Երեխաների պաշտպանության ցանցը (այսուհետ՝ ԵՊՑ) փնտրում է Ցանցի զարգացման պատասխանատու։
Աշխատանքի սկիզբ՝ 15 դեկտեմբերի, 2017 թ.
Աշխատանքի ավարտ՝ 15 ապրիլի, 2018 թ. (երկարաձգման հնարավորությամբ)
Աշխատանքի վայրը՝ ք․Երևան
Աշխատանքային պարտականություններ
- Համակարգել ընթացող ծրագրերը,
- Ներկայացնել ԵՊՑ-ն ոլորտային հանդիպումներին, հանրային միջոցառումներին (այդ թվում՝ մարզային),
- Կազմակերպել և իրականացնել ԵՊՑ անդամ-կազմակերպությունների համար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներ, աշխատանքային հանդիպումներ,
- Օժանդակել ԵՊՑ ծրագրերի նախագծման և իրականացման աշխատանքներին,
- Օժանդակել ռազմավարական փաստաթղթերի, ներքին կանոնակարգերի, ոլորտի քաղաքականության վերլուծականների և այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին,
- Պատրաստել ծրագրերին առնչվող բովանդակային փաստաթղթեր և հաշվետվություններ,
- Հաշվետու լինել ԵՊՑ նախագահին և համագործակցել գործադիր տնօրենի և խորհրդի հետ,
- Մշտապես կապ պահպանել ԵՊՑ անդամ-կազմակերպությունների հետ՝ դուրս բերելով վերջիններիս կողմից բարձրացված կարիքներն ու խնդիրները,
- Ցուցաբերել ճկունություն ու ստեղծագործական միտք՝ լուծելու հնարավոր խնդիրները, առաջարկել ու իրականացնել նորարարական լուծումներ:
Պահանջվող կրթություն և հմտություններ
- Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ հասարակական գիտություններում
- Երեխաների/մարդու իրավունքների հետ առնչվող ծրագրերում աշխատելու առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ
- Կոալիցիաների կառուցման և զարգացման հմտություններ
- Պատասխանատվություն և հաշվետվողականություն
- Հաղորդակցության հմտություններ
- Խմբում արդյունավետ աշխատելու կարողություն
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Միջանձնային և կազմակերպչական հմտություններ
- Այլ պարտականությունների կատարման և արտաժամյա աշխատելու պատրաստակամություն
Երեխաների պաշտպանության ցանցի մասին
Երեխաների պաշտպանության ցանցը (ԵՊՑ) երեխաների պաշտպանությամբ զբաղվող հայաստանյան ավելի քան 40 ՀԿ-ների ազգային կոալիցիա է:
ԵՊՑ հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել դժվար վիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը և դրանց հասցեականության ապահովմանը, ինչպես նաև առաջարկել պետությանը երեխայի պաշտպանության դաշտի կանոնակարգման նոր մեխանիզմներ՝ այդպիսով նպաստելով համակարգի բարեփոխմանը:
Դիմելու կարգը
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ները ևուղեկցող նամակները հետևյալ էլ. հասցեով՝ elenharutyunyan@yahoo.com՝
Հայտերի ընդունման ավարտը 2017 թ. դեկտեմբերի 10-ն է։