ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի անդամ կարող են դառնալ.

  • Սոցիալական աշխատանքի ակադեմիական կրթություն ունեցող անձինք,
  • Սոցիալական աշխատանք մասնագիտությամբ սովորող ուսանողներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա),
  • Պրակտիկ սոցիալական աշխատողներ,
  • Հայաստանում սոցիալական աշխատանք մասնագիտության զարգացմամբ հետաքրքրված և սոցիալական աշխատանքի բնագավառում ներգրավված անձինք։

Անդամակցության առավելություններն են.

  • Ոլորտի զարգացումներին, ինչպես նաև շարունակական կրթության և թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունների տրամադրումը,
  • Տարաբնույթ մասնագիտական միջոցառումների մասնակցության հնարավորությունը (հրավերներ համաժողովների, գիտաժողովների, սեմինարների, դասընթացների, աշխատանքային քննարկումների և այլն),
  • Մասնագիտական համագործակցության ցանցի ընդլայնման հնարավորությունները։

Ասոցիացիային անդամակցելու համար խնդրում ենք լրացնել Անդամակցության հայտը։