ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Աուդիտորական եզրակացություններ

Որպես կազմակերպություն, մեզ համար առաջնային կարևորություն ունեն ֆինանսական հոսքերի և գործարքների թափանցիկության ապահովումն ու դրանց վերաբերյալ հաշվետվողականության պահպանումը։

Ահա թե ինչու, Ասոցիացիայի կոռուպցիայի կամ խարդախության դեմ քաղաքականության մաս է համարվում տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ կայացված աուդիտորական եզրակացությունների հրապարակումը։

Կայքի այս հատվածում, դուք կարող եք տեսնել անկախ աուդիտորի եզրակացությունները (յուրաքանչյուր տարվա), որոնց ամփոփված է անհրաժեշտ տեղեկատվություն Կազմակերպության ֆինանսական գործարքների, դրամական միջոցների հոսքերի,  եկամուտների և ծախսերի, ինչպես նաև Կազմակերպության հաշվեկշռի վերաբերյալ։

Աուդիտն իրականացվում է անկախ արտաքին աուդիտորի կողմից՝ ֆինանսական տարվա ավարտին։ Արտաքին աոuդիտորի կողմից կիրառվում են ներքին վերահսկողության տարատեսական թեստեր և իրականացվում ստուգումներ համաձայն Աուդիտի միջազգային ստանդարտների (ISA). Մեր կազմակերպության աուդիտն իրականացվում է միջազգային որակավորում ունեցող հեղինակավոր աուդիտորական կազմակերպության կողմից։

 

Աուդիտորի եզրակացություն 2018          Աուդիտորի եզրակացություն 2017

Աուդիտորի եզրակացություն 2016    Աուդիտորի եզրակացություն 2014-2015

Աուդիտորի եզրակացություն 2012    Աուդիտորի եզրակացություն 2011

Աուդիտորի եզրակացություն 2010