ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Հերբերթ Պաուլիչին, Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիա
2016 Մարտ 22

Մասնագիտացված լինելով երեխայի պաշտպանության ոլորտում՝ Հերբերթ Պաուլիչին շուրջ երկու տասնամյակ ակտիվ գործունեություն է ծավալել սոցիալական աշխատանքի միջազգային ոլորտում: 1998-ից 2002թ-ը պարոն Պաուլիչին աշխատել է՝ որպես սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի եվրոպական նախագահ (Սոցիալական աշխատողների համաշխարհային ֆեդերացիայի փոխնախագահ): Նա նաև հանդիսացել է  ավստրիական սոցիալական աշխատողների ասոցիացիայի գործադիր տնօրենն ու նախագահը: Նա իր լուրջ աջակցությունն է ունեցել և նվիրաբերել իր ջանքերը արևելյան եվրոպական երկրներում սոցիալական աշխատանքի ռազմավարական զարգացման համար: