ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Մասնակցության հրավեր
2017 Ապրիլ 10

«Սոցիալական աշխատանքը և մարդու անվտանգության հիմնախնդիրները»  խորագրով դասախոսությունների և սեմինարների շարքին

 

Ս. թ. ապրիլի 25-27,  ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների և կիրառական սոցիոլոգիայի ամբիոնների կողմից համատեղ իրականացվում է Հայաստանում սոցիալական աշխատանքի միջազգային օրերին նվիրված «Սոցիալական աշխատանքը և մարդու անվտանգության հիմնախնդիրները»  խորագրով դասախոսությունների և սեմինարների շարք։

 

Միջոցառմանը կմասնակցեն Վերին Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանից (Լինց) 25 ուսանողներ՝ Լինցի համալսարանի պրոֆեսոր, սոցիալական աշխատանքի մագիստրոսական ծրագրի ղեկավար պարոն Քրիստիան Սթարքի ուղեկցությամբ։

Միջոցառման նպատակն է ստեղծել  ընդհանուր հարթակ սոցիալական աշխատանքի համատեքստում մարդու անվտանգության արդի մարտահրավերների քննարկման  և  այս բնագավառում փորձի փոխանակման համար։

ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական  տեխնոլոգիաների և կիրառական սոցիոլոգիայի ամբիոնների բոլոր այն դասախոսներն ու մագիստրատուրայի ուսանողները ովքեր կցանկանան հանդես գալ դասախոսություններով/սեմինարներով, խնդրում ենք  ուղարել թեման, դասախոսության համառոտագիրը և տեղեկատվություն նախընտրելի օրվա մասին մինչև ս.թ ապրիլի 15-ը հետևյալ էլ. հասցեով՝ mazmanyanmariam1@gmail.com

Ներկայացվող պահանջները.

  • Տևողությունը՝ 45 ր. (ներառյալ՝ հարց ու պատասխան)
  • Լեզուն՝ անգլերեն
  • Ներկայացման նյութ (power point presentation)

Թեմատիկ շրջանակը.

  1. Միգրացիայի և փախստականների հիմնահարցեր
  2. Կանանց հիմնախնդիրներ
  3. Երեխաների պաշտպանության հիմնահարցեր
  4. Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներ

Նախնական օրակարգերը  տե՛ս այստեղ։