ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Վերապատրաստումներ
Սոցիալական աշխատանքի ամառային դպրոց Փարիզում 2017
2017 Նոյեմբեր 18

Ի՞նչ է Սոցիալական աշխատանքի փարիզյան ամառային դպրոցը։

Սոցիալական աշխատանքի ամառային դպրոցը 4 շաբաթ տևողությամբ միջազգային կրթական ծրագիր է, որից 3 շաբաթը նախատեսված է ուսումնական գործընթացի համար, իսկ 1 լրացուցիչ շաբաթն ունի մշակութային բնույթ։ Ծրագիրը հիանալի հնարավորություն է ծանոթանալու սոցիալական աշխատանքի ֆրանսիական պրակտիկային։

 

Ի՞նչ է առաջարկում Ամառային դպրոցն իր մասնակիցներին։

  • Ավելի քան 100 ժամ տևողությամբ ուսումնական գործընթաց անգլերեն լեզվով, որը ներառում է դասախոսություններ, այցեր տարբեր սոցիալական ծառայություններ, ինչպես նաև 3-օրյա մասնագիտական պրակտիկա
  • Մշակութային հանգստյան օրեր, այցեր և անակնկալներ
  • 1 լրիվ ազատ օր Փարիզում շրջելու համար
  • Կապերի ստեղծում և ամրապնդում աշխարհի տարբեր կողմերից ժամանած սոցիալական աշխատողների հետ։

Ո՞վքեր են կարող դիմել։

  • Բակալավրի, մագիստրատուրայի, ինչպես նաև ասպիրանտուրայի ուսանողները
  • Սոցիալական աշխատանքի դասախոսներ, գիտնականներ
  • Պրակտիկ սոցիալական աշխատողներ

Ո՞վքեր են կազմակերպիչները։

Սոցիալական ծառայությունների գործնական դպրոցը (Ecole Practique de Service Social), որը հանդիսանում է Ֆրանսիայի ամենահին սոցիալական աշխատանքի դպրոցներից մեկը (հիմնադրվել  է 1913 թվականին)։ 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այցելելով հետևյալ հղմամբ՝ http://paris-summer-school.com/  կամ այստեղ։ 

 

2016 Ապրիլ 06
Նեյրոլեզվաբանական ծրագրավորման դասընթաց
2016 Փետրվար 10

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնը ս.թ. փետրվարի 23-ին երկու ամիս տևողությամբ կմեկնարկի դասընթաց՝ նվիրված նեյրոլեզվաբանական ծրագրավորմանը:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին սովորեցնել ՆԼԾ լայն տարածում ունեցող տեխնիկաները:

Նեյրոլեզվաբանական ծրագրավորման հիմքում ընկած է այն գաղափարը, որ յուրաքանչյուր անհատի մտածողությունը կարող է ծրագրավորվել: Իսկ արդեն պրակտիկ տեխնիկաներով ծրագրավորվում է գիտակցությունը և ենթագիտակցությունը, ինչի շնորհիվ էլ անհատը կարողանում է գտնել իր նպատակների իրականացման համար անհրաժեշտ ելքերը:

Դասընթացը իրականացվում է հետևյալ մեթոդներով`

- Տեսական և պրակտիկ ուսուցում;

- Տեխնիկաների ցուցադրում;

- Անհատական աշխատանք (դասընթացի բոլոր մասնակիցների հետ անհատական դեպքերով աշխատանք` ըստ ներկայացվող տեխնիկաների), աշխատանք զույգերով, եռյակներով;

- Պրակտիկ դեպքերի վերլուծություն;

- Տեխնիկաների փորձնական կիրառում և դրանց վերլուծություն:


Դասընթացի թեմաներին և այլ մանրամասներին ծանոթանալու համար հետևեք այս կայքին: