Ասոցիացիայի նպատակներն ու խնդիրները արտացոլում են կազմակերպության որդեգրած սկզբունքներն ու առաքելությունը։
Ասոցիացիայի հիմնական նպատակներն են՝ Հայաստանում սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի զարգացումը, սոցիալական աշխատողների և նրանց շահառուների իրավունքների և շահերի պաշտպանությունը, ՀՀ սոցիալական քաղաքականության և սոցիալական պաշտպանության բարեփոխումներին նպաստելը, ինչպես նաև գործող սոցիալական ծառայությունների պրոֆեսիոնալիզացիան։
Ասոցիացիայի հիմնական խնդիրներն են՝
- սոցիալական ոլորտի ու մասնագիտական գործունեության կարգավորմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներին ուղղված առաջարկությունների մշակումը,
- սոցիալական աշխատանքի մասնագիտական չափորոշիչների և էթիկական նորմերի կիրառմանն ուղղված ծրագրերի իրականացումը,
- սոցիալական ծառայությունների նոր մոդելների մշակումը՝ ելնելով նորագույն տեխնոլոգիական և գիտական զարգացումներից,
- սոցիալական ծառայություններ մատուցողների և ծառայությունների շահառուների շահերի պաշտպանությունը,
- սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական կատերալագործումը,
- գոյություն ունեցող սոցիալական հիմնախնդիրների վերլուծությունը և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների մշակումը,
- սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների և սոցիալական հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկումը,
- հայալեզու մասնագիտական գրականության մշակումն ու տարածումը։