ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Փնտրվում է սոցիալական աշխատող՝ Ցերեկային կենտրոնում աշխատելու համար
2019 Մարտ 09

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Լոռվա մարզի Տաշիր քաղաքում գտնվող ցերեկային կենտրոնի  սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար։

Պաշտոնի անվանումը՝ սոցիալական աշխատող

Դրույքաչափը՝  ոչ լրիվ աշխատաժամանակ (20 ժամ)

Աշխատանքային պարտականություններ՝

  • նոր շահառուների հայտնաբերում, կարիքների առաջնային գնահատում
  • անհատական դեպքի վարում
  • շահառուի կարիքի գնահատում և հիմնախնդրի լուծման ուղիների մշակում
  • շահառուի հիմնախնդրից ելնելով՝ միջամտության կազմակերպում և համապատասխան աջակցության ցուցաբերում
  • շահառուին տեղեկատվական և սոցիալական խորհրդատվության տրամադրում, անհրաժեշտության դեպքում միջնորդում/ուղղորդում այլ կառույցներ
  • շահառուի իրավունքների եւ շահերի պաշտպանության իրականացում պետական և ոչ պետական կառույցներում
  • համագործակցում այլ կազմակերպությունների, սոցիալական ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կառույցների հետ՝ շահառուների հիմնախնդիրների լուծման նպատակով
  • տունայցերի իրականացում
  • շահառուի սոցիալական ցանցի/կապերի զարգացում
  • շահառուի ազատ ժամանցի, զբաղվածության կազմակերպում ցերեկային կենտրոնում
  • կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության կազմում և ներկայացում ղեկավարին: 

Պահանջվող    որակավորումներ և  հմտություններ՝

  1. բարձրագույն կրթություն՝ սոցիալական աշխատողի որակավորմամբ,
  2. սոցիալական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  3. MS Office, Internet, E-mail ծրագրերի իմացություն,
  4. ինտենսիվ պայմաններում աշխատելու ունակություն։

 Դիմելու կարգը՝

Թեկնածուները կարող են  մինչև 2019թ մարտի 20-ը, ժամը 18։00-ն՝ իրենց ինքնակենսագրականներն ստորև ներկայացված Էլ. հասցեով՝ HR.Legal@ngo.mission.am, «Subject» տողում նշելով հաստիքի անվանումը։Հարցազրույցի են հրավիրվում միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները։