ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Երեխաները՝ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման մասին
2017 Նոյեմբեր 19

Այսօր, նոյեմբերի 19-ին ողջ աշխարհում նշվում է երեխաներին բռնությունից պաշտպանելու միջազգային օրը։

Ընդառաջ գնալով, այս օրվան, ս․թ․ նոյեմբերի 17-ին «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության անդամները հանդես եկան մամլո ասուլիսով՝ ներկայացնելու իրենց տեսակետն ու կարծիքը՝ առանց բռնության և երեխաների համար ապահով միջավայր կառուցելու անհրաժեշտության մասին։