ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF Դրամաշնորհ No. TF0B2613)
2020 Սեպտեմբեր 16

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) հայտարարում  է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում «Բնապահպանական և սոցիալական մասնագետ» հանձնարարականի իրականացման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի նպատակն է ապահովել Ծրագրի համապատասխանությունը պատշաճ բնապահպանական ու սոցիալական պահանջներին և ապահովել Ծրագրի գործունեության հետևանքով հնարավոր բնապահպանական եւ սոցիալական ռիսկերի արդյունավետ և ժամանակին կառավարումը:

Խորհրդատուի ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2020թ. հոկտեմբերից` երեսունչորս ամսվա ընթացքում:

 

Հանձնարարականի շրջանակը   

Բնապահպանական և սոցիալական մասնագետը պատասխանատու է լինելու Համաշխարհային բանկի երաշխիքների քաղաքականությանը (Safeguard Policy)  հետևելու և ընդհանուր ընթացակարգերի և ուղեցույցների պահպանման հարցում` Ծրագրի անձնակազմին ցուցաբերելով տեխնիկական աջակցություն` ծրագրային միջամտության որակյալ արդյունք ապահովելու նպատակով:

Խորհրդատուն պետք է ապահովի Ծրագրի անձնակազմի վերապատրաստումը  բողոքների քննարկման սկզբունքների և ընթացակարգերի վերաբերյալ,  իրականացնի ծրագրի բողոքների քննարկման մեխանիզմների սուպերվիզիա և ենթադրամաշնորհային միջոցառումների մշտադիտարկում: Խորհրդատուն պետք է մշակի համապատասխան բնապահպանական և սոցիալական հաշվետվություններ:  

Խորհրդատուի ծառայությունների տրամադրումը  նախատեսում է ամսեկան միջինը 25 ժամ ծանրաբեռնվածություն (վճարումը կկատարվի ըստ արդյունքի կամ որոշ առաջադրանքների  դեպքում ըստ ժամային հաշվարկման):

 

Խորհրդատուն կունենա հետևյալ պարտականությունները`

  • Ապահովել Բնապահպանական և սոցիալական հարցերի և ընթացակարգերի պահպանումը Ծրագրի անձնակազմի և կապալառուների կողմից՝ Ծրագրի գործառնական ձեռնարկի համապատասխան,
  • Մշակել Ենթադրամաշնորհների կառավարման գործառնական զեկույցում ենթադրամաշնորհային միջոցառումների բնապահպանական և սոցիալական կառավարման վերաբերյալ ենթագլուխ,
  • Իրականացնել ենթադրամաշնորհային միջոցառումների բնապահպանական և սոցիալական զննում (screening) ՝ Ծրագրի ֆինասավորման համար անհամապատասխան նախագծերի բացառման և սքրինինգի զեկույցների մշակման նպատակով,
  • Մշակել հաջողված բնապահպանական և սոցիալական պրակտիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացի նյութ (օրինակ՝ հիգիենայի ուղեցույց հյուրատների, գեղեցկության սրահների, սննդի մշակման և առաքման համար, ուղեցույց վերանորոգման աշխատանքների ժամանակ աղբի կառավարման խնդիրների վերաբերյալ և այլն), իրականացնել վերապատրաստողների վերապատրաստում և մշակել համապատասխան զեկույց,
  • Ապահովել ենթադրամաշնորհային պայանագրերի բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ ստանդարտացված հոդված,
  • Բնապահպանական և սոցիալական գնահատման և/կամ խորհրդատվության գործընթացի շրջանակներում տեղում կատարել այցելություններ, և ենթադրամաշնորհների փորձաքննության շրջանակում կատարել օբյեկտների նախնական վիճակի գնահատում,
  • Ծրագրի անձնակազմի հետ պարբերաբար մշտադիտարկել ենթադրամաշնորհային ծրագրերը` շահառուների կողմից ծրագրերի նախապատրաստման և իրականացման փուլերում դրական բնապահպանական և սոցիալական պրակտիկան պահպանելու նպատակով, ինչպես նաև հետևել, որ այս գործողությունները չառաջացնեն  նոր կամ էական սոցիալական ու բնապահպանական ռիսկ,
  • Հետևել Ծրագրի բողոքների քննարկման մեխանիզմի գործառնմանը, ապահովել վերջիններիս սկզբունքների և ընթացակարգերի վերաբերյալ Ծրագրի անձնակազմի վերապատրաստումը,
  • Աջակցել Ծրագրի բողոքների քննարկման մեխանիզմի պատշաճ իրագործմանը և համաձայն Ծրագրի գործառնական ձեռնարկի իրականացնել անհրաժեշտ քայլեր,
  • Ապահովել կանանց և երիտասարդների մասնակցությունը Ծրագրի միջոցառումներին, այդ թվում՝ դասընթացներին և սեմինարներին,
  • Կատարել համապատասխան մուտքագրումներ Ծրագրի տեղեկատվական կառավարման համակարգում, այդ թվում` կանանց, երիտասարդների, խոցելի խմբերի, ինչպես նաև բողոքների վերաբերյալ տվյաների թարմացումը,
  • Նախապատրաստել բնապահպանական և սոցիալական մշտադիտարկման զեկույց (մինչ Համաշխարհային բանկի յուրաքանչյուր ծրագրային այցելություն), ներառյալ այցերի մշտադիրտարկման արդյունքներ և լուսանկարներ,
  • Աջակցել Ծրագրի ղեկավարին և բաղադրիչների համակարգողներին` ապահովելով, Ծրագրի միջոցառումների համապատասխանությունըԿառավարության և Համաշխարհային բանկի սոցիալական երաշխիքների ուղեցույցներին և գործիքներին,
  • Մասնակցել Համաշխարհային բանկի կողմից ծրագրային կանոնավոր այցելություն–հանդիպումներին,
  • Կատարել Ծրագրի առնչությամբ վարչական պարտականություններ,
  • Ըստ անհրաժեշտության կատարել Ծրագրի ղեկավարի այլ հանձնարարություններ:

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին և պետք է ունենա`

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է սոցիալական, շրջակա միջավայրի, զարգացման կառավարման կամ համապատասխան այլ ոլորտում),
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ բնապահպանության մեխանիզմների (safeguards) առնչությամբ, ինչպես նաև համապատասխան իմացություն՝ ա) բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման, բ) գյուղական միջավայրերի բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի, գ) ՀՀ սոցիալական ապահովության և տարվող սոցիալական աշխատանքի,
  • Միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերում աշխատանքային փորձ (նախընտրելի է Համաշխարհային Բանկ, ԵՄ, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ կառույցներ),
  • Բնապահպանական և սոցիալական ոլորտների կանոնակարգերի, քաղաքականությունների և ընթացակարգերի իմացություն, միջանձնային հարաբերություններ ձևավորելու լավ հմտություններ և տեղական համայնքների հետ համագործակցելու եւ աշխատելու ունակություն;Հայերեն լեզվի գերազանց և անգլերեն լեզվի աշխատանքային (բանավոր և գրավոր) մակարդակի իմացություն,
  • Համակարգչային և ՏՀՏ հմտություններ (Word, Excel, PowerPoint, տվյալների շտեմարաններ, հաղորդակցման գործիքներ և այլն):

 

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է (մանրամասների համար՝ www.aasw.org): Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում:

 

Հայտերի ներկայացումը

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ներկայացնել անգլերեն մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորեւ նշված էլեկտորնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Բնապահպանական և սոցիալական մասնագետ»:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար դիմել հետևյալ hեռախոսահամարով՝ (374 93) 51-44-99