ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Տեղական առաջատար խորհրդատուի ընտրության մրցույթ | «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» ծրագիր (JSDF դրամաշնորհ No. TF0B2613)
2021 Փետրվար 22

«Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետ` Ասոցիացիա) «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսապահովման միջոցառումների խթանում» (“Promoting Social Inclusion and Self-Reliant Livelihood Activities in Armenia”)  դրամաշնորհային ծրագրի (հետայսու՝ Ծրագիր) շրջանակում հայտարարում  է «Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի, գործառնական ձեռնարկի, վերապատրաստման նյութերի, սոցիալական աշխատողների աշխատանքային գործիքների և  հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգերի մշակման/վերանայման և սոցիալական աշխատողների  դասընթացների անցկացման հարցերով»  հանձնարարականի իրականացման նպատակով տեղական առաջատար խորհրդատուի ընտրության մրցույթ: 

Հանձնարարականի հիմնական նպատակն է աջակցել Ծրագրի առաջին բաղադրիչի իրականացմանը, որի շրջանակներում կմշակվի և  կներդրվի սոցիալական դեպքի վարման համակարգված մոտեցում, ինչն էլ երկրի սոցիալական պաշտպանության և աշխատանքային համակարգում կհանդիսանա ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացման գործիք:

Հանձնարարականի իրականացման ժամկետները` 2021թ. մարտ-2022թ. դեկտեմբեր:

Աշխատանքի շրջանակը


Տեղական առաջատար խորհրդատուն՝ երկու միջազգային խորհրդատուների ղեկավարման ու համակարգման և Ծրագրի իրականացման գործակալության ներկայացուցչի (Ծրագրի առաջին բաղադրիչի  համակարգող) վերահսկման ներքո, ինչպես նաև տեղական երեք խորհրդատուների (ըստ Ծրագրի չափումների) հետ սերտ համագործակցության արդյունքում  նպաստում է`

  1. Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի մշակմանը
  2. Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի մշակմանը
  3. Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի մշակմանը
  4. Սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/փորձագետների (ToT) դասընթացների անցկացմանը
  5. Սոցիալական աշխատողների համար գործիքների մշակմանը/վերանայմանը, մասնավորապես`
  • Տնային տնտեսությունների խոցելիության գնահատման համապարփակ գործիքներ (առաջնային և խորքային գնահատում),
  • Ձևանմուշներ «Ընտանեկան զարգացման ծրագիր» պատրաստելու համար,
  • Հիմնական սոցիալական և աշխատաշուկայի ակտիվ ծառայությունների քարտեզագրման և  ուղղորդման ձեռնարկ, 
  • Սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգ
  1. Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակմանը և վերանայմանը
  2. Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացմանը (սեմինարներ, քոուչինք)

Ծրագրի տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`

  1. «Սոցիալական դեպքի վարման» մեթոդական փաստաթղթի մշակման գործընթացում, տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`
  • Աջակցել միջազգային խորհրդատուին մշակել տեղական խորհրդատուների համար սոցիալական դեպքի վարման զեկույցի նախագիծ, որը կընդգրկի հետևյալ բաղադրիչները`

1) Երկրում սոցիալական դեպքի վարման փորձը

2) Դեպքի վարման քաղաքականության կարգավորումները, ներառյալ`

  1. Սոցիալական դեպքի վարման գործընթացներ, գործիքներ, հիմնական ծառայություններ մատուցողների համար ուղղորդման ընթացակարգեր
  2. Վերապատրաստման ծրագիր (ներառյալ բովանդակությունը և սերտիֆիկացման չափանիշները)
  • Առաջնորդել երեք տեղական խորհրդատուների աշխատանքը (ըստ համապատասխան չափումների) սոցիալական դեպքի վարման զեկույցի մշակման գործընթացում: Զեկույցը պետք է հիմնված լինի ոլորտի վերլուծության վրա (որակական հետազոտություն)
  • Աջակցել միջազգային խորհրդատուին` սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակի վերաբերյալ առաջարկություններ մշակելու գործընթացում` հիմնվելով ԱՍՀՆ-ի կողմից սահմանված հիմնական չափումների  և տեղական համատեքստի վրա:
  • Ղեկավարել տեղական խորհրդատուների թիմին սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի մշակման գործընթացում (ուղեցույցներ, կարգավորումներ)
  • Աջակցել միջազգային խորհրդատուին և մասնակցել մշակված մեթոդական փաստաթուղթի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն):

Մեթոդական փաստաթուղթը հիմնված կլինի ԱՍՀՆ-ի կողմից առանձնացված բոլոր երեք չափումների առանձնահատկությունների և խոցելի անձանց ինքնազբաղվածության աջակցության վրա:

1. «Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկ»-ի մշակման աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների  համար`

  • Սոցիալական դեպքի վարման նոր մեթոդական փաստաթղթի հիման վրա աջակցել միջազգային խորհրդատուին մշակել գործառնական ընթացակարգերի  ընդհանուր նկարագիր (որոնք նկարագրված կլինեն գործառնական ձեռնարկում) 
  • Մասնակցել առցանց սեմինարին և ներկայացնել գործառնական ընթացակարգերի ընդհանուր նկարագիրը, համապատասխան առաջադեմ փորձը և հավաքագրել ԱՍՀՆ-ի և այլ համապատասխան գործընկերների առաջարկությունները/դիտողությունները (առկայության դեպքում)
  • Համակարգել և ղեկավարել երեք տեղական խորհրդատուների աշխատանքը գործառնական ձեռնարկի մշակման գործընթացում, որը պետք է.
  1. Արտացոլի սոցիալական դեպքի վարման վերանայված/մշակված մեթոդաբանությունը` ըստ քայլ առ քայլ գործընթացի,
  2. Մանրամասն նկարագրի սոցիալական դեպքի վարման յուրաքանչյուր փուլում սոցիալական աշխատողների խնդիրները և պարունակի համապաստախան հավելվածներ (դեպքի ընդունում, ընտրություն, գնահատում, պլանավորում, հաղորդակցություն/networking, ցանցի մասնակիցների դերի ներկայացում` ներառյալ համայնքային սոցիալական աշխատողները, ինչպես նաև համագործակցության, մոնիտորինգի, դրական առաջնորդման, գնահատման և գործերի փակման ընթացակարգերի սահմանում):
  3. Ներկայացնի սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները տարբեր սոցիալական խմբերի հետ (երեխաներ, տարեցներ, հաշմանդամներ), ինչպես նաև տարբեր սոցիալական խնդիրների դեպքում (բռնություն, խտրականություն, զինված հակամարություններ և այլն):
  4. Ներկայացնի սոցիալական աջակցության ցանցի անդամների (դեպք վարող, համայնքային սոցիալական աշխատող և այլն) գործառույթների, նրանց համագործակցության ընթացակարգերի և ցանցային մեխանիզմների ամբողջությունը
  5. Նկարագրի արտակարգ իրավիճակներում սոցիալական պաշտպանության համակարգի և արագ արձագանքման մեխանիզմները` հաշվի առնելով իրավիճակային առանձնահատկությունները
  6. Ներառի սոցիալական աշխատողներին հասանելի ուղեցույց, որը կպարունակի անհրաժեշտ մեխանիզմների և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն` տնային այցելությունների, հարցազրույցների, դիտարկումների, սքրինինգի, գնահատման հարցազրույցների, մոտիվացիոն հարցազրույցների, կարիքների վրա հիմնված միջամտության անցկացման համար:
  • Աջակցել միջազգային խորհրդատուին և մասնակցել մշակված գործառնական ձեռնարկի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) :

 

2. «Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի» մշակման աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար` 

  •  Վերահսկել և աջակցել տեղական խորհրդատուների թիմին (ըստ Ծրագրի չափումների) սոցիալական աշխատողների վերապատրաստման կարիքների գնահատման գործընթացում (խորհրդակցել ԱՍՀՆ-ի հետ), ինչպես նաև նպաստել վերապատրաստաման կարիքների գնահատման զեկույցի մշակմանը:
  • Ղեկավարել տեղական խորհրդատուների թիմին վերապատրաստման փաթեթի (օնլայն և/կամ օֆլայն դասընթացներ) մշակման ընթացքում՝ (ներառյալ ձեռնարկ, ուղեցույցներ,  գործնական վարժություններ, պրեզենտացիաներ, թռուցիկներ):

Վերապատրաստման փաթեթը պետք է ներառի`

  • Սոցիալական դեպքի վարման մանրամասն նկարագրություն և բացատրություն (ընթացակարգեր և գործընթացներ),
  • Բարդ կարիքներ ունեցող ընտանիքների հետ գործի վարման մեթոդաբանության կիրառման առանձնահատկությունները, հատկանիշները և բնույթը, նաև սոցիալական աշխատողի կլինիկական միջամտության, սոցիալական դեպքի վարման, սոցիալական դեպքի կոորդինացման և սոցիալական աշխատողների այլ տեսակի գործառույթների միջև առկա տարբերությունների մասին տեղեկատվություն,
  • Ստանդարտացված գործիքներ, թե ինչպես բացահայտել մարգինալացված կամ առանց նույնականացման փաստաթղթերի մարդկանց կարիքները, ինչպես հաղթահարել հաճախորդների դիմադրությունը, ինչպես կատարել համայնքային սոցիալական ծառայությունների քարտեզագրում և պահպանել միջառարկայական և միջոլորտային համագործակցությունը,
  • «Ակտիվացման» սահմանում և հայեցակարգ, առանձնահատկություններ, աջակցություն և խնամք, առաջադեմ պրակտիկա և քաղված դասեր. (ինքնազբաղվածության աջակցության գործնական խորհուրդներ/օրինակները կտրամադրվեն 2-րդ բաղադրիչի խորհրդատուի կողմից):
  • Ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողների դերերն ու գործառույթները:

 

3. «Սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/ փորձագետների համար (ToT) դասընթացների» անցկացման աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է`

  • Աջակցել միջազգային խորհրդատուին՝ կազմակերպել սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/փորձագետների համար (ToT) 3-օրյա  դասընթացներ` հիմնվելով վերոնշյալ գործունեության ընթացքում մշակված ուսումնական նյութերի վրա (սոցիալական աշխատողների վերապատրաստման դասընթացներ):

 

4. Սոցիալական աշխատողների համար գործիքների մշակման/վերանայման աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար`

  • Աջակցել միջազգային խորհրդատուին մշակել առաջարկություններ սոցիալական աշխատողների գործիքների մշակման/վերանայման վերաբերյալ
  • Համակարգել և ղեկավարել տեղական խորհրդատուների թիմին սոցիալական աշխատողների  գործիքների մշակման/վերանայման/փորձարկման գործընթացում (բացառությամբ սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգի (MIS), ամբողջացնել և վերջնական տեսքի բերել մշակված նախագծերը,
  • Աջակցել միջազգային խորհրդատուին և մասնակցել սոցիալական աշխատողների համար մշակված/վերանայված գործիքների ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) և հավաքագրել հանդիպման մասնակիցների առաջարկությունները, մեկնաբանությունները, դիտողությունները (առկայության դեպքում)
  • Վերահսկել Ծրագրի թիրախային մարզերում սոցիալական աշխատողների գործիքների փորձարկման գործընթացը (ուսուցման/քոուչինգի համար պատասխանատու սոցիալական աշխատանքի խորհրդատուներին  տրամադրել աջակցություն՝ դեպքի վայր այցելության կամ կապի այլ միջոցներով (հեռախոս, Zoom և այլն) և գործիքների հարմարեցում (անհրաժեշտության դեպքում):

5. Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակման և վերանայման աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար՝

  • Համակարգել և ղեկավարել տեղական խորհրդատուների թիմին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խորհրդատուին ուսումնասիրելու սոցիալական աշխատողների կողմից օգտագործվող առկա ՏՏ գործիքները և առաջարկներ մշակել սոցիալական աշխատողների կառավարման տեղեկատվական համակարգը զարգացնելու  վերաբերյալ
  • Աջակցել միջազգային խորհրդատուին` մշակել հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթակարգերի նախագիծը
  • Համակարգել և ղեկավարել տեղական Խորհրդատուների թիմին` ուղղորդման ընթացակարգեր մշակելու համար, որոնք պետք է ընդգրկեն տարբեր սոցիալական խմբերի (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն) և սոցիալական դեպքերի (բռնություն, զինված հակամարտություններ, խտրականություն) հետ աշխատանքը, ինչպես նաև նկարագրել ուղղորդված շահառուների` տարբեր հաստատություններ արտոնյալ մուտքի վերաբերյալ պայմանավորվածությունները, (ինչպիսիք են սոցիալական աջակցությունը, առողջապահությունը, կրթությունը, ոստիկանությունը և այլն) և ապահովել նշված հաստատությունների կողմից տրամադրվող ծառայությունների ամբողջականությունը
  • Աջակցել միջազգային խորհրդատուին և մասնակցել հիմնական ծառայություններ մատուցողների համար մշակված ուղղորդման ընթացակարգերի ներկայացմանը` համապատասխան շահագրգիռ կողմերի հետ օնլայն աշխատանքային հանդիպման շրջանակներում (Կառավարության և նախարարության ներկայացուցիչներ,  սոցիալական աշխատանքի մասնագետներ, շահառու ՀԿ-ներ և այլն) և հավաքագրել հանդիպման մասնակիցների առաջարկությունները, մեկնաբանությունները, դիտողությունները (առկայության դեպքում)

6. Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացման (սեմինարներ, քոուչինք) աշխատանքներում տեղական առաջատար խորհրդատուն պատասխանատու է հետևյալ խնդիրների համար` 

  • Ծրագրի թիրախային մարզերում պետական և համայնքային սոցիալական աշխատողների համար անցկացնել  երկօրյա դասընթացներ (3 հատ)` դասընթացների ժամանակացույցին համապատասխան
  • Համակարգել (սուպերվիզիա) սոցիալական աշխատանքի խորհրդատու վերապատրաստողների կողմից իրականացվող երկօրյա (3 հատ) դասընթացների ընթացքը Ծրագրի թիրախային մարզերում,
  • Կազմակերպել սոցիալական աշխատողների քոուչինգ, նրանց համար ովքեր մասնակցել են վերապատրաստման դասընթացներին
  • Կազմակերպել խմբային հանդիպումներ` տարբեր սոցիալական ծառայություններից եկող դեպք վարողների շրջանում` լավագույն փորձի փոխանակման նպատակով:

Համաճարակային իրավիճակով պայմանավորված` առողջապահության ոլորտի պաշտոնական հայտարարություններին համապատասխան, դասընթացները և քոուչինիգային սեմինարները կանցկացվեն օֆլայն, օնլայն կամ հիբրիդ սկզբունքով:

 

Ժամանակացույց և փուլեր

N

Առաջադրանք (յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակ)

Տևողություն

Վերջնաժամկետ

1

Սոցիալական դեպքի վարման մեթոդական փաստաթղթի մշակում (12 օր)

2 ամիս

Մինչև 30.04.2021

2

Սոցիալական աշխատողների գործառնական ձեռնարկի մշակում (21 օր)

2 ամիս

Մինչև 30.05.2021

3

Սոցիալական աշխատողների վերապատրաստման նյութերի մշակում (3 օր)  և սոցիալական աշխատանքի տեղական վերապատրաստողների/ փորձագետների համար (ToT) դասընթացների անցկացում (3 օր) 

1 ամիս

Մինչև  20.06.2021

5

Սոցիալական աշխատողների գործիքների մշակում/վերանայում, (10 օր)

3 ամիս

Մինչև 30.05.2021

18 ամիս (փորձարկում)

Մինչև 30.12.2022

6

Հիմնական ծառայություններ մատուցողների ուղղորդման ընթացակարգերի մշակում և վերանայում

 (19 օր) 

