ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Վերահսկիչ հանձնաժողով
Գայանե Սարիբեկյան
2016 Ապրիլ 13

Տիկին Սարիբեկյանը սոցիալական աշխատող է, ով  սոցիալական աշխատանքի մեծ փորձ ունի՝ աշխատելով տարբեր ոլորտներում (կրթություն, զբաղվածություն, և այլն): Վերջին տարիներին աշխատել է ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի կողմից իրականացվող Անչափահասների արդարադատության ծրագրում՝ հանդիսանալով Երևանում տեղակայված վերականգնողական կենտրոնի թիմի ղեկավարը: Այժմ աշխատում է Նագաշյան երեխաների աջակցության կենտրոնում՝ որպես սոցիալական աշխատող: Տիկին Սարիբեկյանը ՍԱՀԱ-ի վերահսկիչ հանձնաժողովի նախագահն է:

Նաիրա Քերոբյան
2016 Ապրիլ 12

Նաիրա Քերոբյանն ունի մի քանի մասնագիտություն, որոնցից երեքը շաղկապված են միմյանց իրենց ակունքներում՝ ՀԱԵ  կրոնի մանկավարժություն, սոցիալական աշխատանք և հոգեբանություն:  Սոցիալական աշխատանքի ոլորտում տիկին Քերոբյանն  ունի 11- ամյա աշխատանքային փորձառություն:

Սկզբնական տարիներին աշխատել է որպես սոցիալական աշխատող, իսկ հետագայում ղեկավարել է սոցիալական աշխատանքի ծառայություն մատուցող մի քանի ցերեկային կենտրոններ: 

2009 թ-ին՝ որպես սոցիալական աշխատանքի հմուտ մասնագետ, USAID-ի համայնքային կապեր ծրագրի շրջանակներում շուրջ մեկամսյա վերապատաստման դասընթացներ է անցել ԱՄՆ-ում: 

2012թ-ից մինչ օրս աշխատում է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի Երևանի «Շող» երեխաների համայնքահեն ցերեկային կենտրոնում՝ որպես կենտրոնի համակարգող: Նշենք, որ ցերեկային կենտրոնը բարեգործական հիմունքներով սոցիալական աշխատանքի, կրթական, հոգեբանական, ապահովման, հմտությունների ուսուցման ծառայություններ է տրամադրում  սոցիալական դժվարություններ ունեցող ընտանիքների երեխաներին: