ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Աշխատանքի հնարավորություն ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամում
2018 Հունվար 11

     ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը (այսուհետ՝ ՀՕՖ ԵԱԿՀ)   «Ուժեղացնելով միջսեկտորային համագործակցությունը ապաստան հայցող, փախստական, տեղահանված երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում   շրջանակներում   աշխատանքի է հրավիրում ծրագրի օգնականի։

Աշխատանքի սկիզբ՝ 01 փետրվարի, 2018 թ.

Աշխատանքի ավարտ՝  28 դեկտեմբերի, 2018 թ.

Աշխատանքի վայրը՝ ՀՕՖ ԵԱԿՀ (Ուլնեցի 64), ք․Երևան

Աշխատանքային պարտականություններ

  • Աջակցել ծրագրի համակարգողին աշխատանքային ժամանակացույցի կազմման, ծրագրային գործողությունններին առնչվող ընթացիկ աշխատանքների կազմակերպման գործում
  • Աջակցել երեխայի պաշտպանության, հարկադիր միգրացիայի ոլորտում ներգրաված կազմակերպությունների քարտեզագրման աշխատանքներին
  • Իրականացնել վերապատրաստումների, շահագրգիռ կողմերի միջև հանդիպումների կազմակերպման և հետադարձ կապի պահպանման աշխատանքները
  • Արձանագրել և շրջանառել քննարկումների/հանդիպումների ընթացքը
  • Աջակցել շահառուների դեպքերի պատշաճ փաստաթղթավորմանը
  • Ներկայացնել ծրագրի գործողությունների ընթացքի վերաբերյալ ամենամսյա հաշվետվություններ

 Պահանջվող կրթություն և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է սոցիալական աշխատանքի կամհումանիտար գիտությունների ոլորտում),
  • ադմինիստրատիվ աշխատանքի նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, գրավոր և բանավոր խոսքի սահունություն,
  • համակարգչային գիտելիքներ (MC Office, Photoshop CS6)
  • մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություններ, կազմակերպչական կարողություններ
  • հարկադիր միգրացիայի ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • ճկունություն և միաժամանակ մի քանի առաջադրանքների իրականացման կարողություն
  • պատասխանատվություն և հաշվետվողականություն
  • թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
  • ժամանակի կառավարման հմտություններ

ՀՕՖ ԵԱԿՀ մասին

      Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամը հիմնվել է 1999 թ. և գրանցվել է որպես հիմնադրամ 2008 թ., ՀՕՖ-ի լայնածավալ ծրագրերից մեկն է։ ԵԱԿՀ-ն Հայաստանում միակ կառույցն է, որի բազմամասնագիտական թիմն  իրականացնում է ճգնաժամի միջամտություն և վերականգնում՝ ներառելով համալիր ծառայությունների համակարգ։ Մանրամասների համար՝ http://farusa.org/child-protection/children-center/:

Ծրագրի մասին

      Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել և տրամադրել կարիքահեն աջակցություն ապաստան հայցող, փախստական և տեղահանված երեխաներին՝  անհատական սոցիալական դեպքի վարման, ինչպես նաև երեխաների խնամքի և պաշտպանության գործող մեխանիզմների բարելավման միջոցով։

     Ծրագրի հիմնական թիրախ խմբերն են ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձինք, սոցիալական պաշտպանության ոլորտի մասնագետները, երեխաների խնամքի և պաշտպանության ծառայությունների մատուցող մասնագետները, հարկադիր միգրանտներին ուղղակի և անուղղակի ծառայություններ մատուցող մասնագետները, որոշում կայացնողները։

Դիմելու կարգը

    Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրական (CV), մոտիվացիոն նամակ, ինչպես նաև 2 երաշխավորագիր` նախկին գործատուների կողմից հետևյալ էլ. հասցեով՝ farz@far.am՝  նամակի վերնագրում նշելով «Ծրագրի օգնական»


    Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018 թ. հունվարի 24-ն է, ժ․՝ 13։00։

    Նշված ժամկետը չպահպանած, ինչպես նաև ոչ ամբողջական ներկայացված հայտերի փաթեթները չեն դիտարկվի։