացակարգերի վերաբերյալ ընդհանուր նկարագիր (outline) և առաջնորդել տեղական խորհրդատուների թիմին մշակելու ուղղորդման ընթացակարգեր, որոնք կնկարագրեն սոցիալական տարբեր խմբերի (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք) շահառուների հետ աշխատանքը, տարբեր սոցիալական դեպքերը (բռնություն, ազգային և մշակութային փոքրամասնություններ և այլն), ինչպես նաև վերոնշյալ շահառուների համար դեպի հիմնական ծառայություններ մատուցողներին դիմելու ուղղորդման գործողությունների և պարտականությունների ամբողջական շրջանակը` ապահովելով դրանց միասնականությունը և հասանելիությունը շահառուների համար:
  • Տեղական խորհրդատուների հետ համագործակցությամբ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) վարել աշխատանքային հանդիպում` ներկայացնելու մշակված ուղղորդման ընթացակարգերը, ամփոփել ներկայացված դիտողությունները և կատարել լրացուցիչ մշակումներ (անհրաժեշտության դեպքում):

 

Ժամանակացույց և փուլեր

Առաջադրանք (յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակ)

 

Տևողություն

Վերջնաժամկետ

Սոցիալական աշխատողների համար մշակված/վերանայված գործիքների վերաբերյալ զեկույց (15 օր)

2 ամիս

Մինչև 30.03.2021

Հիմնական ծառայություններ մատուցողների համար  մշակված ուղղորդման ընթացակարգերի վերաբերյալ զեկույց (10 օր)

3 ամիս

Մինչև 30.04.2021

 

Մշակվող փաստաթղթերի աշխատանքային լեզուն անգերենն է: Վերը նշված ժամանակացույցը կարող է ենթարկվել փոփոխությունների արտաքին գործոնների ազդեցությունների կամ ֆորս-մաժորային իրավիճակների պարագայում: Հանձնարարականների կատարման շրջանակներում խորհրդատուն առնվազն երկու անգամ կայցելի Ծրագրի իրականացման վայր։ Այցերի ժամկետները կհամաձայնեցվեն ՀՍԱԱ-ի հետ:

 

Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն համապատասխան ոլորտում (օրինակ, սոցիալական գիտություններ, սոցիալական աշխատանք),
  • Համապատասխան ոլորտում առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ և սոցիալական աշխատանքի գործիքների վերաբերյալ խորը գիտելիքներ,
  • Տեղական քաղաքականության մակարդակի խորհրդատվություններ իրականացնելու, մեթոդաբանություններ մշակելու, դասընթացներ կազմելու և անցկացնելու ավելի քան 10 տարվա փորձ,
  • Սոցիալական պաշտպանության, տրանսֆորմացիոն սոցիալական աշխատանքի, դեպքի վարման բնագավառների փորձառություն,
  • Սոցիալական վերլուծություններ մշակելու և իրականացնելու փորձ,
  • Ասոցացիաների, ցանցային նախաձեռնությունների և միավորումների հետ աշխատանքի նախկին փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հետխորհրդային տարածաշրջանում միջմշակութային զգայունությամբ աշխատելու փորձը նույնպես կդիտվի որպես առավելություն (հատկապես փորձը Հարավային Կովկասում),
  • Անձնակազմի, համայնքի և առաջնային/երկրորդային շահագրգիռ կողմերի հետ շփվելու և Հայաստան մեկնելու պատրաստակամություն և հնարավորություն,
  • Համաշխարհային բանկի գործունեության ընդհանուր իմացությունը կդիտվի առավելություն,
  • Անգլերենի իմացություն (գրավոր և բանավոր), հայերենին և/կամ ռուսերենին տիրապետելը կհամարվի առավելություն: Բոլոր փաստաթղթերը պետք է մշակվեն և ներկայացվեն անգլերեն:
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
  • Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման համար:

Դիմելու ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող միջազգային խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի հունվարի 26-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Սոցիալական աշխատողների գործիքների և հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգեր»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99  

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:  Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:

 

 

Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության մշակման միջազգային խորհրդատու | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF Դրամաշնորհ No. TF0B2613)

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի, սոցիալական աշխատողների համար գործառնական ձեռնարկի և վերապատրաստման նյութերի մշակման հարցերով»  հանձնարարականի իրականացման նպատակով միջազգային խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի հիմնական խնդիրն է նպաստել Բաղադրիչ 1-ի իրականացմանը, որը նպատակ ունի մշակել և ներդնել  սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցում, ինչն էլ կհանդիսանա ՀՀ-ում սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտներում տրամադրվող ծառայությունների ու նպաստների ներքին ներդաշնակության բարձրացման գործիք:

Վերջնական նպատակը դեպքի վարման հայեցակարգի ներդրումն է և սկսնակ դեպք վարողներին իրենց գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքների և ուղեցույցների տրամադրումն է` սոցիալական աշխատանքի ձևավորվող պրակտիկան համայնքային մակարդակի ծառայություններին ինտեգրելու նպատակով:

Աշխատանքի շրջանակը

Միջազգային խորհրդատուն` Ծրագիրն իրականացնող գործակալության ներկայացուցչի (1-ին բաղադրիչի համակարգող) համակարգման  և ղեկավարման  ներքո՝ տեղական մեկ առաջատար և երեք խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ, ովքեր գործելու են ըստ ուղղությունների/չափումների, առաջնորդելու է սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի, սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի և սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների մշակումը, ինչպես նաև իրականացնելու է սոցիալական աշխատանքի տեղական դասընթացավարների  վերապատրաստում:

Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. փետրվար-2021թ. ապրիլ:

Միջազգային խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների կատարման համար`

  1. Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի մշակում. այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
  • Տրամադրել տեղեկատվություն սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության միջազգային լավագույն փորձի վերաբերյալ՝ Ծրագրի իրականացնող թիմին և տեղական խորհրդատուներին,
  • Մշակել զեկույցի պատրաստման ընդհանուր նկարագիր (outline)՝ տեղական խորհրդատուների համար, հետևյալ խնդիրների առնչությամբ. 1) Դեպքի վարման պրակտիկան Հայաստանում, 2) Ծրագրային փաստաթղթեր և 3) Կարողությունների զարգացման դասընթացներ,
  • Տեղական խորհրդատուներին տրամադրել շարունակական աջակցություն զեկույցի և դրա բարելավման վերաբերյալ,
  • Մշակել սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակի վերաբերյալ առաջարկություններ` առաջնորդվելով ԱՍՀՆ-ի կողմից սահմանված հիմնական առաջնային չափումներով,
  • Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի (ուղեցույց, ընթացակարգ և այլն) մշակման գործընթացում առաջնորդել տեղական խորհրդատուների թիմին,
  • Տեղական խորհրդատուների հետ համագործակցելով վարել աշխատանքային հանդիպում շահագրգիռ կողմերի (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) մասնակցությամբ` ներկայացնելու մշակված մեթոդական փաստաթուղթը, ամփոփել ներկայացված դիտողությունները և մշակել վերջնական փաստաթուղթ`  հաստատման ներկայացնելու համար:

Փաստաթղթերի մշակումը/կատարելագործումը կկատարվի առկա տեղական և առաջավոր լավագույն փորձի հիման վրա, որոնք համապատասխանաբար կհարմարեցվեն հայաստանյան իրականությանը: Ներկայումս կիրառվող մեթոդաբանության առավելությունները և բացերը բացահայտելու նպատակով տեղական խորհրդատուների կողմից կկիրառվեն որակական հետևյալ մեթոդները` փորձագիտական հարցազրույցներ, դիտարկումներ, ֆոկուս խմբեր և այլն:

Մեթոդական փաստաթուղթը հիմնված կլինի ԱՍՀՆ-ի կողմից սահմանված առաջնային ուղղությունների/չափումների (dimensions) վրա, մասնավորապես, մշակվող փաստաթղթում որպես ակտիվացման չափման ցուցանիշ հանդես կգա խոցելի անձանց ինքնազբաղվածության մակարդակը

Այս մեթոդական մոտեցումները սոցիալական աշխատողների կողմից կկիրառվեն Ծրագրի  2-րդ բաղադրիչի  շրջանակում:

  1. Սոցիալական աշխատողների համար նախատեսված գործառնական ձեռնարկի մշակում. այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
  • Տեղական խորհրդատուներին և Ծրագրի իրականացման թիմին ներկայացնել սոցիալական դեպքի վարման գործառնական ընթացակարգերի միջազգային առաջավոր փորձը,
  • Աջակցել տեղական խորհրդատուներին մշակելու դեպքի վարման առկա ընթացակարգերի վերաբերյալ Զեկույց, մշակել դեպքի վարման գործառնական ընթացակարգերի (Գործառնական ձեռնարկում նկարագրվող) ընդհանուր նկարագիր-պլան (Outline)՝ առաջնորդվելով դեպքի վարման նոր մեթոդաբանական փաստաթղթով, մասնակցել աշխատանքային առցանց քննարկմանը, ներկայացնել գործառնական ընթացակարգերի  նկարագիր/պլանը և   համապատասխան առաջադեմ փորձը, ամփոփել ԱՍՀՆ-ի և այլ համապատասխան գործընկերների դիտողությունները և առաջնորդել նկարագիր/պլանի վերանայման գործընթացը (անհրաժեշտության դեպքում),
  • Աջակցել տեղական խորհրդատուներին` մշակելու Գործառնական ձեռնարկը, որը`
  • կարտացոլի սոցիալական դեպքի վարման փուլ առ փուլ վերանայված/մշակված մեթոդաբանությունը,
  • կպարունակի յուրաքանչյուր փուլում սոցիալական աշխատողների խնդիրների մանրամասն նկարագրությունը, և համապատասխան ծրագրերը (ընդունում, զննում, գնահատում, պլանավորում, աշխատանք ցանցի հետ, մոնիթորինգ, դրական ուղղորդում, գնահատում և դեպքի փակում):
  • կամփոփի սոցիալական աշխատանքի առանձնահակությունները տարբեր սոցիալական խմբերի (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք) հետ աշխատանքում, ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների (բռնություն, ազգային և մշակութային փոքրամասնություններ և այլն) առկայության դեպքերում,
  • կներկայացնի սոցիալական աջակցության ցանցի (դեպք վարող, համայնքային սոցիալական աշխատող) հետ համագործակցության և ցանցային աշխատանքի մեխանիզմները,
  • կնկարագրի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգի բնույթը՝ և այդ իրավիճակին համապատասխան արագ արձագանքման և վերափոխման մեխանիզմները:
  • կներառի սոցիալական աշխատողների օգտագործման համար մատչելի ուղեցույց`  առանցքային հանձնարարականներով և գործիքակազմով։ Դրանք կօգտագործվեն առաջնային գնահատման, հարցազրույցների, տնայցերի և հարցումների, դեպքերի քննարկման, մոտիվացիոն հարցազրույցների և միջամտության ընթացքում:
  • Վարել մշակված գործառնական ձեռնարկի ներկայացման առցանց աշխատանքային հանդիպում` համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` Կառավարության և ԱՍՀՆ-ի ներկայացուցիչներ, սոցիալական աշխատանքի մասնագետներ, հետազոտողներ, ՀԿ ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր:

