«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”) դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում է «Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի, սոցիալական աշխատողների համար գործառնական ձեռնարկի և վերապատրաստման նյութերի մշակման հարցերով» հանձնարարականի իրականացման նպատակով միջազգային խորհրդատուի ընտրության մրցույթ:
Հանձնարարականի հիմնական խնդիրն է նպաստել Բաղադրիչ 1-ի իրականացմանը, որը նպատակ ունի մշակել և ներդնել սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցում, ինչն էլ կհանդիսանա ՀՀ-ում սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտներում տրամադրվող ծառայությունների ու նպաստների ներքին ներդաշնակության բարձրացման գործիք:
Վերջնական նպատակը դեպքի վարման հայեցակարգի ներդրումն է և սկսնակ դեպք վարողներին իրենց գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ գործիքների և ուղեցույցների տրամադրումն է` սոցիալական աշխատանքի ձևավորվող պրակտիկան համայնքային մակարդակի ծառայություններին ինտեգրելու նպատակով:
Աշխատանքի շրջանակը
Միջազգային խորհրդատուն` Ծրագիրն իրականացնող գործակալության ներկայացուցչի (1-ին բաղադրիչի համակարգող) համակարգման և ղեկավարման ներքո՝ տեղական մեկ առաջատար և երեք խորհրդատուների հետ սերտ համագործակցությամբ, ովքեր գործելու են ըստ ուղղությունների/չափումների, առաջնորդելու է սոցիալական դեպքի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի, սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի և սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների մշակումը, ինչպես նաև իրականացնելու է սոցիալական աշխատանքի տեղական դասընթացավարների վերապատրաստում:
Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. փետրվար-2021թ. ապրիլ:
Միջազգային խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների կատարման համար`
- Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի մշակում. այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
- Տրամադրել տեղեկատվություն սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության միջազգային լավագույն փորձի վերաբերյալ՝ Ծրագրի իրականացնող թիմին և տեղական խորհրդատուներին,
- Մշակել զեկույցի պատրաստման ընդհանուր նկարագիր (outline)՝ տեղական խորհրդատուների համար, հետևյալ խնդիրների առնչությամբ. 1) Դեպքի վարման պրակտիկան Հայաստանում, 2) Ծրագրային փաստաթղթեր և 3) Կարողությունների զարգացման դասընթացներ,
- Տեղական խորհրդատուներին տրամադրել շարունակական աջակցություն զեկույցի և դրա բարելավման վերաբերյալ,
- Մշակել սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակի վերաբերյալ առաջարկություններ` առաջնորդվելով ԱՍՀՆ-ի կողմից սահմանված հիմնական առաջնային չափումներով,
- Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի (ուղեցույց, ընթացակարգ և այլն) մշակման գործընթացում առաջնորդել տեղական խորհրդատուների թիմին,
- Տեղական խորհրդատուների հետ համագործակցելով վարել աշխատանքային հանդիպում շահագրգիռ կողմերի (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ, սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) մասնակցությամբ` ներկայացնելու մշակված մեթոդական փաստաթուղթը, ամփոփել ներկայացված դիտողությունները և մշակել վերջնական փաստաթուղթ` հաստատման ներկայացնելու համար:
Փաստաթղթերի մշակումը/կատարելագործումը կկատարվի առկա տեղական և առաջավոր լավագույն փորձի հիման վրա, որոնք համապատասխանաբար կհարմարեցվեն հայաստանյան իրականությանը: Ներկայումս կիրառվող մեթոդաբանության առավելությունները և բացերը բացահայտելու նպատակով տեղական խորհրդատուների կողմից կկիրառվեն որակական հետևյալ մեթոդները` փորձագիտական հարցազրույցներ, դիտարկումներ, ֆոկուս խմբեր և այլն:
Մեթոդական փաստաթուղթը հիմնված կլինի ԱՍՀՆ-ի կողմից սահմանված առաջնային ուղղությունների/չափումների (dimensions) վրա, մասնավորապես, մշակվող փաստաթղթում որպես ակտիվացման չափման ցուցանիշ հանդես կգա խոցելի անձանց ինքնազբաղվածության մակարդակը
Այս մեթոդական մոտեցումները սոցիալական աշխատողների կողմից կկիրառվեն Ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակում:
- Սոցիալական աշխատողների համար նախատեսված գործառնական ձեռնարկի մշակում. այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
- Տեղական խորհրդատուներին և Ծրագրի իրականացման թիմին ներկայացնել սոցիալական դեպքի վարման գործառնական ընթացակարգերի միջազգային առաջավոր փորձը,
- Աջակցել տեղական խորհրդատուներին մշակելու դեպքի վարման առկա ընթացակարգերի վերաբերյալ Զեկույց, մշակել դեպքի վարման գործառնական ընթացակարգերի (Գործառնական ձեռնարկում նկարագրվող) ընդհանուր նկարագիր-պլան (Outline)՝ առաջնորդվելով դեպքի վարման նոր մեթոդաբանական փաստաթղթով, մասնակցել աշխատանքային առցանց քննարկմանը, ներկայացնել գործառնական ընթացակարգերի նկարագիր/պլանը և համապատասխան առաջադեմ փորձը, ամփոփել ԱՍՀՆ-ի և այլ համապատասխան գործընկերների դիտողությունները և առաջնորդել նկարագիր/պլանի վերանայման գործընթացը (անհրաժեշտության դեպքում),
- Աջակցել տեղական խորհրդատուներին` մշակելու Գործառնական ձեռնարկը, որը`
- կարտացոլի սոցիալական դեպքի վարման փուլ առ փուլ վերանայված/մշակված մեթոդաբանությունը,
- կպարունակի յուրաքանչյուր փուլում սոցիալական աշխատողների խնդիրների մանրամասն նկարագրությունը, և համապատասխան ծրագրերը (ընդունում, զննում, գնահատում, պլանավորում, աշխատանք ցանցի հետ, մոնիթորինգ, դրական ուղղորդում, գնահատում և դեպքի փակում):
- կամփոփի սոցիալական աշխատանքի առանձնահակությունները տարբեր սոցիալական խմբերի (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք) հետ աշխատանքում, ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների (բռնություն, ազգային և մշակութային փոքրամասնություններ և այլն) առկայության դեպքերում,
- կներկայացնի սոցիալական աջակցության ցանցի (դեպք վարող, համայնքային սոցիալական աշխատող) հետ համագործակցության և ցանցային աշխատանքի մեխանիզմները,
- կնկարագրի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգի բնույթը՝ և այդ իրավիճակին համապատասխան արագ արձագանքման և վերափոխման մեխանիզմները:
- կներառի սոցիալական աշխատողների օգտագործման համար մատչելի ուղեցույց` առանցքային հանձնարարականներով և գործիքակազմով։ Դրանք կօգտագործվեն առաջնային գնահատման, հարցազրույցների, տնայցերի և հարցումների, դեպքերի քննարկման, մոտիվացիոն հարցազրույցների և միջամտության ընթացքում:
- Վարել մշակված գործառնական ձեռնարկի ներկայացման առցանց աշխատանքային հանդիպում` համապատասխան շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` Կառավարության և ԱՍՀՆ-ի ներկայացուցիչներ, սոցիալական աշխատանքի մասնագետներ, հետազոտողներ, ՀԿ ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր:
- Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի մշակում. այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
- Աջակցել տեղական խորհրդատուներին մշակելու սոցիալական աշխատողների վերապատրաստման կարիքների գնահատման գործիքներ (խորհրդակցելով ԱՍՀՆ-ի հետ), վերամշակել վերապատրաստման կարիքների գնահատման զեկույցը:
- Տեղական խորհրդատուների հետ համագործակցությամբ մշակել վերապատրաստման փաթեթ (ձեռնարկ, բաժանվող նյութեր, ուղեցույցներ, պրեզենտացիաներ, գործնական վարժություններ և այլն, այդ թվում՝ դասընթացների առցանց տարբերակի համար), որը կներառի`
- սոցիալական դեպքի վարման մանրամասն նկարագրություն և մեկնաբանություններ (ընթացակարգեր և գործընթացներ),
- համալիր կարիքներով ընտանիքների հետ աշխատանքում սոցիալական դեպքի վարման մեթոդաբանության կիրառման նկարագրությունը, հատկանիշները և առանձնահատկությունները, սոցիալական աշխատողի կլինիկական միջամտության, սոցիալական դեպքի կառավարման և սոցիալական աշխատողների այլ գործառույթների միջև տարբերությունները,
- Ստանդարտացված գործիքակազմ, որոնց միջոցով կարելի է բացահայտել մարգինալացված կամ չփաստաթղթավորված շահառուների կարիքները, ինչպես նաև գործիքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի բարձրացնել շահառուների դիմակայությունը, քարտեզագրել համայնքային սոցիալական ծառայությունները և պահպանել արդյունավետ միջմասնագիտակմիջոլորտային համագործակցություն:
- Ակտիվացման մոտեցման սահմանումը և հասկացությունը, ակտիվացման, աջակցության և խնամքի առանձնահատկությունները, առաջավոր փորձն ու քաղած դասերը (ինքնազբաղվածության աջակցության գործնական օրինակները կտրամադրվեն 2-րդ բաղադրիչի Խորհրդատուի կողմից),
- Ծրագրի շրջանակում սոցիալական աշխատողների դերերի և գործառույթների նկարագրությունը:
Սոցիալական աշխատանքի տեղական դասընթացավարների վերապատրաստում. Այս շրջանակում խորհրդատուի գործառույթներն են`
- սոցիալական աշխատանքի թվով 15 դասընթացավարների 3–օրյա վերապատրաստման դասընթացի իրականացում` օգտագործելով վերոնշյալ գործողության ընթացքում մշակված ուսումնական նյութերը (սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացների նյութեր):
Առաջադրանք ( յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակ) |
Տևողություն |
Վերջնաժամկետ |
Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթուղթ (15 օր) |
2 ամիս |
Մինչև 30.03.2021 |
Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկ (14 օր) |
2 ամիս |
Մինչև 15.05.2021 |
Սոցիալական աշխատողների վերապատրաստաման նյութերի պատրաստում(6 օր) և դասընթացների անցկացում (5օր) |
1 ամիս |
Մինչև 20.05.2021 |
Վերը նշված ժամանակացույցը կարող է ենթարկվել փոփոխությունների արտաքին գործոնների ազդեցությունների կամ ֆորս-մաժորային իրավիճակների պարագայում: Հանձնարարականների կատարման շրջանակներում խորհրդատուն առնվազն երկու անգամ կայցելի Ծրագրի իրականացման վայր (Հայաստան)։ Այցերի ժամկետները կհամաձայնեցվեն ՀՍԱԱ-ի հետ: Մշակվող փաստաթղթերի աշխատանքային լեզուն անգերենն է:
Անհրաժեշտ հմտություններ և որակավորումներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն համապատասխան ոլորտում (օրինակ, սոցիալական գիտություններ, սոցիալական աշխատանք),
- Համապատասխան ոլորտում առնվազն 15 տարվա աշխատանքային փորձ և սոցիալական աշխատանքի հիմունքների և մոդելների վերաբերյալ խորը գիտելիքներ,
- Միջազգային բնույթի տեղական խորհրդատվություններ իրականացնելու, մեթոդաբանություններ մշակելու, դասընթացներ կազմելու և անցկացնելու ավելի քան 10 տարվա փորձ,
- Սոցիալական պաշտպանության, տրանսֆորմացիոն սոցիալական աշխատանքի, դեպքի վարման բնագավառների փորձառություն,
- Սոցիալական վերլուծություններ մշակելու և իրականացնելու փորձ,
- Ասոցիացիաների, ցանցային նախաձեռնությունների և միավորումների հետ աշխատանքի նախկին փորձը կդիտվի որպես առավելություն,
- Հետխորհրդային տարածաշրջանում միջմշակութային և էմոցիոնալ զգայունությամբ աշխատելու փորձը նույնպես կդիտվի որպես առավելություն (հատկապես փորձը Հարավային Կովկասում),
- Անձնակազմի, համայնքի և առաջնային/երկրորդային շահագրգիռ կողմերի հետ շփվելու և Հայաստան մեկնելու պատրաստակամություն և հնարավորություն,
- Համաշխարհային բանկի հետ աշխատանքային փորձը կհամարվի առավելություն
- Անգլերենի իմացություն (գրավոր և բանավոր), հայերենին և/կամ ռուսերենին տիրապետելը կհամարվի առավելություն: Բոլոր փաստաթղթերը պետք է մշակվեն և ներկայացվեն անգլերեն:
- Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ,
- Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթեր կազմելու համար
Դիմելու ընթացակարգ
Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող միջազգային խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի հունվարի 26-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Սոցիալական դեպքերի վարման միջամտության մեթոդական փաստաթղթի մշակման հարցերով միջազգային խորհրդատու»:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:
Էլ. փոստ՝ procurement@aasw.org
Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99
Ծրագրի մասին
Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին (մանրամասների համար):
Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:
Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և տնտեսական կյանքում։