ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Համաժողովներ
Գիտաժողովի հայտարարություն
2017 Օգոստոս 01

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան և ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը սոցիալական աշխատանքի բնագավառում հետազոտություններ իրականացնող մասնագետներին, գիտնականներին, դասախոսներին, հայցորդներին, ասպիրանտներին և ուսանողներին հրավիրում են մասնակցելու ս. թ. նոյեմբերի 13-ին Երևանի պետական համալսարանում կայանալիք «Սոցիալական աշխատանքի պրակտիկայի գիտական ընդհանրացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով գիտաժողովին։

Գիտաժողովին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից ֆայլում։

 

«Հյուսիսային Կովկասը՝ սոցիալական գործընկերության տարածաշրջան» գագաթնաժողով
2017 Ապրիլ 05

 

Ռուսաստանի Սոցիալական աշխատողների և սոցիալական մանկավարժների միավորումը Դաղստանի հանրապետության Աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարության հետ համատեղ ս.թ. մայիսի 18-19 ք. Մախաչկալայում կազմակերպում է սոցիալական աշխատողների առաջին գագաթնաժողովը Հյուսիսային Կովկասում, որը կրում է «Հյուսիսային Կովկասը՝ սոցիալական գործընկերության տարածաշրջան» խորագիրը։

Գագաթնաժողովի նպատակն է քննարկել սոցիալական պատասխանատվությանը և հասարակության սոցիալական բարեկեցությանը վերաբերող հարցեր։

Հրավերը տե՛ս կից։

2016 Հունիս 23
2016 Մայիս 30
2016 Ապրիլ 12
2016 Մարտ 30