«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) հայտարարում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում «Իրազեկման ռազմավարություն և հանրային արշավ» (Ծրագրի հաղորդակցություն և PR, սկզբնական փուլ) հանձնարարականի իրականացման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ:
Հանձնարարականի նպատակն է աջակցել Ծրագրի շահառուների իրազեկման և ծրագրի հաղորդակցման արշավի իրականացմանը, մասնավորապես` Ծրագրի արդյունավետ մեկնարկի և Ծրագրի շրջանակում հաղորդակցության պատշաճ գործիքների և մեխանիզմների մշակմանը:
Խորհրդատուի ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2020թ. նոյեմբերից մինչև 2021թ. հունվար ընկած ժամանակահատվածը:
Հանձնարարականի շրջանակը
Հանրային կապերի (PR) մասնագետը` Ծրագրի շահառուների արդյունավետ իրազեկման և հաղորդակցման արշավի իրականացման նպատակով Ծրագրի թիմին տրամադրելու է տեխնիկական աջակցություն, ապահովելու է վերջինիս համապատատասխանությունը Ծրագրի Գործառնական ձեռնարկին և դոնորների կողմից (JSDF և Համաշխարհային բանկ) տրամադրված հաղորդակցության ու իրազեկման ուղեցույցներին:
PR խորհրդատուն Ծրագրի մեկնարկային փուլի համար պետք է ապահովի PR և հաղորդակցության հիմնական գործիքներն ու մեխանիզմները, իրականացնի կայքի, սոցիալական ցանցերում (Facebook) էջի և համապատասխան այլ ռեսուրսների ժամանակին մշակման աշխատանքները, ինչպես նաև ղեկավարի Ծրագրի մեկնարկի միջոցառման կազմակերպական թիմը և մշակի շահառուների իրազեկման ռազմավարական պլան:
Վերը նշված աշխատանքները իրականացվելու են պատվիրատուի (Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի) և խորհրդատուի միջև կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում: Պայմանագիրը կստորագրվի 2020 թվականի նոյեմբերից մինչեւ 2021 թվականի հունվար ընկած ժամանակահատվածի համար՝ 18 աշխատանքային օրվա ծանրաբեռնվածությամբ:
Խորհրդատուն կունենա հետևյալ պարտականությունները`
- Մշակել հանրային հաղորդակցության ռազմավարության նախագիծ և դրա հետ կապված աշխատանքային պլան (ամբողջ ծրագրի համար և մասնավորապես 2020 և 2021 թվականների միջոցառումների շեշտադրմամբ),
- Համագործակցել կորպորատիվ բրենդինգը (այդ թվում Համաշխարհային բանկի հետ համաձայնեցված Ծրագրի վեբ կայքի, ֆեյսբուքյան էջի, բաների և այլ ատրիբուտների, ու կարճ հաղորդագրության վիզուալ լուծումները) մշակող դիզայների հետ, ինչպես նաև վերահսկել վերոհիշյալ գործընթացը,
- Պարբերաբար համագործակցել Ծրագրր կայքի մշակման համար ներգրավված ՏՏ խորհրդատուի (ընկերության) հետ, ապահովել մշակվող կայքի համապատասխանությունը համապատասխան տեխնիկական առաջադրանքին, իրականացնել կայքի թեստավորման/բարելավման և ճշգրտման միջոցառումներ,
- Ծրագրի իրականացնող թիմի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա մշակել Կայքի բովանդակությունը (հայերեն կամ անգլերեն լեզուներով), կայքում ներբեռնել տեղեկատվություն և թարմացնել կայքի բովանդակությունը առաջադրանքի կատարման ժամկետի ընթացքում,
- Վերապատրաստել ծրագրի օգնականին՝ կայքի կառավարման գործիքների հետ աշխատելու համար,
- Ստեղծել և վարել սոցիալական ցանցերում (Facebook, Instagram) Ծրագրի էջերը և իրականացնել էջերի առաջխաղացման միջոցառումներ,
- Մշակել ծրագրի մեկնարկի միջոցառման հայեցակարգ` (համաձայնեցված ԱՍՀՆ-ի և Ծրագրի իրականացնող գործակալության հետ),
- Մշակել առաջարկություններ` Ծրագրի պաշտոնական մեկնարկային միջոցառման անցկացման վայրի, օրակարգի, ձևաչափի, միջոցառման տեղեկատվական փաթեթի (հրավեր, թռուցիկ, մամլո հաղորդագրություն և այլն) վերաբերյալ, նախապատրաստել համապատասխան կրեատիվ առաջարկություններ միջոցառման կազմակերպման վերաբերյալ և տրամադրել այլ բովանդակային լուծումներ,
- Համագործակցել ներգրավված Ծրագրի մեկնարկային միջոցառման կազմակերպական թիմի (ընկերության) անձնակազմի հետ՝ միջոցառման բոլոր անհրաժեշտ ատրիբուտներն ու նյութերը ժամանակին և որակյալ պատրաստելու համար,
- Զարգացնել, պահպանել և թարմացնել ԶԼՄ-ների հետ կապերը, ապահովել զանգվածային լրատվության միջոցներով մեկնարկային միջոցառման պատշաճ լուսաբանումը, իրականացնել ԶԼՄ-ների նյութերի արդյունավետության մոնիթորինգ և գնահատում, ինչպես նաև կիսվել արդյունքներով,
- Պատրաստել երկու հոդված Ծրագրի մասին, որոնք կհրապարակվեն առաջատար ԶԼՄ-ներում,
- Սոցիալական աշխատողների գործիքների մշակման/վերանայման հարցերով ներգրավված տեղական խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ՝ մշակել սոցիալական աշխատողների համար իրազեկման ռազմավարություն/պլան համապատասխան օժանդակ տեղեկատվական նյութերով (օրինակ՝ բուկլետ, հաճախակի տրվող հարցեր և այլն)՝ նպատակ ունենալով բարձրացնել «Ընտանեկան նպաստ ծրագրի» վերաբերյալ իրազեկվածությունը և խթանել այդ ծրագրի շահառուների մասնակցությունը համապատասխան ակտիվացման, ներառյալ` ինքնազբաղվածության, ծրագրերում:
Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին և պետք է ունենա`
- Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության, հանրային կապերի կամ հարակից այլ ոլորտում,
- PR ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
- Միջազգային կազմակերպությունների և/կամ ծրագրերի հետ փոխգործակցությամբ PR-գործունեության փորձ,
- Սոցիալական ոլորտում PR գործունեության փորձ (կդիտվի որպես առավելություն)
- Հայաստանի ԶԼՄ-ների դաշտի խորը իմացություն,
- Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգի և խոցելի բնակչության հետ աշխատանքի լավ իմացություն (կդիտվի որպես առավելություն ),
- Տարբեր ձևաչափերով (մամլո հաղորդագրություններ, կայքեր, հաջողության պատմություններ, բլոգային գրառումներ, թվիթեր եւ այլն) հաղորդագրությունների մշակման ունակություն և փորձ,
- Սոցիալական մեդիայի կառավարման փորձ,
- Դինամիկ միջավայրում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի աշխատանքային (բանավոր և գրավոր) մակարդակի իմացություն,
- Համակարգչային և ՏՀՏ հմտություններ (վեբ-կայքերի կառավարում, սոցիալական ցանցեր, մուլտիմեդիա եւ այլն):
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:
Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:
Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 30-ը ներկայացնել անգլերեն մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտորնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «PR խորհրդատու»:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99