ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Հրապարակումներ
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
2017 Հոկտեմբեր 11

Սոցիալական պաշտպանության համակարգը յուրաքանչյուր պետությունում բնակչության սոցիալական բարեկեցության մակարդակի բարձրացմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող կարևորագույն օղակներից մեկն է։ Ընդ որում, այն պաշտպանում է մարդկանց և խմբերի շահերն ու իրավունքները ոչ միայն կյանքի դժվարին իրավիճակներում, այլև փորձում կանխարգելել նման իրավիճակների առաջացման հավանականությունը՝ սոցիալական երաշխիքների և համապատասխան ծառայությունների  տրամադրման, բնակչության եկամուտների և ծախսերի կարգավորման, ինչպես նաև տարաբնույթ նպատակային սոցիալական ծրագրերի իրականացման միջոցով։  

Սա նշանակում է, որ սոցիալական պաշտպանության համակարգը վերաբերում և անդրադառնում է ողջ բնակչության խնդիրներին ու բարեկեցությանը, այդ իսկ պատճառով անդրադարձը այս ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին մեծ կարևորություն ունի։

Հատկանշական է, որ սոցիալական պաշտպանությունը հանդիսանում է ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, որի նպատակը համաձայն «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» պետության կողմից երկրի բնակչության որոշակի ռիսկերին դիմագրավելու կամ որոշակի կարիքները հոգալու հնարավորությունների ընդլայնումն է։ Ըստ այդմ, նախատեսվում է համակարգը բարելավել այնպես, որպեսզի մի կողմից բարձրանա գործող ենթահամակարգերի արդյունավետությունը, ինչը նշանակում է ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի հասցեականությունը, թիրախային և նպատակային լինելը։  Մյուս կողմից, երկարաժամկետ հեռանկարում ենթադրվում է այնպիսի համակարգի կառուցում, որին բնութագրական կլինեն սոցիալական երաշխիքների համապարփակ տրամադրումն ու դրա միջոցով սոցիալական ռիսկերի էական նվազեցումն ու աղքատության կրճատումը։

Ներկայումս սոցիալական պաշտպանության համակարգում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումները ուղղված են հենց վերոնշյալ նպատակների իրականացմանն ու խնդիրների լուծմանը։  Արդյունքում, բարեփոխումներն մի կողմից ուղղված են ընդհանուր համակարգային, մյուս կողմից՝ նեղ ոլորտային խնդիրների լուծմանը։

Ներկա փուլում սոցիալական պաշտպանության համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում կարելի է առանձնացնել բարեփոխումների 4-ը խոշոր ոլորտներ՝ համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների վերակազմակերպում, հաշմանդամության գնահատման նոր՝ ֆունկցիաների միջազգային դասակարգման, համակարգի ներդրում և ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական կարգավորում, որոնց էլ անդրադարձել ենք սույն ուղեցույցում։

Հաշվի առնելով վերոնշյալը, սույն ուղեցույցի նպատակն է համախմբել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը և այն մատչելի լեզվով ներկայացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ՔՀԿ-ներին, քաղաքացիներին և բոլոր հետաքրքրված անձանց։ Ուղեցույցն այն գործիքն է, որը կօգնի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և հատկապես ՔՀԿ-ներին արդյունավետորեն գործել ընթացիկ բարեփոխումների համատեքստում։

 

«Սուպերվիզիան սոցիալական աշխատանքում» ուսումնական ձեռնարկ
2017 Օգոստոս 28

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի և ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հերթական ձեռքբերումը։

«Սուպերվիզիան սոցիալական աշխատանքում» ուսումնական ձեռնարկի նպատակն է օգնել սոցիալական աշխատանքի մասնագետներին, ուսանողներին և ոլորտում գործունեություն ծավալող սոցիալական աշխատանքի սուպերվիզորներին՝ ուսումնասիրելու սուպերվիզիայի հայեցակարգը, գործառույթներն ու իրականացման առանձնահատկությունները սոցիալական աշխատանքում:

Սոցիալական դեպքի վարման տեսանյութ. հակիրճ տարբերակ
2016 Մայիս 04

Սոցիալական աշխատանքի պատմության մեջ սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության երևան գալը հեղաշրջում առաջ բերեց. սոցիալական աշխատողները մարդկանց օգնելու գործընթացը սկսեցին կազմակերպել միանգամայն նոր մոտեցմամբ:
Ո՞րն է այդ մոտեցումը. կարող եք հասկանալ սույն տեսանյութում:

Մարդու իրավունքների իրականացմանն ուղղված սոցիալական աշխատանքի պրակտիկ գործունեության ստանդարտները
2015 Դեկտեմբեր 25

Մարդու իրավունքների իրականացմանն ուղղված սոցիալական աշխատանքի պրակտիկ գործունեության ստանդարտները

Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա
2015 Դեկտեմբեր 25

Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա. տես՝ այստեղ:

Թրաֆիքինգ. սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի զոհերի հետ
2015 Դեկտեմբեր 25

Թրաֆիքինգ. սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի զոհերի հետ. Ձեռնարկ ուսանողների համար:

Սոցիալական աշխատանքի տեսությունը, կրթությունն ու պրակտիկան արդի բարեփոխումների համատեքստում
2015 Դեկտեմբեր 25

«Սոցիալական աշխատանքի տեսությունը, կրթությունն ու պրակտիկան արդի բարեփոխումների համատեքստում» գիտագործնական համաժողովի նյութեր