ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության հարցերով միջազգային խորհրդատու | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF Դրամաշնորհ No. TF0B2613)
2021 Հունվար 12

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության հարցերով»  հանձնարարականի իրականացման նպատակով միջազգային խորհրդատուի ընտրության մրցույթ: 

 

Խորհրդատվության նպատակը

Այս խորհրդատվության հիմնական նպատակն է աջակցել Ծրագրի բաղադրիչ 3-ի շրջանակներում իրականացվող գործողությունների, մասնավորապես` Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության  իրականացմանը, որպես Ծրագրի ընդհանուր ձեռքբերումների և արդյունքների գնահատման գործիք:

Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. փետրվար-2023թ. հունիս:

 

Աշխատանքի շրջանակը

Միջազգային խորհրդատուն` Ծրագիրն իրականացնող գործակալության ներկայացուցչների (Ծրագրի ղեկավար և Ծրագրի մոնիտորինգի և գնահատման մասնագետ) համակարգման  ու ղեկավարման  ներքո և երեք տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ, առաջնորդելու է Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության նախապատրաստումը և իրականացումը, մշակելու է համապատասխան մեթոդաբանություն, ղեկավարելու է  տեղական խորհրդատուների աշխատանքը և  պատրաստելու ու վերջնական տեսքի է բերելու զեկույցները:

 

Միջազգային խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների կատարման համար`

  1. Մշակել ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության մեթոդաբանությունը, ներառյալ.
  • Ծրագրի իրականացնող թիմին և տեղական խորհրդատուներին տրամադրել տեղեկատվություն ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության անցկացման միջազգային առաջատար փորձի վերաբերյալ,
  • Ծրագրի 1-ին և 2-րդ բաղադրիչների շրջանակներում Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության համար մշակել մեթոդաբանություն (ներառյալ ցուցիչների ամբողջությունը, ընտրանքի ռազմավարությունը, որակի ապահովման պլանը, տվյալների հավաքագրման գործիքներն ու աղբյուրները, հիմնական և վերջնական գնահատման հաշվետվությունների ձևանմուշները և մոնիտորինգի ու գնահատման կառավարման տեղեկատվական համակարգի (անհրաժեշտության դեպքում) հատուկ գործառական պահանջները): Մասնավորապես իրականացնել`
    • Սոցիալական դեպքի վարման մոդելի ներդրման, ֆունկցիոնալության և Ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողների համար վերանայված գործիքների կիրառելիության գնահատում (տնային տնտեսությունների խոցելիության գնահատման համապարփակ ուսումնասիրման գործիքներ, «Ընտանեկան միջամտության և զարգացման ծրագրեր» կազմելու ձևաթղթեր,  աշխատաշուկայի հիմնական սոցիալական և ակտիվ ծառայությունների նկարագրության ուղեցույցներ, հիմնական ծառայություն մատուցողների համար ուղղորդման ընթացակարգեր, սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգ և այլն): Մեթոդաբանությունը, մասնավորապես, կներառի փաստաթղթերի երկրորդային վերլուծություն և սոցիալական դեպքի վարման մոդելի ներդրման և ֆունկցիոնալության գնահատման որոշ որակական մեթոդներ` համապատասխան Ծրագրային միջոցառումների իրականացումից առաջ և հետո:
    • Ենթադրամաշնորհների ազդեցության գնահատում` ներկայացնելով դրամաշնորհի ազդեցությունը դրամաշնորհառուի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Մշակել փորձարարական մոտեցում` ծրագրի ողջ ընթացքում առաջընթացը գնահատելու համար:
    • Ծրագրի իրականացման նպատակի և միջանկյալ այլ ցուցանիշների առաջընթացի գնահատում, որոնք վերոշարադրյալում նշված չեն:
  • Ներկայացնել առաջարկություններ` ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության հարցերով տեղական խորհրդատուների տեխնիկական առաջադրանքների մշակման գործընթացում` ըստ մշակված մեթոդաբանության:
  • Խորհրդատուի կողմից մշակված մեթոդաբանության ներկայացում` Ծրագրի իրականացման թիմին, տեղական խորհրդատուներին, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներին. ամփոփել ներկայացված դիտողությունները և կատարել լրացուցիչ մշակումներ (անհրաժեշտության դեպքում):
  • Մշակել մեթոդաբանական ցուցումներ և ուղեցույց (ընդգրկելով 2 բաղադրիչները), և  ներկայացնել համապատասխան շահագրգիռ կողմերին, ներառյալ ԱՍՀՆ-ի համապատասխան գերատեսչություններին, մասնավորապես մոնիտորինգի և գնահատման  և այլ առնչվող բաժիններին։

 

  1. Մշակել ընդհանուր ելակետային գնահատողական ուսումնասիրություն: Մասնավորապես`
  • Կազմակերպել խորհրդակցական հանդիպումներ տեղական խորհրդատուների խմբի հետ` Ծրագրի բաղադրիչ 1-ի ելակետային հետազոտության իրականացման համար, ներառյալ, (սակայն չսահմանափակվելով),  անցկացնել փաստաթղթերի վերլուծություն, ֆոկուս խումբ քննարկումներև դրանց արդյունքների վերլուծություն, առանցքային տեղեկատուների հետ հարցազրույցներ՝շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, անհրաժեշտության դեպքում վերանայել կիրառվող գործիքները (տեղական խորհրդատուների կողմից կիրառվող), ինչպես նաև իրականացնել կանոնավոր մոնիտորինգ:
  • մշակել ընդհանուր ելակետային գնահատողական ուսումնասիրության զեկույց վերը նշված որակական հետազոտության, առաջնային և երկրորդային տվյալների հավաքագրման և վերլուծության շրջանակներում ստացված արդյունքների հիման վրա (ներառյալ հիմնական ցուցանիշները):

