ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Սոցիալական աշխատանքի փորձագետ՝ Ռոբերտ Կրոյսի այցը Հայաստան
2016 Մարտ 20

Այս տարվա մարտի 14-18-ը, Կայուն սոցիալական փոփոխություններ արևելյան հարևանության երկրներում ծրագրի շրջանակներում Հայաստանում էր գտնվում սոցիալական աշխատանքի փորձագետ Ռոբերտ Կրոյսը։ Վերջինիս այցի նպատակն էր աջակցել Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիային մշակել և գործարկել հեռանկարային զարգացման ծրագիր մոտակա հինգ տարիների համար։

Ի լրումն, Ասոցիացիայի վարչության հետ ունեցած բազմաթիվ քննարկումների, պրն․ Կրոյսն իր այցի ընթացքում նաև հանդիպումներ ունեցավ ոլորտային ՀԿ-ների, համապատասխան նախարարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Պրն․ Կրոյսը նաև մասնակցություն ունեցավ Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից՝ Սոցիալական աշխատողների համաշխարհային օրվան նվիրված Պետական սոցիալական պաշտպանության համակարգն՝ անկախությունից ի վեր, խորագիրը կրող համաժողովին, որի ընթացքում հանդես եկավ զեկույցով առ այն, թե ինչպիսի՞ դեր ունեն սոցիալական աշխատողները սոցիալական պաշտպանության համակարգում և թե ինչպե՞ս է մասնագիտության առաջխաղացումն ու ոլորտի կանոնակարգումը կարևոր այս համատեքստում։