ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Դրամաշնորհային հայտերի ընդունում
2017 Փետրվար 17

Սոցիալական Աշխատողների Համագործակցություն Հանուն Արեվելյան Գործընկերության Երկրներում Սոցիալական Փոփոխությունների (SWIC)

ԵՆԹԱԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«ՆԵրդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ն՝ Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ, հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ նպաստելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունների զարգացմանը և ամրապնդելու Հայաստանում նրանց դերը տեղական մակարդակում սոցիալական ոլորտի զարգացման գործընթացում ։

Ուրախ ենք հրավիրել բոլոր մարզային կամ հիմնականում մարզերում գործունեություն ծավալող ՔՀԿ-ներին դիմելու սույն Ենթադրամաշնորհային ծրագրին, որը Եվրոպական միության և Ավստրիական համագործակցություն հանուն զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների» տարածաշրջանային ծրագրի բաղադրիչն է։

Ծրագիրն իրականացվում է Հիլֆսվերք ավստրիական կազմակերպության (Hilfswerk Austria International (HWA)) կողմից՝ տարածաշրջանային 4 գործընկեր կազմակերպությունների՝ «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա ՀԿ-ի, Վրաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի, Ադրբեջանի սոցիալական աշխատողների հասարակական միավորման և Մոլդովայի հանրապետության բուժքույրերի ասոցիացիայի հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է նպաստել խոցելի բնակչության, մասնավորապես ռիսկային իրավիճակում գտնվող ընտանիքների և երեխաների, սոցիալական բարեկեցությանը ծրագրային չորդ երկրներում՝ մի կողմից սոցիալական աշխատանքի գաղափարի զարգացման և ամրապնդման, իսկ մյուս կողմից սոցիալական աշխատողների հասանելիության ապահովման միջոցով։

Ենթադրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակը աջակցության տրամադրումն է տեղական ՔՀԿ-ներին խթանելով նրանց ակտիվ մասնակցությունը սոցիալական պաշտպանության և ընտանիքի ամրապնդմանն ուղղված սոցիալական բարեփոխումների գործընթացում։ Սա նշանակում է եվրոպական գործընկերության տարածաշրջանում՝ ընթացիկ բարեփոխումներում տեղական ՔՀԿ-ների դերի ուժեղացում, մասնավորապես, ընտանիքների ուժեղացման բաղադրիչին աջակցելու նպատակով՝ (սոցիալական աշխատանքի պրակտիկայի, համայնքային ներգրավվածության ավելացման և միջգերատեսչական ու միջոլորտային գործընկերության միջոցով):     

Ենթադրամաշնորհային ծրագրի պահանջներին և դիմելու ընթացակարգին մանրամասնորեն  կարող եք ծանոթանալ այցելելով «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա ՀԿ-ի պաշտոնական վեբկայք՝ www.aasw.org հասցեով: 

Ենթադրամաշնորհային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպումները կկազմակերպվեն՝ 

  • 01.03.2017 Երևան
  • 03.03.2017 Գյումրի
  • 06.03.2017 Լոռի և Սյունիք 

Տեղեկատվական հանդիպումների համար խնդրում ենք գրանցվել նախօրոք՝ մինչև 24.02.2017 էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։ Հանդիպման տեղի և ժամի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ կտեղադրվեն www.aasw.org կայքում:

 

Հարցերի, պարզաբանումների և խորհրդատվության համար կարող եք կապվել մեզ հետ pmanane.aasw@gmail.com էլ. փոստի հասցեով կամ զանգահարելով +374 60 540150:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2017թ.-ի մարտի 31-ը, ժամը 18:00:

Հայտերը պետք է ներկայացվեն կնքված և/կամ ստորագրված ծրարով: Ձեռագիր կամ վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվի: Հայտերի ընտրությունը կատարվելու է նախապես սահմանված չափանիշների և մեթոդաբանության համաձայն: 

Հարգանքով,

«ՆԵրդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիա, ՀԿ

«Սոցիալական աշխատողների համագործակցություն հանուն արևելյան գործընկերության երկրներում սոցիալական փոփոխությունների»  ծրագրի թիմի անունից:

 

ՀԱՎԵԼՎԱԾ`