 

  1. Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի մշակում. այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
  • Աջակցել տեղական խորհրդատուներին մշակելու սոցիալական աշխատողների վերապատրաստման կարիքների գնահատման գործիքներ (խորհրդակցելով ԱՍՀՆ-ի հետ), վերամշակել վերապատրաստման կարիքների գնահատման զեկույցը:
  • Տեղական խորհրդատուների հետ համագործակցությամբ մշակել վերապատրաստման փաթեթ (ձեռնարկ, բաժանվող նյութեր, ուղեցույցներ, պրեզենտացիաներ, գործնական վարժություններ և այլն, այդ թվում՝ դասընթացների առցանց տարբերակի համար), որը կներառի`
  • սոցիալական դեպքի վարման մանրամասն նկարագրություն և մեկնաբանություններ (ընթացակարգեր և գործընթացներ),
  • համալիր կարիքներով ընտանիքների հետ աշխատանքում սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության կիրառման նկարագրությունը, հատկանիշները և առանձնահատկությունները, սոցիալական աշխատողի կլինիկական միջամտության, սոցիալական դեպքի կառավարման և սոցիալական աշխատողների այլ գործառույթների միջև տարբերությունները,
  • Ստանդարտացված գործիքակազմ, որոնց միջոցով կարելի է բացահայտել մարգինալացված կամ չփաստաթղթավորված շահառուների կարիքները, ինչպես նաև գործիքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի բարձրացնել շահառուների դիմակայությունը, քարտեզագրել համայնքային սոցիալական ծառայությունները և պահպանել արդյունավետ միջմասնագիտակմիջոլորտային համագործակցություն:
  • Ակտիվացման մոտեցման սահմանումը և հասկացությունը, ակտիվացման, աջակցության և խնամքի առանձնահատկությունները, առաջավոր փորձն ու քաղած դասերը (ինքնազբաղվածության աջակցության գործնական օրինակները կտրամադրվեն 2-րդ բաղադրիչի Խորհրդատուի կողմից),
  • Ծրագրի շրջանակում սոցիալական աշխատողների դերերի և գործառույթների նկարագրությունը:

 Սոցիալական աշխատանքի տեղական դասընթացավարների վերապատրաստում. Այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`

  • սոցիալական աշխատանքի թվով 15 դասընթացավարների 3–օրյա վերապատրաստման դասընթացի իրականացում` օգտագործելով վերոնշյալ գործողության ընթացքում մշակված ուսումնական նյութերը (սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների նյութեր):

 

  1. Ժամանակացույց և փուլեր

 

Առաջադրանք  ( յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակ)

 

Տևողություն

Վերջնաժամկետ

Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթուղթ (15 օր)

2 ամիս

Մինչև 30.03.2021

Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկ  (14 օր)

2 ամիս

Մինչև 15.05.2021

Սոցիալական աշխատողների վերապատրաստաման  նյութերի պատրաստում(6 օր) և դասընթացների անցկացում (5օր)

1 ամիս

Մինչև 20.05.2021

 

Վերը նշված ժամանակացույցը կարող է ենթարկվել փոփոխությունների արտաքին գործոնների ազդեցությունների կամ ֆորս-մաժորային իրավիճակների պարագայում: Հանձնարարականների կատարման շրջանակներում խորհրդատուն առնվազն երկու անգամ կայցելի Ծրագրի իրականացման վայր (Հայաստան)։ Այցերի ժամկետները կհամաձայնեցվեն ՀՍԱԱ-ի հետ: Մշակվող փաստաթղթերի աշխատանքային լեզուն անգերենն է:

Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն համապատասխան ոլորտում (օրինակ, սոցիալական գիտություններ, սոցիալական աշխատանք),
  • Համապատասխան ոլորտում առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ և սոցիալական աշխատանքի հիմունքների և մոդելների վերաբերյալ խորը գիտելիքներ,
  • Միջազգային բնույթի տեղական խորհրդատվություններ իրականացնելու, մեթոդաբանություններ մշակելու, դասընթացներ կազմելու և անցկացնելու ավելի քան 10 տարվա փորձ,
  • Սոցիալական պաշտպանության, տրանսֆորմացիոն սոցիալական աշխատանքի, դեպքի վարման բնագավառների փորձառություն,
  • Սոցիալական վերլուծություններ մշակելու և իրականացնելու փորձ,
  • Ասոցիացիաների, ցանցային նախաձեռնությունների և միավորումների հետ աշխատանքի նախկին փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հետխորհրդային տարածաշրջանում միջմշակութային և էմոցիոնալ զգայունությամբ աշխատելու փորձը նույնպես կդիտվի որպես առավելություն (հատկապես փորձը Հարավային Կովկասում),
  • Անձնակազմի, համայնքի և առաջնային/երկրորդային շահագրգիռ կողմերի հետ շփվելու և Հայաստան մեկնելու պատրաստակամություն և հնարավորություն,
  • Համաշխարհային բանկի հետ աշխատանքային փորձը կհամարվի առավելություն
  • Անգլերենի իմացություն (գրավոր և բանավոր), հայերենին և/կամ ռուսերենին տիրապետելը կհամարվի առավելություն: Բոլոր փաստաթղթերը պետք է մշակվեն և ներկայացվեն անգլերեն:
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
  • Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթեր կազմելու համար

 

Դիմելու ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող միջազգային խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի հունվարի 26-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Սոցիալական դեպքերի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի մշակման հարցերով միջազգային խորհրդատու»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99  

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:  Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում։

 

 

Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության հարցերով միջազգային խորհրդատու | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF Դրամաշնորհ No. TF0B2613)

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության հարցերով»  հանձնարարականի իրականացման նպատակով միջազգային խորհրդատուի ընտրության մրցույթ: 

 

Խորհրդատվության նպատակը

Այս խորհրդատվության հիմնական նպատակն է աջակցել Ծրագրի բաղադրիչ 3-ի շրջանակներում իրականացվող գործողությունների, մասնավորապես` Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության  իրականացմանը, որպես Ծրագրի ընդհանուր ձեռքբերումների և արդյունքների գնահատման գործիք:

Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. փետրվար-2023թ. հունիս:

 

Աշխատանքի շրջանակը

Միջազգային խորհրդատուն` Ծրագիրն իրականացնող գործակալության ներկայացուցչների (Ծրագրի ղեկավար և Ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետ) համակարգման  ու ղեկավարման  ներքո և երեք տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ, առաջնորդելու է Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության նախապատրաստումը և իրականացումը, մշակելու է համապատասխան մեթոդաբանություն, ղեկավարելու է  տեղական խորհրդատուների աշխատանքը և  պատրաստելու ու վերջնական տեսքի է բերելու զեկույցները:

 

Միջազգային խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների կատարման համար`

  1. Մշակել ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության մեթոդաբանությունը, ներառյալ.
  • Ծրագրի իրականացնող թիմին և տեղական խորհրդատուներին տրամադրել տեղեկատվություն ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության անցկացման միջազգային առաջատար փորձի վերաբերյալ,
  • Ծրագրի 1-ին և 2-րդ բաղադրիչների շրջանակներում Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության համար մշակել մեթոդաբանություն (ներառյալ ցուցիչների ամբողջությունը, ընտրանքի ռազմավարությունը, որակի ապահովման պլանը, տվյալների հավաքագրման գործիքներն ու աղբյուրները, հիմնական և վերջնական գնահատման հաշվետվությունների ձևանմուշները և մոնիտորինգի ու գնահատման կառավարման տեղեկատվական համակարգի (անհրաժեշտության դեպքում) հատուկ գործառական պահանջները): Մասնավորապես իրականացնել`
    • Սոցիալական դեպքի վարման մոդելի ներդրման, ֆունկցիոնալության և Ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողների համար վերանայված գործիքների կիրառելիության գնահատում (տնային տնտեսությունների խոցելիության գնահատման համապարփակ ուսումնասիրման գործիքներ, «Ընտանեկան միջամտության և զարգացման ծրագրեր» կազմելու ձևաթղթեր,  աշխատաշուկայի հիմնական սոցիալական և ակտիվ ծառայությունների նկարագրության ուղեցույցներ, հիմնական ծառայություն մատուցողների համար ուղղորդման ընթացակարգեր, սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգ և այլն): Մեթոդաբանությունը, մասնավորապես, կներառի փաստաթղթերի երկրորդային վերլուծություն և սոցիալական դեպքի վարման մոդելի ներդրման և ֆունկցիոնալության գնահատման որոշ որակական մեթոդներ` համապատասխան Ծրագրային միջոցառումների իրականացումից առաջ և հետո:
    • Ենթադրամաշնորհների ազդեցության գնահատում` ներկայացնելով դրամաշնորհի ազդեցությունը դրամաշնորհառուի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Մշակել փորձարարական մոտեցում` ծրագրի ողջ ընթացքում առաջընթացը գնահատելու համար:
    • Ծրագրի իրականացման նպատակի և միջանկյալ այլ ցուցանիշների առաջընթացի գնահատում, որոնք վերոշարադրյալում նշված չեն:
  • Ներկայացնել առաջարկություններ` ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության հարցերով տեղական խորհրդատուների տեխնիկական առաջադրանքների մշակման գործընթացում` ըստ մշակված մեթոդաբանության:
  • Խորհրդատուի կողմից մշակված մեթոդաբանության ներկայացում` Ծրագրի իրականացման թիմին, տեղական խորհրդատուներին, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներին. ամփոփել ներկայացված դիտողությունները և կատարել լրացուցիչ մշակումներ (անհրաժեշտության դեպքում):
  • Մշակել մեթոդաբանական ցուցումներ և ուղեցույց (ընդգրկելով 2 բաղադրիչները), և  ներկայացնել համապատասխան շահագրգիռ կողմերին, ներառյալ ԱՍՀՆ-ի համապատասխան գերատեսչություններին, մասնավորապես մոնիտորինգի և գնահատման  և այլ առնչվող բաժիններին։

 

  1. Մշակել ընդհանուր ելակետային գնահատողական ուսումնասիրություն: Մասնավորապես`
  • Կազմակերպել խորհրդակցական հանդիպումներ տեղական խորհրդատուների խմբի հետ` Ծրագրի բաղադրիչ 1-ի ելակետային հետազոտության իրականացման համար, ներառյալ, (սակայն չսահմանափակվելով),  անցկացնել փաստաթղթերի վերլուծություն, ֆոկուս խումբ քննարկումներև դրանց արդյունքների վերլուծություն, առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ՝շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, անհրաժեշտության դեպքում վերանայել կիրառվող գործիքները (տեղական խորհրդատուների կողմից կիրառվող), ինչպես նաև իրականացնել կանոնավոր մոնիտորինգ:
  • մշակել ընդհանուր ելակետային գնահատողական ուսումնասիրության զեկույց վերը նշված որակական հետազոտության, առաջնային և երկրորդային տվյալների հավաքագրման և վերլուծության շրջանակներում ստացված արդյունքների հիման վրա (ներառյալ հիմնական ցուցանիշները):

 

  1. Մշակել ենթադրամաշնորհների արդյունքների ելակետային գնահատողական ուսումնասիրություն: Մասնավորապես`
  • Մշակել ընտրանքային ռազմավարություն, որի հիման վրա տեղական խորհրդատուների թիմը կիրականացնի ենթադրամաշնորհի արդյունքների գնահատման ելակետային ուսումնասիրություն` Ծրագրի շահառուների նախնական սոցիալ-տնտեսական իրավիճակը գնահատելու նպատակով, այսինքն` փորձարարական և ստուգիչ տվյալների հավաքագրում` տարբեր գործիքների և վերլուծությունների միջոցով։
  • Մշակել ելակետային գնահատողական ուսումնասիրության զեկույց` ենթադրամաշնորհների արդյունքների գնահատման նպատակով` հիմնվելով վերոնշյալ գործունեության շրջանակներում ստացված արդյունքների վրա:

 

  1. Մշակել ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության վերջնական զեկույց ՝ հիմնված Ծրագրի ընդհանուր ձեռքբերումների և արդյունքների գնահատման վրա: Մասնավորապես`
  • 1-ին և 2-րդ բաղադրիչների շրջանակներում տեղական խորհրդատուների կողմից կատարված գնահատողական եզրակացությունների ամփոփման նպատակով անցկացնել համակարգային խորհրդակցություններ:
  • Մշակել ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության վերջնական զեկույց և ներկայացնել Ծրագիրն իրականացնող գործակալությանը` նրանց կարծիքները և մեկնաբանությունները ստանալու համար:
  • Վերջնականացնել վերոնշյալ զեկույցը և ներկայացնել Ծրագիրն իրականացնող գործակալությանը ու պաշտոնական խորհրդակցության ժամանակ ներկայացնել համապատասխան եզրակացությունները:

 

Ժամանակացույց և փուլեր

Առաջադրանք (յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակ)

 

Տևողություն

Վերջնաժամկետ

Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության մեթոդաբանություն (25 օր)

2021թ. Փետրվարի 1-մարտի 15-ը

Մինչև 15.03.2021

Ընդհանուր ելակետային գնահատողական ուսումնասիրության զեկույց (25 օր)

2021թ. մարտի 20 – մայիսի  30,

Մինչև 30.05.2021

Ենթադրամաշնորհների արդյունքների գնահատման ելակետային ուսումնասիրության զեկույց (40 օր)

2022 Օգոստոսի 1-հունվարի 30

Մինչև 30.01.2022

Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության վերջնական զեկույց (40 օր)

2022թ. Փետրվարի 1-մայիսի 30-ը

Մինչև 30.05.2020

Մշակվող փաստաթղթերի աշխատանքային լեզուն անգերենն է: Աշխատանքի կատարման շրջանակներում խորհրդատուն պետք է առնվազն երկու անգամ այցելի Ծրագրի օբյեկտ/վայր (Հայաստան), ՀՍԱԱ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան։ 

 

Միջազգային խորհրդատուն պետք է համապատասխանի հետևյալ որակավորման պահանջներին եւ հմտություններին:

 

  • Հետբուհական (ասպիրանտական) գիտական աստիճան համապատասխան ոլորտում (օրինակ, սոցիալական աշխատանք, սոցիալական քաղաքականություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն և այլն),
  • Սոցիալական քաղաքականության և/կամ հասարակության խոցելի խմբերին ընդգրկող ծրագրերի գնահատման փորձ (նախընտրելի է միջազգային գործակալությունների կողմից ֆինանսավորվող),
  • Նմանատիպ Ծրագերի գնահատման ոլորտում (նախընտրելի է քաղաքականության բարեփոխումներին անմիջական մասնակցության, սոցիալական աշխատանքի հիմունքների և մոդելների խորը իմացության, սոցիալական աշխատանքի դեպքերի տրանսֆորմացիոն կառավարման ոլորտները) ավելի քան 15 տարվա փորձ,
  • Ազդեցության գնահատման ոլորտային հետազոտությունների մշակման և իրականացման փորձ,
  • Հետխորհրդային տարածաշրջանում միջմշակութային և էմոցիոնալ զգայունությամբ աշխատելու փորձը նույնպես կդիտվի որպես առավելություն (հատկապես փորձը Հարավային Կովկասում)
  • Առաջադրանքների կատարման ժամանակացույցին համապատասխան Հայաստան մեկնելու, առաջնային/երկրորդային շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցելու պատրաստակամություն և ունակություն,
  • Համաշխարհային բանկի (ցանկալի է Հարավային Կովկաս) գործունեության ընդհանուր իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հետխորհրդային երկրների սոցիալական ոլորտի բարեփոխումների իմացություն,
  • Անգլերենի իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենին տիրապետելը կհամարվի առավելություն:
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
  • Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման համար:

Պայմանագիրը կստորագրվի 2021 թվականի փետրվարից մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 120 աշխատանքային օրվա կտրվածքով:

Միջազգային խորհրդատուն կհամագործակցի Ծրագիրն իրականացնող գործակալության և  ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության հարցերով երեք տեղական խորհրդատուների հետ:

 Դիմելու ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչեւ 2021 թվականի հունվարի 26-ը ներառյալ ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) անգլերեն լեզվով հետևյալ էլեկտորնային հասցեին` procurement@aasw.org, նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը` «Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության հարցերով միջազգային խորհրդատու»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

 

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:  Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:

 Մրցույթի հրավեր։ ՀԱԳՈՒՍՏԻ ԵՎ ԿՈՇԻԿԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  1. Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է մանկական (0-18 տ. երեխաների համար) և մեծահասակի հագուստի և կոշիկի ձեռքբերման մրցույթ՝ պատերազմական գործողություններից տուժած ընտանիքների աջակցության ծրագրերի շրջանակներում։
  2. Նշված ծառայության մատուցումը ներառում է ըստ Ասոցիացիայի կողմից տրված ցանկերի՝ ապրանքների առանձին փաթեթների կազմումը և տեղափոխումը (առաքումը) Ասոցիացիայի կողմից նախապես տրամադրված հասցեով (ՀՀ տարածքում)։
  3. Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցում ունեցող և նմանատիպ ապրանքների արտադրությամբ և/կամ մատակարարմամբ (այդ թվում վաճառքով) զբաղվող բոլոր իրավասու կազմակերպությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից: Նախապատվությունը կտրվի տեղական արտադրողներին։
  4. Մրցույթը հաղթած կազմակերպությունը պետք է հասանելի լինի պայմանագրի ողջ ժամանակահատվածում և կարողանա ապահովել տեսականու բազմազանությունը և ժամանակին մատակարարումը։
  5. Ծառայությունների մատուցման իրականացման վայրը՝ ՀՀ (ք. Երևան և մարզեր)։
  6. Ասոցիացիան նախատեսում է կնքել պայմանագիր 17․11․2020 թ., մեկ տարի ժամկետով (երկարաձգման հնարավորությամբ):
  7. Ծառայության տրամադրման ցանկալի սկիզբը՝ 18․11․2020 թ.:

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հետաքրքրված կազմակերպությունները պետք է ներկայացնեն կնքված և ստորագրված գնային առաջարկը, որն անհրաժեշտ է ուղարկել infoaasw@gmail.com էլհասցեին, մինչև 16112020թ., ժամը 17:00-ն:

Ասոցիացիայի ներկայացուցիչը կապ կհաստատի միայն մրցույթը հաղթած կազմակերպությունների հետ։

Ծրագրի հաղորդակցության և հանրային կապերի հարցերով խորհրդատու | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF Դրամաշնորհ No. TF0B2613)

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) հայտարարում  է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում «Իրազեկման ռազմավարություն և հանրային արշավ» (Ծրագրի հաղորդակցություն և PR, սկզբնական փուլ) հանձնարարականի իրականացման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի նպատակն է աջակցել Ծրագրի շահառուների իրազեկման և ծրագրի հաղորդակցման արշավի իրականացմանը, մասնավորապես` Ծրագրի արդյունավետ մեկնարկի և Ծրագրի շրջանակում հաղորդակցության պատշաճ գործիքների և մեխանիզմների մշակմանը:

Խորհրդատուի ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2020թ. նոյեմբերից մինչև 2021թ. հունվար ընկած ժամանակահատվածը: 

Հանձնարարականի շրջանակը   

Հանրային կապերի (PR) մասնագետը` Ծրագրի շահառուների արդյունավետ իրազեկման և հաղորդակցման արշավի իրականացման նպատակով Ծրագրի թիմին տրամադրելու է տեխնիկական աջակցություն, ապահովելու է վերջինիս համապատատասխանությունը Ծրագրի Գործառնական ձեռնարկին և  դոնորների կողմից (JSDF և Համաշխարհային բանկ) տրամադրված հաղորդակցության ու իրազեկման ուղեցույցներին:

PR խորհրդատուն Ծրագրի մեկնարկային փուլի համար պետք է ապահովի PR և հաղորդակցության հիմնական գործիքներն ու մեխանիզմները, իրականացնի կայքի, սոցիալական ցանցերում (Facebook) էջի և համապատասխան այլ ռեսուրսների ժամանակին մշակման աշխատանքները, ինչպես նաև ղեկավարի Ծրագրի մեկնարկի միջոցառման կազմակերպական թիմը և մշակի շահառուների  իրազեկման ռազմավարական պլան:

Վերը նշված աշխատանքները իրականացվելու են պատվիրատուի (Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի) և խորհրդատուի միջև կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում: Պայմանագիրը կստորագրվի 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածի համար՝ 18 աշխատանքային օրվա ծանրաբեռնվածությամբ:

Խորհրդատուն կունենա հետևյալ պարտականությունները` 

  • Մշակել հանրային հաղորդակցության ռազմավարության նախագիծ և դրա հետ կապված աշխատանքային պլան (ամբողջ ծրագրի համար և մասնավորապես 2020 և 2021 թվականների միջոցառումների շեշտադրմամբ),
  • Համագործակցել կորպորատիվ բրենդինգը (այդ թվում Համաշխարհային բանկի հետ համաձայնեցված Ծրագրի վեբ կայքի, ֆեյսբուքյան էջի, բաների և այլ ատրիբուտների, ու կարճ հաղորդագրության վիզուալ լուծումները)  մշակող դիզայների հետ, ինչպես նաև վերահսկել վերոհիշյալ գործընթացը,
  •  Պարբերաբար համագործակցել Ծրագրր կայքի մշակման համար ներգրավված ՏՏ խորհրդատուի (ընկերության) հետ, ապահովել մշակվող կայքի  համապատասխանությունը համապատասխան տեխնիկական առաջադրանքին, իրականացնել կայքի թեստավորման/բարելավման և ճշգրտման միջոցառումներ,
  • Ծրագրի իրականացնող թիմի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մշակել Կայքի բովանդակությունը (հայերեն կամ անգլերեն լեզուներով),  կայքում ներբեռնել տեղեկատվություն և թարմացնել կայքի բովանդակությունը առաջադրանքի կատարման ժամկետի ընթացքում,
  • Վերապատրաստել ծրագրի օգնականին՝ կայքի կառավարման գործիքների հետ աշխատելու համար,
  • Ստեղծել և վարել սոցիալական ցանցերում (Facebook, Instagram) Ծրագրի էջերը և իրականացնել էջերի առաջխաղացման միջոցառումներ,
  • Մշակել ծրագրի մեկնարկի միջոցառման հայեցակարգ` (համաձայնեցված ԱՍՀՆ-ի և Ծրագրի իրականացնող գործակալության հետ),
  • Մշակել առաջարկություններ`  Ծրագրի պաշտոնական մեկնարկային միջոցառման անցկացման վայրի, օրակարգի, ձևաչափի, միջոցառման տեղեկատվական փաթեթի (հրավեր, թռուցիկ, մամլո հաղորդագրություն և այլն) վերաբերյալ, նախապատրաստել համապատասխան կրեատիվ առաջարկություններ միջոցառման կազմակերպման վերաբերյալ և տրամադրել  այլ բովանդակային լուծումներ,
  • Համագործակցել ներգրավված Ծրագրի մեկնարկային միջոցառման կազմակերպական թիմի (ընկերության) անձնակազմի հետ՝ միջոցառման բոլոր անհրաժեշտ ատրիբուտներն ու նյութերը ժամանակին և որակյալ պատրաստելու համար,
  • Զարգացնել, պահպանել և թարմացնել ԶԼՄ-ների հետ կապերը, ապահովել զանգվածային լրատվության միջոցներով մեկնարկային միջոցառման պատշաճ լուսաբանումը, իրականացնել ԶԼՄ-ների նյութերի արդյունավետության մոնիթորինգ և գնահատում, ինչպես նաև կիսվել արդյունքներով,
  • Պատրաստել երկու հոդված Ծրագրի մասին, որոնք կհրապարակվեն առաջատար ԶԼՄ-ներում,
  • Սոցիալական աշխատողների գործիքների մշակման/վերանայման հարցերով ներգրավված տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ՝ մշակել սոցիալական աշխատողների համար իրազեկման ռազմավարություն/պլան համապատասխան օժանդակ տեղեկատվական նյութերով (օրինակ՝ բուկլետ, հաճախակի տրվող հարցեր և այլն)՝ նպատակ ունենալով բարձրացնել «Ընտանեկան նպաստ ծրագրի» վերաբերյալ իրազեկվածությունը և խթանել այդ ծրագրի շահառուների մասնակցությունը համապատասխան ակտիվացման, ներառյալ` ինքնազբաղվածության, ծրագրերում:

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին և պետք է ունենա`

  • Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի կամ հարակից այլ ոլորտում,
  • PR ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Միջազգային կազմակերպությունների և/կամ ծրագրերի հետ փոխգործակցությամբ PR-գործունեության փորձ,
  • Սոցիալական ոլորտում PR գործունեության փորձ (կդիտվի որպես առավելություն)
  • Հայաստանի ԶԼՄ-ների դաշտի խորը իմացություն,
  • Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի և խոցելի բնակչության հետ աշխատանքի լավ իմացություն (կդիտվի որպես առավելություն ),
  • Տարբեր ձևաչափերով (մամլո հաղորդագրություններ, կայքեր, հաջողության պատմություններ, բլոգային գրառումներ, թվիթեր եւ այլն) հաղորդագրությունների մշակման ունակություն և փորձ,
  • Սոցիալական մեդիայի կառավարման փորձ,
  • Դինամիկ միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի աշխատանքային (բանավոր և գրավոր) մակարդակի իմացություն,
  • Համակարգչային և ՏՀՏ հմտություններ (վեբ-կայքերի կառավարում, սոցիալական ցանցեր, մուլտիմեդիա եւ այլն):

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: 

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 30-ը ներկայացնել անգլերեն մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտորնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «PR խորհրդատու»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org   

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99  

 

 

Սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգի զարգացման հարցերով խորհրդատու | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF Դրամաշնորհ No. TF0B2613)

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) հայտարարում  է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում «Հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի մշակում» (Սոցիալական աշխատողների համար տեղեկատվական կառավարման համակարգի մշակում, սկզբնական փուլ) հանձնարարականի իրականացման նպատակով անհատ ՏՏ խորհրդատուի  ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի հիմնական նպատակն է աջակցել Ծրագրի առաջին բաղադրիչի (Խորհրդատվական պիլոտային ծրագրի մշակում և իրականացում) հետևյալ գործողությունների իրականացմանը` i. Սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների մշակում/վերանայում և փորձարկում,  ii.  Հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի (կսահմանվեն առաջին բաղադրիչի իրականացմանը ներգրավված թիմի այլ անդամների կողմից) ներառում Կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ`ԿՏՀ) ծրագրային փաթեթում:  

Խորհրդատուի ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2020թ. նոյեմբերից մինչև 2021թ. հունվար ընկած ժամանակահատվածը:

 

Հանձնարարականի շրջանակը   

Սոցիալական աշխատողների Կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՏՀ) զարգացման գծով խորհրդատուն (ՏՏ խորհրդատու) Ծրագրի թիմին տրամադրելու է տեխնիկական աջակցություն՝ ապահովելով սոցիալական աշխատողների համար ԿՏՀ մշակման միջոցառումների արդյունավետությունն ու պահանջներին համապատասխանությունը, ինչպես նաև ապահովելու է հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի ներառումը ԿՏՀ-ում՝ Ծրագրի գործառնական ձեռնարկին համապատասխան:

Վերը նշված խնդիրները կատարվում են պատվիրատուի (Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի) և խորհրդատուի միջև կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում: Պայմանագիրը կստորագրվի 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում ՝ 12 աշխատանքային օրվա ընդհանուր գումարի չափով:

Խորհրդատուն կունենա հետևյալ պարտականությունները` 

  • Սոցիալական աշխատողների համար գործիքների մշակման/վերանայման հարցերով խորհրդատուների խմբի հետ համատեղ, ուսումնասիրել ներկայումս սոցիալական աշխատողների կողմից կիրառվող ՏՏ գործիքները և հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերը, ինչպես նաև մշակել հանձնարարականներ (ռեկոմենդացիաներ) դեպքի վարման Կառավարման տեղեկատվական համակարգի զարգացման համար,
  • Մասնակցել ԱՍՀՆ-ի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ հրավիրված հանդիպումներին` քննարկելու սոցիալական աշխատողների ԿՏՀ վերաբերյալ մշակված առաջարկությունները,
  • Մշակել սոցիալական աշխատողների ԿՏՀ տեխնիկական առաջադրանքը (վերջինս պետք է համաձայնեցվի ԱՍՀՆ-ի հետ):

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է ունենա`

  • Բարձրագույն կրթություն համակարգչային գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից այլ ոլորտում,
  • ՏՏ գործիքների նախագծման և/կամ զարգացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • ՏՏ գործիքների տեխնիկական առաջադրանքների մշակման կարողություն,
  • Սոցիալական ոլորտում ՏՏ գործիքների մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն),
  • Միջազգային կազմակերպություններում և/կամ ծրագրերում ՏՏ գործիքների զարգացման աշխատանքային փորձ (կդիտվի որպես առավելություն),
  • ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի համար առկա ՏՏ գործիքների իմացություն (կդիտվի առավելություն),
  • Դինամիկ միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի աշխատանքային (բանավոր և գրավոր) մակարդակի իմացություն:

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է (մանրամասների համար՝ www.aasw.org): Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 30-ը ներկայացնել անգլերեն մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտորնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «IT խորհրդատու»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99  

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF Դրամաշնորհ No. TF0B2613)

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) հայտարարում  է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում «Բնապահպանական և սոցիալական մասնագետ» հանձնարարականի իրականացման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի նպատակն է ապահովել Ծրագրի համապատասխանությունը պատշաճ բնապահպանական ու սոցիալական պահանջներին և ապահովել Ծրագրի գործունեության հետևանքով հնարավոր բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի արդյունավետ և ժամանակին կառավարումը:

Խորհրդատուի ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2020թ. հոկտեմբերից` երեսունչորս ամսվա ընթացքում:

 

Հանձնարարականի շրջանակը   

Բնապահպանական և սոցիալական մասնագետը պատասխանատու է լինելու Համաշխարհային բանկի երաշխիքների քաղաքականությանը (Safeguard Policy)  հետևելու և ընդհանուր ընթացակարգերի և ուղեցույցների պահպանման հարցում` Ծրագրի անձնակազմին ցուցաբերելով տեխնիկական աջակցություն` ծրագրային միջամտության որակյալ արդյունք ապահովելու նպատակով:

Խորհրդատուն պետք է ապահովի Ծրագրի անձնակազմի վերապատրաստումը  բողոքների քննարկման սկզբունքների և ընթացակարգերի վերաբերյալ,  իրականացնի ծրագրի բողոքների քննարկման մեխանիզմների սուպերվիզիա և ենթադրամաշնորհային միջոցառումների մշտադիտարկում: Խորհրդատուն պետք է մշակի համապատասխան բնապահպանական և սոցիալական հաշվետվություններ:  

Խորհրդատուի ծառայությունների տրամադրումը  նախատեսում է ամսեկան միջինը 25 ժամ ծանրաբեռնվածություն (վճարումը կկատարվի ըստ արդյունքի կամ որոշ առաջադրանքների  դեպքում ըստ ժամային հաշվարկման):

 

Խորհրդատուն կունենա հետևյալ պարտականությունները`

  • Ապահովել Բնապահպանական և սոցիալական հարցերի և ընթացակարգերի պահպանումը Ծրագրի անձնակազմի և կապալառուների կողմից՝ Ծրագրի գործառնական ձեռնարկի համապատասխան,
  • Մշակել Ենթադրամաշնորհների կառավարման գործառնական զեկույցում ենթադրամաշնորհային միջոցառումների բնապահպանական և սոցիալական կառավարման վերաբերյալ ենթագլուխ,
  • Իրականացնել ենթադրամաշնորհային միջոցառումների բնապահպանական և սոցիալական զննում (screening) ՝ Ծրագրի ֆինասավորման համար անհամապատասխան նախագծերի բացառման և սքրինինգի զեկույցների մշակման նպատակով,
  • Մշակել հաջողված բնապահպանական և սոցիալական պրակտիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացի նյութ (օրինակ՝ հիգիենայի ուղեցույց հյուրատների, գեղեցկության սրահների, սննդի մշակման և առաքման համար, ուղեցույց վերանորոգման աշխատանքների ժամանակ աղբի կառավարման խնդիրների վերաբերյալ և այլն), իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում և մշակել համապատասխան զեկույց,
  • Ապահովել ենթադրամաշնորհային պայանագրերի բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ ստանդարտացված հոդված,
  • Բնապահպանական և սոցիալական գնահատման և/կամ խորհրդատվության գործընթացի շրջանակներում տեղում կատարել այցելություններ, և ենթադրամաշնորհների փորձաքննության շրջանակում կատարել օբյեկտների նախնական վիճակի գնահատում,
  • Ծրագրի անձնակազմի հետ պարբերաբար մշտադիտարկել ենթադրամաշնորհային ծրագրերը` շահառուների կողմից ծրագրերի նախապատրաստման և իրականացման փուլերում դրական բնապահպանական և սոցիալական պրակտիկան պահպանելու նպատակով, ինչպես նաև հետևել, որ այս գործողությունները չառաջացնեն  նոր կամ էական սոցիալական ու բնապահպանական ռիսկ,
  • Հետևել Ծրագրի բողոքների քննարկման մեխանիզմի գործառնմանը, ապահովել վերջիններիս սկզբունքների և ընթացակարգերի վերաբերյալ Ծրագրի անձնակազմի վերապատրաստումը,
  • Աջակցել Ծրագրի բողոքների քննարկման մեխանիզմի պատշաճ իրագործմանը և համաձայն Ծրագրի գործառնական ձեռնարկի իրականացնել անհրաժեշտ քայլեր,
  • Ապահովել կանանց և երիտասարդների մասնակցությունը Ծրագրի միջոցառումներին, այդ թվում՝ դասընթացներին և սեմինարներին,
  • Կատարել համապատասխան մուտքագրումներ Ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգում, այդ թվում` կանանց, երիտասարդների, խոցելի խմբերի, ինչպես նաև բողոքների վերաբերյալ տվյաների թարմացումը,
  • Նախապատրաստել բնապահպանական և սոցիալական մշտադիտարկման զեկույց (մինչ Համաշխարհային բանկի յուրաքանչյուր ծրագրային այցելություն), ներառյալ այցերի մշտադիրտարկման արդյունքներ և լուսանկարներ,
  • Աջակցել Ծրագրի ղեկավարին և բաղադրիչների համակարգողներին` ապահովելով, Ծրագրի միջոցառումների համապատասխանությունըԿառավարության և Համաշխարհային բանկի սոցիալական երաշխիքների ուղեցույցներին և գործիքներին,
  • Մասնակցել Համաշխարհային բանկի կողմից ծրագրային կանոնավոր այցելություն–հանդիպումներին,
  • Կատարել Ծրագրի առնչությամբ վարչական պարտականություններ,
  • Ըստ անհրաժեշտության կատարել Ծրագրի ղեկավարի այլ հանձնարարություններ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին և պետք է ունենա`

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է սոցիալական, շրջակա միջավայրի, զարգացման կառավարման կամ համապատասխան այլ ոլորտում),
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բնապահպանության մեխանիզմների (safeguards) առնչությամբ, ինչպես նաև համապատասխան իմացություն՝ ա) բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման, բ) գյուղական միջավայրերի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի, գ) ՀՀ սոցիալական ապահովության և տարվող սոցիալական աշխատանքի,
  • Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձ (նախընտրելի է Համաշխարհային Բանկ, ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ կառույցներ),
  • Բնապահպանական և սոցիալական ոլորտների կանոնակարգերի, քաղաքականությունների և ընթացակարգերի իմացություն, միջանձնային հարաբերություններ ձևավորելու լավ հմտություններ և տեղական համայնքների հետ համագործակցելու եւ աշխատելու ունակություն;Հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի աշխատանքային (բանավոր և գրավոր) մակարդակի իմացություն,
  • Համակարգչային և ՏՀՏ հմտություններ (Word, Excel, PowerPoint, տվյալների շտեմարաններ, հաղորդակցման գործիքներ և այլն):

 

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է (մանրամասների համար՝ www.aasw.org): Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:

 

Հայտերի ներկայացումը

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնել անգլերեն մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորեւ նշված էլեկտորնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Բնապահպանական և սոցիալական մասնագետ»:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար դիմել հետևյալ hեռախոսահամարով՝ (374 93) 51-44-99  

 

 

Հաղորդակցության/հանրային կապերի ծառայությունների մատուցման մրցույթի հայտարարություն

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների հզորացում ՀՀ սահմանամերձ մարզերում (Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք)» ծրագրի շրջանակներում հայտարարում է հաղորդակցության/ հանրային կապերի ծառայությունների մատուցման մրցույթ։

Մրցույթի վերջնաժամկետը սույն թվականի օգոստոսի 7-ն է, ժամը՝ 13:00:

Հետաքրքրված կազմակերպությունները իրենց հայտերը կարող են ուղարկել infoaasw@gmail.com էլհասցեին, նամակի վերնագրում նշելով՝ SSWS_CPR Consultation։

Ծրագրային թիմը կապ կհաստատի միայն հաջորդ փուլ անցած թեկնածուների հետ։

Մրցույթի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Հաղորդակցության/հանրային կապերի ծառայությունների մատուցման մրցույթի հայտարարություն

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների հզորացում ՀՀ սահմանամերձ մարզերում (Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք)» ծրագրի շրջանակներում հայտարարում է հաղորդակցության/ հանրային կապերի ծառայությունների մատուցման մրցույթ։

Մրցույթի վերջնաժամկետը սույն թվականի օգոստոսի 7-ն է, ժամը՝ 13:00:

Հետաքրքրված կազմակերպությունները իրենց հայտերը կարող են ուղարկել infoaasw@gmail.com էլհասցեին, նամակի վերնագրում նշելով՝ SSWS_CPR Consultation։

Ծրագրային թիմը կապ կհաստատի միայն հաջորդ փուլ անցած թեկնածուների հետ։

Մրցույթի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Առցանց համաշխարհային կոնֆերանս

Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիան կազմակերպում է առցանց կոնֆերանս "Համակառուցելով սոցիալական տրանսֆորմացիան" խորագրով։ 

Համաժողովի նպատակն է քննարկել վերջին 10 տարվա ընթացքում ամբողջ աշխարհում սոցիալական աշխատանքի բնագավառում գրանցած հաջողությունները և հիմք ընդունելով դրանք կառուցել ապագայի 10 տարվա զարգացման ռազմավարությունը։

ՄԻԱՍԻՆ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆ։

Մասնակիցների գրանցումը կսկսվի հունիսի 2-ից, ավելիին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԲԱՐԻ ՏՆԱԿ -ը փնտրում է սոցիալական աշխատող

«Բարի մամա» հասարակական կազմակերպությունը իր թիմի համալրման նպատակով փնտրում է փորձառու սոցիալական աշխատողի։

Աշխատանքային հիմնական պահանջը՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատանքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձի առկայությունն է։

Աշխատանքային գրաֆիկը ճկուն է, իսկ աշխատաժամերը կախված են աշխատանքի ծավալից։

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել marina@barimama.org էլեկտրոնային փոստի հասցեին։

Մանրամասների համար կարող եք կապ հաստատել 055257900 հեռախոսահամարով։

 

Աշխատանքի հայտարարություն։ Ջերմիկ անկյուն հիմնադրամ

《Ջերմիկ անկյուն》 հիմնադրամը փնտրում է սոցիալական աշխատողների և սոցիալական մանկավարժների Գեղանիստ համայնքում հիմնվող նոր խմբային տան համար:

Դիմելու համար Ձեր CV-ները կարող եք ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ jermikankyun@gmail.com

Աշխատանքի հայտարարություն։ Հայաստանի մանուկներ հիմնադրամ

 «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (COAF) փնտրում է Սոցիալական աշխատողի, ով պատասխանատու կլինի Հիմնադրամի շահառու համայնքներում սոցիալական աշխատողի ծառայությունների մատուցման համար։

???? Հիմնական պահանջներն են՝

- Բարձրագույն կրթություն սոցիալական աշխատանքի ոլորտում,
- Որպես սոցիալական աշխատող՝ 1 և ավելի տարիների փորձ,
- Ծանրաբեռնված գրաֆիկով և թիմում արդյունավետ աշխատելու հմտություն,
- Շարունակական կրթության գաղափարի կրող լինելը՝ որպես պարտադիր հատկություն ․․․

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://bit.ly/2PbKmCu

Աշխատանքի հայտարարություն։ Հայ ավետարանչական ընկերակցություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի սոցիալական աշխատողի հաստիքի համար հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարաձգել է մինչև՝ 30.12.2019:

Ցանկացողները կարող են ուղարկել իրենց CV-ն melanya.geghamyan@avedisianschool.am, christina.simonyan@amaa.am, annanimven.voskanyan@yandex.com էլեկտրոնային հասցեներին:

Մանրամասներին կարող եք ծանոթացանալ այստեղ՝ https://bit.ly/338Tf3E

Արտաքին աուդիտի իրականացման հայտարարություն` 2018 ֆինանսական տարվա համար

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է 2018 ֆինանսական տարվա արտաքին աուդիտի իրականացման մրցույթ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ սեպտեմբերի 5-ը։

Աուդիտի իրականացման պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Փնտրվում է սոցիալական աշխատող՝ Ցերեկային կենտրոնում աշխատելու համար

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Լոռվա մարզի Տաշիր քաղաքում գտնվող ցերեկային կենտրոնի  սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար։

Պաշտոնի անվանումը՝ սոցիալական աշխատող

Դրույքաչափը՝  ոչ լրիվ աշխատաժամանակ (20 ժամ)

