ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Իրականացրած ծրագրեր
Համայնքային սոցիալական աշխատողների աշխատանքի մեթոդաբանության և գիտելիքների ստուգման հարցաշարի մշակում
2017 Հոկտեմբեր 10

 

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Վորլդ վիժնի Հայաստանի աջակցությամբ իրականացրեց համայնքային սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների գնահատման  մեթոդաբանության և գիտելիքների ստուգման հարցաշարի մշակման աշխատանքներ։

Ծրագրի հիմնական նպատակն էր ապահովել համայնքային սոցիալական աշխատանքի արդյունավետ ներդնումը Հայաստանում՝ մշակելով համայնքային սոցիալական աշխատանքի մեթոդաբանությունը՝ հաշվի առնելով առկա սոցիալական բարեփոխումները և սոցիալական պաշտպանության համակարգում շահագրգիռ կողմերի դերը։

Ի լրումն մեթոդաբանության մշակվել է նաև համայնքային սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների գնահատման հարցաշար, հետևյալ բաժիններով՝

  • սոցիալական աշխատանքի հիմունքները,
  • համայնքային սոցիալական աշխատանքում սոցիալական աշխատանքի մեթոդաբանության կիրառումը,
  • սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները դժվարին իրավիճակում հայտնված անձանց հետ աշխատանքում,
  • դեպքի վարման առանձնահատկությունները համայնքային սոցիալական աշխատանքում,
  • համայնքային սոցիալական աշխատանք և մակրոպրակտիկա,
  • համայնքային սոցիալական աշխատանքի իրավական հիմքերը։

Համաձայնեցված մեթոդաբանություն ունենալու համար կազմակերպվել են քննարկումներ հիմնական շահագրգիռ կողմերի հետ։

Ծրագրի ֆինանսավորումը՝ Վորլդ վիժն Հայաստան

Ծրագրի տևողությունը՝   օգոստոս- հունվար 2017 

Երևանի, Կապանի և Վանաձորի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մասնագիտական անձնակազմերի կարողությունների զարգացման դասընթացներ
2017 Հոկտեմբեր 09

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Վորլդ վիժնի Հայաստանի աջակցությամբ իրականացրեց Երևան, Կապանի և Վանաձորի Երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնների մասնագիտական անձնակազմերի կարողությունների զարգացման դասընթացներ։

Ծրագրի հիմնական նպատակն էր աջակցել Երևանի, Կապանի ու Վանաձորի երեխաների ու  ընտանիքների աջակցության կենտրոնների արդյունավետ գործունեությանը` ապահովելով վերակազմակերպված կենտրոնների աշխատանքի փոփոխված մեթոդաբանության և դերի վերաբերյալ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների փոխանցումը կենտրոնների մասնագիտական անձնակազմի անդամներին։

Կարողությունների զարգացման եռօրյա դասընթացները ընդգրկել են ինչպես ողջ մասնագիտական անձնակազմին, այնպես էլ թիրախավորել առանձին մասնագիտական խմբերին՝ սոցիալական աշխատողներ, սոցիալական մանկավարժներ, հատուկ մանկավարժներ և հոգեբաններ։

Կարողությունների զարգացման դասընթացները ներառել են հետևյալ թեմաները՝

Կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց ամբողջ մասնագիտական անձնակազմի համար հետևյալ թեմաներով.

  • սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումներ և երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոնների դերը
  • երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոններում մասնագիտական գործունեության կազմակերպում,
  • սոցիալական աշխատողների գործնական հմտությունների շրջանակ։

Կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց սոցիալական աշխատողների համար հետևյալ թեմաներով.

  • երեխայի և ընտանիքի հետ սոցիալական աշխատանքի հիմունքները,
  • երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոններում դեպքի վարման մեթոդավբանությունը,
  • սոցիալական աշխատողների գործնական հմտությունների շրջանակը։

Կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց հոգեբանների համար հետևյալ թեմաներով.

