ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Երևանի, Կապանի և Վանաձորի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների մասնագետների համար ուսումնական փաթեթների մշակում
2017 Հունիս 06

 

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան Վորլդ վիժն Հայաստանի աջակցությամբ իրականացրեց Երևանի, Կապանի և Վանաձորի երեխաների և ընտանեկան աջակցության կենտրոնների մասնագիտական անձնակազմերի վերապատրաստման փաթեթների մշակում։ Վերջինիս հիմնական նպատակն էր աջակցել Երևանի, Կապանի և Վանաձորի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնների արդյունավետ գործունեությանը՝ նրանց մասնագիտական անձնակազմի համար ուսումնական փաթեթներ մշակելու միջոցով։

 Ասոցիացիայի կողմից մշակվել են վերապատրաստման փաթեթներ, ներառյալ ձեռնարկներ, վերապատրաստման ուղեցույցներ և այլ կից նյութեր՝

- սոցիալական աշխատողների համար՝ երեխաների և նրանց ընտանիքների հետ սոցիալական աշխատանքի հիմունքները, երեխաների և ընտանեկան աջակցության կենտրոններում դեպքի վարման մեթոդավբանությունը, սոցիալական աշխատողների գործնական հմտությունների շրջանակը թեմաներով,

-սոցիալական մանկավարժների համար՝սոցիալական մանկավարժների դերը երեխաների և ընտանեկան աջակցության կենտրոններում, սոցիալական մանկավարժի միջամտության տեխնիկաները, տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ աշխատանքի ընթացքում, սոցիալական մանկավարժության առանձնահատկությունները խոցելի խմբերի հետ աշխատանքում թեմաները,

-հոգեբանների համար՝ հոգեբանի դերը երեխայի և ընտանեկան աջակցության կենտրոններում, հոգեբանական միջամտության առանձնահատկությունները ռիսկային խմբերում գտնվող երեխաների հետ աշխատանքում, երեխաների հետ հոգեբանական կապի առանձնահատկությունները թեմաները,

- հատուկ մանկավարժների համար՝ Հայաստանում գործող սոցիալական բարեփոխումների շրջանակներում հատուկ մանկավարժության տեսական և մեթոդաբանական հիմքը և հատուկ մանկավարժության առանձնահատկությունները տարբեր խոցելի խմբերում գտնվող երեխաների հետ աշխատանքում։

 

Ծրագրի ֆինանսավորումը՝ Վորլդ վիժն Հայաստան

Ծրագրի տևողությունը՝  հունիս-սեպտեմբեր 2017