Աշխատանքային պարտականություններ՝

  • նոր շահառուների հայտնաբերում, կարիքների առաջնային գնահատում
  • անհատական դեպքի վարում
  • շահառուի կարիքի գնահատում և հիմնախնդրի լուծման ուղիների մշակում
  • շահառուի հիմնախնդրից ելնելով՝ միջամտության կազմակերպում և համապատասխան աջակցության ցուցաբերում
  • շահառուին տեղեկատվական և սոցիալական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտության դեպքում միջնորդում/ուղղորդում այլ կառույցներ
  • շահառուի իրավունքների եւ շահերի պաշտպանության իրականացում պետական և ոչ պետական կառույցներում
  • համագործակցում այլ կազմակերպությունների, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կառույցների հետ՝ շահառուների հիմնախնդիրների լուծման նպատակով
  • տունայցերի իրականացում
  • շահառուի սոցիալական ցանցի/կապերի զարգացում
  • շահառուի ազատ ժամանցի, զբաղվածության կազմակերպում ցերեկային կենտրոնում
  • կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության կազմում և ներկայացում ղեկավարին: 

Պահանջվող    որակավորումներ և  հմտություններ՝

  1. բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ,
  2. սոցիալական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  3. MS Office, Internet, E-mail ծրագրերի իմացություն,
  4. ինտենսիվ պայմաններում աշխատելու ունակություն։

 Դիմելու կարգը՝

Թեկնածուները կարող են  մինչև 2019թ մարտի 20-ը, ժամը 18։00-ն՝ իրենց ինքնակենսագրականներն ստորև ներկայացված Էլ. հասցեով՝ HR.Legal@ngo.mission.am, «Subject» տողում նշելով հաստիքի անվանումը։Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։

 

 

ՀԱՀ–ի Ավետիսեան Օնանեան Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողների

Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) և ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը աշխատանքի են հրավիրում սոցիալական աշխատողի։

Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր

Աշխատանքի տևողությունը՝ 6 ամիս՝ հնարավոր երկարաձգմամբ

Ծառայությունների շրջանակը

 Տրամադրել սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն ՏԲ-ով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին` ՏԲ-ի բուժման հետևողականությունը բարելավելու նպատակով,

  • Իրականացնել կրթական պարապմունքներ/դասընթացներ` տուբերկուլոզով (ՏԲ) հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար,
  • Իրականացնել ՏԲ հիվանդների սոցիալական կարիքների համապարփակ գնահատում,
  • Մշակել ՏԲ հիվանդների սոցիալական խնդիրների լուծման համալիր ծրագիր և իրականացնել այն,
  • Սերտորեն համագործակցել ՏԲ բուժաշխատողների հետ՝ հիվանդների հետ շարունակական կրթական և խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ,
  • Կապող օղակ հանդիսանալ ՏԲ հիվանդների և բուժանձնակազմի, ՏԲ հիվանդների և այլ սոցիալական ծառայությունների միջև:

 

 Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  • Սոցիալական աշխատանք մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավրի կրթական աստիճան, մագիստրոսի աստիճանը կդիտարկվի որպես առավելություն),
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Էթիկական նորմերի հիանալի իմացություն և տիրապետում, ինչպես նաև հաղորդակցման գերազանց հմտություններ՝ բուժանձնակազմի, հիվանդների և նրանց հարազատների հետ շփվելու համար
  • Երեխաների եւ մեծահասակների հետ անհատական եւ խմբային աշխատանքի փորձ: Սոցիալապես խոցելի խմբերի հետ ունեցած աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ճկուն ժամային գրաֆիկ՝ անհրաժեշտության դեպքում մարզերի ՏԲ հիվանդների և նրանց հարազատների հետ կրթական և խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու համար,
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Ինքնազարգացման ձգտում՝ անհրաժեշտ վերապատրաստման դասընթացներին արդյունավետ մասնակցելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու համար:

 

Ինչպե՞ս դիմել:

Դիմորդները կարող են ինքնակենսագրականները (CV) ուղարկել Նազելի Մուրադյանին՝  nmuradyan@aua.am էլեկտրոնային հասցեին՝ թեմայի հատվածում նշելով, թե որ հաստիքի համար են դիմում:  

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 15-ը, ժամը 18:00-ն:

Համապատասխան դիմորդները կտեղեկացվեն հարցազրույցին մասնակցելու մասին:

 

Աղբյուրը՝ https://goo.gl/DmFfPg 

Աշխատանքի հայտարարություն - Ավագ սոցիալական աշխատող

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի շրջանակներում փնտրում է ավագ սոցիալական աշխատող ՀՀ Լոռու մարզում աշխատելու համար։

 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Մասնագետ՝ ավագ սոցիալական աշխատող

Ծառայության մատուցման վայր՝ ՀՀ Լոռու մարզ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ավագ սոցիալական աշխատողը պատասխանատու է Լոռու մարզում` Հիմնադրամի շահառու համայնքներում, մասնագիտական ծառայության մատուցման և այլ սոցիալական աշխատողների համար կրթական և աջակցային սուպերվիզիայի իրականացման համար։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ  

  • Բացահայտել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (ԿԴԻՀ) երեխաներին/ընտանիքներին, կատարել կարիքների գնահատում և կազմել նրանց սոցիալական պատմությունները։
  • Շահառուների հետ իրականացնել սոցիալական մասնագիտական աշխատանք և ներգրավել անհատական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին:
  • Իրականացնել տունայցեր:
  • Երեխաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) շահերը պաշտպանելու նպատակով կատարել սոցիալ-իրավական իրազեկում և համապատասխան խորհրդատվություն։ Անհրաժեշտության դեպքում ուղղորդել շահառուներին դեպի համապատասխան ծառայությունները մատուցող կառույցներ։
  • Աջակցել համայնքի Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ կատարելու երեխայի պաշտպանությանն ուղղված (ԵՊ)՝ օրենքով սահմանված իր պարտականությունները, այդ թվում՝ ձեռնարկելով միջոցներ՝ ուղղված երեխաների պաշտպանությանը, երեխաների հակասոցիալական վարքագծի և իրավախախտումների կանխարգելմանը: Անհրաժեշտության դեպքում իրազեկել ԽՀՀ մարմնին՝ երեխայի պաշտպանությանն ուղղված՝ օրենքով սահմանված նրանց պարտականությունների մասին:
  • Համայնքներում պարբերաբար նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ՝ համայնքի իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու համար:
  • Աջակցել ծրագրի տվյալների բազայի մշակման գործում՝ տրամադրելով շահառուների մասին ճշգրտված տեղեկատվություն:
  • Կազմակերպել և իրականացնել դասընթացներ։
  • Իրականացնել կրթական և աջակցային սուպերվիզիա։
  • Վարել շահառուների հաշվառում և պատրաստել ամսական հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ՝ գործատուի կողմից պահանջվող ձևաչափով։
  • Ըստ պահանջի՝ օժանդակել հիմնադրամի այլ նախաձեռնությունների իրականացմանը։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿՆԵՐԸ

  • Սոցիալական աշխատողի բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Արդյունավետ հաղորդակցվելու հմտություն
  • Հաշվետվություններ գրելու հմտություն
  • Դասընթացներ վարելու փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում
  • Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, ցանկալի է նաև այլ լեզուների իմացություն
  • Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն
  • 2-3 համայնքներում աշխատելու պատրաստակամություն:

 

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)` նշելով կրթությունը, աշխատանքային փորձը, համակարգչային գիտելիքները, լեզուների իմացությունը, և մոտիվացիոն նամակըհետևյալ էլեկտրոնային հասցեին՝ coaf@coafkids.org: Էլեկտրոնային նամակի վերնագրում խնդրում ենք նշել մասնագիտությունը: Կիսատ դիմումները և վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի: Հիմնադրամի աշխատակիցը կկապվի միայն նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ:

 

Հայտերի ընդունման մեկնարկ՝ հունվարի 18, 2019 թ.

Հայտերի ընդունման ավարտ՝ փետրվարի 3, 2019 թ.

Ավելիին կարող եք տեղեկանալ https://am.coafkids.org/ կայքում։  

 

Աշխատանքի հայտարարություն - Սոցիալական աշխատող

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի շրջանակներում փնտրում է սոցիալական աշխատող ՀՀ Շիրակի մարզում աշխատելու համար։

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Մասնագետ՝ սոցիալական աշխատող

Ծառայության մատուցման վայր՝ ՀՀ Շիրակի մարզ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սոցիալական աշխատողը պատասխանատու է Շիրակի մարզում՝ Հիմնադրամի շահառու համայնքներում ծառայության մատուցման համար։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  • Բացահայտել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (ԿԴԻՀ) երեխաներին/ընտանիքներին, կատարել կարիքների գնահատում և կազմել նրանց սոցիալական պատմությունները։
  • Շահառուների հետ իրականացնել սոցիալական մասնագիտական աշխատանք և ներգրավել անհատական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին:
  • Իրականացնել տունայցեր:
  • Երեխաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչներ) շահերը պաշտպանելու նպատակով կատարել իրավա-սոցիալական իրազեկում և համապատասխան խորհրդատվություն։ Անհրաժեշտության դեպքում ուղղորդել շահառուներին դեպի համապատասխան ծառայությունները մատուցող կառույցներ։
  • Աջակցել համայնքի Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ կատարելու երեխայի պաշտպանությանն ուղղված (ԵՊ)՝ օրենքով սահմանված իր պարտականությունները, այդ թվում՝ ձեռնարկելով միջոցներ՝ ուղղված երեխաների պաշտպանությանը, երեխաների հակասոցիալական վարքագծի և իրավախախտումների կանխարգելմանը: Անհրաժեշտության դեպքում իրազեկել ԽՀՀ մարմնին՝ երեխայի պաշտպանությանն ուղղված՝ օրենքով սահմանված նրանց պարտականությունների մասին:
  • Համայնքներում պարբերաբար նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ՝ համայնքի իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու համար:
  • Աջակցել ծրագրի տվյալների բազայի մշակման գործում՝ տրամադրելով շահառուների մասին ճշգրտված տեղեկատվություն:
  • Կազմակերպել և իրականացնել դասընթացներ։
  • Վարել շահառուների հաշվառում և պատրաստել ամսական հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ՝ գործատուի կողմից պահանջվող ձևաչափով։
  • Աջակցել ծրագրի տվյալների բազայի մշակման գործում՝ տրամադրելով շահառուների մասին ճշգրտված տեղեկատվություն:
  • Ըստ պահանջի՝ օժանդակել հիմնադրամի այլ նախաձեռնությունների իրականացմանը։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿՆԵՐԸ

  • Մասնագիտական որակավորումը՝ սոցիալական աշխատանք
  • Մասնագիտական աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է
  • Համայնքային զարգացման ծրագրերում մասնակցությունը և հասարակական ակտիվության փորձառությունը ցանկալի է
  • Արդյունավետ հաղորդակցվելու հմտություն
  • Հաշվետվություններ գրելու հմտություն
  • Դասընթացներ վարելու փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում
  • Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, ցանկալի է նաև այլ լեզուների իմացություն
  • Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և  վերջնաժամկետները պահպանելու ունակություն
  • 2-3 համայնքներում աշխատելու պատրաստակամություն

 

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)` նշելով կրթությունը, աշխատանքային փորձը, համակարգչային գիտելիքները, լեզուների իմացությունը, և մոտիվացիոն նամակըհետևյալ էլեկտրոնային հասցեին՝ coaf@coafkids.org: Էլեկտրոնային նամակի վերնագրում խնդրում ենք նշել մասնագիտությունը: Կիսատ դիմումները և վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի: Հիմնադրամի աշխատակիցը կկապվի միայն նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ:

 

Հայտերի ընդունման մեկնարկ՝ հունվարի 18, 2019թ.

Հայտերի ընդունման ավարտ՝ փետրվարի 3, 2019թ.

Ավելիին կարող եք տեղեկանալ https://am.coafkids.org/ կայքում։  

Սոցիալական աշխատանքի միջազգային օրեր Ավստրիայում

Վերին Ավստրիայի Կիրառական գիտությունների համալսարանի Բժշկական ինժեներիայի և կիրառական սոցիալական գիտությունների դպրոցը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցության շրջանակներում հրավիրում է սոցիալական աշխատանք մասնագիտությամբ սովորող ուսանողներին և ուսուցանող դասախոսներին մասնակցելու «Սոցիալական աշխատանքի խաչմերուկներում. արդյո՞ք կարող ենք հաղթահարել վախի և սահմանափակումների շղթաները» խորագրով 5-օրյա ուսումնական ծրագրին Լինցում (Ավստրիա)։

Ծրագիրը ներառում է  դասախոսություններ, սեմինարներ, այցելություններ սոցիալական ծառայություններ, մշակութային միջոցառումներ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել մոտիվացիոն նամակ (ինչու՞ եք ցանկանում մասնակցել Ծրագրին, ինչու՞ պետք է Դուք ընտրվեք և այլն) և մինչև ս․թ․ փետրվարի 15-ը, ժամը՝ 21:00-ն ուղարկել infoaasw@gmail.com էլ․հասցեին, թեմայի տողում նշելով՝ Միջազգային օրեր Լինցում։ 

Մոտիվացիոն նամակի փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո կիրականացվի մասնակիցների վերջնական ընտրությունը։

Դասընթացի ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Ասոցիացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ էլ փոստին։

 

Բաց դռների օր Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամում

       Հարգելի գործընկերներ,

       Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Կենտրոն) հայտարարում է «Բաց դռների օր» երեխաների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների համար։

       Միջոցառումն իրականացվելով ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գործենք  միասին՝ հանուն հաշվետու սոցիալական պետության ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, նպատակ ունի նպաստել սոցիալական ծառայությունների մատուցման, սոցիալական պաշտպանության բնագավառում որոշումների կայացման գործընթացում մասնակցության լավագույն            փորձի փոխանակմանը ՔՀԿ ներկայացուցիչների և սոցիալական բարեփոխումների գործընթացի շահագրգիռ կողմերի միջև մի կողմից, իսկ մյուս կողմից վերջիններիս տրամադրել հարթակ քննարկելու առանձին ոլորտային հիմնախնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները։

      Մասնավորապես, Բաց դռների օրվա շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, ՀՀ երեխաների պաշտպանության համակարգում վերջինիս զբաղեցրած դիրքին, դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների հետ աշխատանքում կիրառվող մեթոդաբանությանը, պետական և ոչ պետական մարմինների հետ համագործակցության փորձին և այլն։

     Միևնույն ժամանակ, ուսումնական այցի շրջանակներում կկազմակերպվի քննարկում, որի ընթացքում անդրադարձ կկատարվի ՀՀ երեխաների պաշտպանության համակարգի  առկա հիմնական խնդիրներին և դրանց լուծման հնարավոր եղանակներին, ներկա բարեփոխումների համատեքստում:

     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաց դռների օրվա շրջանակներում հնարավոր կլինի ընդունել սահմանափակ թվով մասնակիցների՝ իրականացվելու է մասնակիցների ընտրությունն համապատասխան լրացված հայտի։ Հայտը կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

             Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 29-ը, ժամը 17:00:

             Ընտրված հայտատուներին Բաց դռների օրվան մասնակցության մասին կտեղեկացվի մինչև ս.թ. մայիսի 30-ը՝ էլեկտրոնային փոստի միջոցով։

     Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի պաշտոնական էլեկտրոնային փոստի՝ infoaasw@gmail.com կամ ֆեյսբուքյան էջի՝ https://www.facebook.com/aasw.harmonic.society/ միջոցով։

 

 

 

Սոցիալական աշխատանքի կրթական ծրագրեր ԱՄՆ-ում

Եթե փնտրում եք Սոցիալական աշխատանք մասնագիտությամբ կրթական ծրագրեր,

Եթե հետաքրքրված եք ԱՄՆ-ում ուսանելու գաղափարով,

Ապա Սոցիալական աշխատանքի կրթական ծրագրեր (Social Work Degrees) կայքը հենց Ձեզ համար է։

Սոցիալական աշխատանքի կրթական ծրագրերը համապարփակ ռեսուրս է ուսանողների, աշխատանք փնտրողների, փորձառու մասնագետների, ինչու չէ նաև գործատուների համար ուսումնասիրելու ամերիկյան համալսարանների կողմից սոցիալական աշխատանք մասնագիտությամբ առաջարկվող կրթական ծրագրերը։ Կայքում ներկայացված տեղեկատվության հուսալիությունն ապահովելու համար՝ օգտագործվում են միայն պաշտոնապես հաստատված տվյալներ տրամադրված՝ ԱՄՆ Աշխատանքի դեպարտամենտի, Վիճակագրական բյուրոյի և Սոցիալական աշխատանքի կրթության խորհրդի կողմից։ 

Ավելին կարող եք գտնել Սոցիալական աշխատանքի կրթական ծրագրեր or Առցանց մագիստրոսական ծրագրեր.

Վեբկայքերը մշակվել են CollegeDegreesOnline.com -ի կողմից։

 

Աշխատանքի հնարավորություն ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամում

     ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը (այսուհետ՝ ՀՕՖ ԵԱԿՀ)   «Ուժեղացնելով միջսեկտորային համագործակցությունը ապաստան հայցող, փախստական, տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում   շրջանակներում   աշխատանքի է հրավիրում ծրագրի օգնականի։

Աշխատանքի սկիզբ՝ 01 փետրվարի, 2018 թ.

Աշխատանքի ավարտ՝  28 դեկտեմբերի, 2018 թ.

Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ ԵԱԿՀ (Ուլնեցի 64), ք․Երևան

Աշխատանքային պարտականություններ

  • Աջակցել ծրագրի համակարգողին աշխատանքային ժամանակացույցի կազմման, ծրագրային գործողությունններին առնչվող ընթացիկ աշխատանքների կազմակերպման գործում
  • Աջակցել երեխայի պաշտպանության, հարկադիր միգրացիայի ոլորտում ներգրաված կազմակերպությունների քարտեզագրման աշխատանքներին
  • Իրականացնել վերապատրաստումների, շահագրգիռ կողմերի միջև հանդիպումների կազմակերպման և հետադարձ կապի պահպանման աշխատանքները
  • Արձանագրել և շրջանառել քննարկումների/հանդիպումների ընթացքը
  • Աջակցել շահառուների դեպքերի պատշաճ փաստաթղթավորմանը
  • Ներկայացնել ծրագրի գործողությունների ընթացքի վերաբերյալ ամենամսյա հաշվետվություններ

 Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է սոցիալական աշխատանքի կամհումանիտար գիտությունների ոլորտում),
  • ադմինիստրատիվ աշխատանքի նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, գրավոր և բանավոր խոսքի սահունություն,
  • համակարգչային գիտելիքներ (MC Office, Photoshop CS6)
  • մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ, կազմակերպչական կարողություններ
  • հարկադիր միգրացիայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • ճկունություն և միաժամանակ մի քանի առաջադրանքների իրականացման կարողություն
  • պատասխանատվություն և հաշվետվողականություն
  • թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • ժամանակի կառավարման հմտություններ

ՀՕՖ ԵԱԿՀ մասին

      Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը հիմնվել է 1999 թ. և գրանցվել է որպես հիմնադրամ 2008 թ., ՀՕՖ-ի լայնածավալ ծրագրերից մեկն է։ ԵԱԿՀ-ն Հայաստանում միակ կառույցն է, որի բազմամասնագիտական թիմն  իրականացնում է ճգնաժամի միջամտություն և վերականգնում՝ ներառելով համալիր ծառայությունների համակարգ։ Մանրամասների համար՝ http://farusa.org/child-protection/children-center/:

Ծրագրի մասին

      Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել և տրամադրել կարիքահեն աջակցություն ապաստան հայցող, փախստական և տեղահանված երեխաներին՝  անհատական սոցիալական դեպքի վարման, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության գործող մեխանիզմների բարելավման միջոցով։

     Ծրագրի հիմնական թիրախ խմբերն են ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձինք, սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետները, երեխաների խնամքի և պաշտպանության ծառայությունների մատուցող մասնագետները, հարկադիր միգրանտներին ուղղակի և անուղղակի ծառայություններ մատուցող մասնագետները, որոշում կայացնողները։

Դիմելու կարգը

    Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական (CV), մոտիվացիոն նամակ, ինչպես նաև 2 երաշխավորագիր` նախկին գործատուների կողմից հետևյալ էլ. հասցեով՝ farz@far.am՝  նամակի վերնագրում նշելով «Ծրագրի օգնական»


    Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 24-ն է, ժ․՝ 13։00։

    Նշված ժամկետը չպահպանած, ինչպես նաև ոչ ամբողջական ներկայացված հայտերի փաթեթները չեն դիտարկվի։

 

Աշխատանքի հնարավորություն ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամում

   

    ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը (այսուհետ՝ ՀՕՖ ԵԱԿՀ)   «Ուժեղացնելով միջսեկտորային համագործակցությունը ապաստան հայցող, փախստական, տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում   աշխատանքի է հրավիրում երեխաների պաշտպանության և դեպքի վարման մասնագետի:

Աշխատանքի սկիզբ՝ 01 փետրվարի, 2018 թ.

Աշխատանքի ավարտ՝  28 դեկտեմբերի, 2018 թ.

Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ ԵԱԿՀ (Ուլնեցի 64), ք․Երևան

Աշխատանքային պարտականություններ

  • իրականացնել երեխայի պաշտպանության համակարգում ներգրաված կազմակերպությունների քարտեզագրում,
  • ծրագրի համակարգողի անմիջական սուպերվիզիայի ներքո իրականացնել տեղահանված ու փախստական ընտանիքների երեխաների դեպքերի վարում (առաջնորդվելով ՄԱԿ ՓԳՀ երեխայի լավագույն շահի գնահատման և սահմանման ուղեցույցով), մասնավորապես՝
  • խնդրահարույց դեպքերի բացահայտում
  • միջամտության պլանների և ուղղորդման մեխանիզմների մշակում
  • միջամտության իրականացում
  • խնդրահարույց դեպքերի ընդլայնված քննարկումների կազմակերպում
  • տարբեր շահագրգիռ կողմերի հետ մասնագիտական համագործակցության ծավալում
  • «Հատուկ Կացարան» և փախստականների այլ բնակավայրեր այցելությունների իրականացում՝ բացահայտելու ռիսկային իրավիճակում գտնվող երեխաների
  • անհատական դեպքերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում և դրանց պատշաճ փաստաթղթավորման իրականացում

 Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Սոցիալական աշխատանքի բարձրագույն մասնագիտական կրթություն, սոցիալական աշխատանքի մագիստրոսի գիտական աստիճանն առավելություն է
  • նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից 1 տարին՝ երեխաների պաշտպանության ոլորտում
  • հարկադիր միգրացիայի ոլորտի օրենսդրության և ընթացակարգերի իմացություն
  • ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձանց (այդ թվում՝ ապաստան հայցողների, փախստականների, փախստականի նման իրավճակում հայտնված անձանց) հետ աշխատանքի փորձ
  • երեխաների պաշտպանության ոլորտի օրենսդրության և ընթացակարգերի իմացություն
  • դեպքի վարման մեթոդաբանության և գործիքակազմի իմացություն
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • համակարգչային գիտելիքներ (MC Office)
  • համագործակցության ցանցերի ձևավորման և զարգացման հմտություններ 
  • ճկունություն և միաժամանակ մի քանի առաջադրանքների իրականացման կարողություն
  • պատասխանատվություն և հաշվետվողականություն 
  • հաղորդակցման գերազանց հմտություններ
  • թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • ժամանակի կառավարման հմտություններ


ՀՕՖ ԵԱԿՀ մասին

        Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը հիմնվել է 1999 թ. և գրանցվել է որպես հիմնադրամ 2008 թ., ՀՕՖ-ի լայնածավալ ծրագրերից մեկն է։ ԵԱԿՀ-ն Հայաստանում միակ կառույցն է, որի բազմամասնագիտական թիմն  իրականացնում է ճգնաժամի միջամտություն և վերականգնում՝ ներառելով համալիր ծառայությունների համակարգ։ Մանրամասների համար՝ http://farusa.org/child-protection/children-center/:

 

Ծրագրի մասին

      Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել և տրամադրել կարիքահեն աջակցություն ապաստան հայցող, փախստական և տեղահանված երեխաներին՝  անհատական սոցիալական դեպքի վարման, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության գործող մեխանիզմների բարելավման միջոցով։

     Ծրագրի հիմնական թիրախ խմբերն են ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձինք, սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետները, երեխաների խնամքի և պաշտպանության ծառայությունների մատուցող մասնագետները, հարկադիր միգրանտներին ուղղակի և անուղղակի ծառայություններ մատուցող մասնագետները, որոշում կայացնողները։


Դիմելու կարգը

    Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական (CV), մոտիվացիոն նամակ, ինչպես նաև 2 երաշխավորագիր` նախկին գործատուների կողմից հետևյալ էլ. հասցեով՝ farz@far.am՝  նամակի վերնագրում նշելով «Երեխաների պաշտպանության և դեպքի վարման մասնագետ»


    Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 24-ն է, ժ․՝ 13։00։

    Նշված ժամկետը չպահպանած, ինչպես նաև ոչ ամբողջական ներկայացված հայտերի փաթեթները չեն դիտարկվի։

 

«Միացյալ ձայն՝ հանուն կայուն սոցիալական պետության» վերապատրաստմանը մասնակցության հրավեր

 

Հարգելի՛ լրագրողներ, 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան սթ դեկտեմբերի 19-20-ին հրավիրում է Ձեզ մասնակցելու «Միացյալ ձայն՝ հանուն կայուն սոցիալական պետության» երկօրյա վերապատրաստմանը։ 

Վերապատրաստման ընթացքում կքննարկվի սոցիալական պաշտպանության համակարգի ներկա բարեփոխումների լուսաբանման առանձնահատկությունները։ 

Վերապատրաստումը տեղի կունենա Աղվերանի «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում։ Մասնակիցների փոխադրումը մարզերից դեպի Աղվերան կկազմակերպվի Ասոցիացիայի կողմից։  

 

Մասնակցության համար հաստատումը խնդրում ենք ուղարկել մինչև ս․թ․դեկտեմբերի 12-ը՝ ժամը 14։00՝ գրելով infoaasw@gmail.com էլ․հասցեին։

 

Նշված ժամկետից ուշ արձագանքած մասնակիցների հայտերը հաշվի չեն առնվի։ Հաստատման պարագայում մասնակիցները պատասխան-նամակ կստանան մինչև ս․թ․դեկտեմբերի 15-ը։ 

 

Վերապատրաստումը իրականացվում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հինադրամի աջակցությամբ, «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում: 

Աշխատանքի հնարավորություն Երեխաների պաշտպանության ցանցում
 

Երեխաների պաշտպանության ցանցը (այսուհետ՝ ԵՊՑ) փնտրում է Ցանցի զարգացման պատասխանատու։ 

 

Աշխատանքի սկիզբ՝ 15 դեկտեմբերի, 2017 թ.

Աշխատանքի ավարտ՝ 15 ապրիլի, 2018 թ. (երկարաձգման հնարավորությամբ)

Աշխատանքի վայրը՝ քԵրևան

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Համակարգել ընթացող ծրագրերը,
  • Ներկայացնել ԵՊՑ-ն ոլորտային հանդիպումներին, հանրային միջոցառումներին (այդ թվում՝ մարզային),
  • Կազմակերպել և իրականացնել ԵՊՑ անդամ-կազմակերպությունների համար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ,
  • Օժանդակել ԵՊՑ ծրագրերի նախագծման և իրականացման աշխատանքներին,
  • Օժանդակել ռազմավարական փաստաթղթերի, ներքին կանոնակարգերի, ոլորտի քաղաքականության վերլուծականների և այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին,
  • Պատրաստել ծրագրերին առնչվող բովանդակային փաստաթղթեր և հաշվետվություններ,
  • Հաշվետու լինել ԵՊՑ նախագահին և համագործակցել գործադիր տնօրենի և խորհրդի հետ,
  • Մշտապես կապ պահպանել ԵՊՑ անդամ-կազմակերպությունների հետ՝ դուրս բերելով վերջիններիս կողմից բարձրացված կարիքներն ու խնդիրները,
  • Ցուցաբերել ճկունություն ու ստեղծագործական միտք՝ լուծելու հնարավոր խնդիրները, առաջարկել ու իրականացնել նորարարական լուծումներ:


Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ հասարակական գիտություններում  
  • Երեխաների/մարդու իրավունքների հետ առնչվող ծրագրերում աշխատելու առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ 
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն 
  • Համակարգչային գիտելիքներ 
  • Կոալիցիաների կառուցման և զարգացման հմտություններ 
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն 
  • Հաղորդակցության հմտություններ
  • Խմբում արդյունավետ աշխատելու կարողություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ
  • Այլ պարտականությունների կատարման և արտաժամյա աշխատելու պատրաստակամություն


Երեխաների պաշտպանության ցանցի մասին

Երեխաների պաշտպանության ցանցը (ԵՊՑ) երեխաների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ավելի քան 40 ՀԿ-ների ազգային կոալիցիա է:

ԵՊՑ հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկել պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նոր մեխանիզմներ՝ այդպիսով նպաստելով համակարգի բարեփոխմանը:


Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ները ևուղեկցող նամակները հետևյալ էլհասցեով՝ elenharutyunyan@yahoo.com՝ նամակի վերնագրում նշելով «Ցանցի զարգացման պատասխանատու»


Հայտերի ընդունման ավարտը 2017 թ. դեկտեմբերի 10-ն է։

 

Նշված ժամկետից ուշ դիմած և/կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացրած անձանց հայտերը չեն դիտարկվի։
«Սոցիալական աշխատանք» մասնագիտության իմիջի խթանմանն ուղղված մեդիա նյութի մշակման մրցույթի հայտարարություն

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ԵՄ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող  «Սոցիալական աշխատողների ջանքերը Արևելյան գործընկերության երկրներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիական Հիլֆսվերկ կազմակերպության և Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովային սոցիալական աշխատողների ասոցիացիաների հետ համագործակցությամբ, հայտարարում է Սոցիալական աշխատողի իմիջի խթանմանն ուղղված տարածաշրջանային մեդիա նյութի պատրաստման մրցույթ։ 

Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից ֆայլում։

Հետաքրքրված ընկերությունները պետք է հայտը ներկայացնեն հետևյալ էլ. հասցեով՝ pmanane.aasw@gmail.com, վերջնաժամկետը՝ նոյեմբերի 30:

 

Սոցիալական աշխատանքի ամառային դպրոց Փարիզում 2017

Ի՞նչ է Սոցիալական աշխատանքի փարիզյան ամառային դպրոցը։

Սոցիալական աշխատանքի ամառային դպրոցը 4 շաբաթ տևողությամբ միջազգային կրթական ծրագիր է, որից 3 շաբաթը նախատեսված է ուսումնական գործընթացի համար, իսկ 1 լրացուցիչ շաբաթն ունի մշակութային բնույթ։ Ծրագիրը հիանալի հնարավորություն է ծանոթանալու սոցիալական աշխատանքի ֆրանսիական պրակտիկային։

 

Ի՞նչ է առաջարկում Ամառային դպրոցն իր մասնակիցներին։

  • Ավելի քան 100 ժամ տևողությամբ ուսումնական գործընթաց անգլերեն լեզվով, որը ներառում է դասախոսություններ, այցեր տարբեր սոցիալական ծառայություններ, ինչպես նաև 3-օրյա մասնագիտական պրակտիկա
  • Մշակութային հանգստյան օրեր, այցեր և անակնկալներ
  • 1 լրիվ ազատ օր Փարիզում շրջելու համար
  • Կապերի ստեղծում և ամրապնդում աշխարհի տարբեր կողմերից ժամանած սոցիալական աշխատողների հետ։

Ո՞վքեր են կարող դիմել։

  • Բակալավրի, մագիստրատուրայի, ինչպես նաև ասպիրանտուրայի ուսանողները
  • Սոցիալական աշխատանքի դասախոսներ, գիտնականներ
  • Պրակտիկ սոցիալական աշխատողներ

Ո՞վքեր են կազմակերպիչները։

Սոցիալական ծառայությունների գործնական դպրոցը (Ecole Practique de Service Social), որը հանդիսանում է Ֆրանսիայի ամենահին սոցիալական աշխատանքի դպրոցներից մեկը (հիմնադրվել  է 1913 թվականին)։ 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ http://paris-summer-school.com/  կամ այստեղ։