  • հոգեբանի դերը երեխայի ու ընտանիքի աջակցության կենտրոններում,
  • հոգեբանական միջամտության առանձնահատկությունները ռիսկային  խմբերում գտնվող երեխայի հետ աշխատանքում,
  • երեխայի հետ հոգեբանական կապի առանձնահատկությունները։

Կարողությունների զարգացման եռօրյա դասընթաց հատուկ մանկավարժների համար հետևյալ թեմաներով.

  • Հայաստանում գործող սոցիալական բարեփոխումների շրջանակներում հատուկ մանկավարժության տեսական և մեթոդաբանական հիմքը,
  • հատուկ մանկավարժության առանձնահատկությունները տարբեր խոցելի խմբերում գտնվող երեխաների հետ աշխատանքում։

 

Ծրագրի ֆինանսավորումը՝ Վորլդ վիժն Հայաստան

Ծրագրի տևողությունը՝  օգոստոս-հոկտեմբեր 2017 

Երևանի, Կապանի և Վանաձորի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մասնագետների համար ուսումնական փաթեթների մշակում
2017 Հունիս 06

 

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Վորլդ վիժն Հայաստանի աջակցությամբ իրականացրեց Երևանի, Կապանի և Վանաձորի երեխաների և ընտանեկան աջակցության կենտրոնների մասնագիտական անձնակազմերի վերապատրաստման փաթեթների մշակում։ Վերջինիս հիմնական նպատակն էր աջակցել Երևանի, Կապանի և Վանաձորի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների արդյունավետ գործունեությանը՝ նրանց մասնագիտական անձնակազմի համար ուսումնական փաթեթներ մշակելու միջոցով։

 Ասոցիացիայի կողմից մշակվել են վերապատրաստման փաթեթներ, ներառյալ ձեռնարկներ, վերապատրաստման ուղեցույցներ և այլ կից նյութեր՝

- սոցիալական աշխատողների համար՝ երեխաների և նրանց ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի հիմունքները, երեխաների և ընտանեկան աջակցության կենտրոններում դեպքի վարման մեթոդավբանությունը, սոցիալական աշխատողների գործնական հմտությունների շրջանակը թեմաներով,

-սոցիալական մանկավարժների համար՝սոցիալական մանկավարժների դերը երեխաների և ընտանեկան աջակցության կենտրոններում, սոցիալական մանկավարժի միջամտության տեխնիկաները, տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ աշխատանքի ընթացքում, սոցիալական մանկավարժության առանձնահատկությունները խոցելի խմբերի հետ աշխատանքում թեմաները,

-հոգեբանների համար՝ հոգեբանի դերը երեխայի և ընտանեկան աջակցության կենտրոններում, հոգեբանական միջամտության առանձնահատկությունները ռիսկային խմբերում գտնվող երեխաների հետ աշխատանքում, երեխաների հետ հոգեբանական կապի առանձնահատկությունները թեմաները,

- հատուկ մանկավարժների համար՝ Հայաստանում գործող սոցիալական բարեփոխումների շրջանակներում հատուկ մանկավարժության տեսական և մեթոդաբանական հիմքը և հատուկ մանկավարժության առանձնահատկությունները տարբեր խոցելի խմբերում գտնվող երեխաների հետ աշխատանքում։

 

Ծրագրի ֆինանսավորումը՝ Վորլդ վիժն Հայաստան

Ծրագրի տևողությունը՝  հունիս-սեպտեմբեր 2017 

Սոցիալական աշխատողների կրթական և մասնագիտական կարիքները Հայաստանի Հանրապետությունում
2017 Հունվար 27

2016-2017թթ. ընկած ժամանակահատվածում Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան Շվեյցարիայի սոցիալական աշխատողների ասոցիացիայի աջակցությամբ իրականացրեց հետազոտություն ՀՀ սոցիալական ծառայությունների աշխատակիցների շրջանում։ Ծրագրի հիմնական նպատակն է օգտագործելով հետազոտության արդյունքները՝ նպաստել սոցիալական ծառայությունների բարելավմանն ու կատարելագործմանը քաղաքականության մշակման մակարդակում։

