«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը Երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի շրջանակներում փնտրում է սոցիալական աշխատող ՀՀ Շիրակի մարզում աշխատելու համար։
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Մասնագետ՝ սոցիալական աշխատող
Ծառայության մատուցման վայր՝ ՀՀ Շիրակի մարզ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սոցիալական աշխատողը պատասխանատու է Շիրակի մարզում՝ Հիմնադրամի շահառու համայնքներում ծառայության մատուցման համար։
ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
- Բացահայտել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (ԿԴԻՀ) երեխաներին/ընտանիքներին, կատարել կարիքների գնահատում և կազմել նրանց սոցիալական պատմությունները։
- Շահառուների հետ իրականացնել սոցիալական մասնագիտական աշխատանք և ներգրավել անհատական զարգացման ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներին:
- Իրականացնել տունայցեր:
- Երեխաների և նրանց ծնողների (օրինական ներկայացուցիչներ) շահերը պաշտպանելու նպատակով կատարել իրավա-սոցիալական իրազեկում և համապատասխան խորհրդատվություն։ Անհրաժեշտության դեպքում ուղղորդել շահառուներին դեպի համապատասխան ծառայությունները մատուցող կառույցներ։
- Աջակցել համայնքի Խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ կատարելու երեխայի պաշտպանությանն ուղղված (ԵՊ)՝ օրենքով սահմանված իր պարտականությունները, այդ թվում՝ ձեռնարկելով միջոցներ՝ ուղղված երեխաների պաշտպանությանը, երեխաների հակասոցիալական վարքագծի և իրավախախտումների կանխարգելմանը: Անհրաժեշտության դեպքում իրազեկել ԽՀՀ մարմնին՝ երեխայի պաշտպանությանն ուղղված՝ օրենքով սահմանված նրանց պարտականությունների մասին:
- Համայնքներում պարբերաբար նախաձեռնել թեմատիկ օրերին նվիրված միջոցառումներ՝ համայնքի իրազեկվածությունը բարձրացնելու, սոցիալական պատասխանատվություն ձևավորելու, տրամադրվող ծառայությունների կարևորությունը շեշտադրելու համար:
- Աջակցել ծրագրի տվյալների բազայի մշակման գործում՝ տրամադրելով շահառուների մասին ճշգրտված տեղեկատվություն:
- Կազմակերպել և իրականացնել դասընթացներ։
- Վարել շահառուների հաշվառում և պատրաստել ամսական հաշվետվություններ կատարված աշխատանքների վերաբերյալ՝ գործատուի կողմից պահանջվող ձևաչափով։
- Աջակցել ծրագրի տվյալների բազայի մշակման գործում՝ տրամադրելով շահառուների մասին ճշգրտված տեղեկատվություն:
- Ըստ պահանջի՝ օժանդակել հիմնադրամի այլ նախաձեռնությունների իրականացմանը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՄՏՈՒԹՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՈՐԱԿՆԵՐԸ
- Մասնագիտական որակավորումը՝ սոցիալական աշխատանք
- Մասնագիտական աշխատանքային փորձի առկայությունը ցանկալի է
- Համայնքային զարգացման ծրագրերում մասնակցությունը և հասարակական ակտիվության փորձառությունը ցանկալի է
- Արդյունավետ հաղորդակցվելու հմտություն
- Հաշվետվություններ գրելու հմտություն
- Դասընթացներ վարելու փորձը կդիտարկվի որպես առավելություն
- Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչի հմուտ կիրառում
- Բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն, ցանկալի է նաև այլ լեզուների իմացություն
- Ծանրաբեռնված պայմաններում ինքնուրույն աշխատելու և վերջնաժամկետները պահպանելու ունակություն
- 2-3 համայնքներում աշխատելու պատրաստակամություն
ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV)` նշելով կրթությունը, աշխատանքային փորձը, համակարգչային գիտելիքները, լեզուների իմացությունը, և մոտիվացիոն նամակըհետևյալ էլեկտրոնային հասցեին՝ coaf@coafkids.org: Էլեկտրոնային նամակի վերնագրում խնդրում ենք նշել մասնագիտությունը: Կիսատ դիմումները և վերջնաժամկետից հետո ստացված դիմումները չեն դիտարկվի: Հիմնադրամի աշխատակիցը կկապվի միայն նախնական ընտրություն անցած թեկնածուների հետ:
Հայտերի ընդունման մեկնարկ՝ հունվարի 18, 2019թ.
Հայտերի ընդունման ավարտ՝ փետրվարի 3, 2019թ.
Ավելիին կարող եք տեղեկանալ https://am.coafkids.org/ կայքում։