ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՌԵՍՈՒՐՍՆԵՐ
Լսում ենք և կարդում սոցիալական աշխատողներին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !!!

➡️եթե ցանկություն ունեք կիսվել COVID-19-ով պայմանավորված իրավիճակում Ձեր մասնագիտական փորձի ու մտորումների մասին,
➡️ունեք արդեն պատրաստ հոդվածներ կամ պատրաստ եք մտորումները թղթին հանձնել և
➡️դրանք դարձնել հանրային՝ սոցիալական աշխատողների լսարանի համար,

ապա կարող եք կապվել մեզ հետ՝ Ասոցիացիայի ֆեյսբուքյան էջով կամ էլփոստով (infoaasw@gmail.com):

Իսկ մինչ այդ Ձեզ ենք ներկայացնում ևս մի քանի հոդված և զեկույց մեր արտասահմանյան գործընկերներից

➡️ Putting Social Rights and Poverty Reduction at the Heart of EU's COVID-19 response / Սոցիալական իրավունքներն ու աղքատության հաղթահարումը ԵՄ-ի կողմից COVID-19 դեմ պայքարի թիրախում https://bit.ly/2BxK0lp
???? European Anti Poverty Network, ԵՄ

➡️Lessons From Wuhan: The Role of Social Workers During the COVID-19 Pandemic/ Քաղած դասեր Ուհանից․ Սոցիալական աշխատողը COVID-19 համավարակի ընթացքում https://bit.ly/371dlA5
????Լիանա Պետրուցի, Նիկոլե Միլանո, Վեյվեն Ցենգ, Քի Չեն (ԱՄՆ և ՉԺՀ)

???? Social work through the pandemic / Սոցիալական աշխատանքը համավարակի ընթացքում (ռադիոհաղորդում) https://bit.ly/3eOYuf4
????Ռորի Թրոուել, Նոր Զելանդիա

Աղբյուրը՝ ifsw.org, IFSW & COVID-19

Կարդում ենք հոդվածներ սոցիալական աշխատողներից

COVID-19-ի տարածումը սոցիալական աշխատանքի պրակտիկայի համար մարտահրավերներ ստեղծեց ամբողջ աշխարհում։ Տարբեր երկրների սոցիալական աշխատողներ այս առնչությամբ փորձել են թղթին հանձնել սեփական մտորումները:

Ձեզ ենք ներկայացնում այս հոդվածներից մի քանիսը․

➡️ Social Work, COVID 19 and Death / Սոցիալական աշխատանքը, COVID-19-ը և մահը - https://bit.ly/2U2XVX0
????Ռութ Սթարք, Մեծ Բրիտանիա

➡️ Nothing Was The Same: 3 Reasons Post-COVID-19 Social Work Practice Is Never Going Back / Ամեն ինչ այլևս տարբեր է՝ 3 պատճառ, ինչու՞ սոցիալական աշխատանքի պրակտիկան այլևս նույնը չի լինի - https://bit.ly/3cwNJws
????Ջասթին Ջեյ Միլլեր, ԱՄՆ

➡️ Prioritizing Collective Responsibilities in the Response to COVID-19 / Կոլեկտիվ պատասխանատվության առաջնայնացումը ի պատասխան COVID-19-ի - https://bit.ly/2XnbBy1
????Ջեյն ՄկԱրթուր և Ֆիլիպե Դուարտե, Կանադ

ՀՀ Սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ուղեցույց

Սոցիալական պաշտպանության համակարգը յուրաքանչյուր պետությունում բնակչության սոցիալական բարեկեցության մակարդակի բարձրացմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող կարևորագույն օղակներից մեկն է։ Ընդ որում, այն պաշտպանում է մարդկանց և խմբերի շահերն ու իրավունքները ոչ միայն կյանքի դժվարին իրավիճակներում, այլև փորձում կանխարգելել նման իրավիճակների առաջացման հավանականությունը՝ սոցիալական երաշխիքների և համապատասխան ծառայությունների  տրամադրման, բնակչության եկամուտների և ծախսերի կարգավորման, ինչպես նաև տարաբնույթ նպատակային սոցիալական ծրագրերի իրականացման միջոցով։  

Սա նշանակում է, որ սոցիալական պաշտպանության համակարգը վերաբերում և անդրադառնում է ողջ բնակչության խնդիրներին ու բարեկեցությանը, այդ իսկ պատճառով անդրադարձը այս ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին մեծ կարևորություն ունի։

Հատկանշական է, որ սոցիալական պաշտպանությունը հանդիսանում է ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը, որի նպատակը համաձայն «Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի» պետության կողմից երկրի բնակչության որոշակի ռիսկերին դիմագրավելու կամ որոշակի կարիքները հոգալու հնարավորությունների ընդլայնումն է։ Ըստ այդմ, նախատեսվում է համակարգը բարելավել այնպես, որպեսզի մի կողմից բարձրանա գործող ենթահամակարգերի արդյունավետությունը, ինչը նշանակում է ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի հասցեականությունը, թիրախային և նպատակային լինելը։  Մյուս կողմից, երկարաժամկետ հեռանկարում ենթադրվում է այնպիսի համակարգի կառուցում, որին բնութագրական կլինեն սոցիալական երաշխիքների համապարփակ տրամադրումն ու դրա միջոցով սոցիալական ռիսկերի էական նվազեցումն ու աղքատության կրճատումը։

Ներկայումս սոցիալական պաշտպանության համակարգում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումները ուղղված են հենց վերոնշյալ նպատակների իրականացմանն ու խնդիրների լուծմանը։  Արդյունքում, բարեփոխումներն մի կողմից ուղղված են ընդհանուր համակարգային, մյուս կողմից՝ նեղ ոլորտային խնդիրների լուծմանը։

Ներկա փուլում սոցիալական պաշտպանության համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակում կարելի է առանձնացնել բարեփոխումների 4-ը խոշոր ոլորտներ՝ համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների վերակազմակերպում, հաշմանդամության գնահատման նոր՝ ֆունկցիաների միջազգային դասակարգման, համակարգի ներդրում և ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական կարգավորում, որոնց էլ անդրադարձել ենք սույն ուղեցույցում։

Հաշվի առնելով վերոնշյալը, սույն ուղեցույցի նպատակն է համախմբել սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվությունը և այն մատչելի լեզվով ներկայացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ՔՀԿ-ներին, քաղաքացիներին և բոլոր հետաքրքրված անձանց։ Ուղեցույցն այն գործիքն է, որը կօգնի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, և հատկապես ՔՀԿ-ներին արդյունավետորեն գործել ընթացիկ բարեփոխումների համատեքստում։

 

ՔՀԿ-ների և քաղաքացիների տեղեկացվածությունը և վերաբերմունքը ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ

 

Վերջին տարիների ընթացքում ՀՀ-ում մեծ առաջընթաց է նկատվում սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների իրականացման ոլորտում՝ մասնավորապես՝ մարդու իրավունքների, միջազգային հանրության շրջանում որդեգրած սկզբունքների պահպանման և ընդունման, ինդիկատորների մշտադիտարկման շրջանակներում: Այնուամենայնիվ, տեղական և ազգային մակարդակի բարեփոխումները հաճախ մշակվում և իրականացվում են՝ առանց շահառուների իրական կարիքների ուսումնասիրության և դիտարկման:

Հաշվի առնելով վերոնշյալը, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գործենք միասին՝ հանուն Հայաստանում ավելի հաշվետու սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում 2017 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում՝ 1100 քաղաքացիների և 91 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանում իրականացրել է սոցիալական հետազոտություն (հետազոտության քանակական և որակական մեթոդների համադրմամբ), որի նպատակն էր ուսումնասիրել վերջին շրջանի սոցիալական ոլորտի բարեփոխումների վերաբերյալ բարեփոխումների թիրախային խմբերի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և,ընդհանուր առմամբ, ՀՀ բնակչության տեղեկացվածությունն ու վերաբերմունքը։

Հետազոտության արդյունքներին, ինչպես նաև ընթացիկ բարեփփոխումների վերաբերյալ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ կից տեղեկատվական թերթիկում:

«Սուպերվիզիան սոցիալական աշխատանքում» ուսումնական ձեռնարկ

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի և ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի հերթական ձեռքբերումը։

«Սուպերվիզիան սոցիալական աշխատանքում» ուսումնական ձեռնարկի նպատակն է օգնել սոցիալական աշխատանքի մասնագետներին, ուսանողներին և ոլորտում գործունեություն ծավալող սոցիալական աշխատանքի սուպերվիզորներին՝ ուսումնասիրելու սուպերվիզիայի հայեցակարգը, գործառույթներն ու իրականացման առանձնահատկությունները սոցիալական աշխատանքում:

Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա

Անչափահասների արդարադատությունը սոցիալական աշխատանքի համատեքստում. տեսություն և պրակտիկա. տես՝ այստեղ:

Մարդու իրավունքների իրականացմանն ուղղված սոցիալական աշխատանքի պրակտիկ գործունեության ստանդարտները

 Հաշվի առնելով սոցիալական իրականությունը և այն ոչ հստակությունը, որn առկա է սոցիալական աշխատող մասնագետների կրթության և պրակտիկայի ասպարեզներում` այս փաստաթուղթը ներառում է չափորոշիչներ, որոնք վերաբերում են. կրթական հաստատության հիմնական նպատակներին և առաքելությանը, ծրագրի հիմնական նպատակին և արդյունքներին, ուսումնական ծրագրին, մասնագիտական անձնակազմին, ուսանողներին, ովքեր ուսուցանում են սոցիալական աշխատանք, կառուցվածքին, վարչակազմին, կառավարմանը և ռեսուրսներին, մշակութային բազմազանությանը և սոցիալական աշխատանքի արժեքներին և էթիկային:

Կից՝  Մարդու իրավունքների իրականացմանն ուղղված սոցիալական աշխատանքի պրակտիկ գործունեության չափորոշիչների ոչ պաշտոնական թարգմանությունը հայերենով։

Թրաֆիքինգ. սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի զոհերի հետ

Թրաֆիքինգ. սոցիալական աշխատանքը թրաֆիքինգի զոհերի հետ. Ձեռնարկ ուսանողների համար:

Սոցիալական աշխատանքի տեսությունը, կրթությունն ու պրակտիկան արդի բարեփոխումների համատեքստում

«Սոցիալական աշխատանքի տեսությունը, կրթությունն ու պրակտիկան արդի բարեփոխումների համատեքստում» գիտագործնական համաժողովի նյութեր

Սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչները

Սոցիալական աշխատանքի Հայաստանյան չափորոշիչներին, որոնք ընդունվել են 2015 թվականին կայացած Ասոցիացիայի տարեկան ժողովի ընթացքում, կարող եք ծանոթանալ այստեղ։

Երեխայի աշխատանքը ՀՀ-ում

Երեխայի  աշխատանքը ՀՀ-ում