Ծրագիրն ունի երկու հիմնական խնդիր։ Դրանցից առաջինն է սոցիալական ծառայությունների աշխատակիցների մասնագիտական և կրթական կարիքների վերաբերյալ որակական և քանակական տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունը, իսկ երկրորդը ենթադրում է սոցիալական ծառայությունների բարելավմանն ուղղված առաջարկությունների և հայեցակարգերի մշակում։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է սոցիալական աշխատողների կրթական, մասնագիտական, իրավական և վարչական կարիքների մանրակրկիտ ուսումնասիրություն, որի արդյունքների հիման վրա կարելի է ամբողջական պատկերացում կազմել թե պետական, թե ոչ պետական մարմիններում գործունեություն ծավալող միջին սոցիալական աշխատողի մասին։

Ծրագրի երկարաժամկետ նպատակն է լոբբինգը կառավարության մակարդակում՝ նպաստելու սոցիալական ծառայությունների աշխատակիցների և համակարգ մուտք գործող նոր մասնագետներին տրամադրվող մասնագիտական աջակցության ընդլայնմանը։

Ծրագրի ֆինանսավորումը՝ Շվեյցարիայի սոցիալական աշխատողների ասոցիացիա

Ծրագրի տևողությունը՝ Նոյեմբեր  2016  - Ապրիլ 2017

 

Սոցիալական աշխատողների համագործակցությունը՝ ուղղված Սոցիալական բարեփոխմանը
2016 Հունվար 28

Ծրագրի հիմնական նպատակն է Արևելյան հարևանության երկրների խոցելի բնակչության սոցիալական բարեկեցությանը նպաստելը՝ զարգացնելով և նրանց համար հասանելի դարձնելով սոցիալական աշխատանքի արդյունավետ և որակյալ ծառայությունները, ինչպես նաև ուժեղացնելով սոցիալական աշխատանքի մասնագիտական կառույցները՝ ասոցիացիաները:

Ծրագիրն ուղղված է վերոնշյալ երկրներում քաղաքացիական հասարակության կառույցների, մասնավորապես՝ սոցիալական աշխատողների ասոցիացիաների կազմակերպական և համագործակցային կարողությունների զարգացմանը, ինչն իր հերթին կարող է նպաստել հեռավոր գյուղական համայնքներում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և զարգացմանը ասոցիացիաների կողմից շարունակական վերապատրաստումներ, սեմինարներ, հանդիպում-քննարկումներ անցկացնելու, ինչպես նաև նման միջոցառումների իրականացման համար ֆինանսավորում տրամադրելու միջոցով:

Հիմնվելով ազգային, մարզային և տեղային մակարդակներում շահագրգիռ բոլոր կողմերի սերտ և ակտիվ համագործակցության վրա՝  ծրագիրը միտված է նաև Հայաստանում «սոցիալական աշխատանք» մասնագիտության զարգացմանը և սոցիալական աշխատանքի ծառայությունների ընդլայնման և տարածման միջոցով Արևելյան հարևանության երկրների բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանը, սոցիալական լայնածավալ փոփոխությունների իրականացմանը և մարդկային հարաբերություններում առաջացած տարաբնույթ հիմնախնդիրների լուծմանը:

Ծրագիրը ֆինանսավորող`  Եվրամիություն, Hilfswerk Ավտրիական կազմակերպություն

Ծրագրի տևողությունը`  2015-2018

«Սոցիալական աշխատանք» մասնագիտության ձևավորումը և պաշտպանությունը Հայաստանում
2015 Դեկտեմբեր 16

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում սոցիալական աշխատանք մասնագիտության զարգացման և պաշտպանության ապահովումը սոցիալական աշխատողների մասնագիտական հանրույթի ուժեղացման և սոցիալական աշխատանքի մասնագիտական ու իրավական չափանիշների մշակման միջոցով:

Ծրագիրն ուղղված է նպաստելու Արևելյան հարևանության երկրներում սոցիալական աշխատողների ասոցիացիաների մասնագիտացմանն ու համագործացության զարգացմանը՝ նպատակ ունենալով զարգացնել վերջիններիս կարողությունները իրավապաշտպանական, վերահսկողական, մշտադիտարկման, հետազոտական-փորձագիտական գործունեություն իրականացնելու նպատակով:

Ծրագիրը ֆինանսավորող` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Հայաստան

Ծրագրի տևողությունը`  Օգոստոս-դեկտեմբեր, 2015

«Մասնակցություն և ներառում» թեմայով երիտասարդների քաջալերմանն ուղղված ճամբարների կազմակերպում
2013 Դեկտեմբեր 16

Այս ծրագրի շրջանակներում Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան աջակցում էր երիտասարդներին քաղաքացիական հասարակության՝ առավել անկախ և ինքնուրույն ինստիտուտներ զարգացնելու գործում՝ դրանով որոշակիորեն նպաստելով Հայաստանում ազատականորեն մտածող և ինքնուրույնաբար գործող նոր սերնդի ձևավորմանը, որը կկարողանա անմիջական ազդեցություն ունենալ հասարակությունում ժողովրդավարական արժեքների ամրապնդման և տարածման գործընթացների վրա: Ծրագրի նպատակն էր նաև երիտասարդների և տարբեր կազմակերպությունների ու ոլորտների ներկայացուցիչների գործընկերության խթանումը և ցանցային համագործակցության զարգացումը, ինչպես նաև մարդու իրավունքների, հանրային առողջության, գենդերային հավասարության և սոցիալական այլ հիմնահարցերի շուրջ երիտասադների իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Ծրագիրը ֆինանսավորողը` FICE-Շվեյցարիա

Ծրագրի տևողությունը` 2013

Համալիր սոցիալական ծառայությունների կառուցվածքագործառութային մոդելի ձևավորումը ՀՀ բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում. խորհրդատվական ծառայություններ
2010 Հունիս 16

Պետական կառույցների հետ սերտ համագործակցության միջոցով Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան սոցիալական ծառայությունների ինտեգրման, համալիր ծառայությունների մոդելի ձևավորման և դրանց արդյունավետ կառավարման վերաբերյալ տրամադրել է փորձագիտական ծառայություններ՝ նպաստելով բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների արդյունավետ ընթացքին:

 

Ծրագիրը ֆինանսավորողը` Համաշխարհային բանկ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի տևողությունը` 2010-2013

Երեխայի խնամքի հաստատություններում իրավիճակային արագ գնահատում
2010 Փետրվար 16

Ծրագրի շրջանակներում հաստատությունների իրավիճակային գնահատումներն իրականացվել են ՀՀ տարբեր մարզերում գործող երեխայի խնամքի 47 հաստատություններում՝ ներառյալ մանկատները, շուրջօրյա խնամքի գիշերօթիկ հաստատությունները, հատուկ դպրոցները, ժամանակավոր ապաստան տրամադրող կառույցները և այլն:

Ծրագիրը ֆինանսավորողը` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ-Հայաստան

Ծրագրի տևողությունը` 2010

Երեխաների թրաֆիքինգի հիմնախնդրի ուսումնասիրություն Հայաստանում
2009 Հունվար 16

Այս ծրագիրն ուղղված էր Հայաստանում երեխաների թրաֆիքինգի հիմնախնդրի դրսևորման, պատճառների, նպաստող գործոնների, տարածման միտումների և մի շարք այլ խնդիրների ուսումնասիրությանը: Կիրառելով սոցիալական ուսումնասիրություններին բնորոշ էկոլոգիական մոդելը՝ վերլուծվել են տարբեր մակարդակներում (մակրոմակարդակ՝ օրենսդրություն, իրավական հիմքեր, միջին մակարդակ՝ սոցիալական ինստիտուտներ, կառույցներ, միկրոմակարդակ՝ միջանձնային շփումներ և հարաբերություններ) երեխաների թրաֆիքինգի հիմնախնդրին առչնվող բազմաթիվ հարցեր:

Ծրագիրը ֆինանսավորողը` «People in Need» միջազգային կազմակերպություն

Ծրագրի տևողությունը` 2009-2010

Հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական կենտրոնի հիմնում
2008 Հունվար 16

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան առաջատար դերակատարում է ունեցել Գյումրի քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոն ստեղծելու գործում: Այդ նպատակով Ասոցիացիան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել է իրավական, մեթոդաբանական և տեխնիկական աջակցություն, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել Գյումրիում ստեղծել սոցիալ-տեխնոլոգիական մոդելի վրա հիմնված և այնպիսի կարևորագույն բաղադրիչներ ներառող վերականգնողական կենտրոն, ինչպիսիք են հաշմանդամների զբաղվածության, վերապատրաստումների իրականացման ծրագրերը, սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությունը, ադվոկացիոն գործունեությունը, կարողությունների զարգացումը և ցանցային համագործակցությունը: Այդ ամենն այսօր Գյումրիի վերականգնողական կենտրոնի գործունեության անբաժանելի մասն են կազմում:

 

Ծրագիրը ֆինանսավորողը` Համաշխարհային բանկ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի տևողությունը` 2008-2010

Աջակցություն Հայաստանում խնամատարության ծրագրին
2007 Մայիս 01

Սույն ծրագրի շրջանակներում Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան համապատասխան գործունեություն է ծավալել խնամատարության ծրագրում ներառված մասնագետների և խնամատար ծնողների համար վերապատրաստումների մոդուլներ և ձեռնարկներ մշակելու ուղղությամբ, ինչպես նաև ներդրել է խնամատար պոտենցիալ ծնողների ընտրության չափանիշները: Ասոցիացիան տրամադրել է մասնագիտական և տեխնիկական աջակցություն գործընկեր կազմակերպություններին խնամատարության՝ որպես հաստատություններում երեխաների խնամքի այլընտրանքային տարբերակի շարունակական զարգացման նպատակով: Բացի դրանից Ասոցիացիան նաև խորհրդատվական գործունեություն է իրականացրել ընտանիքների աջակցության համայնքային ծառայությունների ստեղծման, համապատասխան մասնագետների վերապատրաստման, ծառայությունների կառավարման հիմնահարցերի շուրջ:

Ծրագիրը ֆինանսավորողը` «Every Child» կազմակերպություն- Մեծ Բրիտանիա 

Ծրագրի տևողությունը` 2007-2009

Հայաստանում երեխաների աշխատանքի հիմնախնդրի ուսումնասիրություն
2007 Ապրիլ 19

Ծրագրի շրջանակներում իրականացվել է Հայաստանում երեխաների աշխատանքին առնչվող իրավիճակային վերլուծություն, որի հիմնական նպատակն է եղել իրավիճակի համապարփակ և համակողմանի նկարագրության ու վերլուծության միջոցով զարգացնել անօրինական աշխատանքից երեխաների պաշտպանության ապահովման մեխանիզմները:

Ծրագրի ընթացքում Ասոցիացիան իրականացրել է համալիր ուսումնասիրություն Հայաստանում երեխաների աշխատանքի հիմնախնդրի տարածվածության միտումները և օրինաչափությունները, պատճառներն ու դրդող գործոններն, ինչպես նաև հետևանքներն ու ազդեցությունները վերլուծելու նպատակով: Հետազոտությունների շրջանակներում ստացված տեղեկատվությունը վերլուծության տեսքով ներկայացվել է համապատասխան հաշվետվությունում, որում ներառվել են նաև Ասոցիացիայի առաջարկները Հայաստանում երեխաների աշխատանքի հիմնախնդրի արդյունավետ կարգավորման նպատակով:

Ծրագիրը ֆինանսավորողը` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ-Հայաստան 

Ծրագրի տևողությունը` 2007

Ոչ մի երեխա դրսում
2006 Դեկտեմբեր 16

Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում երեխաների իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը ադվոկացիոն գործունեության և ցանցային համագործակցության զարգացման միջոցով: Այդ նպատակի իրագործման համար իրականացվել են քաղաքացիական հասարակության անդամների և համապատասխան կառույցների մասնագետների կարողությունների զարգացում երեխաների իրավունքների պաշտպանության, երեխայակենտրոն քաղաքականությունների մշակման, օրենքների և ծրագրերի փոփոխման գործընթացներում արդյունավետ մասնակցություն ունենալու համար:

Ծրագիրը ֆինանսավորողը` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ- Հայաստան

Ծրագրի տևողությունը` 2006