3 ամիս

Մինչև  30.05.2021

7

Սոցիալական աշխատողների համար դասընթացների անցկացում (սեմինարներ, քոուչինք). Աշխատանքային օրերի քանակը կհստակեցվի հետագայում (աշխատանքային օրերի առավելագույն քանակը `60):

Մայիս 2021 – դեկտեմբեր 2022

-

 

Յոթերորդ առաջադրանքի (վերապատրաստման դասընթացներ և քոուչինգ) աշխատանքային օրերը կախված կլինեն Խորհրդատուի անձնական ծանրաբեռնվածությունից և կգրանցվեն  աշխատաժամանակի հաշվարկային թերթիկներով:

Առաջատար տեղական խորհրդատուի ներդրումը մեթոդաբանության,  գործառնական ձեռնարկի, ուսումնական նյութերի, գործիքների և այլ փաստաթղթերի մշակման գործում (որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն միջազգային խորհրդատուների կողմից) պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով (եթե Ծրագրի իրականացնող գործակալության կողմից հայերենով կազմելու հատուկ խնդրանք չկա):

Վերը նշված աշխատանքները կիրականացվեն պատվիրատուի (Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա) և խորհրդատուի միջև կնքված Ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում:

 

Տեղական առաջատար խորհրդատուն պետք է համապատասխանի հետևյալ որակավորման պահանջներին և հմտություններին`

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում (սոցիալական աշխատանք, սոցիալական գիտություն, սոցիոլոգիա, և այլն),
  • Սոցիալական աշխատանքի շրջանակի և մոդելների վերաբերյալ խորը իմացություն և ոչ պակաս քան 6 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
  • Մեթոդաբանության և գործիքների մշակման, վերապատրաստաման դասընթացների նախագծման և անցկացման փորձ
  • Սոցիալական պաշտպանության ոլորտի, վերափոխվող սոցիալական աշխատանքի, դեպքի վարման փորձ
  • Սոցիալական վերլուծությունների նախագծման և անցկացման փորձ
  • Հայերենի և անգլերենի իմացություն (գրավոր և բանավոր), 
  • Հաղորդակցման, ներկայացման և կազմակերպչական հմտություններ,
  • Համապատասխան համակարգչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են լավ մշակված մասնագիտական փաստաթղթերի կազմման համար:

Դիմելու ընթացակարգ

Վերոշարադրյալ պահանջներին համապատասխանող միջազգային խորհրդատուները կարող են մինչեւ 2021 թվականի մարտի 8-ը ներկայացնել մոտիվացիոն նամակ և կենսագրական թերթիկ (CV) ստորև նշված էլեկտրոնային հասցեով: Խնդրում ենք էլ. փոստի «Subject» դաշտում նշել հանձնարարականի անվանումը՝ «Տեղական առաջատար խորհրդատու»:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ հարցազրույցի կհարավիրվեն միայն նախնական ընտրությունը անցած թեկնածուները:

Էլ. փոստ՝  procurement@aasw.org  

Հարցերի և պարզաբանումների համար hեռ.`(374 93) 51-44-99  

Ծրագրի մասին

Ծրագիրը Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու և Շիրակի մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում ավելի քան 11,000 խոցելի անձանց համար ընդլայնելու է սոցիալական աջակցության նպաստներից և ծառայություններից օգտվելու հնարավորությունները, և տրամադրելու է ինքնազբաղվածության աջակցություն: Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամի (Japan Social Development Fund, JSDF) կողմից:  Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 6-ին:

Ծրագիրը ներառում է հետևյալ 3 բաղադրիչները`

Բաղադրիչ 1. Խորհրդատվական պիլոտային ծրագրի մշակում և իրականացում.    

Սույն բաղադրիչը կաջակցի ոլորտային պետական ծրագրերին` մշակելու և ներդնելու սոցիալական դեպքի վարման համալիր մոտեցում, որը երկրի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ոլորտում կծառայի ծառայությունների և նպաստների ներքին ներդաշնակության բարձրացմանը:

Առաջին բաղադրիչի նպատակներն են` ա) բարձրացնել սոցիալական ծառայությունների հասանելիությունը ՀՀ առավել խոցելի բնակչության համար («Ընտանեկան նպաստ» համակարգի շահառուներ) և բ) ակտիվացնել «Ընտանեկան նպաստ» համակարգի  ազատ աշխատուժ ունեցող շահառուներին դառնալ ինքնաբավ՝ տրամադրելով ինքնազբաղվածության հնարավորություններ:

Այս նպատակների իրագործումը կապահովվի սոցիալական դեպքի վարման համակարգի զարգացմանն ուղղված խորհրդատվական և տեխնիկական աջակցության շնորհիվ, մասնավորապես` շահառուների նույնականացման, գրանցման, ներգրավման և թիրախավորման գործառնական ընթացակարգերի, ինչպես նաև բողոքների քննման, մոնիտորինգի, համայնքային աշխատանքների, տեղեկատվական արշավների և կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման միջոցով:

Սոցիալական դեպքի վարման հայեցակարգային շրջանակը և մեթոդաբանությունը հիմնված կլինեն Կառավարության կողմից սահմանված հետևյալ հիմնական ուղղությունների/չափումների (dimensions)  վրա, որոնք որպես առաջնահերթություն կապահովվեն ծրագրի շրջանակներում`

  • Ակտիվացում,
  • Մարգինալացված և ծայրահեղ աղքատ տնային տնտեսությունների ներառում/ներգրավում (պետական և ոչ պետական ռեսուրսների մոբիլիզացում, կրթական, բժշկական սպասարկման և մասնագիտացված ծառայությունների հասանելիության ապահովում ընտանիքի չափահաս և անչափահաս անդամների համար),
  • Մանկական աղքատության նվազեցում (կրթության և բժշկական ծառայությունների հասանելիության ապահովում, մինչև հինգ տարեկան երեխաների թերսնման խնդրի լուծում, ռիսկերի նվազեցման նպատակով` ինստիտուցիոնալացման կանխարգելում և վաղ միջամտություն):

Բոլոր չափումներով հատուկ ուշադրություն է դարձվելու այն տնային տնտեսություններին, որտեղ ապրում է հաշմանդամություն ունեցող անձ:

Բաղադիչ 2. Կարողությունների զարգացում և ձեռնարկատիրական աջակցություն.

Այս բաղադրիչի շրջանակում կներդրվեն ձեռնարկատիրական աջակցության ծրագրերը, մասնավորապես` կփորձարկվի «Ընտանեկան նպաստ» ծրագրի ազատ աշխատուժ ունեցող շահառու ընտանիքներին փոքր բիզնես սկսելու նպատակով  դրամաշնորհների տրամադրման ծրագիրը, որը կուղեկցվի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ վերապատրաստումներով և խորհրդատվությամբ (քոուչինգ)։ Նպատակ ունենալով ապահովել Ծրագրի արդյունքների կայունությունը և հաշվի առնելով համանման Ծրագրերի իրականացման նախկին, նաև  JSDF փորձը, Ծրագիրը շեշտը կդնի սքրինինգի, համապարփակ գնահատման և  կարողությունների շարունակական զարգացման վրա (այդ թվում, ուսուցում, մենթորինգ և քոուչինգ):

Բաղադրիչ 3:  Ծրագրի կառավարում և կազմակերպում, մոնիտորինգ ու գնահատում և գիտելիքների տարածում

Ծրագիրը մշակվել է Համաշխարհային բանկի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ և իրականացվելու է «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, որը Հայաստանում սոցիալական աշխատողների ազգային մասնագիտական ներկայացուցչական և շահույթ չհետապնդող կառույց է:

Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամը հինադրվել է Ճապոնիայի Կառավարության և Համաշխարհային Բանկի կողմից՝ որպես Համաշխարհային Բանկի սահմանված չափանիշներին համապատասխանող երկրների բնակչության ամենաաղքատ և առավել խոցելի խմբերին ուղղակի օգնություն ցուցաբերելու մեխանիզմ: Հիմնական նպատակն է՝ ամրապնդել նրանց ներուժը, ընդլայնել նրանց կարողությունը և մասնակցությունը հասարակական և