ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՄՐՑՈՒՅԹՆԵՐ և ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
Աշխատանքի հնարավորություն ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամում
2018 Հունվար 11

     ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը (այսուհետ՝ ՀՕՖ ԵԱԿՀ)   «Ուժեղացնելով միջսեկտորային համագործակցությունը ապաստան հայցող, փախստական, տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում   շրջանակներում   աշխատանքի է հրավիրում ծրագրի օգնականի։

Աշխատանքի սկիզբ՝ 01 փետրվարի, 2018 թ.

Աշխատանքի ավարտ՝  28 դեկտեմբերի, 2018 թ.

Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ ԵԱԿՀ (Ուլնեցի 64), ք․Երևան

Աշխատանքային պարտականություններ

  • Աջակցել ծրագրի համակարգողին աշխատանքային ժամանակացույցի կազմման, ծրագրային գործողությունններին առնչվող ընթացիկ աշխատանքների կազմակերպման գործում
  • Աջակցել երեխայի պաշտպանության, հարկադիր միգրացիայի ոլորտում ներգրաված կազմակերպությունների քարտեզագրման աշխատանքներին
  • Իրականացնել վերապատրաստումների, շահագրգիռ կողմերի միջև հանդիպումների կազմակերպման և հետադարձ կապի պահպանման աշխատանքները
  • Արձանագրել և շրջանառել քննարկումների/հանդիպումների ընթացքը
  • Աջակցել շահառուների դեպքերի պատշաճ փաստաթղթավորմանը
  • Ներկայացնել ծրագրի գործողությունների ընթացքի վերաբերյալ ամենամսյա հաշվետվություններ

 Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է սոցիալական աշխատանքի կամհումանիտար գիտությունների ոլորտում),
  • ադմինիստրատիվ աշխատանքի նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, գրավոր և բանավոր խոսքի սահունություն,
  • համակարգչային գիտելիքներ (MC Office, Photoshop CS6)
  • մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ, կազմակերպչական կարողություններ
  • հարկադիր միգրացիայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • ճկունություն և միաժամանակ մի քանի առաջադրանքների իրականացման կարողություն
  • պատասխանատվություն և հաշվետվողականություն
  • թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • ժամանակի կառավարման հմտություններ

ՀՕՖ ԵԱԿՀ մասին

      Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը հիմնվել է 1999 թ. և գրանցվել է որպես հիմնադրամ 2008 թ., ՀՕՖ-ի լայնածավալ ծրագրերից մեկն է։ ԵԱԿՀ-ն Հայաստանում միակ կառույցն է, որի բազմամասնագիտական թիմն  իրականացնում է ճգնաժամի միջամտություն և վերականգնում՝ ներառելով համալիր ծառայությունների համակարգ։ Մանրամասների համար՝ http://farusa.org/child-protection/children-center/:

Ծրագրի մասին

      Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել և տրամադրել կարիքահեն աջակցություն ապաստան հայցող, փախստական և տեղահանված երեխաներին՝  անհատական սոցիալական դեպքի վարման, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության գործող մեխանիզմների բարելավման միջոցով։

     Ծրագրի հիմնական թիրախ խմբերն են ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձինք, սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետները, երեխաների խնամքի և պաշտպանության ծառայությունների մատուցող մասնագետները, հարկադիր միգրանտներին ուղղակի և անուղղակի ծառայություններ մատուցող մասնագետները, որոշում կայացնողները։

Դիմելու կարգը

    Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական (CV), մոտիվացիոն նամակ, ինչպես նաև 2 երաշխավորագիր` նախկին գործատուների կողմից հետևյալ էլ. հասցեով՝ farz@far.am՝  նամակի վերնագրում նշելով «Ծրագրի օգնական»


    Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 24-ն է, ժ․՝ 13։00։

    Նշված ժամկետը չպահպանած, ինչպես նաև ոչ ամբողջական ներկայացված հայտերի փաթեթները չեն դիտարկվի։

 

Աշխատանքի հնարավորություն ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամում
2018 Հունվար 11

   

    ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը (այսուհետ՝ ՀՕՖ ԵԱԿՀ)   «Ուժեղացնելով միջսեկտորային համագործակցությունը ապաստան հայցող, փախստական, տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում   աշխատանքի է հրավիրում երեխաների պաշտպանության և դեպքի վարման մասնագետի:

Աշխատանքի սկիզբ՝ 01 փետրվարի, 2018 թ.

Աշխատանքի ավարտ՝  28 դեկտեմբերի, 2018 թ.

Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ ԵԱԿՀ (Ուլնեցի 64), ք․Երևան

Աշխատանքային պարտականություններ

  • իրականացնել երեխայի պաշտպանության համակարգում ներգրաված կազմակերպությունների քարտեզագրում,
  • ծրագրի համակարգողի անմիջական սուպերվիզիայի ներքո իրականացնել տեղահանված ու փախստական ընտանիքների երեխաների դեպքերի վարում (առաջնորդվելով ՄԱԿ ՓԳՀ երեխայի լավագույն շահի գնահատման և սահմանման ուղեցույցով), մասնավորապես՝
  • խնդրահարույց դեպքերի բացահայտում
  • միջամտության պլանների և ուղղորդման մեխանիզմների մշակում
  • միջամտության իրականացում
  • խնդրահարույց դեպքերի ընդլայնված քննարկումների կազմակերպում
  • տարբեր շահագրգիռ կողմերի հետ մասնագիտական համագործակցության ծավալում
  • «Հատուկ Կացարան» և փախստականների այլ բնակավայրեր այցելությունների իրականացում՝ բացահայտելու ռիսկային իրավիճակում գտնվող երեխաների
  • անհատական դեպքերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում և դրանց պատշաճ փաստաթղթավորման իրականացում

 Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Սոցիալական աշխատանքի բարձրագույն մասնագիտական կրթություն, սոցիալական աշխատանքի մագիստրոսի գիտական աստիճանն առավելություն է
  • նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից 1 տարին՝ երեխաների պաշտպանության ոլորտում
  • հարկադիր միգրացիայի ոլորտի օրենսդրության և ընթացակարգերի իմացություն
  • ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձանց (այդ թվում՝ ապաստան հայցողների, փախստականների, փախստականի նման իրավճակում հայտնված անձանց) հետ աշխատանքի փորձ
  • երեխաների պաշտպանության ոլորտի օրենսդրության և ընթացակարգերի իմացություն
  • դեպքի վարման մեթոդաբանության և գործիքակազմի իմացություն
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • համակարգչային գիտելիքներ (MC Office)
  • համագործակցության ցանցերի ձևավորման և զարգացման հմտություններ 
  • ճկունություն և միաժամանակ մի քանի առաջադրանքների իրականացման կարողություն
  • պատասխանատվություն և հաշվետվողականություն 
  • հաղորդակցման գերազանց հմտություններ
  • թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • ժամանակի կառավարման հմտություններ


ՀՕՖ ԵԱԿՀ մասին

        Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը հիմնվել է 1999 թ. և գրանցվել է որպես հիմնադրամ 2008 թ., ՀՕՖ-ի լայնածավալ ծրագրերից մեկն է։ ԵԱԿՀ-ն Հայաստանում միակ կառույցն է, որի բազմամասնագիտական թիմն  իրականացնում է ճգնաժամի միջամտություն և վերականգնում՝ ներառելով համալիր ծառայությունների համակարգ։ Մանրամասների համար՝ http://farusa.org/child-protection/children-center/:

 

Ծրագրի մասին

      Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել և տրամադրել կարիքահեն աջակցություն ապաստան հայցող, փախստական և տեղահանված երեխաներին՝  անհատական սոցիալական դեպքի վարման, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության գործող մեխանիզմների բարելավման միջոցով։

     Ծրագրի հիմնական թիրախ խմբերն են ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձինք, սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետները, երեխաների խնամքի և պաշտպանության ծառայությունների մատուցող մասնագետները, հարկադիր միգրանտներին ուղղակի և անուղղակի ծառայություններ մատուցող մասնագետները, որոշում կայացնողները։


Դիմելու կարգը

    Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական (CV), մոտիվացիոն նամակ, ինչպես նաև 2 երաշխավորագիր` նախկին գործատուների կողմից հետևյալ էլ. հասցեով՝ farz@far.am՝  նամակի վերնագրում նշելով «Երեխաների պաշտպանության և դեպքի վարման մասնագետ»


    Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 24-ն է, ժ․՝ 13։00։

    Նշված ժամկետը չպահպանած, ինչպես նաև ոչ ամբողջական ներկայացված հայտերի փաթեթները չեն դիտարկվի։

 

Աշխատանքի հնարավորություն Երեխաների պաշտպանության ցանցում
2017 Դեկտեմբեր 06
 

Երեխաների պաշտպանության ցանցը (այսուհետ՝ ԵՊՑ) փնտրում է Ցանցի զարգացման պատասխանատու։ 

 

Աշխատանքի սկիզբ՝ 15 դեկտեմբերի, 2017 թ.

Աշխատանքի ավարտ՝ 15 ապրիլի, 2018 թ. (երկարաձգման հնարավորությամբ)

Աշխատանքի վայրը՝ քԵրևան

 

Աշխատանքային պարտականություններ

 

  • Համակարգել ընթացող ծրագրերը,
  • Ներկայացնել ԵՊՑ-ն ոլորտային հանդիպումներին, հանրային միջոցառումներին (այդ թվում՝ մարզային),
  • Կազմակերպել և իրականացնել ԵՊՑ անդամ-կազմակերպությունների համար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ,
  • Օժանդակել ԵՊՑ ծրագրերի նախագծման և իրականացման աշխատանքներին,
  • Օժանդակել ռազմավարական փաստաթղթերի, ներքին կանոնակարգերի, ոլորտի քաղաքականության վերլուծականների և այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին,
  • Պատրաստել ծրագրերին առնչվող բովանդակային փաստաթղթեր և հաշվետվություններ,
  • Հաշվետու լինել ԵՊՑ նախագահին և համագործակցել գործադիր տնօրենի և խորհրդի հետ,
  • Մշտապես կապ պահպանել ԵՊՑ անդամ-կազմակերպությունների հետ՝ դուրս բերելով վերջիններիս կողմից բարձրացված կարիքներն ու խնդիրները,
  • Ցուցաբերել ճկունություն ու ստեղծագործական միտք՝ լուծելու հնարավոր խնդիրները, առաջարկել ու իրականացնել նորարարական լուծումներ:


Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ հասարակական գիտություններում  
  • Երեխաների/մարդու իրավունքների հետ առնչվող ծրագրերում աշխատելու առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ 
  • Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն 
  • Համակարգչային գիտելիքներ 
  • Կոալիցիաների կառուցման և զարգացման հմտություններ 
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն 
  • Հաղորդակցության հմտություններ
  • Խմբում արդյունավետ աշխատելու կարողություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ
  • Այլ պարտականությունների կատարման և արտաժամյա աշխատելու պատրաստակամություն


Երեխաների պաշտպանության ցանցի մասին

Երեխաների պաշտպանության ցանցը (ԵՊՑ) երեխաների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ավելի քան 40 ՀԿ-ների ազգային կոալիցիա է:

ԵՊՑ հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկել պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նոր մեխանիզմներ՝ այդպիսով նպաստելով համակարգի բարեփոխմանը:


Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ները ևուղեկցող նամակները հետևյալ էլհասցեով՝ elenharutyunyan@yahoo.com՝ նամակի վերնագրում նշելով «Ցանցի զարգացման պատասխանատու»


Հայտերի ընդունման ավարտը 2017 թ. դեկտեմբերի 10-ն է։

 

Նշված ժամկետից ուշ դիմած և/կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացրած անձանց հայտերը չեն դիտարկվի։
«Սոցիալական աշխատանք» մասնագիտության իմիջի խթանմանն ուղղված մեդիա նյութի մշակման մրցույթի հայտարարություն
2017 Նոյեմբեր 23

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ԵՄ և Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող  «Սոցիալական աշխատողների ջանքերը Արևելյան գործընկերության երկրներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ավստրիական Հիլֆսվերկ կազմակերպության և Վրաստանի, Ադրբեջանի և Մոլդովային սոցիալական աշխատողների ասոցիացիաների հետ համագործակցությամբ, հայտարարում է Սոցիալական աշխատողի իմիջի խթանմանն ուղղված տարածաշրջանային մեդիա նյութի պատրաստման մրցույթ։ 

Մրցույթի պայմաններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից ֆայլում։

Հետաքրքրված ընկերությունները պետք է հայտը ներկայացնեն հետևյալ էլ. հասցեով՝ pmanane.aasw@gmail.com, վերջնաժամկետը՝ նոյեմբերի 30:

 

Արտաքին աուդիտի իրականացման հայտարարություն
2017 Օգոստոս 04

«Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիան հայտարարում է 2016 ֆինանսական տարվա արտաքին աուդիտի իրականացման մրցույթ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս․թ․ սեպտեմբերի 14-ը։

Աուդիտի իրականացման պայմանների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

 

Դրամաշնորհային հայտերի ընդունում
2017 Փետրվար 17

Սոցիալական Աշխատողների Համագործակցություն Հանուն Արեվելյան Գործընկերության Երկրներում Սոցիալական Փոփոխությունների (SWIC)

ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՆԵրդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ն՝ Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ նպաստելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը և ամրապնդելու Հայաստանում նրանց դերը տեղական մակարդակում սոցիալական ոլորտի զարգացման գործընթացում ։

Ուրախ ենք հրավիրել բոլոր մարզային կամ հիմնականում մարզերում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներին դիմելու սույն Ենթադրամաշնորհային ծրագրին, որը Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» տարածաշրջանային ծրագրի բաղադրիչն է։

Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության (Hilfswerk Austria International (HWA)) կողմից՝ տարածաշրջանային 4 գործընկեր կազմակերպությունների՝ «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի, Վրաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Ադրբեջանի սոցիալական աշխատողների հասարակական միավորման և Մոլդովայի հանրապետության բուժքույրերի ասոցիացիայի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի բնակչության, մասնավորապես ռիսկային իրավիճակում գտնվող ընտանիքների և երեխաների, սոցիալական բարեկեցությանը ծրագրային չորդ երկրներում՝ մի կողմից սոցիալական աշխատանքի գաղափարի զարգացման և ամրապնդման, իսկ մյուս կողմից սոցիալական աշխատողների հասանելիության ապահովման միջոցով։

Ենթադրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակը աջակցության տրամադրումն է տեղական ՔՀԿ-ներին խթանելով նրանց ակտիվ մասնակցությունը սոցիալական պաշտպանության և ընտանիքի ամրապնդմանն ուղղված սոցիալական բարեփոխումների գործընթացում։ Սա նշանակում է եվրոպական գործընկերության տարածաշրջանում՝ ընթացիկ բարեփոխումներում տեղական ՔՀԿ-ների դերի ուժեղացում, մասնավորապես, ընտանիքների ուժեղացման բաղադրիչին աջակցելու նպատակով՝ (սոցիալական աշխատանքի պրակտիկայի, համայնքային ներգրավվածության ավելացման և միջգերատեսչական ու միջոլորտային գործընկերության միջոցով):     

Ենթադրամաշնորհային ծրագրի պահանջներին և դիմելու ընթացակարգին մանրամասնորեն  կարող եք ծանոթանալ այցելելով «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ-ի պաշտոնական վեբկայք՝ www.aasw.org հասցեով: 

Ենթադրամաշնորհային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումները կկազմակերպվեն՝ 

  • 01.03.2017 Երևան
  • 03.03.2017 Գյումրի
  • 06.03.2017 Լոռի և Սյունիք 

Տեղեկատվական հանդիպումների համար խնդրում ենք գրանցվել նախօրոք՝ մինչև 24.02.2017 էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։ Հանդիպման տեղի և ժամի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կտեղադրվեն www.aasw.org կայքում:

 

Հարցերի, պարզաբանումների և խորհրդատվության համար կարող եք կապվել մեզ հետ pmanane.aasw@gmail.com էլ. փոստի հասցեով կամ զանգահարելով +374 60 540150:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ.-ի մարտի 31-ը, ժամը 18:00:

Հայտերը պետք է ներկայացվեն կնքված և/կամ ստորագրված ծրարով: Ձեռագիր կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի: Հայտերի ընտրությունը կատարվելու է նախապես սահմանված չափանիշների և մեթոդաբանության համաձայն: 

Հարգանքով,

«ՆԵրդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա, ՀԿ

«Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների»  ծրագրի թիմի անունից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ`

 

Աշխատանքի հայտարարություն
2017 Հունվար 15

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործենք միասին՝ հանուն կայուն սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում  փնտրում է սոցիալական ոլորտի փորձագետի։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Իրականացնել է ծրագրի շրջանակներում ՀԿ-ների հետ հանդիպումների արդյունքում հավաքված տեղեկատվության խմբավորում և հստակեցում,
  • Իրականացնել ծրագրային փաստաթղթերի երկրորդային խորքային վերլուծություն՝ ՀՀ-ում ռեֆորմների, ռազմավարական փաստաթղթերի և հիմնական կենտրոնական հարցերի վերաբերյալ,
  • Կազմել վերլուծության զեկույց՝ ՀԿ-ներին ներկայացնելու համար։

 

Հիմնական պահանջները.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն հասարակական գիտություններում, նախընտրելի է սոցիալական աշխատանք մասնագիտությամբ։
  • Օրենսդրական դաշտի վերլուծությունների իրականացման, ինչպես նաև օրենքների և այլ տիպի իրավական ակտերի մշակման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ infoaasw@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով «Սոցիալական աշխատանքի փորձագետ»:  Վերջնաժամկետը ս. թ. փետրվարի 20-ը է:

 

 

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2016 Դեկտեմբեր 01

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնը փնտրում է դասընթացավարներ՝ ՀՀ Լոռվա, Սյունիքի, Արարատի մարզերում, ինպես նաև ք.Երևանում թեկնածու խնամատար ծնողների համար դասընթացներ վարելու նպատակով: Մանրամասները տե՛ս այստեղ:

Աշխատանքի հայտարարություն
2016 Նոյեմբեր 02

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սուպերվիզորների աշխատանքների բարելավման մեթոդաբանական աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում  փնտրում է սոցիալական ոլորտի օրենսդրական հիմքերին տիրապետող իրավաբան-փորձագետի։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Իրականացնել ՀՀ-ում սոցիալական աշխատանք մասնագիտությանը և սոցիալական աշխատանքի մասնագետներին վերաբերող օրենսդրական դաշտի ուսումնասիրություն։
  • Մշակել «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ կից փաստաթղթերով (այդ թվում հիմնավորում, տեղեկանք և այլն)։
  • Մշակել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակում՝ հիմնվելով «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վրա։

 

Հիմնական պահանջները.

  • Իրավաբանի բարձրագույն մասնագիտական կրթություն,
  • Օրենսդրական դաշտի վերլուծությունների իրականացման, ինչպես նաև օրենքների և այլ տիպի իրավական ակտերի մշակման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ pmanane@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով «Իրավաբան-փորձագետ»: Վերջնաժամկետը ս. թ. դեկտեմբերի 15-ն է:

«ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2016 Հոկտեմբեր 28

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երեխայի և  ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության  (այսուհետ` Կազմակերպություն) կողմից տրվում է հայտարարություն «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետների թափուր պաշտոնում անձի /անձանց/ ընտրության (նշանակման) համար: Մրցույթի կայացման օրվա և ժամի մասին կտեղեկացվի փաստաթղթերի հանձնման օրը՝ ք. Երևան, Նուբարաշեն, Չնքուշի 14, Կազմակեպության քարտուղարություն:

 

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել հետևյալ մասնագետները.

 

Հոգեբան՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն հոգեբանություն մասնագիտությամբ և առնվազն  մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,

 

 Հատուկ մանկավարժ /տիֆլոմանկավարժ, սուրդոմանկավարժ, օլիֆրենոմանկավարժ/՝  «արատաբան» մասնագիտության բարձրագույն կրթություն, աշխատանքային ստաժի առկայությունը պարտադիր չէ,

 

Դաստիարակ խմբակի՝ նվազագույնը միջին մասնագիտական կրթություն՝ ըստ խմբակի մասնագիտական ուղղվածության, աշխատանքային ստաժի առկայությունը պարտադիր չէ,

 

Սոցիալական աշխատող՝ բարձրագույն կրթություն «սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ, առանց աշխատանքային ստաժի կամ բարձրագույն կրթություն այլ մասնագիտությամբ և առնվազն մեկ տարվա սոցիալական աշխատողի աշխատանքային ստաժի,

 

Սոցիալական մանկավարժ՝ բարձրագույն մանկավարժական կրթություն, աշխատանքային ստաժի առկայությունը պարտադիր չէ,

 

Բժիշկ-մանկաբույժ կամ ընտանեկան բժիշկ՝ բժշկական բարձրագույն կրթություն, աշխատանքային ստաժի առկայությունը պարտադիր չէ,

 

Բժիշկ-վերականգնողաբան /ֆիզիոթերապիստ բժշկական բարձրագույն կրթություն՝ համապատասխան մասնագիտությամբ, աշխատանքային ստաժի առկայությունը պարտադիր չէ,

 

Էրգոթերապիստ՝ բժշկական բարձրագույն կրթություն՝ համապատասխան մասնագիտությամբ, աշխատանքային ստաժի առկայությունը պարտադիր չէ,

 

Արտթերապիստ՝ բժշկական բարձրագույն կրթություն՝ համապատասխան մասնագիտությամբ, առանց աշխատանքային ստաժի,

 

Բույքույր՝ բժշկական միջին մասնագիտական կրթություն, աշխատանքային ստաժի առկայությունը պարտադիր չէ,

 

Բուժքույր  ֆիզիոթերապիստ՝ բժշկական միջին մասնագիտական կրթություն, աշխատանքային ստաժի առկայությունը նախընտրելի է,

 

Մրցույթին մասնակցելու համար դիմած անձինք պետք է ունենան պաշտոնի անձնագրով նախատեսված աշխատանքային և մասնագիտական հմտություններ, այդ  թվում` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, «Երեխայի իրավունքների մասին», «Սոցիալական աջակցության մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

     Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է  2016 թվականի      նոյեմբերի  5 -ը:

     Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները Կազմակերպության  քարտուղարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  1. դիմում
  2. անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձիք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները
  3. մեկ լուսանկար՝ 3X4 չափի
  4. քաղվածք` աշխատանքային գրքույկից
  5. ինքնակենսագրություն
  6. կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լրացված/
  7. տեղեկանք` մշտական բնակության վայրից
  8. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ/դրանց առկայության դեպքում/
  9. բնութագիր` վերջին աշխատավայրից /եթե կազմակերպությունը չի լուծարվել/
  10. հայտարարություն այն մասին, որ չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:

 Քաղաքացին փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ /համեմատելու համար/  ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

    Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Կազմակերպության   քարտուղարություն   կամ   զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 010 47 60 60:

 

«Երեխայի և  ընտանիքի աջակցության կենտրոն»

ՊՈԱԿ-ի տնօրինություն

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է կամավոր
2016 Հոկտեմբեր 21

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է կամավոր՝ աջակցելու Ասոցիացիայի ամենօրյա աշխատանքներին: Կամավորի համար սա լավ հնարավորություն է մեծ փորձառություն քաղելու հայ հասարակությունում սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման և քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանն առնչվող հարցերի վերաբերյալ:

Կամավորական աշխատանքի միջավայրը.
Կամավորն իր աշխատանքներն իրականացնելու է Սոցիալական աշխատողների ասոցիացիայի գրասենյակում (հասցե՝ Կ. Ուլնեցի 64, ք. Երևան):

Աշխատանքային գրաֆիկ.
Շաբաթական 1 օր՝ 4 ժամով

Տևողությունը.
Հոկտեմբեր-դեկտեմբեր

Պարտականություններ.
- հավաքագրել սոցիալական ոլորտի նորություններ և տեղադրել վեբկայքում
- աջակցել անդամների հետ աշխատանքին
- թարգմանություններ կատարել հայերենից անգլերեն և հակառակը
- մասնակցել Ասոցիացիայի ամսագրի նոր համարների մշակման աշխատանքներին
- աջակցել թիմին մասնագիտական միջոցառումներ կազմակերպելիս
- առօրյա աշխատանքային այլ պարտականություններ

Որակավորում.
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ հասարակական գիտություններում (և հատկապես ցանկալի է՝ բարձր կուրսերում սովորող, ակտիվ, նախաձեռնող, անմիջական, շփվող ուսանողներ սոցիալական աշխատանքի կրթությամբ)
- Մայրենի լեզվի գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
- Պատասխանատվություն և հաշվետվողականություն
- Հաղորդակցության գերազանց հմտություններ
- Խմբում արդյունավետ աշխատելու կարողություն
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Միջանձնային և կազմակերպչական հմտություններ

Դիմելու կարգը.
- Ուղարկել CV-ն pmanane@gmail.com էլ. հասցեին
- ներկայացնել հակիրճ մոտիվացիոն նամակ

Այլ կարևոր կետեր.
- Կամավորական աշխատանքի վերջում կտրվի վկայական և երաշխավորագիր, որը հետագայում կհեշտացնի աշխատանք գտնելու հնարավորությունը:
- Կազմակերպությունը նաև խրախուսում է սեփական նախաձեռնություններն ու գաղափարները, որոնք հաշվի կառնվեն իրագործման ընթացքում:

Աշխատանքի հայտարարություն
2016 Հոկտեմբեր 13

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է  սոցիալական ոլորտի փորձագետ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սուպերվիզորների աշխատանքների բարելավման մեթոդաբանական աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում հետազոտությունների իրականացմանը մասնակցելու համար։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Իրականացնել աշխատանքներ ուղղված սոցիալական պաշտպանության ոլորտում գործող սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների, բժշկասոցիալական փորձաքննման հանձնաժողովների և սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպությունների աշխատանքի կատարելագործմանը։

 

Հիմնական պահանջները.

  • Հասարակական գիտություններում բարձրագույն կրթություն, ցանկալի է սոցիալական աշխատանքի մասնագիտացմամբ,
  • Հետազոտությունների իրականացման, այդ թվում ֆոկուս խմբերի վարման և փորձագիտական հարցումների իրականացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ
  • ՀՀ տարածքում գործուղումների մեկնելու և ճկուն գրաֆիկով աշխատելու ունակություն։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ elenharutyunyan@yahoo.com՝ նամակի վերնագրում նշելով «Սոցիալական ոլորտի փորձագետ»: Վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն է:

ՓՆՏՐՈՒՄ ԵՆՔ «ՍՕՍ ՄԱՅՐ»
2016 Օգոստոս 12
Հարգելի գործընկերներ,
 
«ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը՝ «Կոտայք» մասնաճյուղի ՍՕՍ մանկական գյուղում իրականացնելու է նոր ծրագիր՝ ճգնաժամային կենտրոն ստեղծելու միջոցով։ Վերոնշված ծրագրի սահուն մեկնարկի և բարեհաջող իրականացման նպատակով՝ փնտրում ենք «ՍՕՍ Մայր», ով՝ ելնելով կազմակերպության տեսլականի, առաքելության, արժեքների, հաստատված ռազմավարությունների և քաղաքականությունների պահանջներից, պատասխանատու է լինելու ճգնաժամային կենտրոնում տեղավորված երեխաների շուրջօրյա խնամքի և դաստիարակության, ինչպես նաև կենտրոնի կենցաղավարության համար:
Աշխատանքի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել նամակին կից աշխատանքի հրավերում:
Աշխատանքի հայտարարություն
2016 Հուլիս 12

 

 Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է  սոցիալական ոլորտի փորձագետ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սուպերվիզորների աշխատանքների բարելավման մեթոդաբանական աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում հետազոտությունների իրականացմանը մասնակցելու համար։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Ֆոկուս խմբերի վարում,
  • Սոցիալական աշխատանքում սուպերվիզիայի էության, մեթոդների և կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ մեթոդական ուղեցույցի մշակում։

Հիմնական պահանջները.

  • Հասարակական գիտություններում բարձրագույն կրթություն, ցանկալի է սոցիալական աշխատանքի մասնագիտացմամբ,
  • Հետազոտությունների իրականացման, այդ թվում ֆոկուս խմբերի վարման և փորձագիտական հարցումների իրականացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ
  • ՀՀ տարածքում գործուղումների մեկնելու և ճկուն գրաֆիկով աշխատելու ունակություն

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ elenharutyunyan@yahoo.com՝ նամակի վերնագրում նշելով «Սոցիալական ոլորտի փորձագետ»: Վերջնաժամկետը ս․թ․ օգոստոսի 15-ն է:

 

 

 

Աշխատանքի հայտարարություն
2016 Հուլիս 03

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է հետազոտող-փորձագետ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում սուպերվիզորների աշխատանքների բարելավման մեթոդաբանական աջակցության ծառայություններ» ծրագրի շրջանակներում հետազոտությունների իրականացմանը մասնակցելու համար։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Ֆոկուս խմբերի վարում,
  • Փորձագիտական հարցումների իրականացում ուղղակի սոցիալական ծառայություններ տրամադրող մարմիններում,
  • Հետազոտության արդյունքում ստացված տվյալների հավաքագրում, մշակում և վերլուծություն,
  • Հետազոտության ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամբողջական հաշվետվության կազմում։

 

Հիմնական պահանջները.

