ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգի զարգացման հարցերով խորհրդատու | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF Դրամաշնորհ No. TF0B2613)
2020 Հոկտեմբեր 16

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) հայտարարում  է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում «Հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի մշակում» (Սոցիալական աշխատողների համար տեղեկատվական կառավարման համակարգի մշակում, սկզբնական փուլ) հանձնարարականի իրականացման նպատակով անհատ ՏՏ խորհրդատուի  ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի հիմնական նպատակն է աջակցել Ծրագրի առաջին բաղադրիչի (Խորհրդատվական պիլոտային ծրագրի մշակում և իրականացում) հետևյալ գործողությունների իրականացմանը` i. Սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների մշակում/վերանայում և փորձարկում,  ii.  Հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի (կսահմանվեն առաջին բաղադրիչի իրականացմանը ներգրավված թիմի այլ անդամների կողմից) ներառում Կառավարման տեղեկատվական համակարգի (այսուհետ`ԿՏՀ) ծրագրային փաթեթում:  

Խորհրդատուի ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2020թ. նոյեմբերից մինչև 2021թ. հունվար ընկած ժամանակահատվածը:

 

Հանձնարարականի շրջանակը   

Սոցիալական աշխատողների Կառավարման տեղեկատվական համակարգի (ԿՏՀ) զարգացման գծով խորհրդատուն (ՏՏ խորհրդատու) Ծրագրի թիմին տրամադրելու է տեխնիկական աջակցություն՝ ապահովելով սոցիալական աշխատողների համար ԿՏՀ մշակման միջոցառումների արդյունավետությունն ու պահանջներին համապատասխանությունը, ինչպես նաև ապահովելու է հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի ներառումը ԿՏՀ-ում՝ Ծրագրի գործառնական ձեռնարկին համապատասխան:

Վերը նշված խնդիրները կատարվում են պատվիրատուի (Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի) և խորհրդատուի միջև կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում: Պայմանագիրը կստորագրվի 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում ՝ 12 աշխատանքային օրվա ընդհանուր գումարի չափով:

Խորհրդատուն կունենա հետևյալ պարտականությունները` 

  • Սոցիալական աշխատողների համար գործիքների մշակման/վերանայման հարցերով խորհրդատուների խմբի հետ համատեղ, ուսումնասիրել ներկայումս սոցիալական աշխատողների կողմից կիրառվող ՏՏ գործիքները և հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերը, ինչպես նաև մշակել հանձնարարականներ (ռեկոմենդացիաներ) դեպքի վարման Կառավարման տեղեկատվական համակարգի զարգացման համար,
  • Մասնակցել ԱՍՀՆ-ի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ հրավիրված հանդիպումներին` քննարկելու սոցիալական աշխատողների ԿՏՀ վերաբերյալ մշակված առաջարկությունները,
  • Մշակել սոցիալական աշխատողների ԿՏՀ տեխնիկական առաջադրանքը (վերջինս պետք է համաձայնեցվի ԱՍՀՆ-ի հետ):

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետևյալ որակավորման չափանիշներին և պետք է ունենա`

  • Բարձրագույն կրթություն համակարգչային գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից այլ ոլորտում,
  • ՏՏ գործիքների նախագծման և/կամ զարգացման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • ՏՏ գործիքների տեխնիկական առաջադրանքների մշակման կարողություն,
  • Սոցիալական ոլորտում ՏՏ գործիքների մշակման փորձ (կդիտվի որպես առավելություն),
  • Միջազգային կազմակերպություններում և/կամ ծրագրերում ՏՏ գործիքների զարգացման աշխատանքային փորձ (կդիտվի որպես առավելություն),
  • ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի համար առկա ՏՏ գործիքների իմացություն (կդիտվի առավելություն),
  • Դինամիկ միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն,
  • Հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի աշխատանքային (բանավոր և գրավոր) մակարդակի իմացություն:

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է (մանրամասների համար՝ www.aasw.org): Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 30-ը ներկայացնել անգլերեն մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտորնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «IT խորհրդատու»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99