ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանի ներկայացուցիչների ժողովը 26-28 մայիսի, Իսլանդիա, Ռեյկյավիկ
2017 Մայիս 30

Այս տարի մայիսի 26-28-ը Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանի ներկայացուցիչների ժողովը հյուրընկալվել էր Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ Ներկայացուցիչների խորհրդի հանդիպմանը Հայաստանը ներկայացնում էր Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ի դեմս ասոցիացիայի նախագահ՝ Միրա Անտոնյանի և Գործադիր տնօրեն՝ Մանանե Պետրոսյանի։

Ներկայացուցիչների խորհրդի ժողովը, որին մասնակցում էին 45 պատվիրակներ 22 եվրոպական երկրներից, հյուրընկալել էր Իսլանդիայի սոցիալական աշխատողների ասոցիացիան։

Ժողովի ընթացքում Մանանե Պետրոսյանը վերընտրվեց Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի եվրոպական տարածաշրջանի Գործադիր խորհրդի նախագահի առաջին տեղակալ՝ մեկ տարի ժամկետով։