Ասոցիացիայի ու ԵՊՀ Սոցիալական աշխատանքի ու սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի կարևոր նախաձեռնության մասին...
Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարանի հետ համագործակցությամբ այսօր Ստեփանակերտում տեղի ունեցավ《《Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն》 պայմաններում երեխաների կրթման և դաստիարակության ներկա մարտահրավերներն ու լուծումները Արցախում》գիտապրակտիկ կոնֆերանսը։
Ոլորտի պատասխանատուների հետ քննարկվում են Արցախում սոցիալական աշխատանքի մասնագետների պատրաստման ծրագրերի ներդրման հնարավորությունները։
Ինչպես նշեց, Ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը՝ 《...Արդեն ժամանակն է Արցախում նույնպես սոցիալական աշխատանքի ներմուծման. մեր քաղած դասերը և անցած ճանապարհը հստակ կօգնեն այս գործընթացում։ Առաջին քննարկումն արդեն իրականություն է, կհետևեն նորերը...》։