ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Սոցիալական աշխատողների գործիքների և հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի մշակման հարցերով միջազգային խորհրդատու | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF Դրամաշնորհ No.
2021 Հունվար 12

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Սոցիալական աշխատողների գործիքների և հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի մշակման և/կամ վերանայման հարցերով» հանձնարարականի իրականացման նպատակով միջազգային խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է աջակցել հաճախորդին սոցիալական դեպքի կառավարման համակարգված մոտեցման մշակման և ներդրման գործում (Բաղադրիչ 1), որը երկրի սոցիալական պաշտպանության և զբաղվածության համակարգում կհանդիսանա ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացման գործիք:

Հանձնարարականի վերջնական նպատակն է վերանայել և/կամ մշակել հետևյալ փաստաթղթերը`

  • Սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքներ, ինչպիսիք են. i) Տնային տնտեսությունների խոցելիության գնահատման համապարփակ գործիքներ (առաջնային և խորքային գնահատում), ii) Ձևանմուշներ «Ընտանեկան զարգացման ծրագիր» պատրաստելու համար, iii) հիմնական սոցիալական և աշխատաշուկայի ակտիվ ծառայությունների քարտեզագրման և ուղղորդման ձեռնարկ,  iv) Սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգ:
  • Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգեր:

Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. փետրվար-2021թ. ապրիլ:

Աշխատանքի շրջանակը

Միջազգային խորհրդատուն` Ծրագրի իրականացնող գործակալության ներկայացուցչի (1-ին բաղադրիչի համակարգող) համակարգման  և ղեկավարման  ներքո, ինչպես նաև Սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության մշակման գծով միջազգային խորհրդատուի, տեղական մեկ առաջատար և երեք ըստ ուղղությունների/չափումների (dimensions) խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ, առաջնորդելու է սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների և հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի մշակումը և/կամ վերանայումը:

 

Միջազգային խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների կատարման համար

  1. Սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների մշակում և/կամ վերանայում. Այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
  • Ծրագիրն իրականացնող թիմի և տեղական խորհրդատուների հետ կիսվել սոցիալական դեպքի վարման գործիքների միջազգային լավագույն փորձով
  • Աջակցել տեղական խորհրդատուներին Հայաստանում դեպքի վարման գործիքների վերաբերյալ զեկույցի մշակման գործընթացում և զեկույցի վերաբերյալ տրամադրել կարծիք և մեկնաբանություններ,
  • Սոցիալական աշխատողների գործիքների մշակման/վերանայման վերաբերյալ մշակել առաջարկությունների փաթեթ
  • Առաջնորդել տեղական խորհրդատուների թիմին սոցիալական աշխատողների գործիքների մշակման/վերանայման աշխատանքներում, (բացառությամբ սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգի. անձնակազմը հանդիպումներ կունենա ՏՏ ոլորտի փորձագետների հետ՝  մշակված գործիքները կառավարման տեղեկատվական համակարգում փոխակերպելու գործընթացը ուղորդելու նպատակով):
  • Կազմակերպել աշխատանքային հանդիպում շահագրգիռ կողմերի (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) մասնակցությամբ` ներկայացնելու սոցիալական աշխատողների մշակված/վերանայված աշխատանքային գործիքները, ամփոփել ներկայացված դիտողությունները և կատարել լրացուցիչ մշակումներ (անհրաժեշտության դեպքում): Համագործակցել Ծրագրի Բաղադրիչ 1-ի իրականացնող թիմի հետ, այդ գործիքների վերջնական տարբերակները սոցիալական աշխատողների համար նախատեսված ձեռնարկում և վերապատրաստման նյութերում ներառելու նպատակով:

Սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների մշակումը/վերանայումը կկատարվի առկա տեղական և առաջավոր լավագույն փորձի հիման վրա, որոնք համապատասխանաբար կհարմարեցվեն հայաստանյան իրականությանը: Ընթացիկ գործիքների առավելությունները և թերությունները որոշելու համար տեղական խորհրդատուների կողմից կկիրառվեն հետևյալ որակական մեթոդները` փորձագիտական հարցազրույցներ, դիտարկումներ, ֆոկուս խմբեր և այլն:

  1. Հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգեր մշակում. այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
  • Ծրագիրն իրականացնող թիմի և տեղական խորհրդատուների հետ կիսվել հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի վերաբերյալ միջազգային լավագույն փորձով,
  • Աջակցել տեղական խորհրդատուներին Հայաստանում առկա ուղղորդման ընթացակարգերի վերաբերյալ զեկույցի մշակման գործում, զեկույցի վերաբերյալ տրամադրել կարծիք և մեկնաբանություններ,
  • Աջակցել տեղական խորհրդատուներին և ՏՏ խորհրդատուին՝ ուսումնասիրելու սոցիալական աշխատողների կողմից օգտագործվող ՏՏ գործիքները և սոցիալական աշխատողների Կառավարման տեղեկատվական համակարգի զարգացման նպատակով մշակել առաջարկություններ,
  • Մշակել նոր ուղղորդման ընթացակարգերի վերաբերյալ ընդհանուր նկարագիր (outline) և առաջնորդել տեղական խորհրդատուների թիմին մշակելու ուղղորդման ընթացակարգեր, որոնք կնկարագրեն սոցիալական տարբեր խմբերի (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք) շահառուների հետ աշխատանքը, տարբեր սոցիալական դեպքերը (բռնություն, ազգային և մշակութային փոքրամասնություններ և այլն), ինչպես նաև վերոնշյալ շահառուների համար դեպի հիմնական ծառայություններ մատուցողներին դիմելու ուղղորդման գործողությունների և պարտականությունների ամբողջական շրջանակը` ապահովելով դրանց միասնականությունը և հասանելիությունը շահառուների համար:
  • Տեղական խորհրդատուների հետ համագործակցությամբ և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) վարել աշխատանքային հանդիպում` ներկայացնելու մշակված ուղղորդման ընթացակարգերը, ամփոփել ներկայացված դիտողությունները և կատարել լրացուցիչ մշակումներ (անհրաժեշտության դեպքում):

 

Ժամանակացույց և փուլեր

Առաջադրանք (յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակ)

 

Տևողություն

Վերջնաժամկետ

Սոցիալական աշխատողների համար մշակված/վերանայված գործիքների վերաբերյալ զեկույց (15 օր)

2 ամիս

Մինչև 30.03.2021

Հիմնական ծառայություններ մատուցողների համար  մշակված ուղղորդման ընթացակարգերի վերաբերյալ զեկույց (10 օր)

3 ամիս

Մինչև 30.04.2021

 

Մշակվող փաստաթղթերի աշխատանքային լեզուն անգերենն է: Վերը նշված ժամանակացույցը կարող է ենթարկվել փոփոխությունների արտաքին գործոնների ազդեցությունների կամ ֆորս-մաժորային իրավիճակների պարագայում: Հանձնարարականների կատարման շրջանակներում խորհրդատուն առնվազն երկու անգամ կայցելի Ծրագրի իրականացման վայր։ Այցերի ժամկետները կհամաձայնեցվեն ՀՍԱԱ-ի հետ:

 

Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն համապատասխան ոլորտում (օրինակ, սոցիալական գիտություններ, սոցիալական աշխատանք),
  • Համապատասխան ոլորտում առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ և սոցիալական աշխատանքի գործիքների վերաբերյալ խորը գիտելիքներ,
  • Տեղական քաղաքականության մակարդակի խորհրդատվություններ իրականացնելու, մեթոդաբանություններ մշակելու, դասընթացներ կազմելու և անցկացնելու ավելի քան 10 տարվա փորձ,
  • Սոցիալական պաշտպանության, տրանսֆորմացիոն սոցիալական աշխատանքի, դեպքի վարման բնագավառների փորձառություն,
  • Սոցիալական վերլուծություններ մշակելու և իրականացնելու փորձ,
  • Ասոցացիաների, ցանցային նախաձեռնությունների և միավորումների հետ աշխատանքի նախկին փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Հետխորհրդային տարածաշրջանում միջմշակութային զգայունությամբ աշխատելու փորձը նույնպես կդիտվի որպես առավելություն (հատկապես փորձը Հարավային Կովկասում),
  • Անձնակազմի, համայնքի և առաջնային/երկրորդային շահագրգիռ կողմերի հետ շփվելու և Հայաստան մեկնելու պատրաստակամություն և հնարավորություն,
  • Համաշխարհային բանկի գործունեության ընդհանուր իմացությունը կդիտվի առավելություն,
  • Անգլերենի իմացություն (գրավոր և բանավոր), հայերենին և/կամ ռուսերենին տիրապետելը կհամարվի առավելություն: Բոլոր փաստաթղթերը պետք է մշակվեն և ներկայացվեն անգլերեն:
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
  • Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման համար:

Դիմելու ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող միջազգային խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի հունվարի 26-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Սոցիալական աշխատողների գործիքների և հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգեր»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99  

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:  Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում: