ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար վերականգնողական կենտրոնի հիմնում
2008 Հունվար 16

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան առաջատար դերակատարում է ունեցել Գյումրի քաղաքում հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կենտրոն ստեղծելու գործում: Այդ նպատակով Ասոցիացիան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել է իրավական, մեթոդաբանական և տեխնիկական աջակցություն, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել Գյումրիում ստեղծել սոցիալ-տեխնոլոգիական մոդելի վրա հիմնված և այնպիսի կարևորագույն բաղադրիչներ ներառող վերականգնողական կենտրոն, ինչպիսիք են հաշմանդամների զբաղվածության, վերապատրաստումների իրականացման ծրագրերը, սոցիալական դեպքի վարման մեթոդաբանությունը, ադվոկացիոն գործունեությունը, կարողությունների զարգացումը և ցանցային համագործակցությունը: Այդ ամենն այսօր Գյումրիի վերականգնողական կենտրոնի գործունեության անբաժանելի մասն են կազմում:

 

Ծրագիրը ֆինանսավորողը` Համաշխարհային բանկ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ծրագրի տևողությունը` 2008-2010