 

  1. Մշակել ենթադրամաշնորհների արդյունքների ելակետային գնահատողական ուսումնասիրություն: Մասնավորապես`
  • Մշակել ընտրանքային ռազմավարություն, որի հիման վրա տեղական խորհրդատուների թիմը կիրականացնի ենթադրամաշնորհի արդյունքների գնահատման ելակետային ուսումնասիրություն` Ծրագրի շահառուների նախնական սոցիալ-տնտեսական իրավիճակը գնահատելու նպատակով, այսինքն` փորձարարական և ստուգիչ տվյալների հավաքագրում` տարբեր գործիքների և վերլուծությունների միջոցով։
  • Մշակել ելակետային գնահատողական ուսումնասիրության զեկույց` ենթադրամաշնորհների արդյունքների գնահատման նպատակով` հիմնվելով վերոնշյալ գործունեության շրջանակներում ստացված արդյունքների վրա:

 

  1. Մշակել ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության վերջնական զեկույց ՝ հիմնված Ծրագրի ընդհանուր ձեռքբերումների և արդյունքների գնահատման վրա: Մասնավորապես`
  • 1-ին և 2-րդ բաղադրիչների շրջանակներում տեղական խորհրդատուների կողմից կատարված գնահատողական եզրակացությունների ամփոփման նպատակով անցկացնել համակարգային խորհրդակցություններ:
  • Մշակել ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության վերջնական զեկույց և ներկայացնել Ծրագիրն իրականացնող գործակալությանը` նրանց կարծիքները և մեկնաբանությունները ստանալու համար:
  • Վերջնականացնել վերոնշյալ զեկույցը և ներկայացնել Ծրագիրն իրականացնող գործակալությանը ու պաշտոնական խորհրդակցության ժամանակ ներկայացնել համապատասխան եզրակացությունները:

 

Ժամանակացույց և փուլեր

Առաջադրանք (յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակ)

 

Տևողություն

Վերջնաժամկետ

Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության մեթոդաբանություն (25 օր)

2021թ. Փետրվարի 1-մարտի 15-ը

Մինչև 15.03.2021

Ընդհանուր ելակետային գնահատողական ուսումնասիրության զեկույց (25 օր)

2021թ. մարտի 20 – մայիսի  30,

Մինչև 30.05.2021

Ենթադրամաշնորհների արդյունքների գնահատման ելակետային ուսումնասիրության զեկույց (40 օր)

2022 Օգոստոսի 1-հունվարի 30

Մինչև 30.01.2022

Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության վերջնական զեկույց (40 օր)

2022թ. Փետրվարի 1-մայիսի 30-ը

Մինչև 30.05.2020

Մշակվող փաստաթղթերի աշխատանքային լեզուն անգերենն է: Աշխատանքի կատարման շրջանակներում խորհրդատուն պետք է առնվազն երկու անգամ այցելի Ծրագրի օբյեկտ/վայր (Հայաստան), ՀՍԱԱ-ի հետ համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան։ 

 

Միջազգային խորհրդատուն պետք է համապատասխանի հետևյալ որակավորման պահանջներին եւ հմտություններին:

 

  • Հետբուհական (ասպիրանտական) գիտական աստիճան համապատասխան ոլորտում (օրինակ, սոցիալական աշխատանք, սոցիալական քաղաքականություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն և այլն),
  • Սոցիալական քաղաքականության և/կամ հասարակության խոցելի խմբերին ընդգրկող ծրագրերի գնահատման փորձ (նախընտրելի է միջազգային գործակալությունների կողմից ֆինանսավորվող),
  • Նմանատիպ Ծրագերի գնահատման ոլորտում (նախընտրելի է քաղաքականության բարեփոխումներին անմիջական մասնակցության, սոցիալական աշխատանքի հիմունքների և մոդելների խորը իմացության, սոցիալական աշխատանքի դեպքերի տրանսֆորմացիոն կառավարման ոլորտները) ավելի քան 15 տարվա փորձ,
  • Ազդեցության գնահատման ոլորտային հետազոտությունների մշակման և իրականացման փորձ,
  • Հետխորհրդային տարածաշրջանում միջմշակութային և էմոցիոնալ զգայունությամբ աշխատելու փորձը նույնպես կդիտվի որպես առավելություն (հատկապես փորձը Հարավային Կովկասում)
  • Առաջադրանքների կատարման ժամանակացույցին համապատասխան Հայաստան մեկնելու, առաջնային/երկրորդային շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցելու պատրաստակամություն և ունակություն,
  • Համաշխարհային բանկի (ցանկալի է Հարավային Կովկաս) գործունեության ընդհանուր իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հետխորհրդային երկրների սոցիալական ոլորտի բարեփոխումների իմացություն,
  • Անգլերենի իմացություն (գրավոր և բանավոր), ռուսերենին տիրապետելը կհամարվի առավելություն:
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
  • Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման համար:

Պայմանագիրը կստորագրվի 2021 թվականի փետրվարից մինչեւ 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 120 աշխատանքային օրվա կտրվածքով:

Միջազգային խորհրդատուն կհամագործակցի Ծրագիրն իրականացնող գործակալության և  ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության հարցերով երեք տեղական խորհրդատուների հետ:

 Դիմելու ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մինչեւ 2021 թվականի հունվարի 26-ը ներառյալ ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) անգլերեն լեզվով հետևյալ էլեկտորնային հասցեին` procurement@aasw.org, նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը` «Ելակետային և ավարտական գնահատողական ուսումնասիրության հարցերով միջազգային խորհրդատու»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

 

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:  Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում: