ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Վերջին նորությունները
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՁԱՅՆԸ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ
2017 Օգոստոս 22

Ինչպիսի՞ մասնակցություն ունեն երեխաները Հայաստանում իրենց վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում, որո՞նք են երեխաների պաշտպանության ոլորտի հիմնական բացերը և դրանց լուծման հնարավոր ուղիները:

Այս հարցերի պատասխանները գտնելու նպատակով ս. թ. հուլիս ամսին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան կազմակերպել էր Երիտասարդական ճամբար, որի մասնակիցները ՀՀ-ում երեխաների խնամք իրականացնող տարբեր տիպի հաստատությունների ներկայիս և նախկին սաներն էին։

Երիտասարդական ճամբարին իրենց մասնակցությունն ունեցան և փորձառությամբ կիսվեցին  նաև Նորվեգիայի «Stiftelsen Hiimsmoenkollektivet» կազմակերպության սաները:

Ճամբարի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում հնարավոր դարձավ երեխաների սոցիալական պաշտպանության խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները տեսնել հենց իրենց՝ «երեխաների աչքերով»։

Երիտասարդական ճամբարի կազմակերպման հիմքում դրվել էր երեխայի մասնակցության սկզբունքը։ Վերջինս արտահայտվում է երեխաների  լսված լինելու, ազատ  արտահայտելու, բոլոր տեսակի բռնություններից և խտրականությունից պաշտպանված լինելու իրավունքների իրացման համար համապատասխան պայմանների և հնարավորությունների ստեղծման միջոցով։ Սա Ասոցիացիայի հիմնական սկզբունքներից մեկն է, որը բխում է երեխայի լավագույն շահից:

Նյութի ամբողջական վերլուծությունը կներկայացվի աշնանը կայանալիք հանրային լսմանը։

[Երիտասարդական ճամբարը կազմակերպվել էր Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործենք միասին՝ հանուն կայուն սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում: ]

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՁԱՅՆԸ ՀԱՆՈՒՆ ԿԱՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ
2017 Օգոստոս 14

 

Որքանո՞վ են քաղաքացիները ներգրավված սոցիալական պաշտպանության ոլորտում որոշումների կայացման գործընթացում և ինչպիսի՞ խոչընդոտներ կան այդ ոլորտում քաղաքացիական մասնակցության համար։

Այս հարցերի պատասխանները Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան փորձել է ստանալ հանրապետության մարզերում և ք. Երևանում իրականացված շուրջ 12 հանրային քննարկումների միջոցով, որոնց մասնակցություն են ունեցել ավելի քան 800 քաղաքացիներ։

Վերլուծելով հանդիպումների ընթացքում բարձրաձայնված խնդիրները, Ասոցիացիայի կողմից առանձնացվել են որոշ ընդհանուր եզրահանգումներ սոցիալական բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների ընկալումների և իրազեկվածության մակարդակի վերաբերյալ։

Նման հարթակի տրամադրումը թույլ տվեց քաղաքացիներին ներկայացնելու իրենց տեսակետներն ու առաջարկությունները ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես այնպիսի ոլորտների, ինչպիսիք են երեխաների խնամքի հաստատությունների վերակազմակերպումը, հաշմանդամության որոշման կարգում սոցիալական մոդելի կիրառումը, ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների իրականացումը և ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրումը։

Հանրային քննարկումների ընթացքում մասնակիցները կիսում էին տեսակետներ ծառայությունների սակավության, մարզերի բնակիչների համար դրանց հասանելի չլինելու, ինչպես նաև գործող սոցիալական ծառայությունների միջև համագործակցության պակասի վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն են գործում մատուցվող ծառայությունների որակի, հետևաբար նաև քաղաքացու սոցիալական հիմնախնդիրների լուծման հնարավորությունների վրա։

«Կա սովոր պրակտիկա ու դա գործում է, նոր ծառայությունները չեն կարողանում

մեր երկրում գործել, մենք դեռ պատրաստ չենք դրանց»

Հատկապես, նկատելի էր քաղաքացիների շրջանում թերահավատությունը հնարավոր համակարգային փոփոխությունների վերաբերյալ։ Եվ չնայած այդ ամենին, այնուամենայնիվ, նրանք շարունակում էին հույս ունենալ, որ բարեփոխումները կբերեն ցանկալի փոփոխությունների և այդ առիթով ներկայացնում իրենց առաջարկությունները գործընթացի բարելավման ուղղությամբ։

Ելնելով վերոնշյալ եզրահանգումներից,  կարելի է նշել, որ սոցիալական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը և դրանցից բխող օրենսդրական փոփոխությունները քաղաքացիներին կա՛մ հասանելի չեն, կա՛մ հասանելի են դառնում միայն ուշացած կերպով։  

«Գոնե մի բրոշյուր լիներ, որ իմանայինք ի՞նչն ինչո՞ց է»

Հանրային քննարկումներն իրականացվել են Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործենք միասին՝ հանուն կայուն սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում։

Նյութի ամբողջական վերլուծությունը կներկայացվի աշնանը կայանալիք հանրային լսմանը։

 

 

 

 

 

 

 

Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանի ներկայացուցիչների ժողովը 26-28 մայիսի, Իսլանդիա, Ռեյկյավիկ
2017 Մայիս 30

Այս տարի մայիսի 26-28-ը Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանի ներկայացուցիչների ժողովը հյուրընկալվել էր Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Ներկայացուցիչների խորհրդի հանդիպմանը Հայաստանը ներկայացնում էր Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ի դեմս ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանի և Գործադիր տնօրեն՝ Մանանե Պետրոսյանի։

Ներկայացուցիչների խորհրդի ժողովը, որին մասնակցում էին 45 պատվիրակներ 22 եվրոպական երկրներից, հյուրընկալել էր Իսլանդիայի սոցիալական աշխատողների ասոցիացիան։

Ժողովի ընթացքում Մանանե Պետրոսյանը վերընտրվեց Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանի Գործադիր խորհրդի նախագահի առաջին տեղակալ՝ մեկ տարի ժամկետով։

EuropeAid/135811/DH/ACT/Multi Ենթադրամաշնորհային ծրագիր
2017 Մարտ 17

 

Սոցիալական աշխատողների համագործակցությունը հանուն արևելյան գործընկներության երկրներում սոցիալական փոփոխությունների (SWIC)

 EuropeAid/135811/DH/ACT/Multi

Ենթադրամաշնորհային ծրագիր

 

 

Հարց ու պատասխան

Դիմողներին և նրանց փորձառությանը վերաբերող հարցեր.

  1. Ինչպե՞ս է ցանկալի դիմել Ենթադրամաշնորհային ծրագրին՝ որպես կոնսորցիումի անդամ, թե առանձին ՀԿ։ Արդյո՞ք կոնսորցիումով դիմող թեկնածուները առավելություն կստանան։

Համաձայն Ուղեցույցի 2.2 կետի, Ենթադրամշնորհային ծրագրի «պահանջներին համապատասխանող հայտատուները կարող են դիմել միանձնյա (առանց գործընկերոջ) կամ գործել  այլ գործընկերների հետ համատեղ»։ Սա նշանակում է, որ առավելութուն չի տրվում ինչպես միանձնյա դիմումներին, այնպես էլ կոնսորցիումով դիմումներին։ Երկու դեպքում էլ դիմումները գնահատվում են միևնույն եղանակով։ Այնուամենայնիվ, նախընտրությունը տրվում է այն դիմումատուներին, ովքեր ներկայացնում են «մայրաքաղաքից դուրս գործող փոքր ՀԿ-ների» (Ուղեցույց Կետ 2.2.1):  Եթե մի քանի ՀԿ համաձայնում են հանդես գալ որպես կոնսորցիում, ապա «նրա անդամներից առնվազն մեկը պետք է գրանցված լինի մայրաքաղաքից դուրս (գլխավոր հայտատուն կամ համահայտատուն)» (Ուղեցույց, Կետ 2.2.2): Ընդ որում, հայտադիմումում պետք է հստակորեն նշված լինի յուրաքանչյուր կազմակերպության ներգրավվածության մակարդակը, իսկ Դրամաշնորհի հայտադիմումի 5-րդ կետում՝ յուրաքանչյուր կողմի պարտականությունները։ Ի լրումն, պարտականությունների բաժանումը պետք է հստակ արտացոլված լինի նաև Բյուջեում։

 

  1. Խնդրում եմ հստակեցրեք, ի՞նչ նկատի ունենք ասելով, որ միջազգային կազմակերպությունները և նրանց տեղական մասնաճյուղերը/ ներկայացուցչությունները չեն կարող դիմել Ենթադրամաշնորհային ծրագրին։ Արդյո՞ք կազմակերպությունը կարող է դիմել ծրագրին, եթե տեղական մասնաճյուղերը գրանցված են որպես տեղական ՀԿ-ներ։

Կազմակերպությունների համապատասխանությանը վերաբերող դրույթները հստակորեն սահմանված են Ուղեցույցի 2.2.1 կետում։ Ծրագրին կարող են դիմել միայն այն կազմակերպությունները, որոնք գրանցված են Հայաստանում։ Այն բոլոր միջազգային կազմակերպությունները և նրանց տեղական մասնաճյուղերը, որոնք գրանցված չեն որպես տեղական ՀԿ, չեն կարող դիմել այս դրամաշնորհին։

  1. Արդյո՞ք Գլխավոր հայտատուն կարող է մայրաքաղաքում գրանցված կազմակերպություն լինել։

Համաձայն Ուղեցույցի 2.2.1 կետի, «հատկապես խրախուսվում է դիմումների ներկայացումը մարզերում գտնվող փոքր ՀԿ-ների կողմից»։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ մայրաքաղաքում գրանցված կազմակերպությունները նույնպես կարող են դիմել այս ծրագրին, եթե նրանց կողմից նախատեսվող միջոցառումները նախատեսվում է իրականացնել «մեկ կամ մի քանի մարզերում միաժամանակ» (Ուղեցույց, կետ 2.3.3):

  1. Ի՞նչ նկատի ունենք ասելով ծրագրի իրականացման ապացուցելի փորձառություն։ Ինչպե՞ս պետք է ապացուցվի փորձառությունը։

Համաձայն Ուղեցույցի 2.2.1 կետի, Գլխավոր հայտատուն պետք է «վերջին 5 տարիների ընթացքում ունենա դրամաշնորհով պահանջվող գումարի նվազագույնը 33% արժողությամբ առնվազն 2 ծրագրերի իրականացման ապացուցելի փորձառություն Հայաստանում, (նախընտրելի է սոցիալական ոլորտում), որոնցից առնվազն մեկի թիրախում եղել են մարզերը։ Նման փորձառության մասին ապացույցներ ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել Դրամաշնորհային ծրագրի հայտի 9.1 կետի ներքո բերված աղյուսակը։

Համաձայն Ուղեցույցի 2.2.2 կետի, համահայտատուն «պետք է դրամաշնորհի հայտերի ներկայացման ձևաթղթում պարտադիր ապացուցի, որ իրենց աշխատողներից առնվազն 2-ը, ովքեր համահայտատուի կողմից ներգրավված են լինելու աշխատանքների իրականացման գործընթացում, նախկինում ներգրավված են եղել դրամաշնորհային ծրագրերի իրականացման կամ համակարգման գործընթացներում առնվազն  6 ամիս տևողությամբ՝ դրամաշնորհի դիմումի հայտում նշելով աշխատակիցների անունները, ծրագրերի անվանումները, որտեղ նրանք աշխատել են, այդ ծրագրերում նրանց կողմից իրականացրած գործառույթները, իրականացնող կազմակերպությունների անվանումները, կոնտակտային տվյալները, դոնորների անվանումները և աշխատակիցների ներգրավվածության տևողությունը/ ժամանակահատվածը»։ Նման փորձառությունը ապացուցելու համար անհրաժեշտ է լրացնել Դրամաշնորհի հայտի ձևաթղթի կետ 9.2-ի ներքո բերված աղյուսակը։

  1. Եթե կազմակերպությունը հիմնադրվել է ընդամենը մեկ տարի առաջ կամ այս տարի և չունի ծրագրերի իրականացման փորձառություն, արդյո՞ք կարող է դիմել Ենթադրամաշնորհային ծրագրին։

Համաձայն Ուղեցույցի 2.2.1 կետի, որպես Գլխավոր հայտատու հանդես գալու համար, կազմակերպությունը պետք է« վերջին 5 տարիների ընթացքում ունենա դրամաշնորհով պահանջվող գումարի նվազագույնը 33% արժողությամբ առնվազն 2 ծրագրերի իրականացման  ապացուցելի փորձառություն Հայաստանում, (նախընտրելի է սոցիալական ոլորտում), որոնցից առնվազն մեկի թիրախը եղել է մայրաքաղաքից դուրս գտնվող շրջաններում։

Եթե կազմակերպությունը չունի բավարար փորձառություն ծրագրերի իրականացման, այն կարող է համագործակցել մեկ այլ գլխավոր հայտատուի հետ և դիմել որպես համահայտատու (տե՛ս Ուղեցույց կետ 2.2.2):

  1. Ենթադրամաշնորհային ծրագրին կարող են դիմել միայն ՀԿ-ները, թե՞ քաղաքապետարանները ևս դիմելու հնարավորություն ունեն (օրինակ, եթե քաղաքապետարանը Սոցիալական ապահովության բաժին ունի)։

Համաձայն Ուղեցույցի 2.2.1 և 2.2.2 կետերի, Դրամաշնորհին կարող են դիմել միայն շահույթ չհետապնդող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները։

  1. Մեր կազմակերպությունը գործում է մայրաքաղաքում և ունի մի քանի մասնաճյուղեր մարզերում (մասնաճյուղերից մեկը գտնվում է երկրի արևելյան մասում)։ Մասնաճյուղի կողմից մի քանի ծրագրեր իրականացվել են մարզերում, սակայն այդ ծրագրերը մշակել և դրանց համար դիմել է կենտրոնական կազմակերպությունը։ Շարունակելով միևնույն ծառայությունների մատուցումը, մասնաճյուղը մինչ մարտ ամիսը գրանցվելու է որպես անկախ կազմակերպություն, արդյո՞ք այն կարող է դիմել Ենթադրամաշնորհային ծրագրին։ Արդյո՞ք նրա կողմից որպես ապացուցելի փորձառություն կարող է ներկայացվել որպես մասնաճյուղ կատարած աշխատանքի փորձառություն։

Համաձայն Ուղեցույցի 2.2.1 կետի, հատկապես խրախուսվում է դիմումների ներկայացումը մարզերում գտնվող փոքր ՀԿ-ների կողմից։ Միևնույն ժամանակ նշվում է, որ մայրաքաղաքում գրանցված կազմակերպությունները ևս կարող են դիմել սույն Ենթադրամաշնորհին, եթե ծրագրով առաջարկվող միջոցառումները իրականացվելու են մայրաքաղաքից դուրս գտնվող մեկ կամ մի քանի մարզերում (Ուղեցույց, կետ 2.3.3)։ Որպեսզի կազմակերպությունը հանդես գա որպես Գլխավոր հայտատու պետք է վերջին 5 տարիների ընթացքում ունենա դրամաշնորհով պահանջվող գումարի նվազագույնը 33% արժողությամբ առնվազն 2 ծրագրերի իրականացման  ապացուցելի փորձառություն Հայաստանում, (նախընտրելի է սոցիալական ոլորտում), որոնցից առնվազն մեկի թիրախը եղել է մայրաքաղաքից դուրս գտնվող շրջաններում (Ուղեցույց, Կետ 2.2.1)։

  1. Արդյո՞ք Ենթադրամաշնորհային ծրագրին դիմող Գլխավոր հայտատուն (գրանցված, փորձառու) կարող է դիմել այլ ՔՀԿ-ների ուժեղացնելու ծրագրով, մասնավորապես այն կազմակերպություններին, որոնք դեռևս գործում են ոչ պաշտոնապես։

Համաձայն Ուղեցույցի 2.3.4 և 2.3.5 կետի, որտեղ ներկայացված են Ենթադրամաշնորհի շրջանակներում իրականացվող գործողություններին ներկայացվող պահանջները, նշվում է, որ ծրագրերն անպայմանորեն պետք  ունենան ընտանիքի ամրապնդման և սոցիալական աշխատանքի բաղադրիչ, միևնույն ժամանակ 2.3.6 կետում նշված են գործողությունների իրականացման սահմանափակումները, հետևաբար կարևորագույն պայմանն այն է, որ Ձեր կողմից առաջարկվող ծրագրերը համապատասխանեն նշված կետերի պահանջներին։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ այս Ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում որպես Գլխավոր հայտատու և համահայտատու  կարող են դիմել միայն գրանցված կազմակերպությունները (Ուղեցույց, կետ 2.2.1, 2.2.2):

  1. Արդյո՞ք Ենթադրամաշնորհային հայտին կից փաստաթղթերում պետք է նաև Ծրագրի անձնակազմի անդամների ինքնակենսագրականները (CV) (անձնական տեղեկատվություն և աշխատանքային փորձառությունը) ներկայացվեն։

Առանձին ինքնակենսագրականների ներկայացման անհրաժեշտություն չկա, պետք է միայն լրացնել Ենթադրամաշնորհային հայտի ձևաթղթի 9.2 կետի աղյուսակները։

  1. Հայտատու կազմակերպությունը պետք է փաստաթղթերի հետ ներկայացնի նաև իր Գրանցման վկայականի պատճենը։ Սակայն մի հարց, Գրանցման վկայական ասելով նկատի ունենք այն, որը տրվել է կազմակերպությանը հիմնադրման պահին, թե՞ պետք է ներկայացվի քաղվածք ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից, որտեղ նշված են նաև վերջերս կատարված բոլոր փոփոխությունները։ Ո՞րն է անհրաժեշտ ներկայացնել։

Եթե առաջին գրանցումից հետո փոփոխություններ են արվել, ապա խնդրում ենք ներկայացնել քաղվածք ՀՀ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից։

  1. Վերջին 5 տարիներին իրականացված մեկ ծրագրի արժեքը պետք է կազմի պահանջվող բյուջեի 33%-ը, թե երկու ծրագրերի արժեքը միասին։

Համաձայն Ուղեցույցի 2.2.1 կետի, դիմող կազմակերպությունը պետք է հանրապետությունում վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն երկու ծրագրի իրականացման փորձառություն ունենա, ընդ որում, ցանկալի է, որ դրանք իրականացված լինեն սոցիալական ոլորտում, իսկ դրանցից առնվազն մեկը՝ մեկ կամ մի քանի մարզում։ Պետք է նկատի ունենալ, որ իրականացված երկու ծրագրերից յուրաքանչյուրի արժեքը պետք է կազմի պահանջվող  գումարի առնվազն 33%-ը։

  1. Արդյո՞ք 33%-ի պահանջը հավասարապես վերաբերվում է և՛ Գլխավոր հայտատուին, և՛ համահայտատուին։ Եվ երկրորդ, արդյո՞ք այն պետք է կազմվի մեկ ծրագրից, թե բոլոր ծրագրերից։

Համաձայն, Ուղեցույցի 2.2.1 կետի, հայտատուն կարող է հանդես գալ որպես գլխավոր հայտատու, եթե «վերջին 5 տարիների ընթացքում իրականացրել է դրամաշնորհով պահանջվող գումարի նվազագույնը 33% արժողությամբ առնվազն 2 ծրագրեր Հայաստանում՝ ապացուցելի փորձառությամբ, (նախընտրելի է սոցիալական ոլորտում), ընդ որում որոնցից առնվազն մեկի թիրախը եղել է մայրաքաղաքից դուրս գտնվող շրջաններում»։ Սա նշանակում է, որ Գլխավոր հայտատուի կողմից ներկայացվող երկու ծրագրից յուրաքանչյուրի բյուջեն պետք է կազմի պահանջվող գումարի առնվազն 33%-ը։

Համաձայն, Ուղեցույցի 2.2.2 կետի, «համահայտատուները կարող են բայց պարտադիր չէ, որ ներկայացնեն հաջողությամբ իրականացված ծրագրի ապացույցներ»։ Սա նշանակում է, որ համահայտատուն պարտավոր չէ ներկայացնել ապացույցներ իրականացված ծրագրերի մասին։ Այնուամենայնիվ, եթե կազմակերպությունը որոշում է ներկայացնել իր կողմից իրականացված ծրագրերը՝ Հայտի 9.2 կետում, ապա այս ծրագրերի բյուջեի նկատմամբ սահմանափակումներ չեն ներկայացվում։

Այնուամենայնիվ, համաձայն Ուղեցույցի 2.2.2 կետի, համահայտատուն պետք է ներկայացնի ապացույցներ, «որ իր աշխատողներից առնվազն 2-ը, ովքեր համահայտատուի կողմից ներգրավված են լինելու աշխատանքների իրականացման գործընթացում, նախկինում ներգրավված են եղել դրամաշնորհային ծրագրերի իրականացման կամ համակարգման գործընթացներում առնվազն  6 ամիս տևողությամբ՝ դրամաշնորհի դիմումի հայտում նշելով աշխատակիցների անունները, այն ծրագրերի անվանումները, որտեղ նրանք աշխատել են, այդ ծրագրերում նրանց կողմից իրականացված գործառույթները, իրականացնող կազմակերպությունների անվանումները, կոնտակտային տվյալները, դոնորների անվանումները և նրանց ներգրավվածության տևողությունը»։ Այս տվյալները պետք է լրացվեն Հայտի 9.2 կետում։

  1. Արդյո՞ք համահայտատուն ևս պետք է նախկինում երկու ծրագիր իրականացրած լինի։

Այնուամենայնիվ, համաձայն Ուղեցույցի 2.2.2 կետի, համահայտատուն պետք է ներկայացնի ապացույցներ, «որ իր աշխատողներից առնվազն 2-ը, ովքեր համահայտատուի կողմից ներգրավված են լինելու աշխատանքների իրականացման գործընթացում, նախկինում ներգրավված են եղել դրամաշնորհային ծրագրերի իրականացման կամ համակարգման գործընթացներում առնվազն  6 ամիս տևողությամբ՝ դրամաշնորհի դիմումի հայտում նշելով աշխատակիցների անունները, այն ծրագրերի անվանումները, որտեղ նրանք աշխատել են, այդ ծրագրերում նրանց կողմից իրականացված գործառույթները, իրականացնող կազմակերպությունների անվանումները, կոնտակտային տվյալները, դոնորների անվանումները և նրանց ներգրավվածության տևողությունը»։ Այս տվյալները պետք է լրացվեն Հայտի 9.2 կետում։

  1. Եթե կազմակերպությունը որպես համահայտատու հանդես է եկել մեկ այլ ծրագրում, որտեղ սակայն ինքը չի իրականացրել ֆինանսների կառավարումը, արդյո՞ք կարող է դիմել Ենթադրամաշնորհի համար։

Եթե կազմակերպությունը կարող է ցույց տալ, որ իր կողմից կառավարվել է ծրագրի բյուջեի միայն մի մասը, որը կազմում է պահանջվող գումարի առնվազն 33%-ը, այդ դեպքում հայտը կընդունվի որպես պայմաններին համապատասխանող։

Այն դեպքերում, երբ կազմակերպությունը չունի ծրագրերի իրականացման բավարար փորձառություն, այն կարող է դիմել որպես համահայտատու և համագործակցել մեկ այլ Գլխավոր հայտատուի հետ (Տե՛ս  Ուղեցույց, կետ 2.2.2)։

  1. Եթե կազմակերպությունը վերջերս է հիմնադրվել և դեռևս չունի ծրագրերի իրականացման փորձառություն, միևնույն ժամանակ նրա ղեկավարը ունի ծրագրերի կառավարման ապացուցելի փորձառություն, արդյո՞ք այս կազմակերպությունը կարող է դիմել որպես Գլխավոր հայտատու։

Համաձայն ՈՒղեցույցի 2.2.1 կետի, որպես գլխավոր հայտատու կարող է հանդես գալ այն կազմակերպությունը, որն «առնվազն 2 ծրագրերի իրականացման  ապացուցելի փորձառություն»  ունի։ Սա նշանակում է, որ հայտին կարող են դիմել միայն կազմակերպությունները և, ոչ թե անձիք։

Եթե կազմակերպությունը չունի բավարար փորձառություն, սակայն ունի փորձառու անձնակազմ, այն կարող է համագործակցել պահանջներին համապատասխանող Գլխավոր հայտատուի հետ և դիմել որպես համահայտատու (Տե՛ս Ուղեցույց, կետ 2.2.2):

Ծրագրի թեմատիկ շրջանակին, թույլատրելի ծրագրային առաջարկներին և ակնկալվող  արդյունքներին վերաբերող հարցեր.

  1. Եթե ծրագրի հայտատուն ընտրում է Ուղեցույցի 2.3.5 կետի Գ ենթակետում նշված գործողությունը, արդյո՞ք դա նշանակում է, որ նա պետք է ընտրի նաև Ա և Բ ենթակետերը, թե հայտատուն կարող է օգտագործել նաև այլ հետազոտությունների, ուսումնասիրությունների արդյունքներն ու դրանց հիման վրա մշակված հայեցակարգերը։

Կարիք չկա իրականացնելու 2.3.5 կետում նշված բոլոր գործողությունները ըստ բերված հերթականության։ Իհարկե, վերջերս իրականացված հետազոտությունների արդյունքներն ու մշակված հայեցակարգերը կարող են օգտագործվել։ Պետք է նկատի ունենալ, որ արդեն իրականացված գործողությունները չեն կարող ներկայացվել ծրագրային առաջարկում։

Այնուամենայնիվ, հաղթող հայտում ներկայացված ծրագիրը պետք է ներառի ցանկում նշված գործողություններից առնվազն երկուսը։ Միայն մեկ գործողություն ընտրելը չի կարող բավարար լինել։ Ավելին, համաձայն կետ 2.3.5-ի «ընտրված յուրաքանչյուր գործողության համար, հայտատուները պետք է պարտադիր ներառեն սոցիալական աշխատանքի բաղադրիչը»։

Այն հայտատուները, ում կողմից ներկայացվող հայտը պարունակում է պիլոտային ծառայության բաղադրիչ, ապա պետք է ներկայացվեն նաև բավարար հիմքեր դրա իրականացման համար։ Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել պիլոտային ծառայության հենց այդ հայեցակարգը։  Բավարար հիմքերը կարող են մշակվել թե ծրագրի իրականացման ընթացքում  (ուսումնասիրություններ, հայեցակարգերի մշակում), թե հղում անելով արդեն իրականացված ծրագրերի, որոնք առաջարկվող ծրագրի շրջանակից դուրս են և, որոնց հիմնական բացահայտումները ներկայացված են Ենթադրամաշնորհի հայտում (Կետ 3):

  1. Արդյո՞ք հնարավոր է իրականացնել հետազոտություն և, ըստ այդմ, առաջարկություններ անել։ Արդյո՞ք հնարավոր է ծրագիրը մշակել միայն այս երկու բաղադրիչների շուրջ։

Հայտատուները ազատ են ընտրելու 2.3.5 կետի ներքո բերված գործողություններից ցանկացած երկուսը։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ընտրված գործողություն պետք է ներառի սոցիալական աշխատանքի բաղադրիչ, մասնավորապես, վերլուծելով սոցիալական աշխատանքի տեսանկյունից կարևոր հարցերը ընտանիքի ամրապնդման և պաշտպանության կամ բարելավված միջոսեկտորային համագործակցության համատեքստում՝ ներկայացնելով, թե սոցիալական աշխատանքը ինչպե՞ս է կարող նպաստել վերը նշված ոլորտներում բարելավումներին։

  1. Արդյո՞ք նախընտրելի է ծրագրի թիրախում ունենալ կոնկրետ սոցիալական հիմնախնդիր, ինչպես օրինակ՝ ընտանեկան բռնությունը և երեխաների նկատմամբ բռնությունը կոնկրետ համայնքներում, և գործողություններն ուղղել ընտանիքի ամրապնդմանը այդ համատեքստում։ Սա նշանակում է աջակցել խոցելի ընտանիքներին ուղղակիորեն համայնքային մակարդակում։

Հաղթող հայտատուն, պետք է հստակ նկարագրի մինչ ծրագրային իրավիճակը թիրախ շրջաններում/համայնքներում, մասնավորապես սահմանի հիմնախնդիրները, մշակի տրամաբանորեն միմյանց կապակցված և հերթական գործողությունների պլան (առնվազն երկու գործողություն 2.3 կետի ցանկից), որը կարող է համապատասխանորեն արձագանքել սահմանված կոնկրետ հիմնախնդրին և, որը կապահովի ծրագրի նախագծի ամբողջականությունն, շարունակականությունը և ծրագրային արդյունքների կայունությունը։ Պայմանավորված այն հանգամանքով, թե ո՞րն է սահմանված հիմնախնդիրը և ո՞րն է ընտրված մոտեցումը, գործողությունները պետք է փոփոխություն բերեն  մեկ կամ մի քանի քաղաքականության և ազդեցության  ընտրված մակարդակներում և գործընթացում ներգրավեն տարբեր շահագրգիռ կողմերի։ Ընդ որում, այս ամենը պետք է պատշաճ կերպով ներկայացվի և հիմնավորվի Դրամաշնորհի հայտում։

  1. Արդյո՞ք այս ծրագրի շրջանակներում «պիլոտային ծառայությունը» գործողությունների պարտադիր բաղադրիչ է։

Ոչ, պիլոտային ծառայությունը պարտադիր գործողություն չէ (Ուղեցույց, կետ 2.3.5, ենթակետ Գ)։ Հայտատուները ազատ են ընտրել 2.3.5 կետի ներքո նշված գործողություններից ցանկացած երկուսը։ Այնուամենայնիվ, եթե հայտատուն որոշում է գնալ հայեցակարգերի պրակտիկայում ներդրման կամ փորձարկման ճանապարհով, ապա ծրագրում պարտադիր կերպով պետք է ներգրավված լինի սոցիալական աշխատանքի մասնագիտական կրթություն ունեցող սոցիալական աշխատող՝ որպես խորհրդատու կամ պրակտիկ գործունեություն ծավալող մասնագետ։  Միակ պարտադիր կիրառման պայմանը  սոցիալական աշխատանքի բաղադրիչի ներառումն է, մասնավորապես, վերլուծելով սոցիալական աշխատանքի տեսանկյունից կարևոր հարցերը ընտանիքի ամրապնդման և պաշտպանության կամ բարելավված միջոսեկտորային համագործակցության համատեքստում՝ ներկայացնելով, թե սոցիալական աշխատանքը ինչպե՞ս է կարող նպաստել վերը նշված ոլորտներում բարելավումներին, յուրաքանչյուր ընտրված գործողության շրջանակում։

 

  1. Խնդրում եմ հստակեցնել, թե ի՞նչ նկատի ունենք ասելով «Սոցիալական աշխատանքի բաղադրիչ»։

Համաձայն 2.3.5 կետի, «Ընտրված յուրաքանչյուր գործողության համար, հայտատուները պետք է պարտադիր ներառեն սոցիալական աշխատանքի բաղադրիչը, օրինակ՝ ընտաինքի պահպանման, ամրապնդման կամ բարելավված միջգերատեսչական համագործակցության կոնտեքստում վերլուծելով սոցիալական աշխատանքին հատուկ խնդիրներ՝ ցույց տալու, թե սոցիալական աշխատանքն ինչպես կարող է նպաստել վերոնշյալ ոլորտների կատարելագործմանը»։

  1. Արդյո՞ք տեղական և պետական կառույցների հետ համագործակցությունը այս ծրագրի շրջանակներում պարտադիր պայման է։

Հայտատուները ազատ են ընտրելու Ուղեցույցի 2.3.5 կետում՝  Ենթադրամաշնորհի կողմից սատարվող գործողությունների ցանկում նշված գործողություններից ցանկացած երկուսը։ Մասնավորապես, Ե և Զ ենթակետերն ամբողջությամբ անդրադառնում են միջկազմակերպական և միջսեկտորային համագործակցությանը։ Սակայն, եթե անգամ հայտատուն չի ընտրել վերը նշված ենթակետերից և ոչ մեկը, միևնույն ժամանակ չի նախատեսում այնպիսի գործողությունների իրականացում, որոնք ենթադրում են միջկազմակերպական համագործակցություն, հայտատուի կողմից պետք է պլանավորվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսում են խորհրդատվությունների տրամադրում և համագործակցություն շահագրգիռ կողմերի հետ (տեղական կառավարման մարմիններ, պետական կառույցներ)՝ ապահովելու պլանավորված գործողությունների կայունության բարձրացումը։ Հաղթող հայտատուները իրենց Ենթադրամաշնորհային հայտում անպայմանորեն պետք է ներկայացնեն, թե ինչպե՞ս են նախատեսում իրականացնել շահագրգիռ կողմերի ներգրավումը ծրագրում։

  1. Արդյո՞ք ծրագիրը կարող է իրականացվել մայրաքաղաքում, սակայն սպասարկել մարզերի բնակչությանը։

Համաձայն Ուղեցույցի 2.3.3 կետի, «Աշխատանքները պետք է իրականացվեն Երևանի տարածքից դուրս մեկ կամ մի քանի մարզերում/համայքներում»։ Սա նշանակում է, որ ծառայությունները պետք է գործեն մարզերում։

  1. Արդյո՞ք ծրագիրը կարող է իրականացվել միայն մեկ համայնքում։

Համաձայն ուղեցույցի 2.3.3 կետի, «Աշխատանքները պետք է իրականացվեն Երևանի տարածքից դուրս մեկ կամ մի քանի մարզերում»։ Եթե ծրագիրն իրականացվում է մեկ կամ մի քանի համայնքներում, ոչ ամբողջ տարածաշրջանում/մարզում, հայտատուն պետք է հստակ մատնանշի, թե ինչպես է ապահովելու ծրագրի ծախսարդյունավետությունը (այդ թվում թիրախ բնակչության թվաքանակն ու շահառուների վերջնական թիվը)։

Ենթադրամաշնորհային ծրագրի բյուջեին և թույլատրելի ծախսերին վերաբերող հարցեր.

  1. Արդյո՞ք հայտատու կազմակերպությունը կարող է ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել հետազոտական կազմակերպության հետ (հայտատու կազմակերպությունը նախատեսում է հետազոտություն իրականացնել կոնկրետ հիմնախնդրի վերաբերյալ, սակայն չունի համապատասխան փորձառություն)։

Համաձայն Ուղեցույցի 2.5.1 կետի, Դ ենթակետի Բ կետի «արտաքին ազգային փորձագետները» համարվում են ընդունելի ուղղակի ծախսերի։ Հետազոտական կազմակերպությունների հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերը համապատասխանում են այս ծախսային հոդվածին։

  1. Արդյո՞ք հայտատու կազմակերպությունը կարող է պայմանագիր կնքել Պետական սոցիալական ծառայությունների աշխատակիցների հետ (նրանց վարձել որպես խորհրդատու կամ փորձագետ)։ Պետական սոցիալական ծառայությունը հանրային իրավաբանական միավոր է։

Համաձայն Ուղեցույցի 2.5.2 կետի «պետության ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին վարձատրելը» արգելված ծախս է։ Այնուամենայնիվ, եթե անձը վարձվել է որպես արտաքին Սոցիալական աշխատանքի փորձագետ ծրագրում իր ներդրման համար և, եթե սոցիալական ծառայության անձնակազմի անդամը իր հիմնական աշխատանքին զուգահեռ, համաձայն տեղական աշխատանքային օրենսդրությանը,  նաև ծառայությունների մատուցման կամ նմանատիպ պայմանագրեր ստորագրելու/կնքելու իրավունքն ունի, ապա կոնկրետ անձին վարձելը՝ որպես խորհրդատու, թույլատրելի է։

  1. Արդյո՞ք քաղաքապետարաններում աշխատող սոցիալական աշխատողները կարող են ներգրավվել ծրագրում որպես փորձագետներ։

Համաձայն Ուղեցույցի 2.5.2 կետի «պետության ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին վարձատրելը» արգելված ծախս է։ Այնուամենայնիվ, եթե անձը վարձվել է որպես արտաքին Սոցիալական աշխատանքի փորձագետ ծրագրում իր ներդրման համար և, եթե քաղաքապետարանի անձնակազմի անդամը իր հիմնական աշխատանքին զուգահեռ, համաձայն տեղական աշխատանքային օրենսդրությանը, նաև ծառայությունների մատուցման կամ նմանատիպ պայմանագրեր ստորագրելու/կնքելու իրավունքն ունի, ապա կոնկրետ անձին վարձելը՝ որպես փորձագետ, թույլատրելի է։

  1. Արդյո՞ք քաղաքացիական ծառայողները կարող են ներգրավվել ծրագրում ներգրավվել որպես փորձագետներ։

Համաձայն Ուղեցույցի 2.5.2 կետի «պետության ներկայացուցիչների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին վարձատրելը» արգելված ծախս է։ Այնուամենայնիվ, եթե անձը վարձվել է որպես արտաքին Սոցիալական աշխատանքի փորձագետ ծրագրում իր ներդրման համար և, եթե քաղաքացիական ծառայողը իր հիմնական աշխատանքին զուգահեռ, համաձայն տեղական աշխատանքային օրենսդրությանը, նաև ծառայությունների մատուցման կամ նմանատիպ պայմանագրեր ստորագրելու/կնքելու իրավունքն ունի, ապա կոնկրետ անձին վարձելը՝ որպես փորձագետ, թույլատրելի է։

  1. Ուղեցույցում որպես թույլատրելի ծախս նշված է նաև կահույքը, արդյո՞ք կահույք ասելով նկատի ունենք միայն գրասենյակային կահույք, թե կարող է լինել նաև այլ, օրինակ՝ մահճակալ։

Սկզբունքորեն, թույլատրելի է ցանկացած կահույքի ձեռքբերումը, որն ուղղակիորեն կապված է պլանավորված գործողությունների հետ, բացատրված է դրա ձեռք բերման անհրաժեշտությունը և ներկայացված են հիմնավորումները, ինչպես նաև կատարված ծախսերը հավասարակշռված են բյուջեի ընդհանուր ծախսերում։ Կահույքի տեսակը հիմնականում պայմանավորված կլինի ծրագրի և առաջարկվող ծառայությունների բնույթով։ Օրինակ, եթե ծրագրով նախատեսվում է պիլոտային ծառայության իրականացում (օրինակ՝ ցերեկային կենտրոն) և դրա շրջանակներում օրինակ՝ երեխաների մահճակալների կարիք կա, որը լավ հիմնավորված է, ապա նման ծախսը թույլատրելի է, եթե իհարկե ծրագրային բյուջեի մեծ մասը չէ, որ ուղղվում է մահճակալների ձեռքբերմանը։

  1. Արդյո՞ք թույլատրելի են խոցելի բնակչության համար նախատեսված կենտրոնների վերանորոգման/վերազինման ծախսերը, օրինակ սարքավորումների, կահույքի ձեռք բերում։ Օրինակ, այն կարո՞ղ է նախատեսել կահույքի և սարքավորումների տրամադրում ցերեկային կենտրոնին, որպեսզի այն կարողանա սոցիալական աշխատանքի ծառայություններ մատուցել իր շահառուներին։

Սկզբունքորեն, թույլատրելի է ցանկացած կահույքի ձեռքբերումը, որն ուղղակիորեն կապված է պլանավորված գործողությունների հետ, բացատրված է դրա ձեռք բերման անհրաժեշտությունը և ներկայացված են հիմնավորումները, ինչպես նաև կատարված ծախսերը հավասարակշռված են բյուջեի ընդհանուր ծախսերում։ Կահույքի տեսակը հիմնականում պայմանավորված է ծրագրի և առաջարկվող ծառայությունների բնույթով։ Օրինակ, եթե ծրագրով նախատեսվում է պիլոտային ծառայության իրականացում (օրինակ՝ ցերեկային կենտրոն) և դրա շրջանակներում օրինակ՝ երեխաների մահճակալների կարիք կա, որը լավ հիմնավորված է, ապա նման ծախսը թույլատրելի է, եթե իհարկե ծրագրային բյուջեի մեծ մասը չէ, որ ուղղվում  է մահճակալների ձեռքբերմանը։

  1. Արդյո՞ք գոյություն ունի աշխատավարձերի կամ այլ բյուջետային ծախսերի սահմանափակում։

Ծրագրով նախատեսված չէ որևէ սահմանափակում կապված ծրագրի անձնակազմի անդամների հետ, սակայն անձնակազմի թվում ներկայացված յուրաքանչյուր անդամ, պետք է հստակ, ուղղակիորեն առնչվի ծրագրի իրականացմանը, միայն անհրաժեշտ է բյուջեում հիմնավորել, ինչպես նաև ներկայացնել անձնակազմի յուրաքանչյուր անդամի հստակ դերը, որը պետք է նաև գնահատման առարկա դառնա։ Պետք է միայն հաշվի առնել, որ նախատեսվող ծախսերը պետք է լինեն ծախսարդյունավետության տեսանկյունից արդարացված։

  1. Պահանջվող գումարի ո՞ր մասն են կարող կազմել աշխատավարձերը։

Տե՛ս Հարց 31.

  1. Արդյո՞ք դրամաշնորհային ծրագրի շրջանակներում կարող են միջազգային փորձագետներ հրավիրվել։

Համաձայն Ուղեցույցի 2.5.1 կետի, կարող են հրավիրվել միայն արտաքին ազգային փորձագետներ։

  1. Արդյո՞ք գրասենյակային տարածքի վարձակալությունը համարվում է թույլատրելի ծախս։ Եթե այո, ապա բյուջեի ո՞ր մասում է պետք այն ներկայացնել։

Այո, գրասենյակային տարածքի վարձույթը համարվում է թույլատրելի ծախս, եթե ուղղակիորեն կապված է առաջարկվող ծրագրի հետ։   

Այնուամենայնիվ, գրասենյակային տարածքի վարձույթը համարվում է թույլատրելի անուղղակի ծախս, որը բյուջեում առանձին տողով նշելու կարիք չկա։

Համաձայն Ուղեցույցի 2.5.1 կետին «Անուղղակի ծախսերը վերաբերում են հետևյալին. աշխատանքների կառավարման վերադիր ծախսեր, ինչպիսիք են ծրագրի գրասենյակի վարձակալություն, էլեկտրականության/ջեռուցման և պահպանման, ինչպես նաև կոմունիկացիայի (հեռախոս/բջջայիններ/ինտերնետ) ծախսեր, բանկային վճարներ ու ֆինանսական ծառայություններ, գրասենյակային պարագաներ և այլն: Անուղղակի ծախսերը, որոնք առաջացել են աշխատանքների իրականացման ընթացքում կծածկվեն ֆիքսված տոկոսադրույքով։ Գործողության իրականացման համար կատարվող անուղղակի ծախսերը պետք է ամրագրվեն հաստատված տոկոսադրույքով (այսինքն `կիրառելով ընդունելի ուղղակի ծախսերի նկատմամբ ամրագրված տոկոսադրույքով, սակայն ընդհանուր գումարը չպետք է գերազանցի ընդունելի ուղղակի ծախսերի 7 %-ը): Հայտատուն պետք է հիմնավորի պահանջվող տոկոսի չափը մինչ պայմանագրի ստորագրումը: Այնուամենայիվ, դրամաշնորհային պայմանագրում տոկոսադրույքի ֆիքսումից հետո, հիմնավորող փաստաթղթերի ներկայացման կարիք այլևս չի լինի»։  

  1. Արդյո՞ք սոցիալական ձեռնարկատիրություն ենթադրող գործողությունները (նպատակ ունենալով նպաստել կազմակերպության կայունությանը) համարվում են թույլատրելի ծախսեր։

Սկզբունքորեն, ծրագրի կայունության ապահովմանն ուղղված ծախսերը համարվում են թույլատրելի։

  1. Բյուջեի ինչպիսի՞ մասնաբաժին պետք է ունենան գլխավոր հայտատուն և համահայտատուն։

Հայտատուներն իրենք են որոշումներ կայացնում ծրագրում յուրաքանչյուրի ներգրավվածության աստիճանի, պարտականությունների ծավալի, հետևաբար նաև բյուջեի մասնաբաժնի վերաբերյալ։ Բյուջեի մասնաբաժնի վերաբերյալ որոշումը թողնված է հայտատուներին։ Սակայն, խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագրի բոլոր գործընկերները պետք է ծրագրի իրականացման մեջ իրատեսական դերեր ունենան, ընդ որում յուրաքանչյուր կազմակերպության ներդրումների հիմնավորումները պետք է հստակորեն ներկայացված լինեն Հայտում, իսկ պարտականությունների բաժանումը՝ Ենթադրամաշնորհի հայտի ձևաթղթի 5-րդ կետում։ Ավելին, պարտականությունների բաժանումը պետք է արտացոլված լինի նաև Բյուջեում։

  1. Արդյո՞ք Ենթադրամաշնորհները ազատված կլինեն ԱԱՀ-ից։

Մինչ Փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացումը, Սոցիաալկան աշխատողների հայկական ասոցիացիան դիմում կներկայացնի ենթադրամաշնորհների ծրագրային ծախսերը ԱԱՀ-ից ազատելու համար։

  1. Արդյո՞ք բարեգործական ծրագրերը (օրինակ՝ բնակարանների կառուցում անապահով ընտանիքների համար) այս Ենթադրամաշնորհի շրջանակում համարվում են թույլատրելի ծախս։

Այս դրամաշնորհի նպատակն է նպաստել սոցիալական ծառայությունների զարգացմանը համայնքային մակարդակում՝ ներդնելով/զարգացնելով սոցիալական աշխատանքի և միջսեկտորային/ միջակազմակերպական համագործակցության բաղադրիչները։

Հաղթող հայտատուները պետք է կարողանան ցույց տալ տարբեր, միմյանց հետ կապված գործողությունների տրամաբանական և հաջորդական կապը, որոնց իրականացումը կհանգեցնի՝ ծրագրի կայուն արդյունքների։ Ուստի այն գործողությունները, որոնք կենթադրեն միայն շինարարություն, հումանիտար օգնություն, զուտ բարեգործություն, այսինքն մեկանգամյա գործողություններ, չեն կարող համարվել թույլատրելի ծախս։

 

Թույլատրելի գործողությունների ցանկը կարող եք տեսնել Դրամաշնորհի ՈՒղեցույցի 2.3.5 կետում։

  1. Արդյո՞ք կազմակերպությունը կարող է ֆինանսական աջակցություն տրամադրել խոցելի ընտանիքներին։

Տե՛ս Հարց 37.

Ծրագրի կառավարմանը, կազմակերպչական կառուցվածքին և փոքր դրամաշնորհային ծրագրերի գնահատման ու ընտրության գործընթացին վերաբերող հարցեր.

  1. Մեր կազմակերպությունը ծառայություններ է մատուցում պետական սոցիալական ծառայություններից ուղղորդված շահառուների։ Ծրագրի իրականացման ընթացքում շահառուների հայտնաբերման նպատակով մենք պետք է համագործակցենք պետական սոցիալական ծառայության հետ։ Արդյո՞ք հայտի հետ ներկայացվող փաստաթղթերին կից պետք է ներկայացնել նաև ծառայության հետ կնքված համաձայնագիր, թե դա անհրաժեշտ կլինի ներկայացնել այն դեպքում, եթե ծրագիրը հաղթի։ Նույնը վերաբերում է նաև Հուշագրին։

Հայտի համար, բավարար կլինի պետական սոցիալական ծառայությունների հետ աշխատանքի նախորդ փորձի և համագործակցության նկարագրությունը՝ Հայտի ձևաթղթի 4.5 և 5 կետերում։ Այս փուլում համագործակցության վերաբերյալ որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ պետական սոցիալական ծառայության հետ համագործակցությունը պետք է ուղղակիորեն կապված լինի ծրագրում նախատեսված գործողությունների իրականացման հետ։ Համագործակցության վերաբերյալ փաստաթղթի կարիք կլինի միայն ենթադրամաշնորհի պայմանագրի կնքման ժամանակ։

  1. Հայտը լրացնելու ընթացքում, արդյո՞ք պետք է պահպանել, թե ջնջել փակագծերում նշված ուղղորդումները (օրինակ այն մասին, թե ինչ է նշանակում ծրագրի կայունություն), քանի որ այն լրացուցիչ տեղ է զբաղեցնում Հայտի ձևաթղթում։

Այո, Ենթադրամաշնորհի հայտում բերված ուղղորդումները կարող եք ջնջել։ Այնուամենայնիվ, խնդրում ենք ուշադիր լինել և Հայտում ներկայացնել ողջ պահանջվող տեղեկատվությունը։

  1. Հարցը վերաբերվում է տառատեսակին։ Եթե հայտը գրված է հայերենով, ապա տառատեսակը չի կարող լինել Arial, ինչպես անգլերենի դեպքում է։ Ինչպե՞ս է ստուգվելու տառատեսակը (հիմնականում հայերենի դեպքում օգտագործվում է Sylfaen տառատեսակը)։

Հայերեն լեզվով ներկայացվող հայտերի դեպքում ընդունելի է նաև այս տարբերակը. տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 10, լուսանցքերը՝ 2 սմ,  տողերի հեռավորություն՝ մեկ։

  1. Ծրագրի Ամփոփագիրը պետք է գրված լինի միաժամանակ և անգլերեն, և հայերեն լեզուներով, թե՞ միայն մեկ լեզվով։

Եթե հայտը ներկայացված է հայերեն, ապա Ամփոփագիրը պետք է ներկայացվի անգլերեն։ Եթե Հայտի լեզուն անգլերեն է, ապա ամփոփագիրը պետք է ներկայացվի հայերեն լեզվով։ 

  1. Եթե Հայտը գրված է հայերենով, արդյո՞ք Ամփոփագիրը ևս պետք է գրվի հայերենով, թե այն պետք է ներկայացվի անգլերեն լեզվով։

Եթե Հայտը ներկայացված է հայերենով, ապա Ամփոփագիրը պետք է ներկայացվի անգլերենով։ 

  1. Ինչպիսի՞ն են հաշվետվությունների ներկայացման պահանջները խմբային դիմումների դեպքում։

Փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսական միջոցները ուղղակիորեն փոխանցվելու են գլխավոր հայտատուին։ Ուստի գլխավոր հայտատուն է պատասխանատվություն կրում Դոնորին հաշվետվություններ ներկայացնելու համար, թե ֆինանսական, թե բովանդակային։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐԸ ԼԻՆՑՈՒՄ (ԱՎՍՏՐԻԱ)
2017 Փետրվար 23

Վերին Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանի  Սոցիալական աշխատանքի բաժինը և Լինցի միջազգային գրասենյակը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիցիայի հետ համագործակցաբար  հրավիրում են ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի  Սոցիալական աշխատանք բաժնի դասախոսներին և ուսանողներին մասնակցելու <<Սոցիալական աշխատանքի խաչմերուկները. ճանաչելով բազմազանությունը>> խորագիրը կրող  6-օրյա ուսումնական ծրագրին Լինցում (Ավստրիա): Ծրագիրը ներառում է  դասախոսություններ, սեմինարներ, այցելություններ սոցիալական ծառայություններ, մշակութային միջոցառումներ:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների հետ համատեղ ծանոթանալու սոցիալական աշխատանք մասնագիտության միջազգային և միջմշակութային հեռանկարներին, այցելելու երեխաներին, ընտանիքներին, փախստականներին, անօթևաններին և այլ խոցելի խմբերին  սոցիալական ծառայություններ մատուցող  մի շարք  կազմակերպություններ:

Ծրագրի մասնակիցներից 5-ը կստանան կրթաթոշակներ՝ 200 EUR չափով:

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել լրացված հայտադիմումները հետևյալ էլ. հասցեին՝ mazmanyanmariam1@gmail.com,նամակի վերնագրում նշելով «Միջազգային օրեր Լինցում»: 

 

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկեըը՝ ս.թ. փետրվարի 27:

Ծրագրի մանրամասները և հայտաձևը 

Դրամաշնորհային հայտերի ընդունում
2017 Փետրվար 17

Սոցիալական Աշխատողների Համագործակցություն Հանուն Արեվելյան Գործընկերության Երկրներում Սոցիալական Փոփոխությունների (SWIC)

ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՆԵրդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ն՝ Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ նպաստելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը և ամրապնդելու Հայաստանում նրանց դերը տեղական մակարդակում սոցիալական ոլորտի զարգացման գործընթացում ։

Ուրախ ենք հրավիրել բոլոր մարզային կամ հիմնականում մարզերում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներին դիմելու սույն Ենթադրամաշնորհային ծրագրին, որը Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» տարածաշրջանային ծրագրի բաղադրիչն է։

Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության (Hilfswerk Austria International (HWA)) կողմից՝ տարածաշրջանային 4 գործընկեր կազմակերպությունների՝ «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի, Վրաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Ադրբեջանի սոցիալական աշխատողների հասարակական միավորման և Մոլդովայի հանրապետության բուժքույրերի ասոցիացիայի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի բնակչության, մասնավորապես ռիսկային իրավիճակում գտնվող ընտանիքների և երեխաների, սոցիալական բարեկեցությանը ծրագրային չորդ երկրներում՝ մի կողմից սոցիալական աշխատանքի գաղափարի զարգացման և ամրապնդման, իսկ մյուս կողմից սոցիալական աշխատողների հասանելիության ապահովման միջոցով։

Ենթադրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակը աջակցության տրամադրումն է տեղական ՔՀԿ-ներին խթանելով նրանց ակտիվ մասնակցությունը սոցիալական պաշտպանության և ընտանիքի ամրապնդմանն ուղղված սոցիալական բարեփոխումների գործընթացում։ Սա նշանակում է եվրոպական գործընկերության տարածաշրջանում՝ ընթացիկ բարեփոխումներում տեղական ՔՀԿ-ների դերի ուժեղացում, մասնավորապես, ընտանիքների ուժեղացման բաղադրիչին աջակցելու նպատակով՝ (սոցիալական աշխատանքի պրակտիկայի, համայնքային ներգրավվածության ավելացման և միջգերատեսչական ու միջոլորտային գործընկերության միջոցով):     

Ենթադրամաշնորհային ծրագրի պահանջներին և դիմելու ընթացակարգին մանրամասնորեն  կարող եք ծանոթանալ այցելելով «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ-ի պաշտոնական վեբկայք՝ www.aasw.org հասցեով: 

Ենթադրամաշնորհային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումները կկազմակերպվեն՝ 

  • 01.03.2017 Երևան
  • 03.03.2017 Գյումրի
  • 06.03.2017 Լոռի և Սյունիք 

Տեղեկատվական հանդիպումների համար խնդրում ենք գրանցվել նախօրոք՝ մինչև 24.02.2017 էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։ Հանդիպման տեղի և ժամի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կտեղադրվեն www.aasw.org կայքում:

 

Հարցերի, պարզաբանումների և խորհրդատվության համար կարող եք կապվել մեզ հետ pmanane.aasw@gmail.com էլ. փոստի հասցեով կամ զանգահարելով +374 60 540150:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ.-ի մարտի 31-ը, ժամը 18:00:

Հայտերը պետք է ներկայացվեն կնքված և/կամ ստորագրված ծրարով: Ձեռագիր կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի: Հայտերի ընտրությունը կատարվելու է նախապես սահմանված չափանիշների և մեթոդաբանության համաձայն: 

Հարգանքով,

«ՆԵրդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա, ՀԿ

«Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների»  ծրագրի թիմի անունից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ`

 

Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության
2017 Փետրվար 06

«Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան մեկնարկում է ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության» ծրագիրը։ Ծրագիրը նախատեսված է երկու տարվա համար և կիրականացվի մինչև 2019թ․ հունվար ամիսը։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում բնակչության խոցելի խմբերի պաշտպանությանը՝ սոցիալական պաշտպանության ներկա համակարգի բարելավման միջոցով։ Ծրագրի թիրախում սոցիալական պաշտպանության համակարգի ընթացիկ բարեփոխումներն են հետևյալ ոլորտներում՝ համալիր սոցիալական ծառայություններ, երեխաների պաշտպանություն, հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանություն, գենդերային հավասարություն։ Չնայած այն հանգամանքին, որ պետության կողմից շարունակվում են նշված ոլորտների բարեփոխումների իրականացումը, այնուամենայնիվ, մի կողմից սոցիալական ծառայությունների աշխատակիցները բավարար չափով տեղեկացված չեն ընթացիկ բարեփոխումների իրենց գործունեության, աշխատանքի վրա հնարավոր ազդեցության, մյուս կողմից՝ բնակչության շրջանում տեղեկացվածության պակաս կա գործող ծառայություններում հնարավոր փոփոխությունների մասին։ Ծրագրի գործողություններն ուղղված են մասնակցային, արդյունավետ և պատասխանատու միջավայրի ստեղծմանը, որտեղ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և քաղաքացիները կդառնան ընթացիկ բարեփոխումների անմիջական մասնակիցը՝ աջակցելով և վերահսկելով ողջ գործընթացը։

Մենք ակնկալում ենք բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը ընթացիկ բարեփոխումների վերաբերյալ և նպաստել ՔՀԿ-ների՝ որպես պետության և քաղաքացիների միջև միջնորդի դերի ամրապնդմանը։ Հույս ունենք, որ ՔՀԿ-ները համապարփակ պատկերացում ունենալով սոցիալական քաղաքականության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների մասին կարող են ավելի արդյունավետ իրականացնել իրենց տրված դերը։ Մենք փորձելու ենք խթանել կանոնավոր հանդիպումները կառավարության պաշտոնյաների և քաղաքացիների միջև՝ քննարկելու սոցիալական բարեփոխումների իրականացման լավագույն փորձը։ Վստահ ենք, որ քաղաքացիների մասնակցությունը բարեփոխումների իրականացման գործընթացին կնպաստի գործընթացի հաշվետվողականության ու թափանցիկության ապահովմանը։

 

Ծրագրի մասին նորություններին կարող եք ծանոթանալ այցելելով մեր Ֆեյսբուքյան էջը։

Լույս է տեսել «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի ամսաթերթը
2017 Փետրվար 06

«Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» (CODE-SE) ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրի շրջանակներում լույս է տեսել սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ) վերաբերյալ առցանց ամսաթերթը, որը միտված կլինի ՍՁ ոլորտի հանրահռչակմանը, նորությունների տարածմանը, ոլորտի մասնագետների տեղեկացվածության բարձրացմանն ու ունակությունների զարգացմանը: Ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ 

 այստեղ։

 

 

 

ՀԱԶՎԱԴԵՊ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ 2017
2017 Հունվար 26

Հազվադեպ հիվանդությունների օրվան նվիրված պաշտոնական պաստառն արդեն հասանելի է առցանց։ Հաշվի առնելով հետազոտությունների դերն ու նշանակությունն այս ոլորտում, պաստառն արտացոլում է պայծառ և հուսալի ապագա կառուցելու այն բոլոր հնարավորությունները, որոնց ձեռք բերման ուղին շարունակական հետազոտություններն են։ Այս պաստառով մենք ցանկանում ենք ցույց տալ, թե որքան կարևոր դեր ունի մեզանից յուրաքանչյուրը հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրման ոլորտում։ Եկե՛ք տարածենք պաստառն օգտագործելով սոցիալական մեդիայի բոլոր ռեսուրսները և նպաստենք հազվադեպ հիվանդությունների մասին իրազեկվածության բարձրացմանը։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՁԵՐ ԱՄԱՆՈՐԻ և ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
2017 Հունվար 03

ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՁԱՅՆԸ - ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
2016 Դեկտեմբեր 14

Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի (ՍԱՄՖ) Եվրոպայի տարածաշրջանային

ներկայացուցչությունը և ՍԱՄՖ-ի եվրոպական համաժողովի գործադիր կոմիտեն (համաժողովը տեղի

կունենա ս․թ․ 2017թ․-ին Իսլանդիայում) եվրոպական տարածաշրջանում գործող բոլոր սոցիալական

ծառայությունների շահառուներին և նրանց միավորող կազմակերպություններին կոչ են անում միանալ

«Շահառուների ձայնը» նախագծին։

Նախագիծ-մրցույթի մասնակիցներից ակնկալվում է տեսագրությունների պատրաստում՝ իրենց

հուզող հիմնախնդիրների վերաբերյալ։ Մրցույթին մասնակցող անձինք Եվրոպայի սոցիալական

աշխատողների շրջանում իրենց ձայնը լսելի դարձնելու, իսկ շահառուներին միավորող

կազմակերպությունները՝ նաև համաժողովին մասնակցության հնարավորություն կստանան ։

Շահառուների կողմից պատրաստված տեսագրություն-հաղորդագրությունների մրցույթն արդեն մեկնարկել

է

  • Ինչպե՞ս կարող են սոցիալական աշխատողները նպաստել համայնքների կայունությանը։
  • Ինչպե՞ս կարող են սոցիալական աշխատողները 21-րդ դարի փոփոխվող հասարակության

պայմաններում պայքարել սոցիալական մեկուսացման դեմ։

ՍԱՄՖ Եվրոպան և Համաժողովի Գործադիր կոմիտեն խրախուսում են ՍԱՄՖ Եվրոպայի անդամների

մասնակցությունը այս նախաձեռնությանը՝ որպես տեղի համակարգողներ։

Մենք առաջարկում ենք Ձեզ հավաքագրել և տարածել շահառուների կողմից ստացված տեսագրություն-

հաղորդագրությունները, ինչպես նաև օգտագործել դրանք ձեր երկրում 2017թ.-ի մարտի 20-ին

Սոցիալական աշխատողների օրվա կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների ընթացքում։

 

Խնդրում ենք տեսագրություններն ուղարկել ծրագրի հարցերով զբաղվող հանձնաժողովին

(felagsradgjafafelagislands@gmail.com) մինչև ս.թ. մարտի 19-ը։ Լավագույն

հաղորդագրությունները կընտրվեն և կօգտագործվեն ՍԱՄՖ Եվրոպայի Իսլանդիայում կայանալիք

համաժողովի ընթացքում։

Տեսագրություն-հաղորդագրությանը ներկայացվող պահանջները՝

  • Տեսագրության տևողությունը՝ առավելագույնը 1-2 րոպե
  • Լեզուն՝ անգլերեն կամ անգլերեն տողատակերով (subtexted)
  • Թեման` Սոցիալական մեկուսացումից մինչև համայնքային և էկոլոգիական կայունություն
  • Վերջնաժամկետը՝ 19 մարտի, 2017:
Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան տոնում է սոցիալական աշխատողի օրը  
2016 Նոյեմբեր 16

Համաձայն ՀՀ կառավարության 2009թ․-ի հունվարի 22-ի նիստում կայացրած որոշման, նոյեմբերի 4-ը նշվում է որպես Հայաստանում սոցիալական աշխատողի օր։ Յուրաքանչյուր տարի այս օրն առանձնանում է Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից ավանդույթ դարձած միջոցառումների կազմակերպմամբ։

Մասնագիտական օրվա առթիվ Ասոցիացիայի կողմից կազմակերպվող միջոցառումների շարքում իրենց  մշտական տեղն են գտնում մասնագիտական արդի հիմնախնդիրներին անդրադարձող գիտաժողովները,  սոցիալական ծառայությունների լուսաբանմանն ուղղված ցուցահանդեսները և այլն։  Մասնագիտական տոնը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այն մեկ հարկի տակ է համախմբում պետական և հասարակական ոլորտներում, ինչպես նաև ակադեմիական դաշտում գործունեություն ծավալող սոցիալական աշխատանքի մասնագետներին։

Այս տարի սոցիալական աշխատողի օրը նշանավորվեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի միջև՝ ավելի կառուցվածքային և արդյունավետ համագործակցություն ծավալելու վերաբերյալ հուշագրի ստորագրմամբ։ Հուշագրի ստորագրմանը, որին ներկա էին սոցիալական աշխատանք դասավանդողներն, արդեն իսկ պրակտիկայում գործունեություն ծավալող և դեռևս ապագա սոցիալական աշխատողները, հաջորդեցին տոնական տորթի համտեսն ու քննարկումները սոցիալական աշխատանք մասնագիտության զարգացման հեռանկարների վերաբերյալ։ 

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան
2016 Նոյեմբեր 16

   Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան հանդիսանալով տարածաշրջանի սոցիալական աշխատողների ասոցիացիաները միավորող «Սոցիալական աշխատողների միացյալ ջանքերը Արևելյան գործընկերության երկրներում՝ հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի գործընկեր՝ հնարավորություն է ստացել նպաստել երկրում առկա սոցիալական հիմնախնդիրների լուծմանը՝ տեղական հասարակական կազմակերպությունների կարողությունները զարգացնելու միջոցով: 

