ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Ընթացիկ ծրագրեր
Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության
2017 Փետրվար 01

Ծրագրի հիմնական նպատակն է բնակչության խոցելի խմբերի պաշտպանության իրականացումը՝ բարձրացնելով գործող սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը։

Ծրագրի թիրախում ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող խոշոր բարեփոխումներն են՝ համալիր սոցիալական ծառայությունների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության, գենդերային հավասարության բնագավառներում։

Ծրագիրը նախատեսում է քաղաքացիների շրջանում ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ շարունակական իրազեկումների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասնագետների քաղաքականության մշակման գործընթացում մասնակցության համար անհրաժեշտ կարողությունների ամրապնդման և զարգացման միջոցով նպաստել կառավարման մասնակցային, ավելի արդյունավետ գործող և պատասխանատու միջավայրի ձևավորմանը, որտեղ ինչպես առանձին քաղաքացիները, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կլինեն տեղի ունեցող բարեփոխումների անմիջական մասնակիցներ։

Երկարաժամկետ հեռանկարում, ծրագրի նպատակն է նպաստել բնակչության խոցելի խմբերի սոցիալական և տնտեսական բարեկեցության բարձրացմանը ՀՀ-ում։

 

Ծրագրի ֆինանսավորումը`ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամ

Ծրագրի տևողությունը`  1 փետրվարի, 2017- 31 հունվարի, 2019