Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող «Սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների հզորացում ՀՀ սահմանամերձ մարզերում (Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք)» ծրագրի շրջանակներում հայտարարում է հաղորդակցության/ հանրային կապերի ծառայությունների մատուցման մրցույթ։
Մրցույթի վերջնաժամկետը սույն թվականի օգոստոսի 7-ն է, ժամը՝ 13:00:
Հետաքրքրված կազմակերպությունները իրենց հայտերը կարող են ուղարկել infoaasw@gmail.com էլհասցեին, նամակի վերնագրում նշելով՝ SSWS_CPR Consultation։
Ծրագրային թիմը կապ կհաստատի միայն հաջորդ փուլ անցած թեկնածուների հետ։
Մրցույթի պայմաններին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։