   Այս առիթով, ս. թ. նոյեմբերի 15-ին  Ասոցիացիան հրավիրել է Շիրակի մարզում գործող բոլոր   հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու կլոր-սեղան քննարկման։ Վերջինիս նպատակն այն հրատապ սոցիալական հիմնախնդիրների բացահայտումն է, որոնք մտահոգություն են առաջացնում սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների շրջանում։

        Իբրև այս քննարկման շարունակություն Ասոցիացիան կմեկնարկի փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագիրը, որին կարող են դիմել սոցիալական ոլորտում գործող բոլոր տեղական հասարակական կազմակերպությունները։ 

 

Աշխատանքային այց Վրաստան
2016 Նոյեմբեր 01

Բովանդակությունը թարմացվում է

2016 Օգոստոս 30
Հաղորդագրություն «Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիա»-յի կողմից, Մարտի 15, 2016թ.
2016 Մարտ 05

   «Սոցիալական աշխատանքի համաշխարհային օր»-ը մեզ համար ամեն տարի հնարավորություն է ստեղծում հանրայնացնել մեր ձեռքբերումները, առաջխաղացնել մեր մասնագիտական արժեքներն ու սկզբունքները և բարձրաձայնել այն դերի կարևորության մասին, որ մենք հանձն ենք առել:  

   ՍԱՄՖ-Եվրոպան սոցիալական աշխատանք մասնագիտության ձայնն է Եվրոպայում: Ֆեդերացիան խորապես մտահոգված է այն ուղիների վերաբերյալ, թե ինչպես են Եվրոպական կառավարությունները արձագանքում փախստականների խնդիրներին:

   Մենք պահանջում ենք, որ բոլոր Եվրոպական կառավարությունները ակտիվ լինեն մարդասիրական վերաբերմունքի մեջ այն այն մարդկանց հանդեպ, ովքեր տուժում են պատերազմների, ահաբեկչությունների և հալածանքների արդյունքում: Եվրոպան չպետք է անտեսի, երբ մարդիկ մահանում են իրենց`   դեպի խաղաղ կյանք տանող ճանապարհին:

   Այժմ մենք բոլորս ապրում ենք մի մարտահրավերային ժամանակաշրջան, որը հսկայական ճնշում է գործադրում սխալ քաղաքականությունների, անտարբեր տնտեսական միջոցառումների և համերաշխության բացակայության արդյունքում տառապող մարդկանց վրա: Թվում է, թե մեր հասարակությունները մտադրված չեն հասնել բարգավաճմանը, սոցիալական պատասխանատվությանն ու համերաշխությանը, այլ վազում են ձեռք բերել իշխանության, փող և ազդեցություն:   Մենք, որպես սոցիալական աշխատողներ գոյություն ունենք, որպեսզի լինենք մեր հասարակության առավել խոցելի խմբերի կողքին, ինչպես նաև որպեսզի լինենք լսելի այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ուժ աշխարհը փոխելու համար: Խաղաղությունը, սոցիալական արդարությունը, մարդասիրությունը և համախմբվածությունը մարդկանց մեջ հնարավոր է: Սոցիալական աշխատողները կարող են և պետք է լինեն «փոփոխության գործակալներ», և ամեն տարի, նշելով սոցիալական աշխատանքի համաշխարհային օրը, մենք հնարավորություն են ունենում լինել ավելի լսելի: Եկե´ք օգտագործենք ամեն մի հնարավրություն այս նպատակին հասնելու համար, եկե´ք իսկապես այս օրը դարձնենք սոցիալական աշխատանքի օր: Մենք գիտենք, թե հանուն ինչի:

   Սոցիալական աշխատողները ճանաչում և ձգտում են խթանել մարդկային արժանապատվությունը: Հարգել և պաշտպանել անհատների և խմբերի մարդկային իրավունքները սոցիալական աշխատանքի պրակտիկայի հրամայականն է: Սոցիալական աշխատողները հարգում են իրենց բոլոր շահառուների մշակութային և կրոնական տարբերությունները և ապահովում են մշակութապես զգայուն ծառայություններ` հեշտացնելով  ցանկալի հաջողությունների հասնելու գործընթացը:

    Սոցիալական աշխատանքը նպատակաուղղված է սոցիալական իրավունքներին,  մարդկային արժանապատվությանը և մարդկային իրավունքների ոտնահարման դեմ պայքարին: Մենք ցանկանում ենք հասնել մեր առջև դրված խնդիրների լուծումներին տուժած մարդկանց հետ միասին, որպեսզի դարձնենք աշխարհն ավելի լավը:  Սոցիալական աշխատողները նպաստում են հակամարտությունների խաղաղ կանխարգելմանն ու կարգավորմանը:

Սեղանին «դրված» էին սոցաշխատողների խնդիրները:
2016 Փետրվար 25
Սեպտեմբերի 11-12-ը ԵՊՀ-ում անցկացվեց «Սոցիալական աշխատանքի արդի հիմնախնդիրները. քաղաքականություն, պրակտիկա և կրթություն» խորագրով կլոր սեղան:

Կլոր սեղանի նպատակն էր խոսել այն խնդիրների մասին, որոնք ունեն սոցաշխատողները: Իրենց փորձով կիսվելու և ուրիշներինը վերցնելու նպատակով կլոր սեղանին մասնակցում էին ոչ միայն Հայաստանի, այլև Շվեյցարիայի (Բեռնի համալսարան) և Իրանի մասնագետները: Նախաձեռնողներն էին ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնը, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան և Բեռնի համալսարանի ներկայացուցիչները:


Կլոր սեղանի մասնակիցներին ողջունեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հ. Ահրենսը և Բեռնի համալսարանի ներկայացուցիչ Մ. Ցվիլլինգը:


«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեմքով դեպի մեզ է շրջվել և պատրաստակամ է մեր շրջանավարտներին ընդունել աշխատանքի, որովհետև հասկացել են, որ իրենց համակարգում ներգրավված, բայց ոչ մասնագետ ծառայողները որակյալ չեն սպասարկում շահառուներին: Դա շատ կարևոր փոփոխություն է, որին, կարծում եմ, կհետևի այն, որ նրանք կպատվիրեն հատուկ տեղեր: Այսինքն՝ պետությունը ոչ միայն կվճարի սովորելու համար, այլև կապահովի աշխատանքով»,- ասում է Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Արտակ Խաչատրյանը:


Բեռնի համալսարանի հետ կապերը ստեղծվել են դեռևս 4 տարի առաջ, երբ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ և ԵՊՀ դասախոս Միրա Անտոնյանն այնտեղ վարում էր մագիստրոսական կուրս, որը նվիրված էր հետխորհրդային երկրներում սոցիալական աշխատանքի զարգացումներին:


«Այնտեղի մարդկանց հետաքրքրում է, թե այն երկրներում, որտեղ սոցաշխատանքը նոր-նոր է ձևավորվում, ինչ խնդիրների է հանդիպում, ինչ ընթացք ունի, ինչ նմանություններ ու տարբերություններ կան: Հայկական դպրոցի ձևավորումը միջազգային հանրության համար դարձել է ուսումնասիրության հետաքրքիր թեմա: Սոցիալական աշխատանքի բնագավառի միջազգային հանրությունը կարծում է, որ Հայաստանում այն արդեն իր դեմքն ունի ու կայացման որոշակի ուղի անցել է»,- նշում է տիկին Անտոնյանն ու հավելում, որ իրենց՝ հայ մասնագետների կարծիքով՝ այդ մակարդակին հասնելու համար դեռ պետք է աշխատել:


Ի դեպ, մյուս տարվանից Բեռնի համալսարանի 2 պրոֆեսորներ Հայաստանում սկսելու են հետազոտություններ կատարել, որոնցից մեկը վերաբերելու է սոցաշխատանքի հայկական դպրոցի ուսումնասիրմանը: Հենց այդ ժամանակ էլ կդրվեն ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի և շվեյցարական այդ բուհի միջև ակադեմիական համագործակցության հիմքերը:

Աղբյուրւ` այստեղ: 

2015 Մայիս 15
2015 Հունվար 12
2014 Մարտ 17
Հայկական սոցիալական աշխատանքի հիմնադիր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանն արժանացել է հումանիտար գիտությունների դոկտորի կոչմանը:
2013 Հունիս 13
Սոցիալական աշխատողների միջազգային դաշնության (IFSW) նախագահ Հարի Բեյլին և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիական հետազոտությունների լաբորատորիայի գիտական ղեկավար Լյուդմիլա Հարությունյանն արժանացել են հումանիտար գիտությունների դոկտորի կոչմանը: Հանձնման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել ս/թ մայիսի 11-ին Կոնեկտիկուտի համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում: Սիմմոնսի սոցիալական աշխատանքի քոլեջի պրոֆեսոր Հարի Բեյլին ոլորտի առաջատարներից է, ով մեծ ճանաչում ունի միջազգային գիտական աշխարհում: Նա սոցիոլոգիայի, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառների մեծ գիտակ է և հիմնադիր-ուսուցիչ: Դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը հայկական սոցիալական աշխատանքի հիմնաքարերից մեկն է: Նա միջազգային ոլորտում ճանաչված գիտնական է, ով գրեթե միշտ առաջ է քաշում ակտուալ և բավականին կարևոր հիմնախնդիրներ՝ համեմատական անցկացնելով տարբեր երկրների փորձերի միջև:
 
Աղբյուրը, դիտեք այստեղ: