ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Վերջին հոլովակը
Խաղում ենք ԱՅԼ ԿԵՐՊ․ Իսկ դու կկռահեի՞ր
2018 Փետրվար 05
Երեխաները՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին
2017 Նոյեմբեր 19

Այսօր, նոյեմբերի 19-ին ողջ աշխարհում նշվում է երեխաներին բռնությունից պաշտպանելու միջազգային օրը։

Ընդառաջ գնալով, այս օրվան, ս․թ․ նոյեմբերի 17-ին «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության անդամները հանդես եկան մամլո ասուլիսով՝ ներկայացնելու իրենց տեսակետն ու կարծիքը՝ առանց բռնության և երեխաների համար ապահով միջավայր կառուցելու անհրաժեշտության մասին։

 

Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումները հասարակական կազմակերպությունների դիտակետից
2017 Հուլիս 28

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի կայուն սոցիալական պետության» ծրագիրը թևակոխում է միջոցառումների իրականացման հաջորդ փուլ։

Վերջին ամիսների ընթացքում սոցիալական պաշտպանության ոլորտում ակտիվ մասնակցություն ունեցող կոալիցիաների հետ հանդիպումներին հաջորդում են քաղաքացիների մասնակցությամբ հանրային քննարկումներն ու հանդիպումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Ծրագրի շրջանակներում նպատակ հետապնդելով ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի կառավարումն դարձնել առավել մասնակցային՝ ավելի արդյունավետ գործող և պատասխանատու միջավայրի ձևավորման միջոցով արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ և քննարկումներ հանրապետության մարզերում։

Նման հանդիպումներից մեկին, որը կազմակերպվել էր Վանաձորում, կարող եք ծանոթանալ Լոռի հեռուստատեսության կողմից պատրաստված տեսանյութում։

«Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի մեկնարկային հանդիպումները Գորիս և Սիսիան համայնքներում
2017 Հուլիս 01

  Հունիսի 30-ին «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ն Գորիս և Սիսիան քաղաքներում կազմակերպել էր «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագրի մեկնարկային հանդիպումները:

 «Շահագրգիռ կողմերը ընտանիքի պաշտպանության դերակատարներ» ծրագիրը, որն իրականացվում է «Հանրային խորհրդատվության և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի գործընկերությամբ, նպատակ ունի նպաստելու Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան համայնքներում սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների գործընթացների իրականացմանը՝ ընտանեկան աջակցության համագործակցային մոդելի ներդրման և այդ գործընթացներում ՔՀԿ-ների և սոցիալական աշխատողների դերի բարձրացման միջոցով:

Ծրագրի մեկնարկային հանդիպումները նպատակ ունեին շահագրգիռ բոլոր կողմերին ներկայացնելու  ծրագրի նպատակը, նախատեսվող միջոցառումները և  քննարկելու համագործակցության  հնարավորությունները:

Մեկնարկային հանդիպումներին մասնակցել են Գորիսի և Սիսիանի Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, Զբաղվածության տարածքային կենտրոնների, համայնքապետարանների Խնամակալության և հոգաբարձության խորհուրդների, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության  կենտրոնների, ՔՀԿ-ների ներկայացուցիչներ:

Ծրագիրն իրականացվում է «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող «Համագործակցություն հանուն ընտանիքների ամրապնդման» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Ենթադրամաշնորհային ծրագիրը հանդիսանում է ԵՄ, ԱԶԳ և Հիլֆսվերկ Ավստրիա կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արեվելյան գործընկերության երկրներում հանուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի մաս։

Մեկնարկային հանդիպումներին կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ կից տեսանյութում։

Միասին մենք կարող ենք պաշտպանել ավելի շատ երեխաների
2017 Հունիս 27

Այս տարի Երեխաների աջակցության թեժ գիծ միջազգային կազմակերպությունը  նշում է Երեխաների աջակցության թեժ գիծ ծառայության 10 ամյակը։

Արդեն մեկ տասնամյակ ողջ Եվրոպայում 116111 վեցանիշ հեռախոսահամարը աջակցում է և պաշտպանում դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։ Ծառայություն դիմած երեխաները, նրանց ծնողները/խնամակալները, ինչպես նաև այլոք տեղեկատվություն են ստանում ոլորտում գործող համապատասխան սոցիալական ծառայությունների, առկա ռեսուրսների մասին, ինչպես նաև հնարավորություն ստանում արտահայտելու սեփական մտահոգություններն իրենց հուզող սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ։

Երեխաների աջակցության թեժ գիծ ծառայությունները մեկ ընդհանուր առաքելություն ունեն՝ լսել հեռախոսալարի մյուս կողմում գտնվողների ձայնն ու թեթևացնել նրանց հոգսերը։

 «Մեկ ձայն, մեկ հեռախոսահամար» հոլովակը հրապարակվել է հենց Երեխաների աջակցության թեժ գծի 10-ամյակի առիթով։ Հոլավակը պատմում է այն մասին, թե ինչպիսի դրական ազդեցություն են ունենում թեժ գիծ ծառայությունները երեխաների կյանքում ամեն օր, ամենուր նրանց լսելու, անկողմնակալ աջակցություն տրամադրելու և սեփական ներուժի օգտագործումը խթանելու միջոցով։

16.12.2016 Առավոտ լուսո. մաս II
2016 Դեկտեմբեր 23

 

«Ազատություն» TV-ի լրատվական, 22-ը դեկտեմբերի, 2016թ
2016 Դեկտեմբեր 23
Գործնական Ռեսուրսներ գործ, կազմակերպում Հայաստանում
2016 Նոյեմբեր 29
Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, շնորհավորում ենք բոլորիս մասնագիտական օրը:
2016 Նոյեմբեր 29