ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Եվրամիությունն աջակցում է սոցիալական աշխատանքի զարգացմանը Արևելյան գործընկերության երկրներում
2018 Մայիս 04

2015 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի մայիսը Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան Վրաստանը, Մոլդովայի և Արդբեջանի համանուն ասոցիացիաների հետ համատեղ իրականացնում էր Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող Սոցիալական աշխատողների համագործակցությունը հանուն սոցիալական փոփոխությունների ծրագիրը։

Ծրագրի նպատակն էր նպաստել խոցելի բնակչության բարեկեցությանը, սոցիալական արդարությանն ու սոցիալական փոփոխությանը՝ զարգացնելով սոցիալական աշխատանքվերը նշված երկրներում։

Ս․թ․ մարտի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Ծրագրի փակման համաժողովը, որտեղ ներկայացվեցին հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։

Ծրագրի և համաժողովի վերաբերյալ ավելի շատ տեղեկատվություն, այդ թվում ներկայացված նյութեր և լուսանկարներ, կարող եք գտնել հետևյալ հղմամբ