ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Քննարկում Զբաղվածության պետական ռազմավարության վերաբերյալ
2019 Նոյեմբեր 26

Սույն թվականի նոյեմբերի 22-23-ը տեղի ունեցած Զբաղվածության պետական ռազմավարության հիմնադրույթների վերաբերյալ աշխատանքային քննարկմանը մասնակցեցին և իրենց ներդրումն ունեցան նաև Ասոցիացիայի ներկայացուցիչները։

Ավելին, «Կրթություն-զբաղվածության շուկա» թեմատիկ ուղղությամբ աշխատանքային խմբի քննարկումը վարում էր Ասոցիացիայի վարչության անդամ Ռուբեն Մարկոսյանը:

Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից Սեյվ դը չիլդրեն կազմակերպության աջակցությամբ: