ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Աշխատանքի հայտարարություն - Ավագ սոցիալական աշխատող
2019 Հունվար 21

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի շրջանակներում փնտրում է ավագ սոցիալական աշխատող ՀՀ Լոռու մարզում աշխատելու համար։

 ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Մասնագետ՝ ավագ սոցիալական աշխատող

Ծառայության մատուցման վայր՝ ՀՀ Լոռու մարզ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ավագ սոցիալական աշխատողը պատասխանատու է Լոռու մարզում` Հիմնադրամի շահառու համայնքներում, մասնագիտական ծառայության մատուցման և այլ սոցիալական աշխատողների համար կրթական և աջակցային սուպերվիզիայի իրականացման համար։

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ  

  • Բացահայտել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (ԿԴԻՀ) երեխաներին/ընտանիքներին, կատարել կարիքների գնահատում և կազմել նրանց սոցիալական պատմությունները։
  • Շահառուների հետ իրականացնել սոցիալական մասնագիտական աշխատանք և ներգրավել անհատական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին:
  • Իրականացնել տունայցեր:
  • Երեխաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) շահերը պաշտպանելու նպատակով կատարել սոցիալ-իրավական իրազեկում և համապատասխան խորհրդատվություն։ Անհրաժեշտության դեպքում ուղղորդել շահառուներին դեպի համապատասխան ծառայությունները մատուցող կառույցներ։
  • Աջակցել համայնքի Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ կատարելու երեխայի պաշտպանությանն ուղղված (ԵՊ)՝ օրենքով սահմանված իր պարտականությունները, այդ թվում՝ ձեռնարկելով միջոցներ՝ ուղղված երեխաների պաշտպանությանը, երեխաների հակասոցիալական վարքագծի և իրավախախտումների կանխարգելմանը: Անհրաժեշտության դեպքում իրազեկել ԽՀՀ մարմնին՝ երեխայի պաշտպանությանն ուղղված՝ օրենքով սահմանված նրանց պարտականությունների մասին:
  • Համայնքներում պարբերաբար նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ՝ համայնքի իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու համար:
  • Աջակցել ծրագրի տվյալների բազայի մշակման գործում՝ տրամադրելով շահառուների մասին ճշգրտված տեղեկատվություն:
  • Կազմակերպել և իրականացնել դասընթացներ։
  • Իրականացնել կրթական և աջակցային սուպերվիզիա։
  • Վարել շահառուների հաշվառում և պատրաստել ամսական հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ՝ գործատուի կողմից պահանջվող ձևաչափով։
  • Ըստ պահանջի՝ օժանդակել հիմնադրամի այլ նախաձեռնությունների իրականացմանը։

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿՆԵՐԸ

  • Սոցիալական աշխատողի բարձրագույն կրթություն
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
  • Արդյունավետ հաղորդակցվելու հմտություն
  • Հաշվետվություններ գրելու հմտություն
  • Դասընթացներ վարելու փորձը կդիտարկվի որպես առավելություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում
  • Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, ցանկալի է նաև այլ լեզուների իմացություն
  • Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն
  • 2-3 համայնքներում աշխատելու պատրաստակամություն:

 

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)` նշելով կրթությունը, աշխատանքային փորձը, համակարգչային գիտելիքները, լեզուների իմացությունը, և մոտիվացիոն նամակըհետևյալ էլեկտրոնային հասցեին՝ coaf@coafkids.org: Էլեկտրոնային նամակի վերնագրում խնդրում ենք նշել մասնագիտությունը: Կիսատ դիմումները և վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի: Հիմնադրամի աշխատակիցը կկապվի միայն նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ:

 

Հայտերի ընդունման մեկնարկ՝ հունվարի 18, 2019 թ.

Հայտերի ընդունման ավարտ՝ փետրվարի 3, 2019 թ.

Ավելիին կարող եք տեղեկանալ https://am.coafkids.org/ կայքում։