ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ

Բաց դռների օր Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամում
2018 Մայիս 17

       Հարգելի գործընկերներ,

       Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ Կենտրոն) հայտարարում է «Բաց դռների օր» երեխաների պաշտպանության բնագավառում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների և մասնագետների համար։

       Միջոցառումն իրականացվելով ՄԱԿ-ի Ժողովրդավարության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գործենք  միասին՝ հանուն հաշվետու սոցիալական պետության ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում, նպատակ ունի նպաստել սոցիալական ծառայությունների մատուցման, սոցիալական պաշտպանության բնագավառում որոշումների կայացման գործընթացում մասնակցության լավագույն            փորձի փոխանակմանը ՔՀԿ ներկայացուցիչների և սոցիալական բարեփոխումների գործընթացի շահագրգիռ կողմերի միջև մի կողմից, իսկ մյուս կողմից վերջիններիս տրամադրել հարթակ քննարկելու առանձին ոլորտային հիմնախնդիրներն ու դրանց լուծման հեռանկարները։

      Մասնավորապես, Բաց դռների օրվա շրջանակներում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, ՀՀ երեխաների պաշտպանության համակարգում վերջինիս զբաղեցրած դիրքին, դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների հետ աշխատանքում կիրառվող մեթոդաբանությանը, պետական և ոչ պետական մարմինների հետ համագործակցության փորձին և այլն։

     Միևնույն ժամանակ, ուսումնական այցի շրջանակներում կկազմակերպվի քննարկում, որի ընթացքում անդրադարձ կկատարվի ՀՀ երեխաների պաշտպանության համակարգի  առկա հիմնական խնդիրներին և դրանց լուծման հնարավոր եղանակներին, ներկա բարեփոխումների համատեքստում:

     Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաց դռների օրվա շրջանակներում հնարավոր կլինի ընդունել սահմանափակ թվով մասնակիցների՝ իրականացվելու է մասնակիցների ընտրությունն համապատասխան լրացված հայտի։ Հայտը կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

             Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 29-ը, ժամը 17:00:

             Ընտրված հայտատուներին Բաց դռների օրվան մասնակցության մասին կտեղեկացվի մինչև ս.թ. մայիսի 30-ը՝ էլեկտրոնային փոստի միջոցով։

     Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի պաշտոնական էլեկտրոնային փոստի՝ infoaasw@gmail.com կամ ֆեյսբուքյան էջի՝ https://www.facebook.com/aasw.harmonic.society/ միջոցով։