  • Հասարակական գիտություններում բարձրագույն կրթություն, ցանկալի է սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիայի մասնագիտացմամբ,
  • Հետազոտությունների իրականացման, այդ թվում ֆոկուս խմբերի վարման և փորձագիտական հարցումների իրականացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Մայրենի լեզվի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ
  • ՀՀ տարածքում գործուղումների մեկնելու և ճկուն գրաֆիկով աշխատելու ունակություն

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ elenharutyunyan@yahoo.com՝ նամակի վերնագրում նշելով «Հետազոտող-փորձագետ»: Վերջնաժամկետը ս․թ․ օգոստոսի 15-ն է:

2016 Հունիս 29
2016 Հունիս 20
2016 Հունիս 20
2016 Հունիս 20
2016 Ապրիլ 29
2016 Ապրիլ 06
2016 Ապրիլ 06
Աշխատանքի հայտարարություն
2015 Նոյեմբեր 10

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է ծրագրային օպերատոր՝ «Դեպքի վարում» ուսուցողական ֆիլմի պատրաստման աշխատանքների իրականացման համար։

Աշխատանքային պարտականությունները.

  • Իրականացնել ուսուցողական ֆիլմի պատրաստման առնչվող հետևյալ առաջադրանքները՝
    • Նկարահանման աշխատանքներ,
    • Մոնտաժ,
    • Գունային շտկում
    • Ձայնային մոնտաժ,
    • Ձայնային զուգակցում,
    • Համապատասխան տեխնիկայի վարձույթ։

Հիմնական պահանջները.

  • Համապատասխան մասնագիտական կրթություն,
  • Ֆիլմերի պատրաստման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ pmanane@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով «Ծրագրային օպերատոր»: Վերջնաժամկետը ս. թ. դեկտեմբերի 17-ն է:

Աշխատանքի հայտարարություն
2015 Սեպտեմբեր 01

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է սոցիալական աշխատանքի փորձագետ՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների մշակում» ծրագրում ներգրավման նպատակով։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Մշակել սոցիալական աշխատանքի էթիկական կոդեքս՝ հաշվի առնելով մեր երկրում առկա մշակութային առանձնահատկություններն ու սոցիալական ոլորտում գործող պրակտիկան,
  • Իրականացնել միջազգային պրակտիկայում սոցիալական աշխատանքի էթիկական կոդեքսի կիրառման փորձի ուսումնասիրություն։

 

Հիմնական պահանջները.

  • Հասարակական գիտություններում բարձրագույն կրթություն, ցանկալի է սոցիալական աշխատանքի մասնագիտացմամբ,
  • Սոցիալական ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, հատկապես MS OFFICE,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ pmanane@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով «Էթիկական կոդեքս-փորձագետ»: Վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 25-ն է:

 

Աշխատանքի հայտարարություն
2015 Սեպտեմբեր 01

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է սոցիալական աշխատանքի փորձագետ-համակարգող՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների մշակում» ծրագրում ներգրավման նպատակով։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Կազմակերպել ծրագրի շրջանակներում ներգրավված փորձագետների կողմից իրականացվող աշխատանքների համաձայնեցվածությունը և համակարգվածությունը,
  • Կազմակերպել փորձագիտական խմբի հանդիպումները,
  • Ապահովել նամակագրական և հեռախոսազանգերի միջոցով կապը ծրագրի փորձագետների հետ,
  • Կատարել ծրագրին առնչվող այլ տեխնիկական առաջադրանքներ

 

Հիմնական պահանջները.

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է հասարակական գիտություններում,
  • Սոցիալական ոլորտում կազմակերպական գործունեության առնվազն 3  տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի, անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, հատկապես MS OFFICE,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ pmanane@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով «Համակարգող-փորձագետ»: Վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 17-ն է:

 

 

 

 

Աշխատանքի հայտարարություն
2015 Սեպտեմբեր 01

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է սոցիալական աշխատանքի փորձագետ՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների մշակում» ծրագրում ներգրավման նպատակով։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Մշակել սոցիալական աշխատանքի պրակտիկայի չափորոշիչները, այդ թվում.
  • Սոցիալական աշխատողի պրակտիկ գործունեությանը ներկայացվող չափորոշիչները
  • Սոցիալական աշխատանքի ծառայությունների ղեկավարներին ներկայացվող չափորոշիչները,
  • Սոցիալական աշխատողի գործունեության փաստաթղթավորմանը ներկայացվող չափորոշիչները։

 

Հիմնական պահանջները.

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է հասարակական գիտություններում,
  • Սոցիալական ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, հատկապես MS OFFICE,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ pmanane@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով «Պրակտիկայի չափորոշիչների մշակման փորձագետ»: Վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 17-ն է:

 

 

 

Աշխատանքի հայտարարություն
2015 Սեպտեմբեր 01

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է սոցիալական աշխատանքի սուպերվիզիայի փորձագետ՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների մշակում» ծրագրում ներգրավման նպատակով։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Իրականացնել սոցիալական աշխատանքի սուպերվիզիայի և վերջինիս ընթացքի գնահատման վերաբերյալ չափորոշիչների մշակում՝ ներկայացնելով հիմնավորում սոցիալական աշխատանքում սուպերվիզիայի կարևորության, դրա առանձին տիպերի կիրառման եղանակների և նպատակների վերաբերյալ։

 

Հիմնական պահանջները.

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է հասարակական գիտություններում,
  • Սոցիալական ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, հատկապես MS OFFICE,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ pmanane@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով «Սուպերվիզիա-փորձագետ»: Վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 17-ն է:

 

 

Աշխատանքի հայտարարություն
2015 Սեպտեմբեր 01

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է սոցիալական ոլորտի փորձագետ-հետազոտող՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների մշակում» ծրագրում ներգրավման նպատակով։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Իրականացնել սոցիալական աշխատողների աշխատանքային պայմանների, այդ թվում ֆիզիկական պայմանների, աշխատանքային ծանրաբեռնվածության, աշխատանքային պարտականությունների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ պայմանների առկայության և աշխատանքային պայմանների այլ դրսևորումների, խորքային վերլուծություն՝ կիրառելով տվյալների հավաքագրման և վերլուծության մի քանի մեթոդներ։

 

Հիմնական պահանջները.

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է հասարակական գիտություններում,
  • Սոցիալական ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, հատկապես MS OFFICE,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ pmanane@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով «Հետազոտող-փորձագետ»: Վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 17-ն է:

 

Աշխատանքի հայտարարություն
2015 Սեպտեմբեր 01

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է սոցիալական աշխատանքի փորձագետ՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների մշակում» ծրագրում ներգրավման նպատակով։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Սոցիալական աշխատանքի պրակտիկայում ներգրավված մասնագետների և նրանց կողմից իրականացվող գործունեության վերաբերյալ առկա տվյալների խորքային վերլուծություն և արդյունքների ամփոփում,
  • Իրականացնել «Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչներ» փաստաթղթի լրամշակում և խմբագրում։

 

Հիմնական պահանջները.

  • Հասարակական գիտություններում բարձրագույն կրթություն, ցանկալի է սոցիալական աշխատանքի մասնագիտացմամբ,
  • Սոցիալական ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, հատկապես MS OFFICE,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ pmanane@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով « Խմբագիր-փորձագետ»: Վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 17-ն է:

Աշխատանքի հայտարարություն
2015 Օգոստոս 03

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փնտրում է ֆինանսական գծով պատասխանատու։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Մասնակցել և ապահովել կազմակերպության գործունեության անխափան իրականացմանը՝ աշխատանքների պլանավորման (ներառյալ մարդկային ռեսուրսների և գրասենյակային ռեսուրսների պլանավորումը), ֆինանսական գործառույթների նկատմամբ վերահսկողության իրականացման, և գործունեությանն առնչվող համապատասխան հաշվետվությունների կազմման ու ներկայացման միջոցով:

 

Վարչական մենեջմենթ / Մարդկային ռեսուրսներ

 

  • Ապահովել արդյունավետ համակարգում, վերահսկում և աջակցել կառուցվածքային զարգացմանը,
  • Աջակցել ներքին և արտաքին ֆինանսական կառավարման ուղղված կանոնադրության, մեխանիզմներ, փաստաթղթերի պատրաստմանը,
  • Աջակցել մարդկային ռեսուրսների պլանավորման հարցերին, ապահովել փաստաթղթավորումների պատշաճ համակարգումն ու վերահսկումը։
  • Վերահսկել աշխատանքային պայմանագրերի, ծառայությունների մատուցման պայմանագրերի, հրամանների, ակտերի, համաձայնագրերի և առնչվող այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման աշխատանքները։
  • Ապահովել հոնորարների, հավելավճարների ինչպես նաև աշխատավարձների հաշվարկումը և բաշխումը համապատասխան առկա ֆինանսական ռեսուրսների։

 

Ապահովել պատշաճ վերահսկողություն

 

  • Կազմակերպության կողմից նախատեսված միջոցառումների (կոնֆերանսներ, սեմինարներ, մամուլի ասուլիսներ և այլն) կազմակերպմանը,
  • Կազմակերպության կողմից տպագրության ենթակա աշխատությունների՝ զեկույցների, բուկլետների, ձեռնարկների, գրքերի և այլ նյութերի տպագրությանը,
  • Դրամական միջոցների, ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների հաշվարկների և ֆինանսական պարտավորությունների գույքագրման անցկացման սահմանված կանոնների պահպանմանը

 

Ֆինանսներ 

 

  • Համակարգել կազմակերպության միջոցները` համաձայն բյուջեների,
  • Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում և ներկայացում դոնոր կազմակերպություններին,
  • Ապահովել բոլոր ընթացիկ ծրագրերի ծախսերի պատշաճ բաշխումը՝ նախապես տրամադրելով հաշվապահին,
  • Ծախսերի ղեկավարում, ամսեկան և տարեկան ֆինանսական պլանավորում
  • Կազմակերպության արտաքին, ներքին և ծրագրային աուդիտների կազմակերպում և ապահովում,
  • Ներքին ֆինանսական վերահսկողության իրականացում,
  • Տարեկան բյուջեի պլանավորում,
  • Աջակցություն ֆինանսական միջոցների հայթայթմանը։

 

Գնահատում և վերահսկում

 

  • Գնահատման արդյունքների մասին ղեկավարությանը հաշվետվության ներկայացում, փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում։

 

Հիմնական պահանջները.

  • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
  • Ֆինանսական գծով պատասխանատուի առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ pmanane@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով «Ֆինանսական գծով պատասխանատու»: Վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 15-ն է: