ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

ՀԱՀ–ի Ավետիսեան Օնանեան Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնը աշխատանքի է հրավիրում սոցիալական աշխատողների
2019 Մարտ 04

Հայաստանի ամերիկյան համալսարան (ՀԱՀ) և ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը աշխատանքի են հրավիրում սոցիալական աշխատողի։

Պայմանագրի տեսակը՝ Ծառայությունների մատուցման պայմանագիր

Աշխատանքի տևողությունը՝ 6 ամիս՝ հնարավոր երկարաձգմամբ

Ծառայությունների շրջանակը

 Տրամադրել սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն ՏԲ-ով հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին` ՏԲ-ի բուժման հետևողականությունը բարելավելու նպատակով,

  • Իրականացնել կրթական պարապմունքներ/դասընթացներ` տուբերկուլոզով (ՏԲ) հիվանդների և նրանց ընտանիքի անդամների համար,
  • Իրականացնել ՏԲ հիվանդների սոցիալական կարիքների համապարփակ գնահատում,
  • Մշակել ՏԲ հիվանդների սոցիալական խնդիրների լուծման համալիր ծրագիր և իրականացնել այն,
  • Սերտորեն համագործակցել ՏԲ բուժաշխատողների հետ՝ հիվանդների հետ շարունակական կրթական և խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ,
  • Կապող օղակ հանդիսանալ ՏԲ հիվանդների և բուժանձնակազմի, ՏԲ հիվանդների և այլ սոցիալական ծառայությունների միջև:

 

 Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ

  • Սոցիալական աշխատանք մասնագիտությամբ բարձրագույն կրթություն (բակալավրի կրթական աստիճան, մագիստրոսի աստիճանը կդիտարկվի որպես առավելություն),
  • Հայերենի գերազանց իմացություն,
  • Էթիկական նորմերի հիանալի իմացություն և տիրապետում, ինչպես նաև հաղորդակցման գերազանց հմտություններ՝ բուժանձնակազմի, հիվանդների և նրանց հարազատների հետ շփվելու համար
  • Երեխաների եւ մեծահասակների հետ անհատական եւ խմբային աշխատանքի փորձ: Սոցիալապես խոցելի խմբերի հետ ունեցած աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • Ճկուն ժամային գրաֆիկ՝ անհրաժեշտության դեպքում մարզերի ՏԲ հիվանդների և նրանց հարազատների հետ կրթական և խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու համար,
  • Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • Ինքնազարգացման ձգտում՝ անհրաժեշտ վերապատրաստման դասընթացներին արդյունավետ մասնակցելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու համար:

 

Ինչպե՞ս դիմել:

Դիմորդները կարող են ինքնակենսագրականները (CV) ուղարկել Նազելի Մուրադյանին՝  nmuradyan@aua.am էլեկտրոնային հասցեին՝ թեմայի հատվածում նշելով, թե որ հաստիքի համար են դիմում:  

Դիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 15-ը, ժամը 18:00-ն:

Համապատասխան դիմորդները կտեղեկացվեն հարցազրույցին մասնակցելու մասին:

 

Աղբյուրը՝ https://goo.gl/DmFfPg