ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Աշխատանքի հնարավորություն Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունում
2017 Հուլիս 08

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը հայտարարում է մրցույթ Սոցիալական ծրագրերի բաժնի պատասխանատուի օգնականի հաստիքի համար։

Աշխատանքի նկարագրություն՝

  • Կազմակերպել շահառուների մասին տեղեկությունների ժամանակին ապահովումը շրջանային գրասենյակների կողմից,
  • Անհրաժեշտ տեղեկությունները ժամանակին տրամադրել գլխավոր գրասենյակին և գործընկեր կազմակերպություններին,
  • Կատարել շահառուների գործերի թարգմանություն,
  • Մուտքագրել տվյալները տվյալների միասնական բազայում,
  • Ապահովել հովանավորված երեխաների և հովանավորների միջև սահուն նամակագրությունը,
  • Հետևել տարեկան նամակագրական և գործերի լրացման ժամանակին իրականացմանը և ապահովմանը գլխավոր գրասենյակին և գործընկեր կազմակերպություններին,
  • Ապահովել տարեկան վիճակագրական և որակական գնահատում հովանավորության ծրագրում տարվող աշխատանքների վերաբերյալ,
  • Կատարել մոնիթորինգային այցելություններ շրջանային գրասենյակներ,
  • Ստեղծագործական և վերլուծական աշխատանք կատարելու կարողություն (հոդվածներ գրել, ստեղծարար մոտեցումներ փնտրել՝ գործող սոցիալ-կրթական ծրագրերում ներդնելու և ստացված արդյունքների արդյունավետությունը վերլուծելու համար),
  • Անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ։

Սոցիալական ծրագրերի բաժնի պատասխանատուի օգնականի հաստիքի համար դիմելու վերջնաժամկետն է՝ 25.07.2017թ․:

Աշխատանքի հնարավորությանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։