Երեխաների պաշտպանության ցանցը Հայաստանում երեխաների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ազգային կոալիցիա է, որի նպատակն է մեր երկրում երեխաների բարեկեցությանն աջակցելը:
Երեխաների պաշտպանության ցանցը հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկել պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նոր մեխանիզմներ՝ այդպիսով նպաստելով համակարգի բարեփոխմանը:
Հետագա զարգացումները բերեցին այն համոզման, որ Երեխաների պաշտպանության ցանցի ոչ ֆորմալ գործունեությունը կարիք ունի ֆորմալացման, և 2012թ հունվարին ԵՊ ցանցը գրանցվեց` որպես <<Երեխաների պաշտպանության ցանց>> ոչ առևտրային իրավաբանական անձանց միություն: Նպատակն այն էր, որպեսզի ԵՊ ցանցը հնարավորություն ունենա միջազգային հարթակում ևս հանդես գալու, ունենա իր ձայնը նաև Հայաստանից դուրս:
Ընդհանուր առմամբ, երեխաների պաշտպանության ցանցի գլխավոր նպատակն է նպաստել երեխաների բարեկեցությանը՝ մասնակցություն ունենալով երկրում տեղի ունեցող օրենսդրական բարեփոխումներին և համապատասխան քաղաքականության մշակմանն ու հստակեցմանը` ուղղված երկրում երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը:
Ավելին տեղեկանալու համար, դիտե՛ք այստեղ: