ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Աշխատանքի հայտարարություն
2017 Հունվար 15

 

Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող «Գործենք միասին՝ հանուն կայուն սոցիալական պետության» ծրագրի շրջանակներում  փնտրում է սոցիալական ոլորտի փորձագետի։

 

Աշխատանքային պարտականությունները.

  • Իրականացնել է ծրագրի շրջանակներում ՀԿ-ների հետ հանդիպումների արդյունքում հավաքված տեղեկատվության խմբավորում և հստակեցում,
  • Իրականացնել ծրագրային փաստաթղթերի երկրորդային խորքային վերլուծություն՝ ՀՀ-ում ռեֆորմների, ռազմավարական փաստաթղթերի և հիմնական կենտրոնական հարցերի վերաբերյալ,
  • Կազմել վերլուծության զեկույց՝ ՀԿ-ներին ներկայացնելու համար։

 

Հիմնական պահանջները.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն հասարակական գիտություններում, նախընտրելի է սոցիալական աշխատանք մասնագիտությամբ։
  • Օրենսդրական դաշտի վերլուծությունների իրականացման, ինչպես նաև օրենքների և այլ տիպի իրավական ակտերի մշակման առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Ժամանակի կառավարման հմտություններ,
  • Պատասխանատվություն և հաշվետվողականություն,
  • Հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • Միջանձնային և կազմակերպչական հմտություններ։

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված անձինք կարող են իրենց CV-ները ուղարկել հետևյալ էլ. հասցեով՝ infoaasw@gmail.com՝ նամակի վերնագրում նշելով «Սոցիալական աշխատանքի փորձագետ»:  Վերջնաժամկետը ս. թ. փետրվարի 20-ը է: