ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Աշխատանքի հնարավորություն ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամում
2018 Հունվար 11

   

    ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը (այսուհետ՝ ՀՕՖ ԵԱԿՀ)   «Ուժեղացնելով միջսեկտորային համագործակցությունը ապաստան հայցող, փախստական, տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում   աշխատանքի է հրավիրում երեխաների պաշտպանության և դեպքի վարման մասնագետի:

Աշխատանքի սկիզբ՝ 01 փետրվարի, 2018 թ.

Աշխատանքի ավարտ՝  28 դեկտեմբերի, 2018 թ.

Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ ԵԱԿՀ (Ուլնեցի 64), ք․Երևան

Աշխատանքային պարտականություններ

  • իրականացնել երեխայի պաշտպանության համակարգում ներգրաված կազմակերպությունների քարտեզագրում,
  • ծրագրի համակարգողի անմիջական սուպերվիզիայի ներքո իրականացնել տեղահանված ու փախստական ընտանիքների երեխաների դեպքերի վարում (առաջնորդվելով ՄԱԿ ՓԳՀ երեխայի լավագույն շահի գնահատման և սահմանման ուղեցույցով), մասնավորապես՝
  • խնդրահարույց դեպքերի բացահայտում
  • միջամտության պլանների և ուղղորդման մեխանիզմների մշակում
  • միջամտության իրականացում
  • խնդրահարույց դեպքերի ընդլայնված քննարկումների կազմակերպում
  • տարբեր շահագրգիռ կողմերի հետ մասնագիտական համագործակցության ծավալում
  • «Հատուկ Կացարան» և փախստականների այլ բնակավայրեր այցելությունների իրականացում՝ բացահայտելու ռիսկային իրավիճակում գտնվող երեխաների
  • անհատական դեպքերի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում և դրանց պատշաճ փաստաթղթավորման իրականացում

 Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Սոցիալական աշխատանքի բարձրագույն մասնագիտական կրթություն, սոցիալական աշխատանքի մագիստրոսի գիտական աստիճանն առավելություն է
  • նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ, որից 1 տարին՝ երեխաների պաշտպանության ոլորտում
  • հարկադիր միգրացիայի ոլորտի օրենսդրության և ընթացակարգերի իմացություն
  • ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձանց (այդ թվում՝ ապաստան հայցողների, փախստականների, փախստականի նման իրավճակում հայտնված անձանց) հետ աշխատանքի փորձ
  • երեխաների պաշտպանության ոլորտի օրենսդրության և ընթացակարգերի իմացություն
  • դեպքի վարման մեթոդաբանության և գործիքակազմի իմացություն
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • համակարգչային գիտելիքներ (MC Office)
  • համագործակցության ցանցերի ձևավորման և զարգացման հմտություններ 
  • ճկունություն և միաժամանակ մի քանի առաջադրանքների իրականացման կարողություն
  • պատասխանատվություն և հաշվետվողականություն 
  • հաղորդակցման գերազանց հմտություններ
  • թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • ժամանակի կառավարման հմտություններ


ՀՕՖ ԵԱԿՀ մասին

        Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը հիմնվել է 1999 թ. և գրանցվել է որպես հիմնադրամ 2008 թ., ՀՕՖ-ի լայնածավալ ծրագրերից մեկն է։ ԵԱԿՀ-ն Հայաստանում միակ կառույցն է, որի բազմամասնագիտական թիմն  իրականացնում է ճգնաժամի միջամտություն և վերականգնում՝ ներառելով համալիր ծառայությունների համակարգ։ Մանրամասների համար՝ http://farusa.org/child-protection/children-center/:

 

Ծրագրի մասին

      Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել և տրամադրել կարիքահեն աջակցություն ապաստան հայցող, փախստական և տեղահանված երեխաներին՝  անհատական սոցիալական դեպքի վարման, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության գործող մեխանիզմների բարելավման միջոցով։

     Ծրագրի հիմնական թիրախ խմբերն են ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձինք, սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետները, երեխաների խնամքի և պաշտպանության ծառայությունների մատուցող մասնագետները, հարկադիր միգրանտներին ուղղակի և անուղղակի ծառայություններ մատուցող մասնագետները, որոշում կայացնողները։


Դիմելու կարգը

    Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական (CV), մոտիվացիոն նամակ, ինչպես նաև 2 երաշխավորագիր` նախկին գործատուների կողմից հետևյալ էլ. հասցեով՝ farz@far.am՝  նամակի վերնագրում նշելով «Երեխաների պաշտպանության և դեպքի վարման մասնագետ»


    Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 24-ն է, ժ․՝ 13։00։

    Նշված ժամկետը չպահպանած, ինչպես նաև ոչ ամբողջական ներկայացված հայտերի փաթեթները չեն դիտարկվի։