ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Երեխաների պաշտպանությունը և սոցիալական ծառայությունների աշխատուժի զարգացումը
2019 Հոկտեմբեր 06

Հանգստյան օրերն անցան՝ տարածաշրջանում սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի վերաբերյալ բովանդակային քննարկումներով, որի ընթացքում Հայաստանը ներկայացնում էին Ասոցիացիայի վարչության անդամներ՝ Նունե Գեղամյանը և Տաթևիկ Կարապետյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հետևյալ հարցերին՝

 Սոցիալական ծառայությունների աշխատուժի պրոֆեսիոնալիզացիային, հատկապես երեխաների և ընտանիքների պաշտպանության ոլորտներում,
 Սոցիալական աշխատողների կրթական ծրագրերում պրակտիկայի բաղադրիչին,
 և այլ ոլորտային հարցերի։

Սոցիալական ծառայությունների աշխատուժի զարգացման վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումների մասնակցում էին ներկայացուցիչներ՝ Վրաստանից, Ադրբեջանից, Տաջիկստանից, Ուկրաինայից, Սերբիայից, Բուլղարիայից, Ալբանիայից և, իհարկե, Հայաստանից։ Հանդիպման արդյունքների հիման վրա նախատեսվում է կազմակերպիչ կողմի՝ Սթրաթչիլդի համալսարանի Երեխաների խնամքի և պաշտպանության գերազանցության կենտրոնի (CELCIS) աջակցությամբ համատեղ տարածաշրջանային ծրագիր իրականացնել: