ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՍԱՀԱ ներկայացուցիչները մասնակցեցին Սոցիալական աշխատանքի միջազգային օրերին Ավստրիայում
2016 Հունիս 13

Այս տարվա հունիսի 5-10-ը, Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահը և ներկայացուցիչները գտնվում էին Ավստրիայի Լինցի կիրառական գիտությունների համալսարանում։ Այցի նպատակն էր մասնակցել Սոցիալական աշխատանքի միջազգային օրերին։ Վերջինիս նպատակն է խթանել սոցիալական աշխատանքի համատեքստում գիտելիքի և փորձի փոխանակումը ուսանողների և դասախոսների միջև։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 14 երկրների ներկայացուցիչները, ովքեր բազմաբնույթ աշխատանքային խմբերի և դասախոսությունների միջոցով կիսեցին իրենց փորձն ու նորարարական գաղափարները։

s.