ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Սոցիալական աշխատանքի միջազգային օրեր Ավստրիայում
2019 Հունվար 08

Վերին Ավստրիայի Կիրառական գիտությունների համալսարանի Բժշկական ինժեներիայի և կիրառական սոցիալական գիտությունների դպրոցը Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցության շրջանակներում հրավիրում է սոցիալական աշխատանք մասնագիտությամբ սովորող ուսանողներին և ուսուցանող դասախոսներին մասնակցելու «Սոցիալական աշխատանքի խաչմերուկներում. արդյո՞ք կարող ենք հաղթահարել վախի և սահմանափակումների շղթաները» խորագրով 5-օրյա ուսումնական ծրագրին Լինցում (Ավստրիա)։

Ծրագիրը ներառում է  դասախոսություններ, սեմինարներ, այցելություններ սոցիալական ծառայություններ, մշակութային միջոցառումներ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է գրել մոտիվացիոն նամակ (ինչու՞ եք ցանկանում մասնակցել Ծրագրին, ինչու՞ պետք է Դուք ընտրվեք և այլն) և մինչև ս․թ․ փետրվարի 15-ը, ժամը՝ 21:00-ն ուղարկել infoaasw@gmail.com էլ․հասցեին, թեմայի տողում նշելով՝ Միջազգային օրեր Լինցում։ 

Մոտիվացիոն նամակի փուլը հաղթահարած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո կիրականացվի մասնակիցների վերջնական ընտրությունը։

Դասընթացի ծրագրին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Ասոցիացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջին կամ էլ փոստին։